+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 57 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

  1. #51
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գյուլնարա,համամիտ եմ ձեզ հետ,հատկապես կարևոր է առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել 7-րդ դասարանում:Ինչ խոսք, տեսադասերը շատ ակտուալ են դարձել ժամանակակից ուսումնական գործընթացում:Ես առաջարկում եմ 7-րդ դասարանի դասընթացը սկսել Ռ. Սահակյանցի ,,Հետաքրքրաշարժ քիմիա,,տեսաֆիլմի դիտումով,որտեղ համառոտ ներկայացված է քիմիայի զարգացման պատմությունը:
    Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #52
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Հարգելի Գյուլնարա,ճիշտ եք, ժամանակակից տեղեկատվական դարում,նրա լայն հնարավորություններից օգտվելու համար ուսուցիչը պետք է տիրապետի նվազագույն գիտելիքների,հմտությունների և կարողությունների:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ստեփանյան Նելլի (08.05.2018), Գյուլնարա (08.05.2018)

  5. #53
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գյուլնարա,ճիշտ եք, ժամանակակից տեղեկատվական դարում,նրա լայն հնարավորություններից օգտվելու համար ուսուցիչը պետք է տիրապետի նվազագույն գիտելիքների,հմտությունների և կարողությունների:
    Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրական է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:
    Նոր մեդիա ուսումնական միջավայրը նախ և առաջ պետք է ունենա բավարար թվով սարքավորումներ, իսկ ուսուուցչական կազմը պետք է վերապատրաստված լինի և կարողանա իր աշխատանքում հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ տեխնոլոգիաները: Կարևոր է ոչ միայն, որ ուսումնական հաստատությունը ապահովված լինի դիդակտիկ և օգտակար նյութերով, այլև այն, որ սովորողները և ուսուցիչները ազատ մուտք ունենան դեպի այդ նյութական աշխարհ և դրանք օգտագործեն:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #54
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Գոյություն ունի երկու հիմնարար սկզբունք, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե կրթական գործընթացում որչափով են իրականցվում էլեկտրոնային մեդիամիջոցները: Ուսուցման գործընթացում նոր գործիքների առավել օգտագործումը հաճախ կապվում է կոնստրուկտիվ (constructivist) և բիհեվիորիստական (behaviorism) տեսությունների հետ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #55
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2014
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    720
    Հարգելի Գյուլնարա շատ արդիական թեմա էք քննարկում,շնորհակալություն:7-րդ դասարանում քիմիան նոր ուսումնասիրվող առարկա է և կարիք ունի հետաքրքրություն առաջացնելու համար կիրառել ՏՀՏ միջոցներ,տեսադասերը լավագույն միջոցներից են լավ դասեր վարելու համար:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գյուլնարա (06.06.2018)

  11. #56
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1569
    Ուսուցումը նույնպես մանկավարժական գործընթաց է։ Այն ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղղված գործընթացն է, որի ընթացքում իրականացվում են մարդու կրթությունը, դաստիարակությունը և զարգացումը։ Այն աշակերտի իմացության ոլորտի զարգացման, նրա ճանաչողական կարողությունների և հմտությունների ձևավորման և գիտելիքներ հաղորդելու գործընթաց է, որը կատարվում է մանկավարժի՝ ուսուցչի, դաստիարակի, դասախոսի կողմից։ Ուսուցումը՝ որպես մանկավարժական գործընթաց, նույնպես ունի երկու կողմ։ Մանկավարժի՝ սովորեցնողի, ուսուցչի գործունեություն, որը կոչվում է դասավանդում, և աշակերտի՝ սովորողի գործունեություն, որը կոչվում է ուսում։

    Վերջին տարիների տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բուռն զարգացումը և ներդրումը Հայաստանում լուրջ ազդեցություն են թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։ Անձի ձևավորումն ու զարգացումը արդեն իսկ հնարավոր չէ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների։ Համակարգիչներն ու համակարգչային ՏՏ-ը ակտիվորեն ներխուժում են կյանք։ Նոր տեղեկատվության հզոր ներհոսքը՝ գովազդները, համակարգչային տեխնոլոգիաների կիրառությունը հեռուստատեսության մեջ, խաղային համակարգիչների տարածումը, էլեկտրոնային խաղալիքներն ու համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա։ Զգալիորեն փոխվում են նաև նրա սիրելի զբաղմունքը՝ խաղերը, փոխվում են նաև նրա սիրելի հերոսներն ու, թերևս, սկզբունքները։

    Համակարգիչն այսօր տեղեկության ստացման և մշակման հզոր գործիք է։ Այդ պատճառով լիովին բնական է այդ միջոցների ներդրումը ժամանակակից ուսումնական գործընթացում։ Սակայն կան ու կլինեն խնդիրներ՝ տեխնոլոգիաների թանկությունը, համակարգիչների ձեռք բերումը, դրանց թարմացումն ու ժամանակից պահանջներին հարմարեցումը, համակարգիչների և ցանցերի սպասարկումը, ծրագրերի ձեռք բերումը, ինտերնետը։ Առայժմ չկա ուսումնադաստիարակչական գործընթաց ՏՏ-ի սահուն նորհոսքն ապահովող մեթոդաբանական համակարգ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գյուլնարա (06.06.2018)

  13. #57
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն`առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:

+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •