+ Կատարել գրառում
Էջ 3 22-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 217 հատից

Թեմա: Տեքստային խնդիրների լուծումը տարբեր տարիքային խմբերում

  1. #21
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Մեջբերում petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    :

    Հարգելի Պետրոս, խնդրի լուծման ռացիոնալ տարբերակներ եք առաջարկում: Ես այն ամպայման կկիրառեմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում:Շնորհակլություն:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Մեջբերում petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, Ձեզ հետ համամիտ եմ, որ խնդիրներ կան, որոնց լուծումը պատկերների միջոցով ավելի հասկանալի է, քան այլ մեթոդով:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 27.09.2017, 09:46:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Մարինա76-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան 3-րդ մ/շ 45 շենք 32 բն.
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    281
    Հարգելի Արփենիկ, համաձայն եմ Ձեզ հետ, բարձր դասարանների խնդիրները ավելի հեշտ են լուծվում հավասարումների միջոցով, իսկ ցածր դասարաններում դրանց թե՛ լուծումը , թե՛բացատրելը դժվար է:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Մեջբերում Մարինա76-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արփենիկ, համաձայն եմ Ձեզ հետ, բարձր դասարանների խնդիրները ավելի հեշտ են լուծվում հավասարումների միջոցով, իսկ ցածր դասարաններում դրանց թե՛ լուծումը , թե՛բացատրելը դժվար է:
    Հարգելի Մարինա, ասեմ ավելին, դեպքեր գիտեմ, որ 5-րդ, 6-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչը նմանատիպ խնդրների լուծումը ուսուցանում է անհայտի ներմուծմամբ և դա արդարացնում նրանով, որ «Արագ բացատրում եմ, թե ինչ պետք է անեն, հասկանում են»: Հասկանալի է, որ խոսքն այստեղ աշակերտների /ավելի ճիշտ՝ նրանց մի մասի/ կողմից մեխանիկական սերտման մասին է, որի հիմքում չկա գիտելիք, համապատասխան կարողություններ և հմտություններ, որոնք սովորողները ձեռք են բերում ավելի ուշ՝ 6-րդ դասարանում «38.Մեկ անհայտով հավասարումներ», «39.Մեկ անհայտով հավասարումներին հանգող խնդիրների լուծումը» թեմաների ուսուցման ժամանակ:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 27.09.2017, 20:50:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (16.09.2018), Gayane Lachinyan (27.09.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Գալստյան Անահիտ (27.09.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (27.09.2017), Մկրտչյան Արփենիկ (27.09.2017), Նաիրա Մելիքսեթյան (29.09.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  9. #25
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    42
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    505
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
    Համլետ Միքայելյան`
    ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
    ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
    «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

    Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
    ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
    Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան
    Հարգելի Արփինե, կարևոր թեմա եք առաջադրել: Այսօր դասագրքերում շատ խնդիրներ կան, որոնց ճիշտ լուծումները ծնողներն էլ դժվարանում են գտնել: Շնորհակալություն թեմայի համար: Ես որպես ծնող եմ հետևում այս թեմայի գրառումներին:
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    52
    Գրառումներ
    215
    Հեղինակության աստիճան
    420
    Մեջբերում petros59-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, հարգելի Պետրոս, Ձեր լուծումներն իմ ճաշակով են:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինա, ասեմ ավելին, դեպքեր գիտեմ, որ 5-րդ, 6-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչը նմանատիպ խնդրների լուծումը ուսուցանում է անհայտի ներմուծմամբ և դա արդարացնում նրանով, որ «Արագ բացատրում եմ, թե ինչ պետք է անեն, հասկանում են»: Հասկանալի է, որ խոսքն այստեղ աշակերտների /ավելի ճիշտ՝ նրանց մի մասի/ կողմից մեխանիկական սերտման մասին է, որի հիմքում չկա գիտելիք, համապատասխան կարողություններ և հմտություններ, որոնք սովորողները ձեռք են բերում ավելի ուշ՝ 6-րդ դասարանում «38.Մեկ անհայտով հավասարումներ», «39.Մեկ անհայտով հավասարումներին հանգող խնդիրների լուծումը» թեմաների ուսուցման ժամանակ:
    Տեքստային խնդիրների լուծման ժամանակ անհայտ մեծությունը տառով նշանակելու առաջին փորձերն արվում են 6-րդ դասարանում՝ 2-րդ կիսամյակում: Նախ ներմուծվում է մեկ անհայտով հավասարման գաղափարը, պարզագույն հավասարումների լուծման ալգորիթմը, որից հետո միայն ուսուցանվում է «Մեկ անհայտով հավասարումներին հանգող խնդիրների լուծումը» թեման:

    Ներկայացնում եմ այդ թեմայի ուսուցման համար նախատեսված ցուցադրումը, որի օգտագործումը հնարավորություն կտա մատուցվող նյութը սովորողների համար ավելի հետաքրքիր, դիտողական և մատչելի դարձնել:

    Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/2683:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 28.09.2017, 01:52:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (16.09.2018), Gayane Lachinyan (28.09.2017), Lilit Sahakyan (14.10.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մկրտչյան Արփենիկ (28.09.2017), Նաիրա Մելիքսեթյան (29.09.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  15. #28
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Մեջբերում Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արփինե, կարևոր թեմա եք առաջադրել: Այսօր դասագրքերում շատ խնդիրներ կան, որոնց ճիշտ լուծումները ծնողներն էլ դժվարանում են գտնել: Շնորհակալություն թեմայի համար: Ես որպես ծնող եմ հետևում այս թեմայի գրառումներին:
    Նախ նկատենք, որ տնային հանձնարարություները ծնողների համար չէն : Եթե ցածր դասարաններում աշակերտներին պետք է սովորեցնեն ծնողները, այուհետև պետք է ուղարկեն մասնավոր պարապմունքների : Ավագ դպրոցիերի այն աշակերտները, որոնք պետք է ուսումը շարաւնակեն, նրանց հետ էլ զբաղվում են կրկուսույցները : Էս դեպքում որն է դպրոցի իմաստը :

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    52
    Գրառումներ
    215
    Հեղինակության աստիճան
    420
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
    Համլետ Միքայելյան`
    ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
    ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
    «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

    Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
    ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
    Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան
    Սիրելի Արփենիկ, առհասարակ տեքստային խնդիրների լուծումը չի կորցնում իր հետաքրքրությունը: Սակայն մտահոգիչ է, որ երեխաները սկսել են չկարողանալ լուծել տեքստային խնդիրներ: Իսկ դա պատճառ է դառնում, որ հետաքրքրությունը առարկայի նկատմամբ պակասի: Ուստի պետք է շատ պատկերավոր դարձնենք խնդիրների լուծումները: Առհասարակ այն երեխան, ով ունի պատկերային մտածողություն, կարողանում է 4-6-րդ դասարաններում խնդիրները լուծել սխեմատիկ պատկերներ կառուցելով, նա էլ հետագայում հաջողությամբ խնդիրները լուծում է հանրահաշվորեն: Այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքին, որ երեխան անհայտի ներմուծմամբ կարողանում է միջին բարդության խնդիրներ լուծել, քանի որ այդպես հեշտ է, եթե նույն երեխան նման խնդիրը թվաբանորեն լուծել չի կարողանում:
    Առաջարկում եմ ուսումնասիրել մի շարք հետաքրքիր խնդիրներ, որոնք լուծվել են պատկերների օգնությամբ:
    http://lib.armedu.am/resource/9417

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Ներկայացնում եմ 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի (հեղինակ`Սոկրատ Մկրտչյան, Երևան 2009, Զանգակ 97) 1014 խնդրի լուծումը:

    ԽՆԴԻՐ
    Երկու թվերի գումարը 400 է: Եթե առաջին թիվը բազմապատկենք 3-ով , իսկ երկրորդը բաժանենք 3-ի , կստանանք հավասար թվեր: Որո՞նք են այդ թվերը:

    Լուծում

    Փորձենք պարզել, թե փոքր թիվը քանի անգամ է փոքր մեծ թվից:
    Եթե փոքր թիվը բազմապատկենք 3-ով, ապա այն դեռ 3 անգամ փոքր կլինի մեծ թվից: Որպեսզի փոքր թիվը հավասարվի մեծ թվին, առաջին թիվը մեկ անգամ ևս պետք է բազմապատկենք 3-ով: Նշանակում է, որ փոքր թիվը 3•3=9 անգամ փոքր է մյուսից:
    Մեծ թիվը համարենք 9 մաս, փոքրը` 1 մաս:

    Այսպիսով՝ երկուսը միասին կլինեն`1+9=10 մաս:
    10 մասը հավասար է 400-ի: Մեկ մասը կլինի 400:10=40 (փոքր թիվը),
    400-40=360 (մեծ թիվը):

    Պատ.`40, 360:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 28.09.2017, 01:48:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 22-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •