+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ստուգաբանություն

  1. #21
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    69
    Հեղինակության աստիճան
    1
    <<Ստուգաբանությունը>> լեզվաբանության ամենահետաքրքիր բաժիններից է: Ցանկալի կլիներ, որ դպրոցական դասագրքերում ավելի շատ տեղ հատկացվեր այս բաժնին, քանի այն հեշտ է յուրացվում տարբեր կարողություններ ունեցող աշակերտների կողմից:Լեզվի դասաժամերին կարծես լիցքաթափող վարժություն լինի: Նաև ընդլայնում է աշակերտի մտահորիզոնը, կապ ստեղծում անցյալի ու ներկայի միջև:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Արման անունը կազմված է ար (արի՝ քաջ) և ման (մարդ) արմատներից: Ման արմատից է առաջացել նաև մանուկ բառը (ման-ուկ), որը նշանակում է փոքր մարդ:
    Բաբելոն քաղաքի անունը աքքադերեն կամ ասորերեն է և թարգմանաբար նշանակում է Աստծո դուռ (Babilu, bab-դուռ, ilu - Աստված):
    Բագարան (դիցարան՝ Պանթեոն), Բագին, Բագարատ (աստծո նվեր, տուրք) հատուկ անունները պահլավերեն bag` աստված բառից են առաջացել:
    Բաղդադ տեղանունը պարսկերեն է և նշանակում է Աստվածատուր, կազմված է բագ (աստված) և դաթ (տվեց) արմատներից:
    Բանկ բառը ծագում է գերմաներեն Bank` նստարան, աթոռ բառից: Միջնադարում դրամական գործարքները, դրամափոխանակությունը կատարում էին աթոռին կամ նստարանին նստած, այդ պատճառով նրանց աշխատավայրը կոչվեց բանկ, այսինքն՝ աթոռ:
    Բարբարոս բառը առաջացել է հայերեն բարբառ բառից, որը կազմվել է բառ արմատի կրկնությամբ (ռ > ր): Բառ-ը ծագել է բալ (խոսել, ասել) բառաձևից, որի արմատն է բա: Բալ-ի երեք դեմքերն են բամ (ասում եմ), բաս (ասում ես), բայ (ասում է): Բամբասանք բառը առաջացել է այս բառի առաջին և երկրորդ ձևերի միագումարից և անք ածանցից (բամ+բաս+անք), ինչպես արևմտահայերենում՝ ասեկոսե (ասե+կոսե) բառը: Հին Հունաստանում բարբարոս անվամբ էին կոչում ոչ հույներին, այլ ազգերին, որոնք հունարեն չգիտեին: Եվ այսպես, հույներից բարբարոս մակդիրն անցավ նաև աշխարհի մյուս ժողովուրդներին: Լեզվաբանների կարծիքով նրա հիմքում ընկած է հնդեվրոպական արմատը՝ barbaras բառը, որը նշանակում է կակազ, նրան զուգահեռ է սլովակերեն՝ բռբռալ բառին: Այստեղից էլ հայերեն բարբառ (բառ-բառ-բարբառ) բառը:
    Բարի բառի արմատն է բար, ի-ն վերջածանց է: Բար արմատից է առաջացել բարք բառը (վարք, սովորություն իմաստով): Բար-ը կարող է դրվել բառի վերջում (ինչպես՝ ազնվաբար, հայրաբար) և նշանակել պես, նման:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2016
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ լավ է, որ սովորում ենք բառեր, որոնց ծագման մասին չգիտեինք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Բևեռ նշանակում է մեխ, գամ. մեխել, գամել նշանակում է ինչ-որ բան տեղում ամրացնել. երկրի ծայրակետերն անվանել են բևեռներ, որպես տեղում պտտվող կետեր, մնացած կետերի համեմատ՝ անշարժ կետեր:
    Բիբլիա(Biblia) նշանակում է գիրք, իսկ biblioteka` գրադարան, գրքերի պահատեղ: Եգիպտացիները մի տեսակ պապիրուսի վրա էին գրում, որն անվանում էին բիբլոս (գրաբար՝ բիբղոս): Բիբղոսը ոչ միայն թղթի, այլև կողովի և կոշիկի համար լավ հումք էր, այն օգտագործվում էր նաև կտավ գործելու համար: Գիտնականների մի մասը ենթադրում է, որ թղթի համար այդ ամենալավ հումքը կար նաև Փյունիկյան Բիբլոս քաղաքում, ուստի շատ հավանական է, որ այդ-տեղից էլ ծագել է հունական բիբլիոն գիրք (Biblinus բիբլոսի վրա գրված) բառը: Հետագայում Սուրբ գիրը (Biblia sacra կամ Biblia) դարձավ գրքերից ամենաառաջինը, գլխավորը: Հայոց հոգևոր հայրերը այդ սուրբ գիրքը մյուս գրքերից զանազանելու համար այն անվանեցին Ասվածաշունչ (Աստծո շնչով, հոգով գրված):
    Բժշկություն բառը, ըստ լեզվաբան Հր. Աճառյանի, ծագում է սանսկրիտերեն bhish, այսինքն՝ դեղ բառից: Մինչդեռ ռուսերենի врачевание-ն առաջացել է հին սլավոնական вьр արմատից, որը նշանակել է հմայել, այսինքն՝ արտացոլում է դիվաբանական բժըշ-կության պատկերացումներ: Լատիներեն medicina (բժշկություն) բառը կապված է medicamentum բառի հետ՝ արտացոլելով էմպիրիկ բժըշ-կության մոտեցումները, այդպես է և հայերեն բժշկություն բառը:
    Բյուրեղ բառը ծագում է հունարենի բերուլլոս, բերուլլիոն, լատիներեն բերիլլուս բառից, որն աստիճանաբար գործածությունից դուրս մղեց ընդհանրապես թանկարժեք քար նշանակող ակն աչք (այսինքն՝ աչքի նման շողացող) բառին: Բյուրեղի հանքավայրեր կային Վան քաղաքից ոչ հեռու. այդ պատճառով էլ այն կոչվեց ակն Վան կամ վանակն: Այժմ արհեստական ձևով պատրաստած իրերը կոչվեցին բյուրեղ-ապակի բառով, որն համարժեք է kristal, xpycталь բառերին:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր, չափազանց հետաքրքիր է բառերի աշխարհը, նրանց առաջացման պատմություն-ընթացքը: Փորձե՞լ եք տեսնել արմունկ, ծունկ, կրունկ պարզ բառերի նմանություն-առնչությունը:Ո՞րն է բառի՝ պարզ լինելու սահմանագիծ-չափանիշը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Բյուրեղ բառը ծագում է հունարենի բերուլլոս, բերուլլիոն, լատիներեն բերիլլուս բառից, որն աստիճանաբար գործածությունից դուրս մղեց ընդհանրապես թանկարժեք քար նշանակող ակն աչք (այսինքն՝ աչքի նման շողացող) բառին: Բյուրեղի հանքավայրեր կային Վան քաղաքից ոչ հեռու. այդ պատճառով էլ այն կոչվեց ակն Վան կամ վանակն: Այժմ արհեստական ձևով պատրաստած իրերը կոչվեցին բյուրեղապակի բառով, որն համարժեք է kristal, xpycталь բառերին:
    Բյուրո բառը ֆրանսերեն է և նշանակում է ուղտի բրդից գործված ծածկոց: Հետագայում սկսեցին բյուրո անվանել այն սեղանը, որ նման ուղտի բրդից ծածկոց ուներ: Բայց նման ծածկոցներ ունեին գրասենյակների սեղանները և դրանք կոչվեցին Բյուրոյի սենյակներ: Հետագայում այն սենյակները, որտեղ ժողովներ, նիստեր, խորհրդակցություններ էին անցկացվում, կոչվեցին բյուրոներ: Ահա այսպես ուղտի բուրդը դարձավ սեղան, սենյակ, նիստ և ղեկավար մարմին:
    Բողկ-ը, ըստ Հր. Աճառյանի, բնիկ հայկական բառ է, արմատն է բող, որը հնում նշանակել է բույս, ծիլ: Բող արմատի կրկնությամբ առա- ջացել է բողբոջ բառը, ինչպես որ դող արմատի կրկնությամբ՝ դողդոջ, պաղ արմատի կրկնությամբ՝ պաղպաջ(ուն) բառերը: Բող արմատից է առաջացել բոխի բառը, որը դառնահամ բույս է:
    Բոշա բառը սեմական լեզուներից է անցել հայերենին (աքքադերեն` bigu, ասորերեն` bu) և նշանակում է հոտած: Հարևան ժողովուրդները այսպիսի արհամարհական մակդիրով են կոչել մշակույթով ավելի ցածր գտնվող հարևան ժողովրդին՝ բոշաներին: Բոշաների մեծ մասը ձուլվել է հայերին և իր մայրենի լեզուն համարում է հայերենը:
    Բոսոր (մուգ կարմիր, թանձր կարմիր, արնակարմիր) գույնի անունը գալիս է Աստվածաշնչից. Բոզրա տեղանունը, թարգմանվելով հունարեն, դարձավ Bosor: Ուրեմն՝ Bosor տեղանունից է առաջացել բոսոր մուգ կարմիր, թանձր կարմիր գույնի անունը, ինչպես որ Բորդո տեղանունից ունենք բորդո գույնը:
    Բուրդ բառից է առաջացել բրդել (կտրել), բրդուճ (լավաշով փաթաթած ուտելիք), բրդոշ (մածնաբրդոշ) բառերը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2017
    Գրառումներ
    18
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն, ստուգաբանության այս բաժինը ֆորումում ներկայացնելու համար:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անահիտ Ա. (13.10.2017)

  15. #28
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.10.2017
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ լավ ու նպատակային նյութեր եք առաջարկում:Կարծում եմ՝կհամագործակցենք:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Ահա մի բառի հետաքրքիր <<ընթացք>>. տխուր բառի մեջ տ-ն նախածանց է եղել, այո՛, եղել, իսկ խուր-ը ուրախ է նշանակում. այդ իմաստը ապրում է խրախճանք բառի մեջ: Վարագույր-ը միանշանակ պարզ բառ է, սակայն քիչ ուշադիր հայացքն անգամ այս բառի խորքում տեսնում է վար կամ վայր արմատը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    12.10.2017
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Հետաքրքիր է և օգտակար , հարկ եղած դեպքում կկիրառենք:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •