Բարև Ձեզ հարգելի Գոհար ինձ շատ հարազատ թեմա եք քննարկում,ասեմ որ նյութ ունեմ մշակած այս առումով անցյալ տարի տեղադրել էի այստեղ ,իսկ վերջերս էլ ՝ պաշարների շտեմարանում ,իհարկե իմ փորձից կարող եմ վստահ ասել, որ առաջին հերթին ուսուցչի ճիշտ կազմակերպման ու ներկայացման հետ է կապված էքսկուրսիայի սկիզբն ու ավարտը:Բոլորի հետ համամիտ եմ ,որ տարիքային առանձնահատկությունն առաջինը պիտի հաշվի առնենք ,դրա հետ մեկտեղ նախապես մշակված ծրագիրն եմ կարևորում,որը կկրի և ուսումնադաստիարակչական բնույթ և արտադպրոցական դրսևորումների բարոյական նորմերի ծանոթացում,կիրառում: Մի փոքրիկ տեսանյութ եմ կցել իմ կազմակերպած էքսկուրսիայից:ՈՒրախ կլինեմ որ տեսնեք ու քննարկենք տարբեր թեմաների շութջ ունենք և այսօր վերլուծելիս միայն ինքս իմ կատարածից եմ բավականություն ստանում:Շնորհակալություն
Էջանիշներ