Էջ 1 12-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան

  1. #1
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961

    Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան

    Հարգելի գործընկերներ, դասղեկներ, ստորև ներկայացնում եմ դասղեկի աշխատանքային պլանի մի օրինակ, որը կազմել եմ VIII դասարանի համար: Ակնկալում եմ ակտիվ քննարկումներ առաջադրված թեմաների շուրջ, ինպես նաև ցանկալի կլիներ, որպեսզի դուք էլ ինչ-որ կարևոր թեմա ներառեիք:Կանխավ շնորհակալություն:


    VIII դասարան

    1. « Գիտելիքի օր»
    2. «Մարդկային հարաբերություններ»
    3. «Իմ անկախ հայրենիք»
    4. «Իմ երկրի պատմության հերոսական էջերը»
    5. «Ոստիկանն իմ բարեկամն է»
    6. «Կյանք' կյանքի գնով»
    7. «Աշակերտ,ոստիկան, զինվոր-հայրենիքի նվիրյալ»
    8. «Հայրենիք, ապահով մեր տանիք»
    9. « Էքսկուրսիա ԱԻՆ-ի կենտրոն»
    10. «Տարբեր ազդանշանային ձայներ»
    11. «Պատերազմ և խաղաղություն»
    12. «Խտրականության հետևանքները»
    13. «Խտրականության դեմ պայքարի հիմնական ձևերը»
    14. «Խարանը ճակատագիր»
    15. «Պատրաստվում ենք Ամանորին»
    16. «Կոնֆլիկտի կառավարում»
    17. «Կոնֆլիկտի զարգացման փուլերը»
    18. «Ինչպես հասնել հաջողության»
    19. «Ինչպիսին եմ պատկերացնում իմ ապագան»
    20. «Իմ հետաքրքրություններն ու նախասիրությունները»
    21 . «Աշխատանքը ազնվացնում է մարդուն»
    22 . «Վատ սովորույթների հետևանքները»
    23. «Սիրո և հավատարմության մասին»
    24. «Արդարացի և անարդար արարքները»
    25. «Ինչպիսի ընկեր եմ ես»
    26. «Գեղեցիկը կփրկի աշխարհը
    27. «Ես և իմ շրջապատը»
    28. «Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրը»
    29. «Բնապահպանական խնդիրներ»
    30. «Իմ երկրի պատմության արյունոտ էջերը»
    31. «Մայիսյան հաղթանակներ»
    32. «Արցախյան հերոսամարտ»
    33. «Դպրոց - ուսումնական դարբնոց»
    34. «Որտեղ և ինչպես եմ անցկացնելու ամառային արձակուրդները»
    Վերջին խմբագրող՝ manush: 25.10.2017, 11:08:

  2. Գրառմանը 43 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit Meliqyan (11.02.2018), Angela Ma8garyan (20.01.2018), Anna Melqumyan (17.03.2018), Heghin (25.07.2018), Lianna Manukyan (25.10.2017), lil86 (23.01.2018), Lilit Sahakyan (17.10.2017), Narine Stepanyan (25.01.2018), Վ. Հովհաննիսյան (04.06.2018), Սոֆյա Առաքելյան (10.03.2018), Տոնոյան Գրետա (10.03.2018), Ալոյան Գոհար (31.10.2018), Անահիտ Չոմարյան (14.02.2018), Անի Ղարիբյան (23.01.2018), Անուշ Առաքելյան (11.03.2018), Անուշ Հովհաննիսյան (16.07.2018), Արփինե Մ (27.08.2018), Բելա Ջիվանշիրյան (06.11.2017), Գայանե Սիմոնյան (14.10.2017), Գոհար Բոդոյան (11.01.2019), Գոհար Խաչատրյան Յուրիի (08.04.2018), Էմմա Խաչատրյան (16.10.2017), Թամարա Միրզոյան (21.01.2018), Թեհմինե Սահակյան (17.02.2018), Լ ի ա (23.02.2018), Լուսինե Ա. (22.10.2017), Ծ. Մարիամ (14.10.2017), Ծովինար Հովհաննիսյան (05.07.2018), ՌուՍաՆա (13.06.2018), Եսայան (19.01.2018), Քրիստինե Աղաբաբյան (15.10.2017), Քրիստինե Հայ (17.06.2018), Մարգարիտա Ղազարյան (13.01.2019), Նաիրա Մելիքսեթյան (25.02.2018), Նարինե Մարկոսյան (10.03.2018), Ներսեսյան (30.10.2018), Նվարդ Հովհաննիսյան (15.10.2017), Ջ.Գրիգորյան (21.12.2017), Հասմիկ Հակոբյան (18.01.2018), Sirvard (28.04.2018), Tamara Zakaryan (10.03.2018), Tsov (24.02.2019), vardik (29.12.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Հարգելի կոլեգաներ, որևէ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներից հետո , թեմային վերաբերող տեսանյութի կամ սլայդի դիտումը ևս նպաստում է առաջարկված թեմայի կարևորության գիտակցմանը , ինպես նաև էլ ավելի է մտերմացնում ուսուցչին և աշակերտներին :

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Դիանա, կարևոր թեմաներ եք ընդգրկել Ձեր աշխատանքային պլանում, սակայն ես ամենասկզբի օրերին անդրադառնում եմ մի թեմայի, որն իմ կարծիքով առաջնային է: «Մենք բոլորս հավասար ենք» խորագրով մի քանի դաս եմ անցկացնում՝ երեխայի մեջ սերմանելով այն գաղափարը, որ բոլորը հավասար են՝ անկախ իրենց առողջական և սոցիալական վիճակից: Չւ որ այսօր նրանց կողքին ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց ո՛չ պետք է արհամարհել և ո՛չ էլ խղճալ, այլ միայն օգնել, եթե դրա անհրաժեշտությունը կա:

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Մեջբերում Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Դիանա, կարևոր թեմաներ եք ընդգրկել Ձեր աշխատանքային պլանում, սակայն ես ամենասկզբի օրերին անդրադառնում եմ մի թեմայի, որն իմ կարծիքով առաջնային է: «Մենք բոլորս հավասար ենք» խորագրով մի քանի դաս եմ անցկացնում՝ երեխայի մեջ սերմանելով այն գաղափարը, որ բոլորը հավասար են՝ անկախ իրենց առողջական և սոցիալական վիճակից: Չւ որ այսօր նրանց կողքին ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց ո՛չ պետք է արհամարհել և ո՛չ էլ խղճալ, այլ միայն օգնել, եթե դրա անհրաժեշտությունը կա:
    Շնորհակալություն, հարգելի Մարիամ թեման ուշադրության արժանացնելու համար, «Խարանը ճակատագիր» թեման քննարկելիս անպայման խոսում ենք ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց մասին:Բոլոր աշակերտները հայտնում են իրենց կարծիքները և պարզաբանում իրենց դիրքորոշումը հատուկ խոցելի խումբ հանդիսացող մարդկանց նկատմամբ:

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Ազատուհի Քոչարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    799
    Հարգելի Դիանա իսկապես անհրաժեշտ և կարևոր թեմաներ եք ընտրել Ձեր աշխատանքային պլանում և որպես դասղեկ կարող եմ ասել, որ կինոդիտումները, սլայդների առկայությունը ևս կնպաստի նրանց ակտիվ մասնակցությանը թեմայի քննարկմանը:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Իհարկե, միշտ չէ , որ քննարկումները ցանկալի ընթացք են ունենում, երբեմն բանավեճի է վերածվում, սակայն տեսանյութեր դիտելուց հետո անմիջապես հանդարտվում են, գալիս ընդհանուր հայտարարի:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Նպատակահարմար եմ գտնում երբեմն նույնիսկ որոշ թեմաների շրջանակներում ստեղծագործական աշխատանքներ իրականացնելը: Ասենք օրինակ՝ «Կյանք՝ կյանքի գնով» թեմայով զրուցելիս աշակերտները ներկայացնում են սահմանը պահպանող զինվորի առաքելությունը, անգամ խնդրում են ինձ որևէ զորամաս գնալ և շնորհակալական նամակներ հանձնել զինվորներին,նրանց հետ ժամանակ անցկացնել:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    210
    Հեղինակության աստիճան
    161
    Հարգելի' Դիանա, թեմաները նպատակային են, բայց, իմ կարծիքով, անհրսժեշտ է ավելացնել նաև զրույց Սպիտակի երկրաշարժի մասին, հետո միայն անդրադառնալ ԱԻՆ-ին:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Դիանա, թեմաները նպատակային են, բայց, իմ կարծիքով, անհրսժեշտ է ավելացնել նաև զրույց Սպիտակի երկրաշարժի մասին, հետո միայն անդրադառնալ ԱԻՆ-ին:
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Նվարդ, անպայման կկատարեմ անհրաժեշտ փոփոխությունը: Շնորհակալություն:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    426
    Դասղեկի աշխատանքային պլանում անհրաժեշտ է մեծ տեղ հատկացնել հայեցի և քրիստոնեական դաստիարակությանը:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 12-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դասղեկի անկյուն
    Հեղինակ՝ Mariam3, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 31.10.2018, 18:47
  2. Դասղեկի բաց դաս
    Հեղինակ՝ Մարիամ Սարգսյան, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 26.08.2018, 22:54
  3. Վիկտորինա դասղեկների համար:
    Հեղինակ՝ Նոնա..., բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.10.2017, 15:58
  4. Նախկին դասղեկներ
    Հեղինակ՝ izabet, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.06.2017, 20:14
  5. Նախկին դասղեկներ
    Հեղինակ՝ izabet, բաժին` Կրթության և գիտության նախարարություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.06.2017, 20:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •