+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 46 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Ստուգաբանություն

  1. #41
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Գիլիոտին անունը առաջացել է ֆրանսիացի դոկտորի անունից, որը հնարել է գլխատման դժոխային մեքենա:
    Գինի բառը կապ ունի ռուսերենի вино բառի հետ, որտեղ վ-ն փոխվել է գ-ի: Այն առկա է նաև հնդեվրոպական մի շարք լեզուներում՝ լատիներենում, իսպաներենում, ֆրանսերենում:
    Գիր բառն առաջացել է աքադդերենից (egir բառից): BEL egirru նշանակում էր կախարդական, մոգական բանաձևեր գրող:
    Հեթանոսական շրջանում դպիրների մի մասը զբաղվում էր գիր անելով, այսինքն՝ հմայելով, կախարդելով:
    Գնչուները և բոշաները տարբեր ժողովուրդներ են: Գնչուները վաչկատուն ցեղեր են, որոնց ռուսներն անվանում են цыган-ներ, 5-10-րդ դարերում Հնդկաստանից արտագաղթել են՝ հասնելով մինչև Եվրոպա՝ Իսպանիա: Նրանք խոսում էին հնդկերենի մի բարբառով, բայց տարբեր ժողովուրդների հետ շփվելով՝ մոռացել են իրենց լեզվի բառերից շատերը և խոսում էին տվյալ երկրի լեզվի բառերով: Գնչու բառացի նշանակում է կակազ, թլվատ, թոթով: Հայերենն ուներ գնչել խոճկորի ձայն հանել բառը, որ գործածվում է նաև կակազել, թլվատի պես խոսել, մաքուր չարտասանել, աղավաղել բառերը: Ուրեմն հայերը գնչու կոչեցին հայերենն աղավաղող, մաքուր չխոսող այդ թափառական ժողովրդին: Հայ բոշաներն ավելի հին պատմություն ունեն, քան գնչուները, որոնց անվանում են նաև ցիգաններ: Ցիգան-ից կազմվել է ցիգանություն բառը, որը համարժեք է ժլատություն, գծուծություն, կծիծություն բառերին:
    Գորտ բառից է առաջացել գորտնուկ բառը, օձ բառից՝ օձիք, օձամանուկ բառից՝ Օսմանիե բառը:
    Գուսան բառն առաջացել է հայերեն գով (գովասանք) արմատից, որից կազմվել է գովասան (գովք ասող) բառը: Պարսկերենը այն փոխ է առել և դարձրել գուսան:

  2. #42
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Գլորվել բառի արմատն է գիլ-ը, որ նշանակում է քար և արտասանվում է նաև գիղ - կիղ: Այստեղից էլ ունենք գայթակղվել (գայթ+ ա+կղ+վ+ել) բառը: Գայթել-ը սայթաքելն է: Գայթակղվել բառացի նշանակում է ոտքը քարին դիպչել, ընկնել, իսկ փոխաբերական իմաստով՝ հրապուրվել: Գիլ արմատից են առաջացել գլան, գլոր, կլոր բառերը:
    Գռեհ բառը գրաբարում նշանակում էր փողոց, ճանապարհ, աղբալից վայր, նաև՝ շուկա: Գռեհ բառից է ստեղծվել գռեհիկ-ը, որը նշանակում էր փողոցային, ռամիկ, հասարակ, անկիրթ, կոպիտ: Իկ ածանցը իրանական լեզուներում և հայերենում, կցվելով տեղ նշանակող բառին, ցույց է տալիս մարդկանց որտեղացի լինելը, ինչպես օրինակ՝ հնդիկ՝ հնդկաստանցի, խափշիկ՝ հաբեշստանցի, պարսիկ՝ պարսկաստանցի և այլն: Հետևաբար գռեհիկ նշանակել է կեղտոտ փողոցային, փողոցից, փողոցավարի: Այժմ գռեհիկ նշանակում է անտաշ, կոպիտ, բռի, անկիրթ: Գռեհիկ բառը ծագում է աքքադերեն girru` փողոց, ճամփա, գրոհ, արշավ բառից: Այս վերջին իմաստը պահպանվել է հայերեն գրոհ բառի մեջ:
    Գրիչ բառի սխալ ընթերցման և գրության հետևանքով ստեղծվել է գչիր բառը, որը նշանակում է շաղափ, ծակիչ:
    Վերջին խմբագրող՝ Արսենյան: 26.10.2017, 10:24:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արսենյան (31.10.2017)

  4. #43
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Սահակյան, անչափ օգտակար են Ձեր ստուգաբանությունները: Կարծում եմ՝ շատերին կհետաքրքրի, թե որ աղբյուրներից կարելի է նման տեղեկություններ քաղել:

  5. #44
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Արսենյան, ուրախ եմ, որ Ձեզ հետաքրքրել է իմ թեման: Նման տեղեկություններ կարելի է քաղել Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» , Վ. Սարգսյանի «Բառը ափի մեջ» , Ն. Մկրտչյանի «Բառերի կենսագրությունից» , ինչպես նաև Հր. Աճառյանի «Արմատական բառարան» - ներից:

  6. #45
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Գրիպ բառը առաջացել է ռուսերեն խռիպ բառի տառադարձությամբ: Հայերենում կա խռպոտ (խռիպ-ոտ) բառը, որը հնդեվրոպական ծագում ունի, և, հավանաբար, այս երկու լեզվի բառերն էլ նույն՝ հնդեվրոպական արմատից են առաջացել:
    Դաղձ բառը առաջացել է դեղ բառից, որ սկզբում նշանակել է խոտ, բույս բժշկական խոտ: Այնուհետև դեղ բառը ձեռք է բերել նոր իմաստ- ներ. Դեղ-թույն, դեղել-թունավորել: Դեղ բառից է ծագել դալար բառը (դալ+ար),որը նշանակում է կանաչ, խոտ, մատղաշ, բանջար: Դալ նշանակում է կովի ծնելուց անմիջապես հետո առաջացած դեղնավուն կաթը և դրանից պատրաստված ուտելիքը: Դալ բառից է ծագել դաղձ-ը, որի մեջ լ-ն փոխվել է ղ-ի, իսկ դեղ արմատից ունենք դեղին, դեղձ, դեղձան, դեղձանիկ բառերը:
    Դաշնամուր բառը կազմված է դաշն և ամուր արմաներից: Դաշն-ը ծագում է պահլավերենի dasn` համաձայնագիր, դաշինք, պայմանա- վորվածություն բառից: Օրինակ՝ դաշն կնքել նշանակում է համաձայնվել, դաշնակից՝ համաձայնության ընկեր, դաշնակել՝ համա-ձայնեցնել հնչյունները: Երբ Եվրոպայում ստեղծվեցին ավելի կատարելագործված պիանոները, ուժեղ ձայնի համար կոչեցին forte piano` ֆորտե-պիանո, որը բառացի նշանակում է ուժեղ քաղցրահունչ: Այս բառը, պատճենվելով հայերեն, թարգմանվեց դաշն-ամուր, իսկ պիանո-ի համարժեքը արտահայտվեց դաշնակ բառով: Արևմտահայերենում դաշնակ-ը գործածվում է դաշնամուրի փոխարեն: Հետևաբար, արևմտահայերենում դաշնակ (դաշնամուր) նվագողին ասում են դաշնակահար, իսկ արևելահայերենում ճիշտ կլինի ասել դաշնամուրահար և ոչ թե դաշնակահար:

  7. #46
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    21
    Հեղինակության աստիճան
    0
    Դարչին համեմունքի անունը փոխ է առնվել մի քանի անգամ՝ տարբեր լեզուներից՝ պահլավերենից (դար ի ճենիկ), արաբերենից (դար ի սենիկ), միջին պարսկերենից և թուրքերենից (դարչին) և այլն: Բառացի այն նշանակում է չինական փայտ, քանի որ ներմուծվել է Չինաստանից: Դարչին բառից կազմվել է դարչնագույն բառը, որը համարժեք է շագանակագույն բառին:
    Դեկան -ը լատիներեն բառ է և նշանակում է տասնապետ (դեկա՝ տասը բառից է), իսկ այժմ` բուհի ֆակուլտետի վարչական ղեկավար: Դեկան նշանակել է նաև դրամական միավոր, որն առաջացել է պարսից թագավոր Դարեհ Առաջինի անունից (դարեհական-դահեկան-դեկան): Հնում թագավորների անուններով են կոչվել դրամական միավորները, ինչպես՝ մեճիտիե՝ Թուրքիայի սուլթան Աբդուլ Մեջիդի անունից, ռաշիդի ոսկեդրամը՝ Հարուն ալ Ռաշիդի անունից:
    Դիվան – ը պահլավերեն բառ է և նախապես նշանակել է արխիվ, այսինքն՝ փաստաթղթերի փաթեթները, մագաղաթները, հետագայում նաև օրենսդրական, բանաստեղծական ժողովածուները պահելու վայր: Օրենսգրքերի՝ այդտեղ պահվելու փաստից էլ առաջացավ դիվան բառի դատարան նշանակությունը, քանի որ դատական ատյանը այն շենքն էր, որտեղ պահվում էին դատական վճիռներն ու արձանագրությունները: Այստեղից էլ Հ.Թումանյանի օգտագործած դիվանբաշի բառը, որը նշանակում էր դիվանի գլխավոր՝ դատավոր: Քանի որ ամեն ժողովածու դիվան էր, հայ իրականության մեջ էլ մեծ տարածում գտավ Ֆրիկի դիվան, Աբովյանի դիվան արտահայտությունները: Գրաբարում դիվան-ը միայն դատարանի շենքը չէր, այլև ընդհանրապես դահլիճ, գրասենյակ, մատենա-դարան: Խորենացին դիվան–ը օգտագործել է նաև մատենա-դարան նշանակությամբ: Եվ այսպես լեզվից լեզու անցնելով՝ դիվանը նոր իմաստներ ստացավ. Վրացերենում դիվանի կամ մդիվանի նշանակում էր քարտուղար, դիվանադպիր, ավարերենում՝ դատ (հայերենի բառարաններում նույնպես դիվան-ը գործածվում է դատ ու դատաստան նշանակությամբ), թուրքերենում՝ նախարար, պաշտոնյա, սերբերենում, ռուսերենում՝ գահ, բազմոց, լեհերենում՝ ծածկոց և այլն: Եվ այսպես, բազմոց, գահ նշանակություններից էլ առաջացավ դիվանի՝ բազմոց, հանգստատեղի իմաստը:
    Դունչ բառը Էդ. Աղայանի բացատրական բառարանում բացա-տրված է քթի տակի մաս: Դունչ բառը կազմված է ընդ (տակ) և ունչ (ընչացք) բաղադրիչներից:

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •