+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» դասի պլաններ մայրենիից

  1. #1
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    64

    «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» դասի պլաններ մայրենիից

    Առարկա Մայրենի Դասարան՝ 4-րդ

    Դասի թեման՝ Պ. Խաչատրյանի «Հայաստան» բանաստեղծության ուսուցումը կոլեկտիվ համագործակցության տեխնոլոգիայով

    Դասի նպատակը

    Գիտելիքներ
    . Ճիշտ, սահուն, արտահայտիչ և առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը
    . սովորել տրված բառերի ուղղագրությունը և անծանոթ բառերի բացատրությունը

    Կարողություններ.
    Նորածանոթ բառերով կազմել բառակապակցություններ և գրավոր խոսք

    Խնդիրներ
    .Սովորողների միջոցով պարզաբանել, թե ինչ կարևորություն ունի հայրենիքըՙ Հայաստանի Հանրապետությունը իրենց և սփյուռքահայության համար.
    .Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ
    և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում;

    Դասի կահավորումը՝
    Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարը, ՀՀ դրոշը, զինանշանը, զամբյուղ մրգերով, գունավոր մատիտներ, թղթեր, Գրիգոր Խանջյանի «Հայոց Այբուբենը» նկարը:
    Պատին փակցնել Ավետիք Իսահակյանի ասույթը հայրենիքի մասին. «Սուրբ է հայրենիքը: Նա մեր հացն է, մայրական գիրկը, մեր մանկությունն է, մեր պապերի գերեզմանն է և մեր մանուկների զվարթ օրորոցը»

    Դասի ընթացքը՝

    Խթանում՝

    Աշակերտները երգում են ՀՀ օրհներգը: Որից հետո ցուցադրվում է Մ. Սարյանի «Հայաստան» նկարը: Աշակերտները պատմում են նկարի բովանդակությունը: Այնուհետև աշակերտների ուշադրությունը հրավիրվում է դրոշի և զինանշանի վրա: Աշակերտները խոսում են դրոշի և խորհրդանիշների մասին:

    Մտագրոհի միջոցով պարզել, թե ինչ են հասկանում Հայաստան ասելով.

    Իմաստի ընկալում

    ՈՒսուցիչ- Իսկ դուք գիտե՞ք Հայաստանին նվիրված որևէ բանաստեղծություն:
    Արտասանում են Հովհ. Շիրազի «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծությունը.
    ՈՒսուցիչ- Իսկ դուք գիտե՞ք Հայաստանին նվիրված որևէ այլ բանաստեղծություն:
    Աշակերտներից մեկը արտասանում է:
    ՈՒսուցիչ- Ի՞նչ է արտահայտված այս բանաստեղծության մեջ:
    Աշակերտները պատասխանում են:
    ՈՒսուցիչ- Շատ բանաստեղծներ են իրենց ստեղծագործություններում գովերգել Հայաստանը: Այսօրվա մեր դասն էլ նվիրված է մեր հայրենիքին՝ ազատ ու անկախ Հայաստանին: Տեսնենք թե ինչպես է Պ. Խաչատրյանը նկարագրում Հայաստանը: Ըստ նրա ինչ է Հայաստանը մեզ համար:

    Բանաստեղծության լուռ ընթերցում աշակերտների կողմից: Ապա բարձրաձայն ընթերցում մեկնաբանություններով:

    Հարցեր՝

    . Ըստ հեղինակի ի՞նչ է Հայաստանը իր բանաստեղծության հերոսի համար:
    . Ովքե՞ր են կառուցել և ինչպե՞ս:
    . Իսկ մենք, որպես արժանի հայորդիներ, ինչպե՞ս պետք է պահպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

    Կարդում և մեկնաբանում են հայրենիքի մասին ասույթը: Այնուհետև իրենք են ասույթներ ասում:

    Բառային աշխատանք

    Անդուլ- անդադար, անընդհատ, միշտ, շարունակ, հարատև անընդմեջ

    Ծլարձակել - ծլել, բուսնել ,աճել, բողբոջել

    ՈՒղղագրական աշխատանք


    Քրտինք ծլարձակել
    Խորհուրդ միասին

    Այս բառերով կազմել բառակապակցություններ և նախադասություններ:

    Կշռադատման փուլ

    Խմբային աշխատանք

    Դասարանը բաժանվում է 4 խմբի

    I խումբ - Գրել շարադրություն «Իմ երկիրը» վերնագրով:
    II խումբ – Դասից դուրս գրել հատուկ և հասարակ գոյականներ: Կազմել նախադասություններ:
    III խումբ - Նկարել հայրենի բնաշխարհը և գրել աքրոստիկոս:
    IV խումբ - Նկարել ՀՀ խորհրդանիշերը և հորինել հանելուկներ:

    Աշխատանքները հավաքվում է և ընթերցվում:

    Դասը ավարտվում է «Հայաստանը իմն է» երգով:
    Վերջին խմբագրող՝ manush: 15.03.2018, 11:40:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    41
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    144
    Հարգելի Անահիտ, արդյունավետ դասի պլան եք ներկայացրել։ Կաղապարը կարելի է օգտագործել նաև հիմնական դպրոցում` հարմարեցնելով թեմային ու դասարանին։ Շնորհակալություն։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    10
    Հարգելի՛ Անահիտ, շնորհակալություն, որ Դուք մայրենին և հայրենիքը այսքան շատ եք կարևորում: Շատ օգտակար նյութ է մայրենիի ուսուցիչների համար:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    64
    Հարգելի՛ Արսենյան,շնորհակալություն,Դուք շատ ճիշտ նկատեցիք:Ես կարևորում եմ հայեցի դաստիարակությունը դպրոցում;Կարծում եմ, որ մեր գործընկերները համամիտ են :

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    64
    Շնորհակալություն։Հարգելի՛ Նաիրա,կարծում եմ,որ հայրենիքի և մայրենիի հանդեպ սեր արթնացնելն ու դաստիարակելը շարունակական գործընթաց է,և յուրաքանչյուր ուսուցչի պարտականությունն է:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    209
    Հեղինակության աստիճան
    112
    Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, քանի որ դասվարից և նրա տված դաստիարակությունից շատ բան է կախված, դասվարը և' մայր է, և' ուսուցիչ, և' վառ ու մնայուն կերպար աշակերտի աչքերում:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    64
    Հարգելի՛ Նվարդ,ճիշ ես նկատել:Փոքրերը հաճախ փորձում են նմանակել իրենց դասվարին:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    418
    Հեղինակության աստիճան
    475
    Հարգելի՛ Անահիտ հետաքրքիր ու բովանդակալից դասի օրինակ եք առաջարկում,հատկապես կարևորվում եմ ուսուցիչ-սովորող զրույցը,որի միջոցով,հատկապես տարրական դասարաններում ավելի են ամրապնդվում ուսուցչի տված գիտելիքները:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Գալստյան Անահիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2017
    Գրառումներ
    164
    Հեղինակության աստիճան
    64

    Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ

    Հարգելի՜ գործընկերներ, հրավիրում եմ մտքերի փոխանակության «Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ» դասի վերաբերյալ

    Առարկա Մայրենի Դասարան՝ II

    Դասի թեման՝ «Սասունցի Դավթի կռիվը Մսրա Մելիքի դեմ»

    Անհրաժեշտ նյութեր

    Կոջոյանի «Սասունցի Դավիթ» կտավը, Երվանդ Քոչարի քանդակների նկարների փաթեթ, Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի նկարները, «Սասունցի Դավիթը» մուլտֆիլմի տեսաերիզը, քերականական աշխատանքների համար նախատեսված քարտեր և այլն:

    Դասի տիպը՝ հարցման(I մաս) և հաղորդման (II մաս) դաս:

    Դասի նպատակները


    Գիտելիքներ.
    Արտահայտիչ և սահուն ընթերցել բնագիրը ամրապնդելով երկխոսության մասնակիցներին իրարից տարբերելու կարողությունը;
    Կարողություններ և հմտություններ.
    Կարողանան հերոսների մասին տեղեկություններ քաղել ընթերցածից,նորածանոթ բառերով կազմեն բառակապակցություններ և նախադասություններ:

    Դասի ընթացքը
    Խթանման փուլում օգտագործել «Զրույց» մեթոդը: Սա բազմակողմանի և արդյունավետ մեթոդներից մեկն է, որի դեպքում նպատակամետ և վարպետորեն առաջադրված հարցերի միջոցով արթնացնում է սովորողների արդեն ունեցած գիտելիքներն ու կարողությունները և մղում նրանց նոր գիտելիքների ձեռքբերման ինքնուրույն դատողությունների, եզրահանգումների և ընդհանրացումների ճանապարհով:

    Ø ի՞նչ է էպոսը
    Ø ինչպե՞ս է կոչվում հայկական էպոսը
    Ø քանի՞ ճյուղից է այն բաղկացած
    Ø ինչու՞ Դավիթը գնաց Մելիքի դեմ կռվի
    Ø ի՞նչ է Սասունցի Դավթի ձիու անունը
    Ø ինչպե՞ս է կոչվում Սասունցի Դավթի թուրը
    Ø ինչու՞ Դավիթը համաձայնեց, որ առաջինը Մելիքը խփի և այլն:

    Իմաստի ընկալման փուլ

    Այս փուլում կատարվում է դասանյութի հարցում,կատարվում են որոշ քերականական առաջադրանքներ: Օրինակ.

    · խմբավորել բառերը ըստ ո՞վ և ի՞նչ հարցերի
    · լրացնել նախադասությունները, գտնել նախադասության գլխավոր անդամները
    · առանձնացնել պարզ և բարդ բառերը
    · միացնել առածների սկիզբն ու վերջը

    Այս փուլում օգտագործել նաև «Կրկնակի գրառումներով օրագիր» մեթոդը: Նման օրագիր ստեղծելու համար աշակերտները թուղթն ուղղահայաց գծով բաժանում են երկու մասի: Ձախ կողմում նրանք գրում են բնագրի ամենատպավորիչ հատվածը, իսկ աջ կողմում՝ ինչու է այդ հատվածը ամենատավորիչը: Այս աշխատանքը աշակերտների մոտ զարգացնում է բանավոր և գրավոր խոսքը, ինչպես նաև սեփական կարծիք ձևավորելու և այն անկաշկանդ արտահայտելու կարողությունը:

    Դասի երկրորդ մասը բաժանել հատվածների և օգտագործել «Կանխատեսումների աղյուսակ» մեթոդը: Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո առաջարկել աշակերտներին տետրում գծել և լրացնել հետևյալ աղյուսակը.

    Ի՞նչ եղավ Ի՞նչ կլինի հետո Ինչու՞ եք այդպես կարծում

    Յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո համեմատել սովորողների կատարած կանխագուշակումները բնագրի համապատասխան հատվածի հետ: Այս աշխատանքի նպատակն այն է, որ երեխաները լինեն ուշադիր և հետաքրքրված կարդան մնացած հատվածները:

    Կշռադատման փուլ

    Աշակերտները բաժանվում են աշխատանքային խմբերի, և յուրաքանչյուր խումբ լրացնում է իր կողմից գծված Վենի դիագրամը՝ բնութագրելով Սասունցի Դավթին և Մսրա Մելիքին:

    Սասունցի Դավիթ Մսրա Մելիք
    ազնիվ հսկա խորամանկ
    քաջ ուժեղ վախկոտ
    համարձակ հերոս խաբեբա

    Աշխատել բառատետրերում, հանձնարարել դասը կարդալ և պատմել:

    Ամփոփել դասը, տեսաերիզով ցուցադրել «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի հատվածը:

    Վերջում գնահատել սովորողներին՝ ելնելով նրանց մասնակցության ակտիվությունից և պատասխանների ճշտությունից:
    Վերջին խմբագրող՝ manush: 15.03.2018, 11:44:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    41
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    144
    Հարգելի Անահիտ, բովանդակալից ու արդյունավետ դասի պլան եք ներկայացրել։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •