Լիանա Խաչատրյան (14.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Նաիրա Մելիքսեթյան (13.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Ներկայացնում եմ տեքստի շուրջ տարվող աշխատանքները փուլերով.
I փուլ . Աշխատանք տեքստի շուրջ մինչև ընթերցումը:
• Կանխագուշակում. Ընթերցվող նյութի բովանդակության կռահում. Հեղինակի անունը. Տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթադրություններ:
• Տեքստի շուրջ տարվող աշխատանքների տեսակները մինչ ընթերցումը
• Աշխատանք վերնագրի շուրջ
• Աշխատանք նկարազարդման շուրջ
• Աշխատանք դժվարընթեռնելի բառերի շուրջ
• Աշխատանք անհասկանալի բառերի և արտահայտությունների շուրջ:
II փուլ. Աշխատանք տեքստի շուրջ կարդալու ընթացքում.
1. Տեքստի սկզբանական ընթերցում, պայանավորված տեքստի առանձնահատկություններով, աշակերտների տարիքային և անհատական հնարավորություններով՝գործածելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն-ունկնդրում կամ համակցված ընթերցանություն (ուսուցչի հայեցողությամբ):
2. Տեքստի դանդաղ, խորհելով վերընթերցում ամբողջական կամ հատվածաբար:
3. Զրույց տեքստի ամբողջական բովանդակության շուրջ: Կարդացածի ամփոփում:
Տեքստի շուրջ տարվող աշխատանքներն ընթերցման ընթացքում
• Լուռ ընթերցանություն
• Շարունակելով ընթերցանություն՝ փոքր հատվածներով
• Ընթերցանություն հարց ու պատասխան բովանդակության շուրջ
• Բարձրաձայն ընթերցանություն է՝ նորածանոթ բառերի առանձնացումով
• Ընթերցանություն՝ տրամաբանական շեշտ ունեցքղ բառերի առանձնացմամբ
• Ընթերցանություն հնչերանգով ՝ արտահայտելով կետադրական նշանները
• Կարդացածի և նկարազարդման միջև կապերի վերհանում
III փուլ. Աշխատանք տեքստի շուրջ կարդալուց հետո
1. Զրույց տեքստի բովանդակության շուրջ
2. Ծանոթություն հեղինակի հետ
3. Աշխատանք վերնագրի և նկարազարդման շուրջ
4. Ստեղծագործական առաջադրանքներ
Տեքստի շուրջ տարվող աշխատանքներն ընթերցումից հետո
• Ընթերցում , մասերի բաժանում , պլանի կազմում
• Նկարազարդման համապատասխան հատվածի ընթերցում
• Ընտրովի ընթերցանությում
• Կարդալ տեքստի ամենագեղեցիկ հատվածը և հիմանվորել:
• Ընթերցել այն հատվածը , որին համապատասխան առած կամ ասացվածք կարելի է հիշել:
• Հեքիաթների ընթերցման ժամանակ առանձնացնել իրական և երևակայական հատվածները:
• Կարդալ, ստեղծել նկարաշար
• Դերերով ընթերցանություն
• Ընթերցել բովանդակությունը վերարտադրելիս օգտագործել ժեստեր, դիմակախաղ
(բեմականացման էլեմենտներ)
• Կարդացածից պատկերավոր բառերի, արտահայտությունների առանձնացում
• Ընթերցած տեքստից առանձնացնել այն հատվածները որոնց միջոցով կարելի է հերոսի բանավոր նկարագրություն կազմել
• Գրատախտակին գրված բառերի իմաստներին համապատասխան հոմանիշ-հականիշ բառերը գտնել տեքստւմ
Տեքստից առանձնացնել այն բառերն ու արտահայտությունները, որոնց միջոցով կարելի է փոխադրություն կամ շարադրություն գրել:
Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 13.11.2017, 22:48:
Gayane Lachinyan (16.11.2017), Սվետլանա Քոչինյան (13.11.2017), Լիանա Խաչատրյան (14.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Միքայելյան Անժելա (15.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Շերտավոր ուսուցում.
Մանուկ Դավիթը
1-ին մակարդակ
• Տեքստը կընթերցեն շարունակելով
• Կվերարտադրեն տեքստի բովանդակությունը՝պահպանելով տեքստի հաջորդականությունը
• Կխորացնեն անձ և իր ցույց տվող բառերի մասին գիտելիքները
2-րդ մակարդակ
• Կաշխատեն տեքստի հարցաշարի և հիմնական բառապաշարի առանձնացման ուղղությամբ
• Կմասնակցեն դերային խաղին՝ ներկայացնելով տեքստի բովանդակությունը
3-րդ մակարդակ
• Վերաբերմունք կդրսևորեն հերոսների վարքագծի նկատմամբ՝ հանդես գալով կապակցված խոսքով
• Կիրականացնեն աշխատանքի վերլուծություն և ձեռքբերումների գնահատում
Լիանա Խաչատրյան (14.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Նաիրա Մելիքսեթյան (25.03.2018), Tamara Zakaryan (22.03.2018)
Գոհար Խաչատրյան Ալբերտի (14.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Միքայելյան Անժելա (15.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Գոհար Խաչատրյան Ալբերտի (15.11.2017), Լիանա Խաչատրյան (16.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Լիանա Խաչատրյան (16.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Միքայելյան Անժելա (15.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Gayane Lachinyan (16.11.2017), Գոհար Խաչատրյան Ալբերտի (16.11.2017), Երանուհի Մարտիրոսյան (03.12.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Համագործակցային դասի օրինակ.
Թեման՝ Կենդանիներ և թռչուններ:
Ընթացքը. Զրույցի մեթոդն օգտագործելով՝ սովորողներին առաջադրվում են հարցեր կենդանիների, թռչունների մասին. ի՞նչ կենդանիներ եք ճանաչում, ինչպիսի՞ թռչուններ գիտեք, ի՞նչ կարող եք պատմել նրանց մասին, ի՞նչ է հետաքրքրում և այլն: Այս փուլում ուսուցիչն էլ կարող է որոշ տեղեկություններ հաղորդել, ասենք, օրինակ, թե ինչ կազմակերպված ու հետաքրքիր է կենդանիների կյանքը, ինչպես կարող է թռչունը սնվել, ինչպես կարելի է թռչունի միջոցով կռահել եղանակը, և այլն: Զրույցի մեթոդի շնորհիվ սովորողների ուշադրությունը սևեռվում է այն բանի վրա, թե ինչքան հետաքրքիր ու զարմանալի է թռչունների ու կենդանիների աշխարհը:
Դրանից հետո սովորողները բացում են էլեկտրոնային հասցեները, որոնց վրա ուսուցիչը նախապես ուղարկել է բանաստեղծությունը: Սովորողներն իրենց անհատական նեթբուքերով էլեկտրոնային հասցեից ներբեռնում են այն և ընթերցում:
Հաջորդ փուլում նպատակահարմար է կիրառել փոխներգործուն գրառումների համակարգ մեթոդը, որն արդյունավետ է կարդալու միջոցով նյութի ընկալման ընթացքը վերահսկելու համար: Ընթերցելով նյութը՝ սովորողները նշումներ են կատարում: Ուսուցիչը հանձնարարում է բանաստեղծության մեջ հանդիպող ծանոթ թռչուններն ու կենդանիները ներկել դեղին գույնով, իսկ անծանոթները՝ կարմիրԿարծում եմ, նեթբուքով աշխատելիս ավելի հարմար է V, + նշանների փոխարեն օգտագործել ներկելը
Կրտսեր դպրոցի սովորողների հետ աշխատելիս նպատակահարմար է օգտագործել ՓԳՀ-ի երկու կամ երեք նշաններ:
Այնուհետև կարելի է կազմակերպել զույգերով, խմբերով մտքերի փոխանակություն, նյութի քննարկում կամ բանավեճ: Քննարկվում են բոլոր ծանոթ թռչուններն ու կենդանիները, յուրաքանչյուրը պատմում է իր իմացածը: Էլեկտրոնային գրատախտակին երկու խմբով գրում ենք ծանոթ և անծանոթ թռչունների և կենդանիների անունները:
Ուսուցիչն առաջարկում է ուսումնասիրություն սկսել բանաստեղծության մեջ հանդիպող բոլոր կերդանիների և թռչունների մասին:
Այս փուլում նպատակահարմար է կիրառել խճանկարի մեթոդը: Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց ընկերներին:
Սովորողները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ: Փորձագետներն ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն:
Խմբերը կարող են ձևավորվել մի քանի եղանակներով: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի տալիս է հանձնարարություններ: Մի խումբը տեղեկություններ է հավաքում ընտանի թռչունների մասին, մյուսը՝ չվող, երրորդը՝ վայրի կենդանիների, չորրորդը՝ ընտանի կենդանիների մասին:
Դասվարը սովորողներին բացատրում է բառարաններից, համացանցի որոնողական համակարգերից օգտվելու կարգը, առաջարկում է ներգրավել ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին՝ օգնելու օտարալեզու կայքերից կամ գրականությունից օգտվելու համար: Աշխատանքի կատարման համար տրվում է որոշակի ժամանակ:
Խմբի անդամները աշխատանքի բաժանում են կատարում: Էլեկտրոնային փոստի միջոցով խմբի յուրաքանչյուր անդամ մյուսներին է ուղարկում իր աշխատանքը: Երբ աշխատանքն ավարտուն տեսք է ստանում, ներկայացնում են ամբողջ դասարանին: Բոլոր աշխատանքները տեղադրվում են դասարանական բլոգի համապատասխան էջում: Վերջին փուլը ընթերցարան-տեղեկատուի ստեղծումն է: Բոլոր աշխատանքները ի մի են բերվում մեկ ընդհանուր էլեկտրոնային գրքի մեջ, որը կարելի է ներկայացնել Powerpoint ծրագրով: Յուրաքանչյուր թռչունի,կենդանու անվանման վրա տեղադրվում է բլոգի համապատասխան հղումը: Արդյունքում ստացվում է հետաքրքիր, նկարազարդ, տեղեկություններով լի էլեկտրոնային ընթերցարան՝ <<Մեր բարեկամները>>:
Ակնկալվող արդյունքներ.
ü նյութի բազմակողմանի և խորը ուսումնասիրություն
ü հոգատար վերաբերմունք շրջապատող կենդանական աշխարհի նկատմամբ
ü բառարաններից, համացանցից, հանրագիտարաններից, գրքերից տեղեկություններ հավաքելու հմտությունների ձևավորում
ü հաշվետու լինելու կարողության և անձնական պատասխանատվության ձևավորում
ü հաղորդակցման հմտությունների ձևավորում:
Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 17.11.2017, 23:05:
Երանուհի Մարտիրոսյան (17.11.2017), Ջ.Գրիգորյան (24.12.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Հարգելի Գոհար, բազմաբովանդակ ու հետաքրքիր դաս եք ներկայացրել։ Միանշանակ այս տարբերակով դասանյութի մատուցումը կլինի հետաքրքիր և յուրաքանչյուր աշակերտի համար հասանելի։ Այն նաև հետազոտական բնույթ է կրում։
Գոհար Խաչատրյան Ալբերտի (17.11.2017), Tamara Zakaryan (22.03.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ