Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 10181920
Ցույց են տրվում 191 համարից մինչև 196 համարի արդյունքները՝ ընդհանուր 196 հատից

Թեմա: Պատժի ձևերը դպրոցում

  1. #191
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2018
    Հասցե
    Աակերան
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ սովորողը չի կատարում ուսուցչի պահանջները,նրան պատժում են անձը վիրավորող ձևերով։Սա թշնամանք է առաջացնում
    ուսուցչի հանդեպ,քանի որ ոտնահարվում է երեխայի արժանապատվությունը։Չհամարձակվելով բողոքել ուսուցչի դեմ՝ ժամանակի
    ընթացքում նա թաքցնում և կուտակում է վիրավորանք։Ձևավորվում է ներքին կոնֆլիկտ,որը շատ մեծ խնդիրներ է առաջացնում
    դաստիարակության գործընթացում։
    Մի փոքր դրական վերաբերմունք և սեր ցուցաբերելով՝ կարելի է կանխել հակասությունը։
    Հարգելի՛ Էմմա,ներողամիտ, սիրալիր ստացվում է 1,2,3 անգամ( ուսուցչի պահանջը չկատարելու դեպքում):Անպարտաճանաչ երեխաների մոտ այն ունենում է շարունակական բնույթ:Այդ ժամանակ գալիս է <<սիրալիր>>երկուսը, որը նորից ցավոտ է երեխայի համար:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #192
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,675
    Հեղինակության աստիճան
    16486
    Մեջբերում ohanjan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի՛ Էմմա, շատ հետաքրքիր և միշտ նոր մեկնաբանումներով, մեթոդներով ակնկալվող թեմա եք քննարկում:Շնորհակալություն նյութերի համար:Ծնողական ժողովների ժամանակ անպայման կտեղեկացնեմ ծնողներին:
    Շնորհակալություն հարգելի՛ ohanjan թեմայիս արձագանքելու,դրական կարծիքի և օգտակար գրառման համար։
    Իհարկե՛,անպայման ծնողական ժողովների ժամանակ քննարկեք այս նյութերը,որոնք իրենց դրական արդյունքները
    կտան։Ցանկալի է,որ նրանք էլ հետևեն այս կայքին։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #193
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2018
    Հասցե
    Աակերան
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի՛ Անահիտ թեմայիս արձագանքելու և դրական կարծիքի համար։
    Այս դեպքում պետք է ուսուցիչը ընդհատի դասը,սաստող հայացքի և կարճատև զրույցի միջոցով
    հարթի ամեն ինչ։Իսկ դասերից հետո էլ անհատական աշխատանքներ կատարի այդ աշակերտի հետ։
    Իսկ ընդհանրապես,եթե ուսուցիչը արհեստավարժ է,ապա նման դեպքեր չեն լինի,և աշակերտը սիրով
    կլիսի դասը և կսովորի։
    Պետք է ուսուցիչը իմանա աշակերտների անհատական առանձնահատկությունները,լինի հոգեբան։
    Հարգելի՛ Էմմա, ամբողջովին համամիտ եմ ձեր գրառման հետ,շնորհակալություն:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #194
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2018
    Գրառումներ
    111
    Հեղինակության աստիճան
    256
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք հարգելի Սոֆյա ինչպիսի՞ պատժամիջոց եք կիրառում , եթե դրա անհրաժեշտությունը լինում է:
    Ես, Հարգելի Նաիրա, աշխատում եմ չպատժել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #195
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ: Աշխատեք այնպես անել, որ այդ դասը առավելագույն ձևով հասնի երեխային: Հիշե՛ք, ինչ դաստիարակելու եք, այն էլ ստանալու եք, հետո բողոքել չկա՛:
    Պատիժը չպետք է վնասի երեխայի առողջությանը` ոչ ֆիզիկական, ոչ հոգեկան: Եթե ուսուցչի և սովորողի միջև կա փոխադարձ հարգանք, ապա բավական է խիստ հայացք, և երեխան արդեն հասկանում է, որ վատ արարք է կատարել: Նա անկեղծ զղջում է, ընդունում է կատարածի մեղքը: Իսկ խոստովանությունը կլինի ավելի արժեքավոր, եթե լինի ինքնակամ, այլ ոչ պատժի միջոցով:
    Առաջարկում եմ ծանոթանալ <<Աշխարհի դպրոցների ամենադաժան պատիժները>> և <<Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում>> նյութերին հետևյալ հղումներով՝

    http://bomb.am/Post/27865714
    http://dpir.mskh.am/ka/node/531
    Հարգելի Կարինե, ես համամիտ եմ ձեր գրառմանը, որովհետև իմ աշխատանքային փորձից հանգել եմ այն եզրակացության, որ որոշ աշակերտներ,որոնք բարեկրթության պակաս ունեն, բարի վերաբերմունքը չարաշահում են: Մեր նպատակը պետք է լինի նրանց հետ ավելի աշխատել, հասնել նրան, որ գիտակցեն իրենց արարքը,ուղղվեն,դառնան բարեկիրթ և դրսևորեն գիտակցված կարգապահություն:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #196
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,675
    Հեղինակության աստիճան
    16486
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Կարինե, ես համամիտ եմ ձեր գրառմանը, որովհետև իմ աշխատանքային փորձից հանգել եմ այն եզրակացության, որ որոշ աշակերտներ,որոնք բարեկրթության պակաս ունեն, բարի վերաբերմունքը չարաշահում են: Մեր նպատակը պետք է լինի նրանց հետ ավելի աշխատել, հասնել նրան, որ գիտակցեն իրենց արարքը,ուղղվեն,դառնան բարեկիրթ և դրսևորեն գիտակցված կարգապահություն:
    Շնորհակալություն,հարգելի՛ Հռիփսիմե,թեմայիս արձագանքելու և օգտակար գրառման համար։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 10181920

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •