+ Կատարել գրառում
Էջ 1 12-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 118 հատից

Թեմա: Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում

  1. #1
    Մոդերատոր Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1

    Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում

    Հիրավի անչափ մեծ է առողջ ապրելակերպի կարևորությունը և անհրաժեշտությունը դպրոցականի կյանքում:Ժամանակակից կյանքի պայմանները , որոնց անմիջական կրողն են հանդիսանում երեխաները, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը,ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական:Ուստի կարևորում եմ այն փաստը, որ անհրաժեշտ է ոչ միայն տեղեկություններ հաղորդել դպրոցականներին առողջ ապրելակերպի վարման մասին, այլ հետևողական լինել, որ երեխաները վարեն առողջ ապրելակերպ:Ցավոք,այսօր շատ երեխաներ, բակում խաղալու, ակտիվ կյանք վարելու փոխարեն,իրենց ազատ ժամանակը անց են կացնում համակարգչի առջև , ինչը հանգեցնում է հիպոդինամիայի(մկանային գործունեության սահմանափակման):Այն իր հերթին դառնում է կեցվածքի շեղումների, տեսողության վատթարացման, ուշադրության զգալի անկման , գլխացավերի, նյարդային ջղաձգումների պատճառ:
    Հարգելի գործընկերներ, խնդրեւմ եմ կիսվել Ձեր կարծիքներով,աշխատանքային փորձով և խորհուրդներով:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: 02.10.2017, 15:01:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Շնորհակալություն, հարգելի Վալեր:Շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում,առողջ ապրելակերպը կարևոր է ոչ միայն երեխաների,այլև բոլորիս կյանքում:Մանավանդ այս դարում,ՏՀՏ-ի տարածվածության պայմաններում,մարդը պետք է ավելի կարևորի առողջ ապրելակերպ վարելը:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Յարմալոյան: 29.09.2017, 13:50:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Loreta (30.09.2017), Naira1990 (29.09.2017), Narine Stepanyan (13.11.2017), Վալեր (29.09.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Գայանե Սիմոնյան (02.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Քրիստինե Աղաբաբյան (30.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Հասցե
    ք.Աշտարակ Աբովյան 38
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վալեր քննարկման համար արդիական թեմա եք ընտրել, քանի որ դպրոցը պետք է ոչ միայն նպաստի գրագետ անհատի ձևավորմանը, այլև ուշադրության կենտրոնում պահի սովորողի առողջությունը: Ամուր առողջությունը նպաստում է մտավոր գործունեության հաջողությանը:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Loreta (30.09.2017), Narine Stepanyan (13.11.2017), Վալեր (30.09.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Գայանե Սիմոնյան (06.10.2017), Դիանա Աղասարյան (04.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Քրիստինե Աղաբաբյան (01.10.2017), Մարինե Յարմալոյան (10.10.2017), Նոնա Բադալյան (23.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Լիանա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2017
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վալեր, շտապեմ Ձեզ ուրախացնել, որ Ես և շրջակա աշխարհը առարկան /2-4 դասարաններում/ բավականին մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին: Իմ կարծիքով աշակերտներին պետք է գործնականորեն դա ցույց տալ: Ն շեմ իմ փորձից. մենք հաճախ երեխաներին առաջարկում ենք վիտամիններով հարուստ սնոունդ, որից նրանք հրաժարվում են հանուն ախորժելի սնունդի՝ հաշվի չառնելով վնասակարությունը: Ես և շրջակա աշխարհը դասագրքից ,,Իմ առողջությունը ,, թեման ուսումնասիրելիս երեխաները տարբեր սննդի կտորներ դրեցին անձեռոցիկի վրա և մի քանի րոպե հետո տեսան ոչ բնական ծագում ունեցող սննդի հետևանքը /գույն տալը,յուղոտությունը և այլն/: Որոշ ժամանակ անց ծնողներից մեկը մոտեցավ և շնորհակալություն հայտնեց, որովհետև աղջիկը հրաժարվել էր վնասակար սննդից և ցանկացած ուտելիքից առաջ ճշտում էր օգտակարությունը:
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 03.10.2017, 21:10:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Loreta (30.09.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Արսենյան (29.10.2017), Գայանե Սիմոնյան (02.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Քրիստինե Աղաբաբյան (30.09.2017), Մարինե Յարմալոյան (02.10.2017), Նոնա Բադալյան (23.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Վալեր շնորհակալություն ընտրված թեմայի:Իհարկե, շատ կարևոր է առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում ,բայց երեխան հենց վաղ տարիքում պետք է սովորի գնահատել, հոգ տանել և ամրապնդել բնության ամենաթանկ պարգևը՝ առողջությունը, որպեսզի ապագայում զարգացած լինի ոչ միայն անձնական որակներով, հոգեպես ,այլ նաև ֆիզիկապես:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Loreta (30.09.2017), Naira1990 (30.09.2017), Վալեր (01.10.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Գայանե Սիմոնյան (02.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Քրիստինե Աղաբաբյան (30.09.2017), Մարինե Յարմալոյան (02.10.2017), Նոնա Բադալյան (23.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  11. #6
    Մոդերատոր Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նաիրա,շնորհակալ եմ իմ գրառմանը արձագանքելու համար: Համամիտ եմ Ձեր հետ, որ շատ կարևոր է դպրոցի դերը անհատի ձևավորման գործում, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ,որ ընտանիքն էլ ունենա իր ուրույն դերը երեխայի թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացման գործում: Դրա համար պետք է աշխատանք կատարել նաև ծնողների հետ:
    Վերջին խմբագրող՝ Վալեր: 09.11.2017, 20:18:

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Վալեր ,շատ կարևոր թեմայի եք անդրադարձել:Կարծում եմ որ առողջ ապրելակերպին պետք է անդրադառնալ ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերին, այլ բոլոր դասերին: Երեխայի առողջության կարևորագույն գրավականներից մեկը անձնական հիգիենան է:Որպես դասղեկ, խիստ հետևողական եմ լինում երեխաների անձնական հիգիենայի հարցում: Եթե անհրաժեշտ է լինում, այդ թեմայով զրույցներ եմ վարում նաև ծնողների հետ:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Վալեր (30.09.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Գայանե Սիմոնյան (02.10.2017), Էմմա Խաչատրյան (16.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Մարինե Յարմալոյան (10.10.2017), Նոնա Բադալյան (23.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  15. #8
    Մոդերատոր Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիանա, շատ ուրախ եմ, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում առողջ ապրելակերպին: Հուսով եմ, որ մեր հանրապետության դպրոցների բոլոր դասվարները աշխատում են Ձեր նման,որովհետև շատ կարևոր է առողջ ապրելակերպը սկսել թոքր տարիքից:Ցանկացած հարցի դեպքում կարող եմ օգնել Ձեզ:
    Վերջին խմբագրող՝ Վալեր: 09.11.2017, 20:51:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Վալեր քննարկման համար շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել:Որպես հոգեբան, ես նույնպես կարևորում եմ առողջ ապրելակերպը երեխայի կյանքում:Եթե երեխան ֆիզիկապես առողջ չլինի, նա չի կարող առողջ լինել հոգեպես:Հետևաբար, մենք բոլորս մեծ ուշադրություն պետք է դարձնենք երեխայի առողջության պահպանմանը:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.10.2017), Վալեր (01.10.2017), Ալվարդ_Մ (03.10.2017), Գայանե Սիմոնյան (02.10.2017), Էմմա Խաչատրյան (16.10.2017), Լուսինէ Ավագյան (22.10.2017), Մարինե Յարմալոյան (10.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (03.10.2017)

  19. #10
    Մոդերատոր Վալեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.09.2017
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նոնա,համաձայն եմ :Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է:Առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է , այլ նաև ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարենպաստ վիճակներն են:Ժամանակակից պայմաններում ավելացել են նյարդային համակարգի լարվածության,սրտանոթային հիվանդությունների ,նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդություններով տառապողների քանակը:Նման վտանգավոր վիճակից դուրս գալու ելքը մարդու առողջ ապրելակերպն է:
    Այդ է պատճառը,որ այդքան կարևորում եմ <<Առողջ ապրելակերպին>> անդրադառնալը ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերին, այլ նաև մնացած բոլոր դասաժամերին:Հատկապես կարևոր է այս հարցում դասվարների դերը, որոնք փոքր տարիքից պետք է դաստիարակեն երեծայի մեջ առողջ կյանքվարելու մշակույթը:
    Վերջին խմբագրող՝ Վալեր: 09.11.2017, 20:22:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 12-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •