+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Դասի պլաններ (տարրական դասարաններ)

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1

    Դասի պլաններ (տարրական դասարաններ)

    Առարկա - Մայրենի
    Դասարան - 2 - րդ
    Ուսուցիչ - Գ. Խաչատրյան
    Դասի թեման - <<Խաղաղության դասը>> Սուրեն Մուրադյան: Առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր:
    Տիպը - Հաղորդման դաս
    Նպատակը - Աշակերտները գաղափար կկազմեն, թե ինչ է խաղաղությունը, կսովորեն և կծանոթանան խաղաղության խորհրդանշանների հետ, կսովորեն այդ բառի հոմանիշները, բացատրությունը: Կկարողանան տարբերակել առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը: Կկազմեն նախադասություններ այդ բառերով: Կսովորեն ասույթներ խաղաղության մասին: Կկարողանան արտահայտիչ կարդալ և կարդացածը վերլուծել:
    Ուսումնական պարագաներ - Դասագիրք, խաղաղության խորհրդանշաններ, նկարներ, քարտեր, տետրեր, մատիտներ, թղթեր, երաժշտություն, տե-սանյութ:
    Մեթոդական հնարներ - Զրույց, մտագրոհ ( խթանման փուլ ), քառաբաժան (կշռադատման փուլ) , խաղային մեթոդներ
    Խթանման փուլ-Զրույց՝ անրադարձ նախորդ դասերին, պատերազմ բառի հականիշը գտնել:Բացատրել այդ բառի իմաստը, ասել հոմանիշները, ասել մեկ բառով, թե ի՞նչ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:
    Խոսել խորհրդանշանների մասին.
    _ Աղավնի - բանաստեղծություն
    Տեսանյութ.
    _ Ձիթենու ճյուղ
    _ Մատներով նշանը
    _ N և D տառերի համադրում, որը նշանակում է միջուկային զինադադար, կամ աղավնու ոտնաթաթ:
    Իմաստի ընկալում -
    Ոտանավոր խաղաղության մասնին
    Ասույթներ խաղաղության մասին
    Պիկասոյի <<Խաղաղության աղավնի>> կտավը
    Բացել դասագրքերը , հիշել հեղինակին, խոսել նրա մասին, հիշել անցած ստեղծագործությունները:
    Ընթերցել Սուրեն Մուրադյան՝ <<Խաղաղության դասը>>,
    2-րդ անգամ կարդում են աշակերտները մաս-մաս և վերլուծում: Բացատրվում են անծանոթ բառերը, գրում են բառատետրում:
    Ֆիզկուլտ դադար - Երգում են <<Խաղաղություն>> երգը...
    Խմբային աշխատանք - Բաժանվում են քարտեր, որտեղ ասույթները խառնվել են, պետք է գտնել, կարդալ և բացատրել:
    Խաղ - 1-ին շարքը ասում է առարկա ցույց տվող բառեր
    2-րդ շարքը ասում է այդ առարկայի հատկանիշը
    3-րդ շարքը ասում է այդ առարկայի կատարած գործողությունն այնպես, որ միտք արտահայտի և դառնա նախադասություն:
    Կշռադատման փուլ - Անդրադարձ կատարել խթանման փուլում գրված բառերին, ավելացնել սովորած պատկերներն ու բառերը: Քառաբաժան մեթոդով գրել.
    Ի՞նչ գիտեի: Ի՞նչ սովորեցի:
    Ի՞նչ տեսա: Ի՞նչ լսեցի:
    Գնահատել ընթերցանության համար:
    Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 27.10.2017, 22:17:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (16.10.2017), Mariamsargsyan (21.10.2017), Narine Stepanyan (Երեկ), Սոֆյա Առաքելյան (21.10.2017), Սվետլանա Քոչինյան (04.11.2017), Արմինե Գ. (26.10.2017), Արսենյան (23.10.2017), Լիանա Խաչատրյան (13.10.2017), Ծ. Մարիամ (13.10.2017), Երանուհի Մարտիրոսյան (14.10.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Գոհար, բովանդակալից դասի պլան եք ներկայացրել, ես անպայման այն կկիրառեմ իմ դասի ժամանակ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գոհար Խաչատրյան Ալբերտի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասի պլան

    Առարկա - Մայրենի
    Դասարան - 2 - րդ
    Ուսուցիչ- Գ. Խաչատրյան
    Դասի թեման- <<Խաղաղության դասը>> Սուրեն Մուրադյան: Առարկա,գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր
    Տիպը - Հաղորդման դաս
    Նպատակը - Աշակերտները գաղափար կկազմեն, թե ինչ է խաղաղությունը, կսովորեն և կծանոթանան խաղաղության խորհրդանշանների հետ, կսովորեն այդ բառի հոմանիշները, բացատրությունը: Կկարողանան տարբերակել առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը: Կկազմեն նախադասություններ այդ բառերով: Կսովորեն ասույթներ խաղաղության մասին: Կկարողանան արտահայտիչ կարդալ և կարդացածը վերլուծել:
    Ուսումնական պարագաներ - Դասագիրք, խաղաղության խորհրդանշաններ, նկարներ, քարտեր, տետրեր, մատիտներ, թղթեր, երաժշտություն, տե-սանյութ:
    Մեթոդական հնարներ - Զրույց, մտագրոհ (խթանման փուլ) , քառաբաժան (կշռադատման փուլ) , խաղային մեթոդներ
    Խթանման փուլ - Զրույց՝ անրադարձ նախորդ դասերին, պատերազմ բառի հականիշը գտնել: Բացատրել այդ բառի մաստը, ասել հոմանիշները, ասել մեկ բառով, թե ի՞նչ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:
    Խոսել խորհրդանշանների մասին.
    _ Աղավնի - բանաստեղծություն
    Տեսանյութ.
    _ Ձիթենու ճյուղ
    _ Մատներով նշանը
    _ N և D տառերի համադրում, որը նշանակում է միջուկային զինադադար,կամ աղավնու ոտնաթաթ
    Իմաստի ընկալում - Ոտանավոր խաղաղության մասնին:
    Ասույթներ խաղաղության մասին:
    Պիկասոյի <<Խաղաղության աղավնի>> կտավը:Բացել դասագրքերը , հիշել հեղինակին, խոսել նրա մասին, հիշել անցած ստեղծագործությունները:
    Ընթերցել Սուրեն Մուրադյան՝ <<Խաղաղության դասը>>,
    2-րդ անգամ կարդում են աշակերտները մաս-մաս և վերլուծում: Բացատրվում են անծանոթ բառերը, գրում են բառատետրում
    Ֆիզկուլտ դադար- Երգում են <<Խաղաղություն>> երգը
    Խմբային աշխատանք - Բաժանվում են քարտեր, որտեղ ասույթները խառնվել են, պետք է գտնել, կարդալ և բացատրել:
    Խաղ- 1 - ին շարքը ասում է առարկա ցույց տվող բառեր
    2-րդ շարքը ասում է այդ առարկայի հատկանիշը
    3-րդ շարքը ասում է այդ առարկայի կատարած գործողությունն այնպես, որ միտք արտահայտի և դառնա նախադասություն:
    Կշռադատման փուլ- Անդրադարձ կատարել խթանման փուլում գրված բառերին, ավելացնել սովորած պատկերներն ու բառերը: Քառաբաժան մեթոդով գրել.
    Ի՞նչ գիտեի: Ի՞նչ սովորեցի:
    Ի՞նչ տեսա: Ի՞նչ լսեցի:
    Գնահատել ընթերցանության համար:
    Հարգելի՛ գործընկերներ, մայրենիի այս դասը ներկայացվել է, որպեսզի միասին քննարկենք. <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի, ո՞ր թեմաների ուսուցման ժամանակ, կարելի է օգտագործել՝ միջառարկայական կապ ստեղծելու նպատակով:
    Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 27.10.2017, 22:27:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն, հարգելի՛ Մարիամ, խնդրում եմ, եթե հնարավոր է անդրադարձեք քննարկվող հարցին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    176
    Հեղինակության աստիճան
    1
    Բավականին հետաքրքիր և բովանդակալից դաս եք առաջարկել: Կարծում եմ աշակերտները գիտելիքի մեծ պաշարով են տուն վերադարձել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լիանա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին հետաքրքիր և բովանդակալից դաս եք առաջարկել: Կարծում եմ աշակերտները գիտելիքի մեծ պաշարով են տուն վերադարձել:
    Շնորհակալություն, հարգելի՛ Լիանա, անդրադարձեք քննարկվող հարցին:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Գոհար, Ձեր կիրառած մեթոդները կարելի է կիրառել գրեթե բոլոր դասերի ժամանակ: Այս երկու առարկաները իմ կարծիքով իրար հետ կապակցված են երկրորդ դասարանում, և կարելի է միջառարկայական կապ ստեցծել դասերի միջև: Իսկ Դուք համակցված դասի ինչպիսի օրինակ կներկայացնեիք:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2017
    Գրառումներ
    144
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծ. Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գոհար, Ձեր կիրառած մեթոդները կարելի է կիրառել գրեթե բոլոր դասերի ժամանակ: Այս երկու առարկաները իմ կարծիքով իրար հետ կապակցված են երկրորդ դասարանում, և կարելի է միջառարկայական կապ ստեցծել դասերի միջև: Իսկ Դուք համակցված դասի ինչպիսի օրինակ կներկայացնեիք:
    Դասի թեման - Գարնանային կոմպոզիցիա

    Անհրաժեշտ պարագաներ - Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, մատիտ:

    Դասի նպատակը - Ամրապնդել ծալման, չափանշման կարողությունները, ձեռքի շարժումների կարգավորումը և աչքաչափի զարգացումը: ՈՒնեցած գիտելիքները գործնականում կիրառելու, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, կարողությունները վեր հանելու: Ձևավորել սեր բնության նկատմամբ:

    Խթանման փուլ - Հարցերի միջոցով վեր հանել աշակերտների գիտելիքները բնության՝ կենդանի և անկենդան, նրա բաղադրիչ մասերի, ընտանի և վայրի կենդանիների, երկկենցաղների, ձկների մասին: Հիշել թղթի քառակուսի կտորներից պատրաստված զանազան կենդանիները:

    Իմաստի ընկալման փուլ - Աշակերտները բաժանված են խմբերի, խմբերի անունները կատարած աշխատանքի վերջում կդրվեն: Բոլոր աշակերտները կտրում են քառակուսիներ և այն անվանում <<Մոգական>>, այդ քառակուսիներից օրիգամի օգնությամբ կպատրաստեն կենդանիներ, խումբը միացնելով պատրաստածը՝ կստանա կոմպոզիցիա, կվերնագրի այն, որն էլ կդառնա իրենց խմբի անունը:

    Կշռադատման փուլ - Խմբերը կներկայացնեն աշխատանքը և կպատմեն պատկերը, կգնահատվեն:
    Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Ալբերտի: 27.10.2017, 22:28:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    176
    Հեղինակության աստիճան
    1
    Ես և շրջակա աշխարհը այն առարկան է, որը կապ է ստեղծում ցանկացած այլ առարկայի հետ: <<Խաղաղության դասը>> բանաստեղծության մեջ խոսվում է արևի մասին, ուստի կարելի է խոսել Արեգնակային համակարգի մասին՝ տալով նախնական գիտելիքներ:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2017
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Կարծում եմ աղավնու մասին խոսելիս, կարելի պարզապես ներկայացնել ձմեռող և չվող թռչուններին:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես և շրջակա աշխարհը առարկայի դասագրքերը
    Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.11.2017, 20:42
  2. Ես քո զավակն եմ, Հայաստա´ն
    Հեղինակ՝ Տաթև ջան, բաժին` Թղթակցում են աշակերտները
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.10.2017, 10:47
  3. Ի՞նչ երգ եք լսում այս պահին
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 21.10.2017, 01:00
  4. Այս աշխարհը թատրոն է
    Հեղինակ՝ izabet, բաժին` Կինո, թատրոն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.05.2015, 03:08
  5. Ես քո զավակն եմ , Հայաստան
    Հեղինակ՝ Լիանա555, բաժին` Թղթակցում են աշակերտները
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.01.2014, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •