+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384

    Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

    Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
    Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
    Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
    Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
    Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ: Ուսուցիչները շատ հաճախ մեդիան ընկալում են որպես սպառնալիք և մարտահրավեր ուղղված իրենց: Որովհետև արդեն այսօր շատ սովորողներ տարաբնույթ մեդիա միջոցների կիրառման հմտությամբ կարող են նշանակալիորեն առաջ անցնել իրենց ուսուցչից:
    Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում սովորողի և դասավանդողի դերերի անհապաղ փոփոխությունը: Ուսուցիչը, ով փորձում է խաղի նոր կանոններն ընդունել և, որպես գիտելիք տվող մեկը, մի քայլ ետ գնալ` իր վրա վերցնելով սովորողի դերը, կարող է ստանալ նոր դրական փորձ:
    Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
    Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:
    Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
    Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
    • անկախություն
    • համագործակցություն
    • փոխազդեցություն (ինտերակտիվություն)
    • ստեղծականություն

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (09.04.2018), gayane0803 (09.04.2018), Heghin (09.04.2018), naramartirosyan (11.04.2018), Վ. Հովհաննիսյան (27.04.2018), Սիրանուշ Մուրադյան (23.04.2018), Տոնոյան Գրետա (09.04.2018), Արմենուհի Ստեփանյան (23.04.2018), Էմմա Խաչատրյան (10.04.2018), Նանե (03.05.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018)

  3. #22
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
    Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
    Գյուլնարա ջան, ոչ միայն սովորողը, այլ նաև ուսուցիչը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ․․․
    «Անընդհատ սովորե´ք: Միշտ էլ կա ինչ-որ մի բան, որը պետք է իմանալ»: Սթիվ Ջոբս
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 09.04.2018, 23:11:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (09.04.2018), Heghin (10.04.2018), Տոնոյան Գրետա (09.04.2018), Արաքսյա Թևոսյան (11.04.2018), Գյուլնարա (10.04.2018), Էմմա Խաչատրյան (10.04.2018), Լուսինէ Ավագյան (15.07.2018), Նարինե Ափիցարյան (11.04.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018)

  5. #23
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    39
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Համակարգչային օժանդակությամբ ուսում (ՀՕՈՒ)

    Ուսման մեջ համակարգիչների կիրառումը սկզբնապես կապված էր բնագիտական առարկաների դասավանդման հետ, բայց գործածության ոլորտը անընդհատորեն ընդլայնվելու միտում է դրսեւորում: Ուսման ավանդական ընթացքին համակարգիչների հարմարեցման կամ համակարգչային օժանդակությամբ ուսման կազմակերպման հարցի նկատմամբ երկարատեւ քննարկումների ընթացքում ձեւավորված մոտեցումները կարելի է ամփոփել չորս խմբի մեջ:

    1. Ըստ առաջին տեսակետի, որ կարելի է «հրահանգային» կոչել, համակարգիչը, որը պարունակում է ուսման ամբողջ նյութը, պետք է ապահովի նախապես ծրագրված ուսուցում փուլերի որոշակի հերթականությամբ: Տվյալ փուլի նյութը բավարար չափով յուրացնելուց հետո սովորողը հնարավորություն կստանա անցնելու հաջորդ փուլին:

    2. «Ազատող« կամ «թեթեւացնող» մոտեցումը ենթադրում է, որ համակարգիչը պետք է կրճատի ծանր, անախորժ աշխատանքը, որպեսզի երեխան կարողանա կենտրոնանալ ավելի կարեւոր բաների վրա:

    3. «Հայտնագործման» մոտեցումը համարում է, որ երեխաների համար կարեւորը հայտնագործելով սովորելն է: Նոր տեղեկությունները եւ նրանց հիմքում ընկած տեսությունը աստիճանաբար բացահայտվում են երեխայի եւ համակարգչի փոխներգործության ընթացքում: Օրինակ՝ համակարգիչը կարող է նմանակել որեւէ փորձ, որի միջոցով երեխաները պիտի գտնեն շարունակելու իրենց ձեւերը:

    4. Վերջին մոտեցումը հիմնվում է կռահման սկզբունքի վրա՝ ենթադրելով, որ որոշ իմաստով հենց երեխաներն են ստեղծում իրենց գիտելիքը: Մեքենայի աշխատանքը միայն օգնելն է երեխաներին՝ փորձարկելու իրենց գաղափարները։

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.04.2018), gayane0803 (09.04.2018), Heghin (10.04.2018), Տոնոյան Գրետա (09.04.2018), Էմմա Խաչատրյան (10.04.2018), Նանե (04.05.2018), Նարինե Մարկոսյան (09.04.2018), Նունե Մարգարյան (10.04.2018)

  7. #24
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյուլնարա ջան, ոչ միայն սովորողը, այլ նաև ուսուցիչը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ․․․
    «Անընդհատ սովորե´ք: Միշտ էլ կա ինչ-որ մի բան, որը պետք է իմանալ»: Սթիվ Ջոբս

    Սթիվ Ջոբսն այնպիսի մարդկանցից է, ում մահվանից հետո ոչ միայն շարունակում են ապրել նրա գործերը, այլև մտքերը: Նրա յուրաքանչյուր միտք կյանքի իմաստուն դաս է, որը նա փոխանցել է սերունդներին անկեղծ նվիրումով և աշխարհն ու մարդկանց ավելի լավը տեսնելու երազանքով՝

    Կենտրոնացվածություն ու պարզություն: Դա իմ ամենակարևոր չափանիշներն են: Պարզությունը կարող է ավելի բարդ լինել, քան բարդ բաները: Որպեսզի ձեր ուղեղը հասնի այդ պարզությանը, պետք է շատ աշխատել: Բայց այդ ջանքերը մի բան արժեն: Հասնելով այդ վերջին կետին՝ իդեալական պարզությանը՝ դուք կարող եք սարեր շարժել:

    Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք` hիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

    Ես կտայի բոլոր իմ տեխնոլոգիաները Սոկրատի հետ հանդիպման փոխարեն։

    Դուք գիտեք, որ մենք ուտում ենք սնունդ, որ աճեցնում են ուրիշները։ Մենք կրում ենք հագուստ, որ կարել են ուրիշները։ Մենք խոսում ենք լեզուներով, որոնք հնարել են ուրիշները։ Մենք կիրառում ենք մաթեմատիկան, սակայն այն նույնպես զարգացրել են ուրիշները… Ինձ թվում է, մենք բոլորս, անընդհատ դա ենք ասում։ Սա շատ լավ առիթ է ստեղծել մի այնպիսի բան, որը կարող է օգտակար լինել մարդկության համար։

    Անիմաստ է վարձել խելացի մարդկանց և հետո հուշել թե ինչ նրանք պետք է անեն։ Մենք վարձում ենք մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անել։

    Եթե դուք դեռևս չեք գտել ձեր գործը՝ փնտրե՛ք։ Կանգ չառնե՛ք։ Ինչպես բոլոր սրտային գործերում, այս դեպքում նույնպես, դուք անմիջապես կիմանաք, երբ գտնեք այն։ Եվ ինչպես բոլոր լավ հարաբերությունները՝ դրանք տարիների ընթացքում դառնում են ավելի ու ավելի լավը։ Այդ պատճառով, փնտրեք, քանի դեռ չեք գտել։ Կանգ չառնեք։

    Սխալներ չգործել, նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով։
    Վերջին խմբագրող՝ Նարինե Մարկոսյան: 10.04.2018, 00:07:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.04.2018), gayane0803 (10.04.2018), Heghin (10.04.2018), Hripsime Margaryan (10.04.2018), naramartirosyan (11.04.2018), Տոնոյան Գրետա (10.04.2018), Գյուլնարա (10.04.2018), Էմմա Խաչատրյան (10.04.2018), Նունե Մարգարյան (10.04.2018)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
    Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
    • անկախություն
    • համագործակցություն
    • փոխազդեցություն (ինտերակտիվություն)
    • ստեղծականություն
    Կրթությաննորձևերը խթանելնշանակումէ`
    • ուսուցման նոր ձևերի ներդրում
    • ուսուցիչի նոր դերի ստեղծում
    • ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
    • մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն
    Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
    Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.04.2018), Heghin (10.04.2018), Ստեփանյան Նելլի (13.04.2018), Նարինե Մարկոսյան (13.04.2018)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    1384
    Շնորհակալություն քննարկման համար , հետաքրքիր մտքերը կարևոր են , որոնք կարող են օգնել ժամանակակից աշակերտին հասկանալու համար:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.04.2018), Heghin (10.04.2018), naramartirosyan (11.04.2018), Նարինե Մարկոսյան (13.04.2018)

  13. #27
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    385
    Հեղինակության աստիճան
    5966
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
    Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
    • անկախություն
    • համագործակցություն
    • փոխազդեցություն (ինտերակտիվություն)
    • ստեղծականություն
    Կրթությաննորձևերը խթանելնշանակումէ`
    • ուսուցման նոր ձևերի ներդրում
    • ուսուցիչի նոր դերի ստեղծում
    • ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
    • մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն
    Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
    Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:
    Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:

    Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրակա՞ն է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.04.2018), gayane0803 (11.04.2018), Գյուլնարա (11.04.2018), Նարինե Մարկոսյան (11.04.2018)

  15. #28
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

    Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
    Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
    Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
    Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
    Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ: Ուսուցիչները շատ հաճախ մեդիան ընկալում են որպես սպառնալիք և մարտահրավեր ուղղված իրենց: Որովհետև արդեն այսօր շատ սովորողներ տարաբնույթ մեդիա միջոցների կիրառման հմտությամբ կարող են նշանակալիորեն առաջ անցնել իրենց ուսուցչից:
    Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում սովորողի և դասավանդողի դերերի անհապաղ փոփոխությունը: Ուսուցիչը, ով փորձում է խաղի նոր կանոններն ընդունել և, որպես գիտելիք տվող մեկը, մի քայլ ետ գնալ` իր վրա վերցնելով սովորողի դերը, կարող է ստանալ նոր դրական փորձ:
    Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
    Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:
    Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
    Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
    • անկախություն
    • համագործակցություն
    • փոխազդեցություն (ինտերակտիվություն)
    • ստեղծականություն
    ՏՀՏ-ների կիրառումը կրթական գործընթացում հրապուրիչ հեռանկարներ է նախանշում դիդակտիկական տարբեր համակարգերի ներդրման համար: Այնուհանդերձ նշենք, որ էլեկտրոնային ուսուցման մեթոդական տեսանկյունները դեռևս համահունչ չեն ՏՀՏ-ների զարգացմանը: Հատկապես մեթոդաբանական խնդիրների մշակման ոչ բավարար մակարդակը էլեկտրոնային ուսուցման պոտենցիալ և իրական հնարավորությունների միջև խզման պատճառ է դարձել:
    Էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրը տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումն ու արդյունավետ օգտագործում է: Այդպիսի միջավայրի մշակման և կիրառման խնդրի լուծման մեջ, ըստ դիդակտիկական տեսանկյունի, առկա են հետևյալ հիմնական կողմերը`
    § ուսանողների ինքնուրույն գործունեության կազմակերպումը,
    § դասավանդողների կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության իրականացման համար անհատական աջակցության կազմակերպումը,
    § ուսանողների խմբային ուսումնական գործունեության կազմակերպումը (բանավեճ, նախագծի համատեղ մշակում և այլն):
    ՏՀՏ բաղադրատարրերը, ըստ իրենց դիդակտիկական ուղղվածության, կարելի է միավորել հետևյալ խմբերում`
    1. նյութեր, որոնք նախատեսված են ուսումնական նյութի նախնական ծանոթության, արդյունավետ ընկալման համար (համակարգչային տեղքեր (ֆայլ), տեսա և լսասկավառակներ),
    2. էլեկտրոնային ուսուցման բաղադրատարրերի երկրորդ խումբն ընդգրկում է էլեկտրոնային դասագրքերը, կիրառական ծրագրերի և թեստերի փաթեթները, որոնց դիդակտիկական հիմնական գործառույթներն են ուսանողների գիտելիքների ամրապնդումը և ստուգումը,
    3. երրորդ խմբում են վիրտուալ լաբորատորիաները և համակարգչային լսարանները, որոնցում իրականանում են ուսումնասիրվող գործընթացները. այդ միջոցների դիդակտիկական հիմնական նշանակությունը ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումն է,
    4. չորրորդ խմբում են մասնագիտական գործունեության ավտոմատացված համակարգերը և կիրառական այն ծրագրերը, որոնք ուսանողների կողմից կարող են օգտագործվել ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր աշխատանքներում, օրինակ` կուրսային կամ դիպլոմային նախագծերում, թեզերում: Այն իրականանում է որպես ազատ հետազոտություն և իր բնույթով նմանվում է ապագա մասնագիտական գործունեությանը:
    Տեղեկատվական և հեռհաղորդակցական տեխնոլոգիաների բաղադրատարրերի` վերը դասակարգված խմբերի գործառութային նշանակությունը համապատասխանում է ուսանողների իմացական գործունեության կազմակերպման փուլերի հոգեբանորեն հիմնավորված հաջորդականությունը`
    § ընկալում,
    § գիտելիքների իմաստավորված յուրացում և ամրապնդում,
    § անձնային փորձի ձևավորում (կարողություններ, մասնագիտական հմտություններ),
    § հետազոտական և որոնողական գործունեություն:
    Էլեկտրոնային ուսուցման կարևոր հիմնախնդիրներից է դասավանդողի կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության ընթացքում անհատական աջակցության կազմակերպումը:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.04.2018), naramartirosyan (12.04.2018), Վ. Հովհաննիսյան (27.04.2018), Նարինե Մարկոսյան (11.04.2018), Sirvard (28.05.2018)

  17. #29
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Գրառումներ
    971
    Հեղինակության աստիճան
    20653
    Մեջբերում Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

    Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն` առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.04.2018), naramartirosyan (12.04.2018), Նարինե Մարկոսյան (11.04.2018), Sirvard (28.05.2018)

  19. #30

    Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ, քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների հաղորդակցական հնարավորությունները: Ընդ որում, տեղեկատվության և հաղորդակցության բովանդակությունը արդիական են և անհրաժեշտ:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (11.04.2018), naramartirosyan (12.04.2018), Նարինե Մարկոսյան (11.04.2018), Sirvard (28.05.2018)

+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •