Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Մանկական վախեր

  1. #41
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Ծնողներին թվում է` եթե երեխային վախեցնեն, կհասնեն ցանկալի արդյունքի: Այո՛, գուցե հասնեն, բայց հետագայում
    ստիպված կլինեն հաղթահարել իրենց իսկ ստեղծած խնդիրները: Օրինակ՝ չպիտի ասել <<Եթե չուտես` կհիվանդանաս>>։
    Ստիպելով, որ ուտի՝ միայն կվնասեն նրան։Երեխայի մեջ ագրեսիա ու ծնողի հանդեպ վատ տրամադրվածություն կառաջանա,
    ու նա կսկսի նրան իր «թշնամին» համարել, ով իրեն միայն ստիպում է ինչ-որ բաներ անել:
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 15.11.2017, 11:02:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpi-Արփի (15.11.2017), Lianna Manukyan (16.11.2017)

  3. #42
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.11.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Համաձայն եմ հարգելի Էմմա ` ես մանկավարժ չեմ մասնագիտությամբ և ոչ էլ հոգեբան, բայց ունենալով աշակերտներ փորձում եմ այնպես անել, որ երեխաները հասկանան, ոչ թե վախենան։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 15.11.2017, 12:42:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (23.11.2017), Էմմա Խաչատրյան (15.11.2017)

  5. #43
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Վախը բացասական հուզական վիճակ է,որը երևան գալով որպես տեղեկատվություն,ազդարարում
    է հնարավոր կորստի, սպառնացող վտանգի մասին։Վախն ընթանում է կամ սթրեսային վիճակի,
    կամ տրամադրության ճնշվածության և տագնապի տեսքով։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (23.11.2017)

  7. #44
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Գիշերային վախեր
    https://youtu.be/QPpMnDYiFq8

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անի Ղարիբյան (27.02.2018)

  9. #45
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Այս մեթոդը կօգնի,որպեսզի երեխաներն ազատվեն վախերից։Հրաշալի մեթոդ է։
    https://youtu.be/R2wGqEZTF4E

    13 արտահայտություն՝ երեխայի վախն ու տագնապը մեղմելու համար | Տագնապ և տագնապային խանգարումներ
    https://youtu.be/9HY1wtJve-E
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 26.11.2017, 02:09:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #46
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Մանկական վախեր. ինչպես օգնել երեխաներին հաղթահարել դրանք
    Երեխաների «սարսափ պատմությունները», որքան էլ, որ ձեզ անիմաստ և ծիծաղելի թվան, չի կարելի անուշադրության մատնել:
    Մանկական հասակի վախերը հիմք են դառնում հասուն կյանքի նևրոզների համար: Երբեք չի կարելի ծիծաղել երեխաների վախերի
    վրա, մեղադրել ստախոսության և վախկոտության մեջ: Գոյություն չունեցող հրեշները երեխաների համար լրիվ իրական են: Փորձեք
    թուլացնել լարվածությունը: Քնելուց առաջ երեխայի հետ շրջեք տան սենյակի բոլոր մութ անկյուններով, լուսավորեք դրանք և համոզվեք,
    որ այնտեղ հրեշներ չկան: Գիշերը կարող եք միացված թողնել թույլ գիշերային լամպ:
    Երեխային առաջարկեք, որ իր հետ քնեցնի սիրելի խաղալիքին՝ որպես իր պաշտպան: Խնդրեք, որ նկարի այն, ինչից վախենում է, ապա
    հարցրեք, թե ինչու՞ է այդ հրեշը չարացել, ո՞վ է նրան նեղացրել, ի՞նչ կարելի է անել, որ նա բարիանա և սարսափելի չլինի: Այդպիսով
    միանգամից երկու խնդիր կլուծեք. վերլուծել վախի պատճառները և հասկանալ, որ վախենալու առիթ չկա: Բարի հեքիաթներ ընթերցեք
    երեխաների համար:
    Իսկ աղետների, մարդասպանությունների, տառապող երեխաների մասին հեռուստատեսային նյութերը կարող են լրջորեն վախեցնել
    երեխաներին. նրանք իրենց ասոցացնում են էկրանին ցուցադրվող մարդկանց հետ:
    http://life.mediamall.am/?id=67179

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine Stepanyan (26.11.2017), Անի Ղարիբյան (27.02.2018)

  13. #47
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    380
    Հեղինակության աստիճան
    39
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մեթոդը կօգնի,որպեսզի երեխաներն ազատվեն վախերից։Հրաշալի մեթոդ է։
    https://youtu.be/R2wGqEZTF4E

    13 արտահայտություն՝ երեխայի վախն ու տագնապը մեղմելու համար | Տագնապ և տագնապային խանգարումներ
    https://youtu.be/9HY1wtJve-E
    Շնորհակալություն հարգելի Էմմա օգտակար խորհուրդների և տեղեկատվության համար: Շատ հաճախ հանդիպում ենք նմանօրինակ խնդիրների առօրյայում և տալիս խնդրին անորոշ և ոչ արդյունավետ լուծումներ՝ գուցե դրանով ավելի բարդացնելով իրավիճակը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #48
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    ԴԵՊՐԻՎԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱԽԵՐԻ ԵՎ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    «Դեպրիվացիա» հասկացությունը հոգեբանության մեջ առաջին անգամ ներմուծել է անգլիացի
    հոգեբան Ջ. Բոուլբին: Նա հաստատել է, որ վաղ հասակից մայրական խնամքից զրկված
    երեխաները ցուցաբերում են ֆիզիկական, հուզական և ինտելեկտուալ զարգացման հապաղում։
    http://ysu.am/files/,%20%D4%B3%D5%A1...5%A1%D5%B6.pdf

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անի Ղարիբյան (27.02.2018)

  17. #49
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Ինչպե՞ս վարվել, որ 0-1 տարեկան երեխան վախեր չունենա
    Երեխաների հետ պիտի խոսել, ոչինչ, որ նրանք դեռ խոսել չգիտեն, նրանք կհասկանան ձեզ։ Ամեն հեռանալուց զգուշացրեք,
    որ արագ վերադառնալու եք, որ շատ կարոտելու եք։ Եթե անհրաժեշտաբար պիտի ժամանակ առ ժամանակ թողնեք երեխային
    ինչ-ինչ գործերի պատճառով, ապա հոգացեք, որ ուրիշ մեծահասակի /տատիկի կամ որևէ այլ մարդու հետ/ հետ նույնպես ստեղծվի
    կապվածություն, ում հետ Ձեր բացակայության ընթացքում մնալու է փոքրիկը։
    Երբեք չեմ մոռանա մի պատմություն, որը կապված է մի փոքրիկի՝ մտավոր հետամնացություն ունեցող աղջնակի հետ:Նա մեկ տարեկան
    չէր, բայց իր զարգացմամբ քիչ էր տարբերվում մեկ տարեկան փոքրիկից։ Մեր` իրար հետ աշխատելու ժամանակահատվածում ես մեկնեցի
    գործուղման և չհասցրի հրաժեշտ տալ ու ասել, որ երկու շաբաթ բացակայելու եմ։
    Չմոռանամ ասել, որ այդ աղջնակը դեռ չէր խոսում, կարողանում էր արտասանել որոշ բառերի առաջին վանկերը։ Վերադառնալուց հետո, երբ
    հանդիպեցինք, նա որևէ կերպ չէր արձագանքում իմ ասածներին ու հրահանգներին։ Երևի ավելի շատ ինտուիցիայով, քան փորձառությունից
    ելնելով հասկացա, որ նեղացրել եմ ու սկսեցի ներողություն խնդրել ու բացատրել, թե ինչպես պատահեց, որ առանց զգուշացնելու մեկնեցի։
    Մոտ տասը րոպե այդ թեմայի շուրջ խոսելուց հետո նա սկսեց արձագանքել հրահանգներիս և խաղալ ինձ հետ։
    Երբեք չպիտի մտածենք, որ երեխաները փոքր են` ինչ-որ բան հասկանալու համար, գուցե մե՞նք պատրաստ չենք շատ բաներ նրանց ասել։
    Պիտի հիշենք, որ մեր բացատրությունները, մեկնաբանությունները կօգնեն նրանց` հաղթահարելու տարիքային վախերը և քիչ-քիչ ձեռք բերել
    ապահովության զգացում, որն այնքան անհրաժեշտ է լինում մեծ տարիքում։
    http://impoqrik.am/aroxjutyun/xnamq/...%B6%D5%A1.html

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անի Ղարիբյան (27.02.2018)

  19. #50
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    50
    Ինչպե՞ս պայքարել մանկական վախերի դեմ
    Ո՞վ մանկության տարիներին տարբեր վախեր չի ունեցել: Բոլորն էլ այս կամ այն վախն են ունենում, որը կարող է
    հետագայում ֆոբիաների առաջացման պատճառ դառնալ: Բնականաբար, վախերի դեմ կարելի է և պետք է պայքարել:
    Ի դեպ, առանց ծնողների օգնության երեխաները չեն կարողանա գլուխ հանել:
    Երեխայի համար այնպիսի հիանալի զենք մտածեք, ինչպիսին նրա անձնական երևակայությունն է, քանի որ վախերն
    ինքն է մտածում, հետեւաբար, դրանցից ազատվել նույնպես կարող է իր երևակայությունների օգնությամբ: Փորձեք
    երեխաներին ներշնչել, որ եթե նրանք կարողանան իրենց երևակայության մեջ հաղթել վախը, իրականության մեջ
    նույնպես դրանք կանհետանան:Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երեխան մի քանի անգամ մտքում կրկնի այն
    գործողությունը, որից նա վախենում է, ի դեպ՝ անպայման լավ ավարտով: Հետո համատեղ փորձեք վախն իրական
    կյանքում հաղթահարել: Մի՛ հուսահատվեք, եթե սկզբում ոչինչ չստացվի:
    Երբեմն ծնողներն իրենք են երեխաներին վախ ներշնչում, օրինակ՝ երբ նրանց վախեցնում են «ջադու պառավներով»:
    Խուսափեք դաստիարակության այդպիսի միջոցներից: Վախի պատճառ կարող է լինել նաև պարզ չիմացությունն եւ
    սխալ պատկերացումը իրերի ու երևույթների մասին, որոնք վախ են առաջացնում: Որպեսզի փարատեք այդպիսի
    մտահոգությունը, պարզապես պետք է երեխային թույլ տաք ստանալ կենդանի և իրական տեղեկատվություն, օրինակ՝
    մանկական հանրագիտարանից կամ ճանաչողական հաղորդումից:
    Օգնեք և փորձեք հանգստացնել ձեր երեխային, օգնեք նրան զգալ, որ նա պաշտպանված է: Հասկացրեք, որ եթե դուք
    նրա կողքին եք, նա վախենալու պատճառ չունի, նրան ոչինչ չի սպառնում և այդպիսի բան չի կարող լինել:Եղեք ձեր
    երեխայի առաջին պաշտպանը, նրան հաճախ բարի խոսքեր ասեք, գրկեք, խաղացեք նրա հետ:
    Շատ երեխաներ մթությունից են վախենում: Նկատի ունեցեք, որ երեխայի սենյակում անպայման պետք է լույս լինի:
    Երեխայի կողքին մի քանի անգամ նստեք, մինչև նա քնի կամ նույնիսկ քնեք նրա հետ նույն անկողնում:Օգտագործեք
    ձեր երևակայությունը, օրինակ՝ կարելի է կախարդական բառ մտածել, որը կարող է օգնել հետ մղել ցանկացած հրեշի
    և այլն:
    Հոգեբանների կարծիքով, փոքր տարիքում վախերի հաղթահարման լավագույն տարբերակը խաղն է: Ի դեպ, երեխային
    անպայման պետք է գովել՝ անկախ արդյունքներից:
    Միշտ ուշադիր լսեք, թե ինչ է ասում ձեր երեխան, նույնիսկ եթե նա անհեթեթություն է ասում: Հիշեք, որ երեխայի որոշ
    անհանգստություններ և մտահոգություններ կարելի է փարատել՝ դեռևս ձևավորված վախ չդարձած:
    https://style.news.am/arm/news/12177...kheri-dem.html
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 29.11.2017, 00:31:

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին ... 34567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •