Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ծննդավայրս

  1. #11
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Օշականի_եկեղեցու_ընդհանուր_տեսքը.jpg

    Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին Օշականի այցետոմսն է: Սուրբ Մաշտոցը գյուղիս պահապան սուրբն է: Նրա հանճարը ժողովրդիս փառավոր ճամփի լուսավոր ոգին է:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 07.11.2017, 12:32:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա, ջերմ արձագանքի համար: Յուրաքանչյուրս, մեծ աշխարհի մեր անկյունը ներկայացնելով, ավելի ծանոթ ու հարազատ կդարձնենք Հայաստան երկրի հայրենական դիմագիծը: Ձեր ակտիվությունը շատ գնահատելի է և վարակիչ: Շնորհակալություն:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Հիշողության կանչ

    Օրը պայծառ է՝ որպես սրբություն,
    Եվ ժպիտներ կան անձրևի մեջ թաց,
    Գարուն է՝ խինդաչ, երազահամբույր,
    Խնդուն է տոնն այս, ինչպես լուսաբաց:

    Մեր օշականյան հինավուրց հողում
    Հայ պատմությունը դարձել է գրիչ,
    Քո պատմությունն է, գյու՛ղ իմ հոլովում,
    Քո պատմությունը, որ հասել է ինձ:

    Դարեր են եկել, դարեր գնացել,
    Նույն ձորն է, կիրճը ու նույն բնառուն,
    Քանի՜ սերունդ է, գյու՛ղ իմ, լողացել
    Ուղտաթավիկում, Արաբագյոլում:

    Հնության փոշին փոշի չէ բնավ,
    Ծաղկափոշի է՝ նստած թերթերիդ,
    Հուշ-ասքերի մեջ ծփում է խաղաղ
    Հեռու հող կոչված արտդ ցորենի:

    Մեծով ու փոքրով խաղող են քաղում,
    Նույնն էր ամեն ինչ և դարեր առաջ.
    Հնձվոր ու արտին արև է մաղում,
    Գյու՛ղ իմ հնօրյա, իմ քնքշա՛նք կանաչ:

    Վանք ու մատուռներ շուրթերով արդար
    Խնդրանք-աղոթքդ տանում են Աստծուն,
    Այսօր է խիղճդ թող լինի վարար,
    Տքնանքդ՝ բեղուն, հրճվանքդ՝ մաքուր:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    grigqrist (18.01.2018), Էմմա Խաչատրյան (08.11.2017), Մարգարյան Նաիրա (04.02.2018), Օլգա Հայրապետյան (04.02.2018), Ջ.Գրիգորյան (12.02.2018)

  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    23
    Ես ծնվել և մեծացել եմ Բաքու քաղաքում:Ծնողներս Ղարաբաղից են:1988 թ-ին հայտնի իրադարձությունների հետ կապված տեղափոխվել ենք Հայաստան:Բայց ծննդավայրը միշտ մնում է հիշողության մեջ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Մարգարյան Նաիրա (04.02.2018), Ջ.Գրիգորյան (12.02.2018), Sirvard (05.03.2018)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,105
    Հեղինակության աստիճան
    2486
    Յուրաքանչյուրիս համար սիրելի ու հարազատ է իր ծննդավայրը: Անկախ ամեն ինչից մենք սիրում , պաշտում ենք մեր քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել ենք: Իմ քաղաքն ունի հազարամյակների պատմություն: Ըստ որոշ աղբյուրների քաղաքամայր Արտաշատը կառուցվել է Ք.ա.185թ.Արտաշես 1-ի կողմից:Առաջինն է եղել Արտաշատը , որն ունեցել է ամֆիթատրոն:Այն կառուցվել է Ք.ա. 53 թ.Արտավազդ 2-րդի օրոք; Առաջկն ներկայացմանը ներկա էին Արտավազդ 2-րդը և պարսից արքան: Այդ ներկայացումը Էվրիպիդեսի << Բաքոսուհիներ>>-ն էր:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (01.03.2018), Էմմա Խաչատրյան (01.03.2018), Ջ.Գրիգորյան (12.02.2018)

  11. #16
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի՛ Նաիրա: Հայաստան աշխարհը լի է հրաշքներով, իսկ հրաշքը դառնում է հարազատ և սրտամոտ, երբ խոսում է մեր զգացմունքների ու մտքի, պատմության ու հիշողության հետ, երբ գալիս է մեր մանկությունից և մեզմե՛զ է պատմում՝ մեր ծննդավայրի ոգին ամբարած:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սվետլանա Քոչինյան (15.04.2018), Էմմա Խաչատրյան (22.03.2018), Մարգարյան Նաիրա (03.03.2018), Sirvard (05.03.2018)

  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    Հարգելի տիկին Արսենյան, թեման այնքան հոգեհարազատ է ինձ, որ չեմ կարող չհիշել իմ մանկության քաղցր հուշերը, որոնք կապված են իմ սիրելի ծննդավայրի՝ Լալվար սարի փեշին ծվարած գեղատեսիլ Աքորի գյուղի հետ: Հուշե՜ր, հուշե՜ր, անվերադարձ թա՜նկ հուշեր..

    ***
    Մեր գյուղն էն է, որ հպարտ,
    Լեռների մեջ միգապատ,
    Խոր ձորերի քարափին՝
    Ձեռը տըված Ճակատին՝
    Միտք է անում տըխրադեմ:
    Ի՝նչ է ուզում՝ չըգիտեմ...

    Հովհաննես Թումանյան
    Վերջին խմբագրող՝ Sirvard: 05.03.2018, 01:06:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (16.03.2018), Մարգարյան Նաիրա (05.03.2018)

  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    ***
    Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
    Հեռվից անթիվ ձեռքերով՝
    -- Ջա՜ն, հայրենի անտառներ,
    Դուք եք կանչում ինձ ձեր քով:

    Հովհաննես Թումանյան
    1918, փետրվար

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (16.03.2018), Մարգարյան Նաիրա (05.03.2018)

  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    ***
    Իմ սո՜ւր, արթուն ականջում
    Մի խոր ձեն է միշտ հընչում,
    Անհո՜ւն, անհո՜ւն կարոտով
    Իրեն մոտ է ինձ կանչում:

    Հովհաննես Թումանյան
    1918, հունվարի 26

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (16.03.2018), Մարգարյան Նաիրա (05.03.2018)

  19. #20
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Հարգելի՛ Սիրվարդ, մեզանից է կախված, թե հուշերն ու կարոտները, երազանքն ու սերը ինչքան կապրեն, ինչպես կապրեն. ինչքա՞ն, թե՞ կանմահանան: Կարող ես ապրել նույն հող ու ջրի վրա ու կարոտել անցյալի կարկաչին, անուրջներիդ ղողանջին: Երբեք չկորցնենք երազանքի գուրգուրանքը և իրականության ներկա ու ապագայաշունչ պատգամը:
    Լինենք հայրենականչի ու հայրենապատգամի ապրող շունչ: Հայրենիքը հիշողություն է ու հող, երգ է ու պատմություն, ներկա է ու լինելիության ավյուն, իսկ ծննդավայրը սրտի տաք անկյունն է, մեր մանկության բույրը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •