Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Սոցիալական մանկավարժի դերը դպրոցում

  1. #1
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1

    Սոցիալական մանկավարժի դերը դպրոցում

    Եկեք քննարկենք այս թեման։Ո՞վ է սոցիալական մանկավարժն և ինչպիսի՞ գործառույթներ ունի։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), Janet (16.11.2017), Lianna Manukyan (14.11.2017), Narine Stepanyan (14.11.2017), Դիանա Աղասարյան (24.10.2017)

  3. #2
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավրժություն
    http://publishing.ysu.am/files/Socia...avarjutyun.pdf

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Janet (16.11.2017), Վալեր (20.10.2017), Ազատուհի Քոչարյան (15.11.2017), Լուսինե Ա. (23.10.2017)

  5. #3
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժի աշխատանքային պլան
    http://www.academia.edu/8454893/%D5%...AC%D5%A1%D5%B6

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), Janet (16.11.2017), Վալեր (20.10.2017), Ազատուհի Քոչարյան (15.11.2017)

  7. #4
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժը դպրոցում
    https://youtu.be/wzGQ4cqjYlk

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), Janet (16.11.2017), Վալեր (20.10.2017)

  9. #5
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Ա. Վ. Մուդրիկն առաջարկում է հետևյալ բնորոշումը. "Ս.մ. մանկավարժության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է սոցիալական դաստիարակությունը որպես սոցիալական ինստիտուտ, այսինքն` մարդկանց բոլոր տարիքային խմբերի և սոցիալական կատեգորիաների դաստիարակությունը, որն իրականացվում է ինչպես հատուկ դրա համար ստեղծված կազմակերպություններում, այնպես էլ այն կազմակերպություններում, որոնց համար դաստիարակությունը հիմնական գործառույթ չէ (ձեռնարկություններ, զորամասեր և այլն)":

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Janet (16.11.2017), Վալեր (20.10.2017)

  11. #6
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժություն
    Մանկավարժական գիտության բաժին, որն ուսումնասիրում է անձի դաստիարակության և ձևավորման վրա սոցիալական միջավայրի ներգործությունը, բառի առավել նեղ իմաստով` արտադպրոցական դաստիարակության մանկավարժություն:
    Տերմինը շրջանառության մեջ է դրել գերմանացի մանկավարժ Ա. Դիստերվեգը XIX դարի կեսերին: Ս.մ-ի հիմնադիր Գ. Նոլը և Գ. Բոյմերը համարում էին, որ նրա առարկան անապաստան երեխաների սոցիալական օգնությունն է և անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելումը: Գերմանացի գիտնական Պ.Նատորպի կարծիքով, Ս.մ. ուսումնասիրում է ժողովրդի մշակութային մակարդակը բարձրացնելու նպատակով հասարակության դաստիարակիչ ուժերի ինտեգրման հիմնախնդիրները:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Janet (16.11.2017)

  13. #7
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկությունը, ի տարբերություն դպրոցական ուսուցչի և ժողովրդական կրթության այլ աշխատողի, այն է, որ նա աշխատում է անմիջականորեն ընտանիքի հետ, ՙփողոցում՚: Նա պետք է կոնկրետ գիտելիքներ ունենա տարիքային զարգացման առանձնահատկությունների և կոլեկտիվի ձևավորման օրինաչափությունների մասին, ժողովրդական մանկավարժության բնույթի և խմբային համախմբման սոցիալ-հոգեբանական մեխանիզմների մասին, կարողանա մանկավարժական հետազոտություն կատարել և կազմակերպել հոգեբանական ծառայություն:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Janet (16.11.2017)

  15. #8
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Համաձայն սակագնային-որակավորման բնութագրի, որ ներառում է սոցիալական մանկավարժի պաշտոնեական պարտականությունները, սոցիալական մանկավարժը (7-14-րդ կարգեր).
    - իրականացնում է անձի դաստիարակության, կրթության, զարգացման և սոցիալական պաշտպանվածության միջոցառումների համալիրը՝ հիմնարկներում և սովորողների (սաների, երեխաների) բնակության վայրում,
    - ուսումնասիրում է սովորողների (սաների, երեխաների) անհատականության հոգեբանական-բժշկամանկավարժական առանձնահատկությունները և նրանց միկրոմիջավայրը, կենսապայմանները,
    բացահայտում է սովորողների (սաների, երեխաների) հետաքրքրություններն ու պահանջմունքները, դժվարություններն ու հիմնախնդիրները, բախումնային իրավիճակները, վարքագծի շեղումները և ժամանակին ցուցաբերում է սոցիալական օգնություն և աջակցություն,
    - միջնորդ է դառնում սովորողների (սաների, երեխաների) և հիմնարկության, ընտանիքի, միջավայրի, զանազան սոցիալական ծառայությունների, գերատեսչությունների և վարչական մարմինների մասնագետների միջև,

    - որոշում է սոցիալ-մանկավարժական աշխատանքի խնդիրները, ձևերը, մեթոդները, անձնական և սոցիալական հարցերի լուծման եղանակները, ձեռնարկում է սովորողիների (սաների, երեխաների) անձի սոցիալական պաշտպանության և սոցիալական օգնության, իրավունքների և ազատությունների իրագործման միջոցներ,
    - կազմակերպում է սովորողների (սաների, երեխաների) սոցիալապես արժեքավոր գործունեության զանազան տեսակներ, միջոցառումներ` ուղղված սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը, սոցիալական նախագծերի և ծրագրերի իրագործմանը, մասնակցում է դրանց մշակմանը և հաստատմանը,
    - նպաստում է սոցիալական միջավայրում մարդասիրական, բարոյապես առողջ հարաբերությունների հաստատմանը,
    - օժանդակում է սովորողների (սաների, երեխաների) անձի հոգեբանական հարմարավետության և անվտանգության մթնոլորտի ստեղծմանը, հոգ է տանում նրանց կյանքի և առողջության պաշտպանության մասին,
    - իրականացնում է որբերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողներին (սաներին, երեխաներին) աշխատանքի տեղավորման, հովանավորության, բնակարանով, նպաստներով, կենսաթոշակներով ապահովելու, խնայողական ավանդների ձևակերպման, արժեթղթերի օգտագործման աշխատանքներ,
    - համագործակցում է ուսուցիչների, ծնողների (նրանց փոխարինողների) սոցիալական ծառայությունների, զբաղվածության ընտանեկան և երիտասարդական ծառայությունների, բարեգործական և այլ կազմակերպությունների հետ այն երեխաներին օգնելու համար, ովքեր խնամակալության և հոգաբարձության կարիք են զգում, ունեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, շեղված վարքագիծ, ինչպես նաև հայտնվել են արտակարգ իրավիճակներում:
    Սոցիալական մանկավարժը պետք է իմանա ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ օրենքները, ՀՀ կառավարության սոցիալական ապահովության, առողջապահության և կրթության պետական մարմինների որոշումները, Երեխայի իրավունքների մասին դաշնագիրը, սոցիալական քաղաքականության, իրավունքի և պետական շինարարության, աշխատանքային և ընտանեկան օրենսդրության հիմունքները, ընդհանուր և սոցիալական մանկավարժություն, մանկավարժական, սոցիալական, տարիքային և մանկական հոգեբանություն, վալեոլոգիայի և սոցիալական հիգիենայի հիմունքները, սոցիալ-մանկավարժական և ախտորոշման մեթոդիկաները, աշխատանքի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոններն ու նորմերը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Janet (16.11.2017), Ազատուհի Քոչարյան (15.11.2017)

  17. #9
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժի կարևորագույն խնդիրներն են․
    -աջակցել երեխային հոգեպես,
    -սովորեցնել համակերպվել դժվարություններին,
    -ինչ-որ ուղի գտնել և որոշում ընդունել,
    -համոզել նրան,որ ամեն ինչ կարելի է փոխել դեպի լավը։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Վալեր (12.11.2017), Միքայելյան Անժելա (11.11.2017)

  19. #10
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    594
    Հեղինակության աստիճան
    1
    Սոցիալական մանկավարժը պետք է տիրապետի մանկավարժական տեխնոլոգիային,որն է՝ հատուկ հնարների,դաստիարակվողների վրա ազդելու համար։Դրանց մեջ են մտնում արտիստիզմը,խոսքը,շնչառությունը,ռիթմը,ձայնը,միմիկան և ժեստը,որոնք հնարավորություն կտան մասնագետին զրուցել թե հանցագործների,թե թմրամոլների,թե դժվարությունների մեջ հայտնված երեխաների հետ,ընդ որում, ոչ միայն զրուցել,այլ նաև ազդել նրանց վրա,համոզել։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.10.2017), Վալեր (12.11.2017), Սոֆյա Առաքելյան (20.10.2017)

Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •