+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությունը

  1. #1
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1

    «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությունը

    Մենք քրիստոնյա ենք, աշխարհում ազգովին ու պետականորեն քրիստոնեությունը դավանած առաջին ազգը, հայ քրիստոնյայի կերպարը մեր ազգային կերպն է, մեր խառնվածքն ու էությունը: Եվ այս առարկայի առաքելությունը ոչ միայն մեր քրիստոնյա պատմության ավանդումն է, այլև հավատքի ձևավորում-խորացումը, բարոյական կատարելության ձգտումը, ճշմարիտ աստվածապաշտությունը:
    Սիրելի՛ գործընկերներ, ձեր նկատառումները, հարցադրումները կօգնեն ինձ՝ որպես այս առարկայի ուսուցիչ առավել արդյունավետ ներկայացնել դասավանդման հետ կապված հարցեր, պատասխաններ:
    Վերջին խմբագրող՝ manush: 13.10.2017, 17:07:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Սոֆյա Առաքելյան (13.10.2017)

  3. #2
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Հոգևոր դաստիարակությունը անձի լիարժեք զարգացման գրավականն է, իսկ դրանում անփոխարինելի է ուսուցչի, հատկապես եկեղեցու պատմության ուսուցչի դերը և նվիրումը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Եսայան (10.12.2017)

  5. #3
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Եկեղեցու պատմության յուրաքանչյուր դասարան ունի իր առանձին առաքելությունը , որոնք նույնացնել կամ համարժեք գնահատել հնարավոր չէ :

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017)

  7. #4
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1

    Հոգեբուխ նտպատակ

    Յուրաքանչյուր դաս ուսումնական խնդիրներից բացի կոչված է և լուծում է նաև դաստիարակչական հարցեր: Հայոց եկեղեցու պատմության դասընթացում դաստիարակչական խնդիրները հաճախ լինում են ուսումնական նյութից բխող, նրա հիմնական բովանդակությունը և ոչ միայն ածանցյալ:
    Դասի պլանում նշվում են նաև դաստիարակչական նպատակները: Դաստիարակչական բաղադրիչը դասի պլանում բխում է թեմայից, կիրառվող մեթոդիկայից: Ուսուցիչը պիտի առաջնորդվի դաստիարակությանը ներկայացվող ժամանակակից պահանջներով՝ չանտեսելով ավանդականը:
    Ազգային և համամարդկային արժեքներով սովորողներին դաստիարակելը ուսուցչի մեծագույն առաքելությունն է:
    Աշակերտին դաստիարակել որպես քրիստոնյայի. սա պետք է լինի հայոց եկեղեցու պատմության ուսուցչի հոգեբուխ նպատակը:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 28.10.2017, 16:27:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (28.11.2017), Դիանա Աղասարյան (10.11.2017), Եսայան (10.12.2017)

  9. #5
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Աշակերտներին մարդասիրություն սովորեցնելը այս առարկայի հիմնական բաղկացուցիչներից է , ինչպես նաև նպաստել նրա քրիստոնեական դաստիարակությանը : Եկեղեցու պատմությունը նաև պատմություն է ՝Հայոց պատմություն :
    Դուք ճիշտ մատնանշեցիք , որ այս առարկան ունի բազմաբովանդակ առաքելություն :

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (14.10.2017), Եսայան (10.12.2017)

  11. #6
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցու պատմության յուրաքանչյուր դասարան ունի իր առանձին առաքելությունը , որոնք նույնացնել կամ համարժեք գնահատել հնարավոր չէ :
    Հարգելի՛ Սոֆյա, կարծում եմ՝ Դուք նկատի ունեք տարբեր դասարաններում դասավանդվող նյութի բովադակությունն ու ուղղվածությունը, ես նկատի ունեմ առարկայի առանձնահատուկ կարևորությունը՝ ապրելու և հոգու փրկության ճշմարիտ ճանապարհը ցույց տալը:

    Ուսուցիչը պիտի ձգտի աշակերտներին դաստիարակել որպես առաքինի մարդիկ, իսկական քաղաքացիներ, որոնք անտարբերությունը չարիք պիտի համարեն, հայրենասիրությունը, բարությունը, արդարամտությունը՝ մտածողության ու ապրելու կերպ: Ուսուցիչը իր կերպարով, խոսքով, նպատակադրմամբ պիտի որսա պահը և դաստիարակի, բայց ո՛չ դաստիարակողի կեցվածքով:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 26.10.2017, 10:34:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1

    Տեսնել դրականն ու բացասականը

    Դասի ընթացքից, ուսումնասիրվող թեմաներից պետք է դրականն ու բացասականը տեսնել ու տեսնել տալ աշակերտին: Դաստիարակող լիցք ունեն նաև խմբային, զույգերով աշխատանքը, փոխադարձ օգնությունը, թիմային մտածողությունն ու մտահոգությունը:

  14. #8
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Դաստիարակել հավատ

    Արա՛ ուրիշի համար այն, ինչ ուզում ես՝ քեզ համար անեն. քրիստոնեական ոսկե օրենքն է դաստիարակության առանցքը:
    Այո՛, հավատն էլ մարդու մեջ պետք է դաստիարակել որպես կյանքի անփոխարինելի և աստվածային իրողություն: Դաստիարակել է պետք աշխատասիրությունը, խելամտությունը, ներողամտությունը, դաստիարակել դրականի և բացասականի հակադրումով, ներկայացնելով: Այսպես՝ «Անառակ որդու վերադարձը» առակի ուսուցումը այնքա՜ն բան է դաստիարակում:
    «Վասն հավատի, վասն հայրենյաց» ՝ սովորեցնում է սուրբ Վարդանանց, սուրբ Ղևոնդյանց գործը: Ուսուցիչը աշակերտի հետ գնում է պատմության խորքը, և նրանք միասին տեսնում են քրիստոնեական հավատով սրբացած մարդկանց:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 30.10.2017, 14:42:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսինե Ա. (21.10.2017)

  16. #9
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Առարկան հետաքրքիր է և երեխաները հաճույքով են պատրաստվում այդ դասաժամերին:

  17. #10
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Ես ներկա եմ եղել ձեր կողմից կազմակերպված միջոցառմանը ՀԵՊ առարկայից:Այն հաջողված էր և ուսանելի:
    Վերջին խմբագրող՝ manush: 25.10.2017, 12:49:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արսենյան (23.10.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •