Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին ... 3456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: «Հայաստանը ես եմ»

  1. #41
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ կունենանք մեր երազանքների Հայաստանը ի շնորհիվ մեր երիտասարդ սերնդի...
    Շնորհակալ եմ թեմային հետևելու համար, հարգելի՛ Կարինե, միանշանակ կարելի է ասել, այն սերունդը, որը մենք այսօր տեսնում ու հպարտանում ենք, վաղվա Հայաստանի ապագան է, ինչու չէ նաև ամրապնդողը և սերնդեսերունդ փոխանցողը:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը ՄԵՆՔ ԵՆՔ ու պիտի կառուցենք միասնական ու անկախ Հայաստան.
    Հայաստանը նույնիսկ այն նորածին երեխան է, ով իր առաջին ճիչով ազդարարում է հազարամյակներ հարատևող հայ ժողովրդի ապագան:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8072
    Մեջբերում Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երազած Հայաստանը գալու է, հաստատ:
    Մեր երազած Հայաստանը սփյուռքի և Հայաստանի միասնության մեջ է:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    28307
    ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԴ

    Հնչե՛ք շեփոր,զարկե՛ք թմբուկ,ելե՛ք հայ քաջեր,
    Հայրենիքն է ձեզ ետ կանչում,արի պաշտպաններ,
    Բավ է Հայկի հզոր ուժը օտարը վայելի,
    Արի՛ եղբայր քո սուրբ Երկիր,կյանքդ նվիրի՛ր:

    Ուր էլ գնաս,ո՛վ իմ ընկեր,օտար ես գիտցի՛ր,
    Ինչ էլ անես,ինչ էլ շինես քոնը չեն՝ գիտցի՛ր,
    Քո զավակը քեզնից ծնված՝ օտարի հողում,
    Օտար հացն է նրան սնում,քոնը չէ գիտցի՛ր:

    Դե ինչ եղբայր,ցուպդ վայր դի՛ր,գնանք մըր երգիր,
    Մեր պապերի ու մեր հողին պաշտպան դու կանգնի՛ր,
    Տես թշնամին աչքը դրած մեր հող ու ջրին,
    Կուզե խլել հայու ձեռքից Դրախտ Հայրենին:

    Թե հարկ լինի կյանքս տալու,ես պատրաստ եմ ի՛մ Երկիր,
    Առանց գառի,առանց զոհի,մատաղ չկա իմացի՛ր,
    Հանուն հողիս ես կզոհեմ թե՛ փառք,թե ՛փող և թե՛ կյանք,
    Իմ սու՛րբ երկիր․դու միշտ ապրի՛ր,ողջ հայության դու պարծանք:

    Կոմիտաս վարդապետ Հովնանյան

    32729017_569806263406420_8369308272397647872_n.jpg 32072708_565940717126308_7703410650130677760_n.jpg

    32104848_565940133793033_230776882100961280_n.jpg Без названия.jpg
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2018
    Գրառումներ
    223
    Հեղինակության աստիճան
    8072
    Մեր երազած Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այդ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #46
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    843
    Հեղինակության աստիճան
    32475
    ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

    Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
    Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
    Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
    Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
    Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
    Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
    Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
    Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
    Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
    Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
    Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
    Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #47
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    14719
    Շնորհակալություն, հարգելի գործընկերներ,անչափ ուրախանում եմ, երբ կարդում եմ ձեր գրածները և տեսնում, որ մեր հավատն ապագայի հանդեպ,որն է գեղեցիկ ու ծաղկուն հայրենիք ունենալը, շատ ավելի մեծ է, քան իրականությունը...<<Հույսը ամոթով չի թողնում>> և մեր հույսը Աստված է: Ունենանք հույս, հավատ և սեր: Եվ ինչպես ասում է Ալեքսանդր Դյուման իր <<Կոմս Մոնտե Քրիստո>> վեպում` << Մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ` սպասել և հուսալ>>...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #48
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    14719
    Շնորհակալություն, հարգելի Սիրանուշ, հայրենիքը մեզ միավորող ամենակարևոր նախապայմանն է, մեզ արժևորող հենասյունը և մեզանւց յուրաքանչուրս հայ լինելու ժառանգականությամբ ենք միմյանց արժևորում: Ուզում եմ, որ յուրաքանչյուր հայորդի արժանապատիվ պահի իր հայեցի կերպարը, լինի հայրենասեր, ազգասեր, մարդկային ամենագեղեցիկ հատկանիշներ կրող...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    413
    Հեղինակության աստիճան
    11726
    «Մեր հայրենիք ազատ, անկախ…»: Բառեր, որոնք արժեք ունեն, բառեր, որոնք ձգվում են դեպի երկինք, դեպի լեռները հայոց, փաթաթվում ամեն քարի ու թփի, խոսու ամեն ընկածի ու խեղվածի հետ, թափված արյունից ոգի առնում

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #50
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    415
    Հեղինակության աստիճան
    13823
    — Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ...

    Բայց ճամփորդն իսկույն չէր ասի, թե իր երկիրը Հայաստանն է. այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։

    Նա ուշադիր կնայեր հարց տվող երիտասարդին, կլսեր նվագախմբի ու երգչախմբի խռովահույզ ձայներն ու կասեր.—

    «Իմ երկիրն այն է, որ գտնվել է Բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առասպելական դրախտի տեղում, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման...

    Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղետ է ներմուծվել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծվել ոճիր ու խավար՝ լույս ու հանճար արտահանվելով, և գազանություն ու բռնություն ներմուծվելով՝ բարություն և ազատության տենչ արտահանվել...

    Քարաշատ այն երկիրը, որտեղ քարե տուն ուներ միայն Հիսուսը, և որը հաճախ չէր կարողանում մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին...

    Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել, անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր են միայն լույս ու կանաչ դառնում...

    Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակած իր քաղցրությունը...

    Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից և նոր է միայն ջերմանում գործարանների ու հնոցների բարի հուրերից...

    Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին...

    Այն երկիրը, որի, սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է արար աշխարհին...»։

    Այսպես կասեր թավ ձայնը, կպատմեր իր մասին ջութակների, շեփորների ու թմբուկների նվագակցությամբ, և երգչախումբ֊ամբոխը կլսեր նրան ու կմտածեր՝ «գուցե Հայաստա՞նն է սա, հայ ժողովո՞ւրդը...»։

    Բայց նա դեռ համոզված չէր լինի, և մի կանացի ձայն նորից հարց կտար.—

    — ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ, ՃԱՄՓՈՐԴ...

    Բայց ճամփորդն անմիջապես չէր ասի, թե որտեղից է ինքը գալիս և ինչ է տեսել իր դարավոր ճամփին։

    Այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։

    Նա կժպտար, կօրորեր գլուխը, կնայեր հարց տվող կնոջը և, նվագախմբի ու երգչախմբի հանդիսավոր հնչյունների տակ, կասեր.—

    — Հայասա երկրից եմ ես գալիս, որն ինձ պատգամեց, թե «ինքդ քեզ հա՛յ ասա», և որը մարդկության հնագույն օրրաններից մեկն է աշխարհում...

    Նաիրի երկրից եմ ես գալիս, անսանձ գետերի ինքնիշխան երկրից, և Բիայնա երկրից, որտեղ բերդեր էի կառուցում և փորագրում Երևանի ծննդյան սեպագիր վկայականը...

    Ծուինիայից՝ Սևանա լճից եմ գալիս, որտեղ Արգիշտի արքայի խնջույքների համար որսում էի այն արքայական ձուկը, որի վրա, հենց էն գլխից, իմ ցեղի արյան հետքերը կային...

    Տիգրանակերտից եմ գալիս, որտեղ ամուր դրի երեք ծովի ջրերով ողողվող իմ հզոր պետության գահը և Արտաշատից,— «Հայոց Կարթագենից»,— որտեղ մի օր բեմ դուրս բերի հռոմեացի գոռոզ զորավար Մարկոս Կրասոսի կտրված գլուխը։

    Ավարայրից եմ ես գալիս, որտեղ իմ թեթև հեծելազորը թեև տրորվեց պարսկական ծանր փղերի տակ, սակայն բռնակալ Հազկերտն իր հողը քաշվեց՝ սարսափած իմ ապրելու և տևելու զորեղ հավատից...

    Սասնա բանձրիկ սարերից եմ գալիս, որտեղ, հույսս կտրած և՛ թագավորից, և՛ աստծուց, ապավինեցի հեքիաթին ու հրաշքին՝ գառնարած Դավթի սրով դուրս քշելով իմ հողից Մըսրա անհամար զորքը։

    Որտե՜ղ ասես, որ չեմ եղել ես և որտեղի՜ց ասես, որ չեմ գալիս... Արտաշատից մինչև Տիգրանակերտ և Վաղարշապատից մինչև Դվին ու Անի ես դար ու դարեր ազատամարտ եմ մղել հռոմեացու և պարսիկի, բյուզանդացու և արաբի, սելջուկի ու մոնղոլի, թաթարի ու թուրքի դեմ, հանուն իմ՝ մի թիզ դարձած հողի ու մի բուռ մնացած ժողովրդի գոյության...

    Անի մայր քաղաքից եմ ես գալիս,— գերված ու ավեր Անիից, որը հարություն է առնում Նոր Երևանի կոթողների մեջ։

    Կապույտ ծովի ալիքներով ողողված չքնաղ Կիլիկիայից եմ ես գալիս, որտեղ մի օր, ավա՜ղ, դագաղ դրին իմ անկախության վերջին հույսը...

    Սյունիքի բարձր ու անառիկ լեռներից եմ ես գալիս, որտեղ, ահեղ հողմերի խաչմերուկում, անմա՜ր եմ պահել իմ պետականության անթեղը, և Սարդարի բերդից, որտեղ եղբայրացան հայոց սուրն ու ռուսաց թնդանոթը...

    Պարսից հարկահաններից փրկված գյուղերից ու քաղաքներից եմ գալիս և Սուլթանի լծի տակ հեծող գյուղերից ու քաղաքներից, որտեղ ամեն Զեյթուն՝ պայթյո՜ւն էր և ամեն Սասուն՝ ցասո՜ւմ..

    Տեր֊Զորից եմ ես գալիս, Մեսքենեից ու Ռաս֊ուլ֊այնից, որտեղ խոշտանգեցին ինձ, բայց ես չմեռա, ջարդեցին մեջքս, բայց ես նորից շտկվեցի, սպանեցին ինձ, բայց ես վերստին հարություն առա...

    Մուշից եմ գալիս և Շատախից, Անդոկ սարից ու Վանա այգեստանից, Ուրֆայից ու Շապին֊Գարահիսարից, Հաճընից ու Մուսա լեռան կատարից, որտեղ զենքը ձեռքիս պաշտպանել եմ իմ տան պատիվը, իսկ ապա, ավա՜ղ, ցուպը ձեռքիս ցրվել աշխարհով մեկ...

    Սարդարապատից եմ ես գալիս, որը նոր Ավարա՛յր դարձավ ինձ համար և որտեղ ես, թեև արյունաքամ, կասեցրի թուրք դահիճների զավթարշավը և իմ սեփական հողում մի թիզ հող նվաճեցի մի բուռ որբերիս ու գաղթականներիս համար...

    Ղափանի ու Ալավերդու հանքերից եմ գալիս, Ալեքպոլի կայարանից ու Երևանի այգիներից, որտեղ ընդվզել եմ հանուն Հեղափոխության և հանուն նոր կյանքի...

    Հրազդանի ձորից եմ գալիս, որտեղ առաջին անգամ բաբախեց նոր Հայաստանի էլեկտրական սիրտը, և Շիրակի ջրանցքի ափից, որն իր մի բուռ ջրով ոռոգում էր իմ վերածնության դեռ մատղաշ շիվը...

    Արագածի լանջերից եմ գալիս, որտեղից մի օր սանձեցի տիեզերական ճառագայթների կապույտ նժույգը, և Բյուրականից, որտեղ զրույցի եմ նստում հեռավոր մոլորակների ու աստղերի հետ...

    Երևանից եմ ես գալիս, դարավոր ու նոր Երևանից, որն իմ նոր Տիգրանակերտն է, Արտաշատը, Դվինը, Անին ու Սիսը միաժամանակ, և որը սուրբ ուխտավայր է դարձել աշխարհում ցրված բոլոր հայ պանդուխտների համար...»։

    ... Եվ կլսի այս ամենը երգչախումբ֊ամբոխը, կլսի, կհպարտանա ու կզարմանա...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին ... 3456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •