+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Դասի թեման-Պ. Խաչատրյանի «Հայաստան» բանաստեղծության ուսուցումը

  1. #1
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0

    Դասի թեման-Պ. Խաչատրյանի «Հայաստան» բանաստեղծության ուսուցումը

    Առարկա Մայրենի Դասարան՝ 4-րդ

    Դասի թեման-Պ. Խաչատրյանի <<Հայաստան>> բանաստեղծության ուսուցումը կոլեկտիվ համագործակցության տեխնոլոգիայով

    Դասի նպատակը

    Գիտելիքներ

    . Ճիշտ, սահուն, արտահայտիչ և առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը

    . սովորել տրված բառերի ուղղագրությունը և անծանոթ բառերի բացատրությունը

    Կարողություններ.

    Նորածանոթ բառերով կազմել բառակապակցություններ և գրավոր խոսք

    Խնդիրներ

    .Սովորողների միջոցով պարզաբանել, թե ինչ կարևորություն ունի հայրենիքըՙ Հայաստանի Հանրապետությունը իրենց և սփյուռքահայության համար.

    .Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ

    և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում;

    Դասի կահավորումը՝ Մարտիրոս Սարյանի <<Հայաստան>> նկարը, ՀՀ դրոշը, զինանշանը, զամբյուղ մրգերով, գունավոր մատիտներ, թղթեր,Գրիգոր Խանջյանի

    ,,Հայոց Այբուբենը,,նկարը.

    Պատին փակցնել Ավետիք Իսահակյանի ասույթը հայրենիքի մասին

    Սուրբ է հայրենիքը;Նա մեր հացն է, մայրական գիրկը, մեր մանկություննէ, մեր պապերի գերեզմանն է և մեր մանուկների զվարթ օրորոցը;

    Դասի ընթացքը՝

    Խթանում՝

    Աշակերտները երգում են ՀՀ օրհներգը: Որից հետո ցուցադրվում է Մ. Սարյանի <<Հայաստան>> նկարը: Աշակերտները պատմում են նկարի բովանդակությունը: Այնուհետև աշակերտների ուշադրությունը հրավիրվում է դրոշի և զինանշանի վրա: Աշակերտները խոսում են դրոշի և խորհրդանիշների մասին:

    Մտագրոհի միջոցով պարզել, թե ինչ են հասկանում Հայաստան ասելով.

    Իմաստի ընկալում

    ՈՒսուցիչ- Իսկ դուք գիտե՞ք Հայաստանին նվիրված որևէ բանաստեղծություն:

    Արտասանում են Հովհ. Շիրազի <<Իմ սուրբ հայրենիք>> բանաստեղծությունը.

    ՈՒսուցիչ- Իսկ դուք գիտե՞ք Հայաստանին նվիրված որևէ այլ բանաստեղծություն:

    Աշակերտներից մեկը արտասանում է:

    ՈՒսուցիչ- Ի՞նչ է արտահայտված այս բանաստեղծության մեջ:

    Աշակերտները պատասխանում են:

    ՈՒսուցիչ- Շատ բանաստեղծներ են իրենց ստեղծագործություններում գովերգել

    Հայաստանը: Այսօրվա մեր դասն էլ նվիրված է մեր հայրենիքին՝ ազատ ու անկախ Հայաստանին: Տեսնենք թե ինչպես է Պ. Խաչատրյանը նկարագրում Հայաստանը: Ըստ նրա ինչ է Հայաստանը մեզ համար:

    Բանաստեղծության լուռ ընթերցում աշակերտների կողմից:Ապա բարձրաձայն ընթերցում մեկնաբանություններով:

    Հարցեր՝

    . Ըստ հեղինակի ի՞նչ է Հայաստանը իր բանաստեղծության հերոսի համար:

    . Ովքե՞ր են կառուցել և ինչպե՞ս:

    . Իսկ մենք, որպես արժանի հայորդիներ, ինչպե՞ս պետք է պահպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

    Կարդում և մեկնաբանում են հայրենիքի մասին ասույթը: Այնուհետև իրենք են ասույթներ ասում:

    Բառային աշխատանք

    Անդուլ- անդադար, անընդհատ, միշտ, շարունակ, հարատև անընդմեջ

    Ծլարձակել - ծլել, բուսնել ,աճել, բողբոջել

    ՈՒղղագրական աշխատանք

    Քրտինք ծլարձակել

    Խորհուրդ միասին

    Այս բառերով կազմել բառակապակցություններ և նախադասություններ:

    Կշռադատման փուլ

    Խմբային աշխատանք

    Դասարանը բաժանվում է 4 խմբի

    I խումբ - Գրել շարադրություն <<Իմ երկիրը >> վերնագրով:

    II խումբ – Դասից դուրս գրել հատուկ և հասարակ գոյականներ: Կազմել նախադասություններ:

    III խումբ - Նկարել հայրենի բնաշխարհը և գրել աքրոստիկոս:

    IV խումբ - Նկարել ՀՀ խորհրդանիշերը և հորինել հանելուկներ:

    Աշխատանքները հավաքվում է և ընթերցվում :

    Դասը ավարտվում է << Հայաստանը իմն է>> երգով:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.10.2017, 16:33:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Անահիտ, արդյունավետ դասի պլան եք ներկայացրել։ Կաղապարը կարելի է օգտագործել նաև հիմնական դպրոցում` հարմարեցնելով թեմային ու դասարանին։ Շնորհակալություն։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Անահիտ, շնորհակալություն, որ Դուք մայրենին և հայրենիքը այսքան շատ եք կարևորում: Շատ օգտակար նյութ է մայրենիի ուսուցիչների համար:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Արսենյան,շնորհակալություն,Դուք շատ ճիշտ նկատեցիք:Ես կարևորում եմ հայեցի դաստիարակությունը դպրոցում;Կարծում եմ, որ մեր գործընկերները համամիտ են :

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն։Հարգելի՛ Նաիրա,կարծում եմ,որ հայրենիքի և մայրենիի հանդեպ սեր արթնացնելն ու դաստիարակելը շարունակական գործընթաց է,և յուրաքանչյուր ուսուցչի պարտականությունն է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ դասվարից և նրա տված դաստիարակությունից շատ բան է կախված, դասվարը և' մայր է, և' ուսուցիչ, և' վառ ու մնայուն կերպար աշակերտի աչքերում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Նվարդ,ճիշ ես նկատել:Փոքրերը հաճախ փորձում են նմանակել իրենց դասվարին:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    305
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Անահիտ հետաքրքիր ու բովանդակալից դասի օրինակ եք առաջարկում,հատկապես կարևորվում եմ ուսուցիչ-սովորող զրույցը,որի միջոցով,հատկապես տարրական դասարաններում ավելի են ամրապնդվում ուսուցչի տված գիտելիքները:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •