Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Մանկական վախեր

  1. #71
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    2 - 3 տարեկան երեխայի վախերը
    Գիշերանոթից օգտվելու վախ
    Այս տարիքում երեխան համարում է, որ մեզը և կղանքը, որոնցից ինքը բաժանվում է, իր մարմնի անքակտելի
    մասերն են, և դրանք չպետք է հեռանան իրենից: Որպեսզի այսպիսի ապրումները չդառնան բացասական, պետք
    չէ անմիջապես դատարկել ամանը, ավելի լավ է դա անել քիչ հետո: Կարելի է նաև երեխայի սիրելի խաղալիքներին
    էլ «ուղարկել» զուգարան: Սա կօգնի երեխային հաղթահարել անհիմն վախը:

  2. #72
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Սարսափելի տեսարաններ ֆիլմերում
    Հեռուստացույցը լի է սարսափելի վախեցնող տեսարաններով: Դա բացառելու համար ծնողները պետք է
    ուշադիր ուսումնասիրեն հեռուստատեսային ծրագիրը և հաշվի առնելով երեխայի կարծիքը միասին դիտեն:
    Եթե դա չի հաջողվում, պետք է երեխայի հետ քննարկել տվյալ հերոսի վարքն ու իրավիճակները:

  3. #73
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Վախ ամպրոպից
    Ամպրոպի բարձր ձայնը և կայծակը հաճախ վախեցնում են նույնիսկ մեծերին, իսկ երեխաների համար դա
    ուղղակի սարսափելի է: Այս դեպքում պետք է հանգստացնել երեխային, մնալ նրա մոտ, շեղել: Եթե գիշեր է,
    կարելի է երեխային թույլ տալ այդ օրը քնել ծնողների հետ:

  4. #74
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    5 – 6 տարեկան
    Վախ մանկապարտեզից կամ դպրոցից
    Այս վախը միշտ կապված է մանկապարտեզում կամ դպրոցում կոնկրետ որևէ իրավիճակի հետ:
    Երեխան չի ուզում թողնել մայրիկին կամ գնալ խիստ ուսուցչի մոտ, կամ էլ այլ երեխաները ծաղրում
    են նրան: Կարելի է պարզել ուսուցչից կամ էլ խաղալ «դերային» խաղեր: Երբ պարզ է պատճառը,
    հեշտ է այն վերացնել:

  5. #75
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Սարսափելի երազներ
    Մեկ անգամ սարսափելի երազ տեսնելով, երեխան հետագայում միշտ փնտրում է պատճառներ չքնելու
    համար: Որպեսզի երեխան «վատ» երազ չտեսնի, առաջարկեք նրան «պատվիրել լավ երազ»: Պատվերը
    նկարի կամ երկտողի ձևով դրեք բարձի տակ: Նաև քնելուց առաջ երեխայի համար կարդացեք բարի հեքիաթ
    կամ գլխավերևում դրեք իր «քաջ արջուկին», որը կպահպանի երեխայի քունը։

  6. #76
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    5 – 6 տարեկան
    Մահվան վախը
    Այս տարիքում երեխան արդեն հասկանում է կյանքի և մահվան տարբերությունը: Գուցե նաև լսում այդ մասին,
    երբ ծնողները քննարկում են: Երեխան սկսում է վախենալ իր և ծնողների կյանքի համար, առավելապես դա ի հայտ
    է գալիս քնից առաջ, չէ որ մթությունը երեխայի համար դատարկություն է: Կարևոր է պատմել երեխային,որ մարդիկ
    մահանում են, երբ ծերանում են, իսկ երեխաները շատ հազվադեպ են մահանում: Տեղեկացնելիս զգույշ եղեք չվախեցնել
    երեխային:

  7. #77
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Երեխաները տարբեր տեսակի վախեր հաճախ են ունենում: Նրանք կարող են վախենալ ամեն ինչից: Ընդհանուր առմամբ,
    մանկական վախերի մեծ մասը հայտնվում է, այնուհետև՝ անհետանում: Որքան շատ վախ է ապրում երեխան, այնքան ավելի
    արագ են հայտնվում նորերը:
    Եթե մեծահասակներից որևէ մեկը չի օգնում երեխային, ապա վախի ամեն մի նոր ապրում երեխայի հաջորդ վախի հանդեպ
    նրան ավելի անօգնական է դարձնում:Հենց այստեղ է թաքնված վախի պատճառը գտնելու բանալին. այդ զգացումն առաջացնող
    պատճառը թաքնված է ոչ թե իրական երևույթներում, որոնցից վախենում է երեխան, այլ երեխայի գիտակցության մեջ է:
    Երեխան կարող է բոլորովին չվախենալ իսկապես վտանգավոր երևույթներից և վախենալ միանգամայն անմեղ առարկաներից:
    ՈՒստի մանկական սարսափները կարող են լինել հիմնավորված, չափազանցված և նույնիսկ՝ հնարովի:
    Գոյություն ունի չորս իրավիճակներ, երբ երեխան վախ է ապրում կամ վախի հանդեպ հակվածություն է ձեռք բերում: Դրանք են՝
    Ընդօրինակումը, որը բնական գործընթաց է: Այս դեպքում երեխան փոխ է առնում շատ սարսափներ մեզանից, ինչպես նաև դրանց
    նկատմամբ մեր վերաբերմունքը: Վախենալով կայծակից, գողերից, շնից, ամպրոպից, մայրերը փոքրիկ երեխային են փոխանցում իրենց
    ապրումները: Ընդօրինակելով մեծերի վարքը, երեխան ժամանակի ընթացքում ունենում է նույն զգացումները:Տեսնելով մոր տագնապալի
    վիճակը, երեխան նույնպես սկսում է անհանգստանալ: Ընդօրինակումը մեծ թվով մանկական սարսափներ է ծնում:
    Խեղումը հոգեկան սուր ապրում է, որն ամուր հետք է թողնում անհատի գիտակցության մեջ: Ձիուց ընկնելը կամ շան կծելը կարող են ոչ
    միայն ֆիզիկական, այլև հոգեկան խեղումներ պատճառել: Այն, ինչ երեխաներից մեկին կարող է հոգեկան խեղում պատճառել, մյուսի հոգեկան աշխարհում ոչ մի հետք չի թողնում:Մանկության տարիներին երեխաները հազարավոր արկածների մեջ են ընկնում: Դրանցից մի քանիսը երկար են մնում հուզական հիշողության մեջ, մյուսներն արագ մոռացվում են: Դա պայմանավորված է փոքրիկի բնավորությամբ, իրադրության սրությամբ կամ տեղի ունեցածի նկատմամբ ծնողների դրսևորած վերաբերմունքով:
    «Պատիժ-թշնամություն-մեղք» իրավիճակում խոսքը ոչ թե ինչ-որ առանձնահատուկ սարսափների մասին է, այլ այն տպավորությունների խորը հիմքի,որոնք կարող են հանգեցնել վախի: Երբ ծնողները բղավում են երեխայի վրա, նրա համար մի բան պարզ է, նրանք զայրացած են և այդ պահին չեն սիրում իրեն:Այդ մտքից նա շփոթվում է, քանի որ ի վիճակի չէ ծնողների նման հստակ պատկերացնել, թե իր վարքի մեջ ի՞նչ վատ բան կար: Եթե ծնողները երեխայի վրա միշտ բղավում են, սպառնում են նրան կամ պատժում, ապա նրա մեջ ծնողների նկատմամբ թշնամություն է կուտակվում և, որպես դրա հետևանք, նա իրեն մեղավոր է զգում նրանց հանդեպ: Երեխան գիտակցում է, որ ծնողները դատապարտում են իր վարքը, իսկ մեղքի սուր զգացումը նա ընկալում է լոկ որպես այն պատժի նախնական փորձարկում, որին նա առաջիկայում ենթարկվելու է: Երեխան սկսում է վախենալ ոչ միայն սեփական մեղքից և պատժից, այլև իր սեփական թշնամանքից:
    Ծնողների հրամանները կատարելու երեխայի անընդունակությունը նույնպես կարող է վախի պատճառ լինել: Երեխան նեղանում է ծնողներից չափազանց խիստ պահանջների համար, որոնք ի վիճակի չէ կատարել, բայց նա միաժամանակ վախենում է, որ եթե ծնողները դժգոհ մնան, կարող է զրկվել նրանց սիրուց: Որքան խորն է նրա վիրավորվածությունը, այնքան ուժեղ է վախը: Երեխան չի գիտակցում հոգեբանական պայքարի մասին: Փոքրիկները շատ հաճախ վախի մեկ այլ օբյեկտ են ընտրում, որից վախենալն այնքան էլ տանջալի չէ:
    Որևէ վախից նույնիսկ ամբողջությամբ ազատվելը չի կանխում նոր վախի առաջացումը: Մշտապես նորացող վախի ժամանակ խոսքը գնում է այն իրավիճակի մասին, երբ սարսափը կաթվածահար է անում և օգնություն կանչելու ցանկություն է առաջանում: Վախը դարձնում է երեխային կամազուրկ և ուրիշներից կախված:
    Որևէ մի բանից վախենալը երբեմն նշանակում է վախենալ աշխարհում ամեն ինչից: Սրսկումից վախեցող երեխան շուտով սարսափելու է ասեղից, բժշկից, նրա աշխատասենյակից և նույնիսկ հիվանդանոցի հոտից: Նման զգացումը վտանգի նախանշան է:
    Վախերը բուժելու նպատակով կարևոր է հասկանալ, թե ինչ է թաքնված երեխայի վախի հետևում, թեև այդ երևույթի պատճառները հասկանալն ավելի հեշտ է,քան դրանից ազատվելը: Երեխան հեշտությամբ վախի զոհ է դառնում, եթե նրա վարքում դրսևորվում է սեփական ուժերի հանդեպ անվստահության բնորոշ ախտանշաններ՝ կրծում է եղունգները, ծծում է մատը, կակազում է, ինքնամփոփ և գաղտնապահ է դառնում, սեղանի մոտ նստած կամակորություններ է անում, անընդհատ գանգատվում ու նվնվում է: Երբ այս ախտանշաններից որևէ մեկն առանձնապես ուժեղ է դրսևորվում, ապա բուժումը արդյունավետ կլինի, եթե երեխային օգնենք ազատվել անվստահությունից: Այդ նպատակով պետք է չափավորել երեխայի նկատմամբ պահանջները, ավելի հազվադեպ պատժել նրան և ավելի քիչ ուշադրություն դարձնել այն թշնամանքին, որը նա դրսևորում է, այլ կերպ ասած վախի «բուժումը» սերտորեն կապված է թշնամանքի «բուժման» և մեղավորության բարդույթից ազատվելու հետ:
    Մենք ամենից առաջ հարգանքով պետք է վերաբերվենք երեխայի վախին, եթե այն նույնիսկ բացարձակապես անհիմն է, կամ մեզ այնպես պետք է պահենք, կարծես վաղուց գիտեինք նրա վախի մասին և այն մեզ բոլորովին չի վախեցնում: Պետք է ոչ միայն վերացնել հետևանքը, այլև ներգործել պատճառի վրա: «Վախենալու ոչինչ չկա» արտահայտությունը երեխային ոչնչով չի օգնում: Պետք է սովորություն դարձնել «վախ» բառն օգտագործել առանց վախենալու և արգելված բառ չհամարել:
    Ծիծաղն ու ծաղրը անթույլատրելի են:
    Պետք է ամեն ջանք գործադրել երեխայի հետ ճիշտ հարաբերությունների հաստատման և պահպանման համար:
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 06.12.2017, 12:48:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389

  8. #78
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Մանկական տագնապայնություն
    Իրավիճակային տագնապայնությունը առաջանում է, երբ մենք բախվում ենք մեզ համար տագնապային որևէ իրավիճակի:
    Այս իրավիճակներում մեծ դեր ունի անորոշությունը, քանի որ տագնապը վախից տարբերվում է նրանով, որ տագնապի
    օբյեկտն անորոշ է:
    Երբ մանկական տարիքում տագնապային իրավիճակները բազմաթիվ են և կրկնվող, սա վերածվում է անձնային հատկանիշի:
    http://boon.am/anushaleksanian/
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389

  9. #79
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    871
    Հեղինակության աստիճան
    1
    Детские страхи
    Про страхи нельзя сказать, что это болезнь… Человеку свойственно чего-то бояться. А ребенку - тем более,
    поскольку его окружает мир, про который он знает не все и многие вещи ему просто не понятны… У детей,
    в каждом возрасте, существуют свои, так сказать, возрастные страхи: Бабы-Яги, приведений, темноты, страх
    смерти (своей и своих родителей) и т.д.
    http://therapeutic.ru/soveti_detskog...a/pages/id_307
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389

  10. #80
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Էմմա հետաքրքիր է և ճիշտ ձեր մեկնաբանությունը կարևոր է մոր հոգեկան հանգստությունը առաղջ երեխա լույս աշխարհ բերելու համար:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •