+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Նվիրապետություն

  1. #1
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1

    Նվիրապետություն

    Նվիրապետություն
    Հայոց եկեղեցու կրտսեր աստիճանավորները
    Դպիրը ( ընթերցողը , դռնապանը, ջահընկալը , երդմնեցուցիչը ) կրտսեր աստիճանավորներին տրվող մեկ ընդհանուր անվանումն է :
    Դպիրներին դիմելու որևէ հատուկ կարգ կամ ձև չկա :

    Սարկավագը ընտրվում է դպիրներից : Պաշտոնական եկեղեցու կազմակերպումից և եպիսկոպոսության ստեղծումից հետո սարկավագը դարձել է եպիսկոպոսի օգնականը , այնուհետև աստիճնաբար մղվել է նվիրապետության ստորին աստիճան : Սարկավագի հիմնական պարտականությունն է խնկարկել , պատարագին Ավետարան կարդալ , ժողովրդին քարոզելով աղոթքի առաջնորդել : Սարկավագին դիմելաձև ՝ Բարեշնո՜րհ սարկավագ.


    Հայ առաքելական եկեղեցու հիմնական կարգը
    Քահանայությունը հայ առաքելական եկեղեցու նվիրապետության հիմնական կարգն է : Քահանան իր գործունեության իշխանությունը ստանում է եպիսկոպոսից՝ ձեռնադրության և Սուրբ մյուռոնով օծման միջոցով : Հայ և Ուղղափառ եկեղեցիներում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ : Քահանան պետք է սպասավորի հավատացյալներին , մատուցի Սուրբ պատարագ , կատարի եկեղեցու խորհուրդները , ծեսերն ու արարողությունները : Երկարամյա գործունեության համար ստանում է Ավագ քահանայի կոչում : Քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք է ամենաքիչը մեկ տարի ամուսնացած լինի և ունենա երեխա : Համաձայն Ամենայն Հայց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի ( 1911-1930թթ ) կողմից սահմանված կանոնադրության ՝ այրիացած քահանան կարող է դառնալ աբեղա կամ կրկին ամուսնանալ :
    Քահանային ( ամուսնացյալ ) դիմելաձև՝
    Ողջունելուց և հրաժեշտի պահին ≪ բարև ձեզ≫ և ≪ ցտեսություն ≫ արտահայտությունների փոխարեն ասում են .
    բանավոր ՝ ≪ Օրհնեցեˊք , Տեˊր Հայր ≫
    գրավոր ՝ ≪ Արժանապատիˊվ Տեˊր Հայր ≫
    Աբեղան կուսակրոն քահանան է , ով երդում է տալիս ձեռնադրության երեկոյան : Նրան տրվում է վեղար ՝ գլխի հատուկ ծածկույթ , որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը : Գիտական գործունեության համար համար ստանում է վարդապետի , ապա ՝ ծայրագույն վարդապետի կոչում : Ապրում է վանքերում , վարում է ճգնավորի և անապատաբնակի կյանք : Իր գործունեությամբ և հագուստով հիմնականում նման է քահանային , բայց , ի տարբերություն վերջինիս , կարող է ձեռնադրվել եպիսկոպոս և կաթողիկոս :
    Աբեղային դիմելաձև՝

    Ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.
    բանավոր` ≪ Աստված օգնական , Հա՜յր Սուրբ≫ :
    Գրավոր դիմելու դեպքում.
    սկզբում ` ≪ Հոգեշնոˊրհ Տ...Վարդապետ... ≫
    ավարտին ` ≪ Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
    Ձերդ Սուրբ Աջոյն≫ ` /դիմողի անուն / , /ստորագրություն /

    Եպիսկոպոսությունը , որը ներկայացնում է եկեղեցու նվիրապետության ամենաբարձր կարգը , խորհրդանշում է եկեղեցու միասնությունը : Եպիսկոպոսը եկեղեցու վարչական կառույցի հոգևոր առաջնորդն է , նա իրավունք ունի ձեռնադրել և օծել քահանաներ , ինչպես նաև կարող է օծել եկեղեցիներ : Ձեռնադրվում է կաթողիկոսի կողմից , որի ժամանակ ստանում է եպիսկոպոսական գավազան և մատանի՝ ի նշան իշխանության : Որպես կանոն ՝ եպիսկոպոսը ընտրվում է կուսակրոն քահանաներից , ովքեր հասել են վարդապետության աստիճանի : Վաստակաշատ եպիսկոպոսները հայրապետական կոնդակով կարող են ստանալ արքության պատիվ ՝ արքեպիսկոս :
    Արքեպիսկոպոսին ( եպիսկոպոսին ) դիմելաձև՝
    ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.
    բանավոր`≪ Աստվաˊծ օգնական, Սրբազա՜ն Հայր≫
    Գրավոր դիմելու դեպքում.
    սկզբում≪ ` Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս (եպիսկոպոս) ≫ …
    `≪ Սրբազա’ն Հայր≫
    ավարտին` ≪ Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
    Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն≫ ` /դիմողի անուն / , /ստորագրություն/
    Կաթողիկոսը եկեղեցու առաջնորդն է , բարձր է կանգնած արքեպիսկոպոսից և եպիսկոպոսից : Կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովում , սովորաբար ընտրվում է տասներկու եպիսկոպոսներից և ձեռնադրվում է տասներկու եպիսկոպոսների կողից : Համարվում է ≪ Առաջինը հավասարների մեջ ≫ , նշանակում է ընդհանուր գերագույն պետ : Հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն է : Կարող է հրավիրել եկեղեցական ժողովներ , հաստատել նոր թեմեր , ձեռնադրել եպիսկոպոսներ , օրհնել Սուրբ մյուռոնը : Նախկինում կաթողիկոսն էր օծում հայոց թագավորին :
    Հայոց եկեղեցին իր գոյության ընթացքում ունեցել է 132 կաթողիկոս :
    Կաթողիկոսին դիմելաձև.
    ողջունելուց և հրաժեշտի պահին «բարև ձեզ» և «ցտեսություն» արտահայտությունների փոխարեն ասում են.
    բանավոր` ≪ Աստվաˊծ օգնական , Վեհափա’ռ Տեր≫ :
    գրավոր դիմելու դեպքում ՝
    սկզբում ` ≪ Նորին Ս. Օծություն Տ.Տ. … Կաթողիկոս ≫
    ավարտին` ≪ Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
    Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն ≫ ` /դիմողի անունը/, /ստորագրություն/
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Առաքելյան: 19.11.2017, 23:18:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Սուսան Շառաջյան (04.10.2017), Անուշ Ոսկանյան (16.11.2017), Արփինե Առաքելյան (28.09.2017), Արփինե Մ (15.11.2017), Լիանաե (27.09.2017), Լիլիթ (02.11.2017), Ռոզա Բեգյան Հրաչի (11.10.2017), Մարինե Սահակյան (28.09.2017), Նաիրա Եղիազարյան (04.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (27.09.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    1
    Սոֆյա ջան, հետաքրքիր և արդյունավետ թեմա եք ներկայացրել, որը օգտակար կլինի բոլորին, իսկ <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի դասաժամերին կօգտագործենք որպես ուսումնաօժանդակ նյութ։ Շնորհակալություն։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ Նաիրա ջան մեկնաբանության համար: Բայց ,որպեսզի ,թեմայի մասին ամբողջական պատկերացում կազմեք, խնդրում եմ կարդացեք հրապարակված առաջին նյութը:
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Առաքելյան: 27.11.2017, 22:02:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Այսօր ոչ միայն աշակերտները չգիտեն նվիրապետության աստիճանները, այլ նաև մեծահասակները: Սա լավ առիթ է իմանալու թե նվիրապետական աստիճանները, թե ճիշտ դիմելաձևերը: Շնորհակալություն կարևոր առաքելություն կատարելու համար:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Նաիրա Մելիքսեթյան (27.09.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    1
    Ցավոք սրտի, այսօր քչերն են իմանում, թե հոգևորականներին ինչպես է պետք ողջունել, և այդ առումով այս նյութը շատ օգտակար և ուսանելի է։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ հետաքրքիր թեմա եք ընտրել, բայց ինձ միշտ հետաքրքրել է մի հարց՝ ինչու քահանան կարող է ամուսնանալ, իսկ աբեղան չի կարող ամուսնանալ.....

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Նաիրա Մելիքսեթյան (28.09.2017)

  13. #7
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե՛, Ձեր կողմից տրված այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլորին:Ես կփորձեմ պատասխանել այդ հարցին հնարավորինս պարզ: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում գոյություն ունեն քահանայության երկու տեսակ՝ ամուսնացյալ և կուսակրոն: Երկուսն էլ տրվում են ձեռնադրությամբ և օծումով: Ամուսնացյալ քահանան պետք է իր ընտանիքով կատարյալ օրինակ ծառայի ժողովրդին: Կուսակրոն քահանան՝ աբեղան, իր սեփական կամքով է հրաժարվում աշխարհիկ կյանքից և իրեն նվիրում է եկեղեցական կյանքին և գործունեությանը:
    Վերջին խմբագրող՝ Սոֆյա Առաքելյան: 27.11.2017, 22:05:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Գրառումներ
    17
    Հեղինակության աստիճան
    0
    Իհարկե նյութը շատ ուսանելի է, բայց Սոֆյա ջան ինձ միշտ մի հարց է հետաքրքրել: Եթե կուսակրոն քահանան ամուսնանում է, ինչ է սպասվում նրան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ շնորհակալ եմ հարցիս հստակ և պարզ պատասխանելու համար:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2017
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Ինձ բախտ է վիճակվել մեկ տարի դասավանդել հայոց եկեղեցու պատմություն առարկան: Կարդալով այս հոդվածը ցանկանում եմ նշել , որ այն գրված է է շատ մատչելի, այն հասանելի կլինի հասարակության մեծ զանգվածի: Ես դպրոցական դասագրքերում չեմ հանդիպել եկեղեցականին ողջունելու կարգին, իսկ հոդվածում հատուկ ուշադրություն էր դարձված դրան: Իսկապես մեր հայ քրիստոնյա ժողովուրդը դեռևս չունի հոգևորականին ճիշտ դիմելու կուլտուրան: Ես կառաջարկեի դասագրքերում ընդգրկել այս հոդվածից որոշ դրվագներ:Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ աշակերտուհուն՝ Սոֆյա Առաքելյանին, իր աշխատանքի նվիրվածության, նպատակասլացության համար:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •