Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: «Հայաստանը ես եմ»

  1. #1
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596

    «Հայաստանը ես եմ»

    Սեպտեմբերի 22-ին Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 26-ամյակին:
    Միջոցառմանը մասնակցում էին 6-րդ,7-րդ,8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներից:Միջոցառման ընթացքում երեխաները երգեցին հայրենասիրական երգեր,ասմունքեցին,նաև աղջիկները ներկայացրեցին հայկական գեղեցիկ պար,այնուհետև բեմականացում,որտեղ գովերգվեց մեր անկախ ու ազատ Հայաստանի Հանրապետությունը,որը ստեղծվել է տքնանքով,զոհաբերությամբ ու օրհնանքով:
    Փա՛ռք ազատությանը,անկախությանը,փա՛ռք բոլոր անմահ հերոսներին:
    Վերջին խմբագրող՝ manush: 27.09.2017, 12:57:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Մեր դպրոցում էլ մի գեղեցիկ միջոցառում ներկայացվեց։Հուսանք, որ մեր երազած Հայաստանը գալու է ...

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր դպրոցում էլ մի գեղեցիկ միջոցառում ներկայացվեց։Հուսանք, որ մեր երազած Հայաստանը գալու է ...
    Շնորհակալություն հարգելի՛ Սվետլանա,համոզված եմ,որ մեր երկրի անկախության ամրապնդման ու պահպանման համար ունենք ազատասեր ու խաղաղասեր սերունդ:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Հայաստանը ե՛ս եմ…
    Գուգարքի հիմնական դպրոցում Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը համալրվեց տոնական համերգով, որի ընթացքում մեր շնորհալի աշակերտները ներկայացրին ազգային ոգուն հարիր, հայաշունչ երգ ու պար, արտահայտեցին իրենց սերն ու նվիրումը Հայոց Եռագույնին ու Հայ երկրին:
    Փոխտնօրեն Գ. Դարչինյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական օրվա գլխավոր խորհուրդն էր «Մենք ուժեղ ենք միասի՛ն» նշանաբանը, ինչը ուղենիշ է դարձել նաև մեր դպրոցի ամբողջ գործունեության համար: Դպրոցի տնօրեն տիկին Կ. Սարիբեկյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ մեր ուղին թող փառքո՛վ նշանավորվի, հաղթանակներո՜վ, և Եռագույնի կարմիրն այսուհետ կապվի ծաղկի ու արևի, ոչ թե` կորուստների ու հայրենիքի համար մեր հերոսների թափած արյան հետ, ում հիշատակի առաջ միշտ ենք խոնարհվելու:
    Շնորհավո՜ր տոնդ, Հա՛յ ու Հայաստան:
    Շնորհավո՜ր տոնդ, հայո՛ց երկիր:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը ե՛ս եմ…
    Գուգարքի հիմնական դպրոցում Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը համալրվեց տոնական համերգով, որի ընթացքում մեր շնորհալի աշակերտները ներկայացրին ազգային ոգուն հարիր, հայաշունչ երգ ու պար, արտահայտեցին իրենց սերն ու նվիրումը Հայոց Եռագույնին ու Հայ երկրին:
    Փոխտնօրեն Գ. Դարչինյանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական օրվա գլխավոր խորհուրդն էր «Մենք ուժեղ ենք միասի՛ն» նշանաբանը, ինչը ուղենիշ է դարձել նաև մեր դպրոցի ամբողջ գործունեության համար: Դպրոցի տնօրեն տիկին Կ. Սարիբեկյանն իր խոսքում նշեց, որ այսուհետ մեր ուղին թող փառքո՛վ նշանավորվի, հաղթանակներո՜վ, և Եռագույնի կարմիրն այսուհետ կապվի ծաղկի ու արևի, ոչ թե` կորուստների ու հայրենիքի համար մեր հերոսների թափած արյան հետ, ում հիշատակի առաջ միշտ ենք խոնարհվելու:
    Շնորհավո՜ր տոնդ, Հա՛յ ու Հայաստան:
    Շնորհավո՜ր տոնդ, հայո՛ց երկիր:
    Տիկին Սվետլանա սիրով շնորհավորում եմ Ձեզ և Ձեր կոլեկտիվին տոնի առթիվ:Այո՛,թող մեր ազգի անցած դառնություններով լի ուղին,այսուհետ լինի պսակված հաջողություններով:
    Հայաստանը պետք է ծաղկի,ծլարձակի ու նորանա...

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկին Սվետլանա սիրով շնորհավորում եմ Ձեզ և Ձեր կոլեկտիվին տոնի առթիվ:Այո՛,թող մեր ազգի անցած դառնություններով լի ուղին,այսուհետ լինի պսակված հաջողություններով:
    Հայաստանը պետք է ծաղկի,ծլարձակի ու նորանա...
    Հարգելի Սիրանուշ, ես հավատում եմ այդ օրվան:Հայ ազգն աստվածընտրյալ ժողովուրդ է,և արժանի է ամենայն լավի:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ, ես հավատում եմ այդ օրվան:Հայ ազգն աստվածընտրյալ ժողովուրդ է,և արժանի է ամենայն լավի:
    Հարգելի՛ Սվետլանա լիովին համամիտ եմ Ձեզ հետ,և ապացույցն է այն,որ որքան էլ հայ ժողովրդին փորձել են վերացնել,այնուամենայնիվ մենք գոյություն ունենք:Եղել ենք ,կանք ու կլինենք:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    68
    Հեղինակության աստիճան
    107
    Մեր երազած Հայաստանը գալու է, հաստատ:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    428
    Հեղինակության աստիճան
    8596
    Մեջբերում Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երազած Հայաստանը գալու է, հաստատ:
    Շնորհակալություն հարգելի՛ Արփինե,կարծում եմ,որ մենք էլ մեր գործուն մասնակցությամբ պետք է խթան հանդիսանանք մեր երազած Հայաստանի ապագան պահելու և փոխանցելու սերնդեսերունդ:

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    426
    Հարգելի՛ Սիրանուշ, իրո՛ք, Հայաստանը մենք ենք, մեր սաներն են, որ ծնվել են մեր, սերունդների փայփայած Հայաստան աշխարհում, որ իրական դարձած հայ երազների տոհմածառն է հայկյան: Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում էլ մեծ շուքով տոնվեց հայ նորօրյա անկախության 26-ամյակը: Աշակերտները բոլորիս տոն պարգևեցին, պատմության ուսուցիչների <<ձեռքը բռնած>>՝ պատմության խորքերից ապագա տարան հայ ասքը:

    Կա Հայաստանը՝ որպես սուրբ ոստան,
    Որպես սրբասուրբ, հարազատ անուն,
    Անցյալի ընծա, ներկայի պատգամ
    Եվ ապագայի պատվիրան անհուն:

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •