Էջ 30 31-ից ԱռաջինԱռաջին ... 2028293031 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 291 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 303 հատից

Թեմա: Սոցիալական մանկավարժի դերը դպրոցում

  1. #291
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Նյարդային երեխաներ.նևրոպաթիայի 10 դրսևորում

    Նևրոպաթիան վաղ մանկական տարիքի հոգենևրոլոգիական խանգարման ամենատարածված ձևն է,որը
    դրսևորվում է արտահայտված վեգետատիվ դիսֆունկցիայով,էմոցիոնալ և վարքային խանգարումներով:
    Այս դեպքում հաճախ գործածում են նաև բնածին կամ վաղ մանկական նյարդայնություն տերմինը:
    Նևրոպաթիայի զարգացման պատճառները տարբեր են:Մեծ նշանակություն ունեն ժառանգականությունը,
    ներարգանդային զարգացման խանգարումները,հղիության,ծննդաբերության և երեխայի կյանքի առաջին
    ամիսներին առաջացած խնդիրները:
    Մասնագետներն առանձնացնում են նևրոպաթիայով հիվանդ երեխաների 2 խումբ.
    -Երեխան դրսևորում է անկայուն հույզեր,բարձր գրգռողականություն,աֆեկտի բռնկումներ,որին հաջորդում
    է ուժասպառությունն ու հոգնածությունը:
    -Մյուս խմբի երեխաներնին բնորոշ են արտահայտված հյուծվածությունը,ճնշված վիճակը,հիստերիկ նոպաները,
    անինքնավստահությունը,կյանքի փոփոխություններին հարմարվելու դժվարությունը:
    https://iverh.com/nyardayin-erexaner...-10-drsevorum/
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #292
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Բարոյական դաստիարակությունը ենթադրում է դպրոցականի անձի բարոյական զարգացում,ոչ միայն դաստիարակչական,
    այլև ուսումնական աշխատանքի գործընթացում:
    Բարոյական դաստիարակության տեսական հիմունքները կազմում Են բարոյականության(էթիկա)համապատասխան որակները:
    Բարոյական դաստիարակության համակարգային խնդիրներն են.
    -բարոյական գիտակցության ձևավորումը,
    -բարոյական կարողությունների ձևավորումը,
    -բարոյական վարքի և գործունեության ձևավորումը:

    Բարոյական որակների ճշգրիտ ընկալումը սովորողների կողմից կարևորագույն դաստիարակչական խնդիր Է,որի լուծման ուղիներից
    մեկը բարոյագիտական զրույցների անցկացումն է:Բարոյագիտական զրույցները չպետք է կրեն քարոզչական բնույթ,զրույցների թեմաները
    պետք Է ընտրվեն խնամքով,պատճառաբանված և նպատակային՝ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները:
    http://kantegh.asj-oa.am/1726/1/238-246.pdf
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 12.05.2018, 16:49:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #293
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    81
    Նոր գիտելիքների ձեռքբերման փուլում սովորողների տրամադրության տակ պետք է դնել հակիրճ, բայց նաև տարողունակ բացատրություններ, որոնք կապահովեն նրանցից մեծ մասի` ուսումնական նյութի ինքնուրույն մշակումները և յուրացումը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #294
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Երկրի հարստությունը պարտադիր չէ կառուցել սեփական բնական ռեսուրսների հիման վրա,այն հնարավոր է անգամ դրանց
    լիակատար բացակայության դեպքում։Ամենագլխավոր ռեսուրսը մարդն է։Պետությունը պարզապես պետք է բարենպաստ հող
    ապահովի մարդկանց տաղանդների ծաղկման համար։

    Մարգարետ Թետչեր
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #295
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Ֆրոյդն առաջարկեց անձի կառուցվածքը բաժանել id,ego և super-ego հասկացությունների:Անձը ղեկավարող սեռական
    և բնազդային չգիտակցված մղումները նա տեղավորեց id(այն)կոչված ենթակառույցում:Ego-ն մեր գիտակից ենթակառույցն
    է,որը կառավարում է մարդու գիտակից վարքն ու սոցիալական փոխազդեցությունները:Super-ego-ում ներքնայնացված
    սոցիալական միջավայրն է՝ իդեալներն ու բարոյախոսությունը: Ego-ն մյուս երկու սկզբերի «հաշտարարն»է. այն փորձում է
    բավարարել id-ի պահանջները սոցիալապես ընդունելի ճանապարհով: Id-ը գործում է հաճույքի սկզբունքով և մշտապես
    բավարարում է պահանջում:
    Ego-ն անգիտակցական պաշտպանական մեխանիզմներ է մշակում անցանկալի բովանդակությունից,անընդունելի
    ցանկություններից և այլն:
    Պաշտպանական այդ մեխանիզմերից է արտամղումն(ճնշումը)՝ անցանկալի հիշողության տեղափոխությունը
    անգիտակցական ոլորտ: Մի այլ մեխանիզմ է պրոյեկցիան՝ անցանկալի բովանդակությունից ազատվելը ուրիշի մեջ այն
    տեղավորելու միջոցով:Ռացիոնալացումը անընդունելի վարքի կամ արարքների ռացիոնալ բացատրության միջոցով
    նորմալացումն է:Փոխարինումը մի գործընթաց է,երբ ագրեսիայի իրական թիրախը փոխարինվում է մի այլ թիրախով:
    Մարդու մղումների ոլորտն,ըստ Ֆրոյդի,չի սահմանափակվում սեռական ցանկություններով,դրանում առկա է նաև
    դեստրուկցիայի,մահվան մղումը:Մարդը ձգտում է բացարձակ հավասարակշռության՝ էնթրոպիայի, և այդ ձգտումը
    կարող է բերել ինքնավնասման կամ արտաքին ագրեսիայի:
    https://youtu.be/xz-xSaZTpYg
    http://boon.am/psychoanalysis/
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 18.05.2018, 20:21:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  10. #296
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների,կրթության,
    ուսուցման և դաստիարակության ձևերի,մեթոդների ու բովանդակության մասին:
    Մանկավարժության հիմնական հասկացություններն են՝
    -անձի ձևավորումը՝ ինչպես նպատակաուղղված գործողությունների, այնպես էլ շրջապատի՝ հաճախ
    հակասական ազդեցության ներքո,
    -դաստիարակությունը՝ ընտանիքի,տարբեր կազմակերպությունների համատեղ ջանքերով աշխարհայացքի
    ձևավորումը,աշխատանքային,մտավոր,բարոյական,գեղագիտական ու ֆիզիկական դաստիարակությունը,
    -կրթությունը՝ գիտելիքների յուրացման ընթացքն ու արդյունքները,հմտությունների ու կարողությունների
    մշակումը,
    -ուսուցումը՝ մարդուն կրթելու անընդմեջ գործընթացը՝ գիտելիքների հաղորդումը և յուրացումը:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  11. #297
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Զարգացման խանգարումներով երեխաների համար երաժշտական դաստիարակությունը կարևոր նշանակություն
    ունի,քանի որ երաժշտության միջոցով առաջացող դրական զգայությունները, իր հնարավորությունների գիտակցումը
    և հաջողությունները բարենպաստ ազդեցություն են թողնում անձի հոգեկան աշխարհի,նրա մտավոր զարգացման վրա
    և հարստացնում են նրա կյանքը:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  12. #298
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    13
    Նախ ընդունեք ներառական կրթությունը: Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։ Հայաստանը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Ապա պատասխանենք հարցին սոցիալական մանկավարժի աշխատանքով:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #299
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Դիսգրաֆիա

    Դիսգրաֆիան գրելու գործընթացի յուրահատուկ մասնակի խանգարում է:Դրսևորվում է տառերի տեսողատարածական
    պատկերների անկայունությամբ և բառի հնչյունավանկային կազմի ու նախադասության կառուցվածքի աղավաղումով:
    Դիսգրաֆիայի հիմքում ընկած են բանավոր խոսքի թերզարգացումը:Արտահայտման ծայրահեղ ձևը ագրաֆիան է:
    Դիսգրաֆիայի շտկումը իրականցվում է հատուկ լոգոպեդական վարժությունների օգնությամբ,որոնք նպաստում են
    արտաբերման հմտությունների ձևավորմանը,հնչյունների լսողական տարբերակմանը,խոսքային շարժումների
    թերությունների`կարդալու և գրելու խանգարումների շտկմանը:
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  15. #300
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,342
    Հեղինակության աստիճան
    153
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ընդունեք ներառական կրթությունը: Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։ Հայաստանը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Իսկ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Ապա պատասխանենք հարցին սոցիալական մանկավարժի աշխատանքով:
    Շնորհակալություն հարգելի՛ Գյուլնարա թեմայիս արձագանքելու և գրառման համար։
    Սոցիալական մանկավարժի գլխավոր խնդիրը ռիսկի խմբի երեխաների վարքը հասարակության մեջ ընդունելի վարքի,
    բարոյականության և իրավական նորմերի պահանջներին հարմարեցնելն է։
    Իսկ մնացած գործառույթների մասին հարգելի՛ Գյուլնարա իմացեք՝ ուսումնասիրելով թեմաս։
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

Էջ 30 31-ից ԱռաջինԱռաջին ... 2028293031 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •