+ Կատարել գրառում
Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 217 հատից

Թեմա: Տեքստային խնդիրների լուծումը տարբեր տարիքային խմբերում

  1. #11
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Մեջբերում Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ Ձեզ հետ, 4-6-րդ դասարանների խնդիրները շատ ավելի բարդ են , քան 7-րդ դասարանի հանրահաշվի խնդիրները: Կան խնդիրներ, որոնք անգամ դժվարանում ես բացատրել այնպես, որ աշակերտները լավ հասկանան:
    Շնորհակալություն, հարգելի Հասմիկ, ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2017), AsyaY (05.10.2017), gayane0803 (26.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Գայանե Սիմոնյան (25.09.2017), Էմմա Խաչատրյան (25.10.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Միքայելյան Անժելա (20.10.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  3. #12
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Երկու վարպետ պատը կարող են շարել 2 օրում : Եթե առաջինը աշխատեր 2 օր, իսկ երկրորդը 1 օր, ապա նրանք միասին կշարեն պատի 5/6 մասը : Յուրաքանչյուրը առանձին աշխատելով քանի օրում կշարեր պատը :

    Ենթադրենք պատի երկարությունը 60 մ է :
    1օրում երկու վարպետները կշարեն 60/2=30(մ)
    Պատի 5/6 մասը 60*(5/6)=50(մ.-է)
    Խնդրի երկրորդ պայմանը ձևակերպենք այպես :
    Երկու վարպետները 1 օր աշխատել են միասին, այնուհետև առաջին վարպետը աշխատել է ևս 1 օր :
    1 օրում նրանք շարել են 30 մ., իսկ մնացած՝ 50-30=20 մետրը շարել է առաջինը 1 օրում :
    Հետևաբար պատը առաջինը կարող է շարել 60/20=3 օրում :

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2017), AsyaY (05.10.2017), gayane0803 (26.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Գայանե Սիմոնյան (26.09.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մարինե Յարմալոյան (26.09.2017), Մկրտչյան Արփենիկ (26.09.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  5. #13
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Մեջբերում Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ Ձեզ հետ, 4-6-րդ դասարանների խնդիրները շատ ավելի բարդ են , քան 7-րդ դասարանի հանրահաշվի խնդիրները: Կան խնդիրներ, որոնք անգամ դժվարանում ես բացատրել այնպես, որ աշակերտները լավ հասկանան:


    Միգուցե հարցը ոչ թե խնդրի բարդության մեջ է, այլ լուծման մեթոդի ընտրության: Ինկատի չունեմ ծառի, ծաղիկի, ձնագնդիկի, ... մեéոդները: Դրանց մասին լսելիս հիշում եմ, որ ժամանակն ա բարձրանամ անտառ ձմռվա փետը բերելու:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Արփինե ջան, հետաքրքիր թեմա եք բացել: Շնորհակալություն:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 26.09.2017, 20:12:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.10.2017), gayane0803 (26.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Ալվարդ_Մ (26.09.2017), Գայանե Սիմոնյան (26.09.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (26.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մկրտչյան Արփենիկ (26.09.2017), Նարինե Մարկոսյան (17.02.2018), Tamara Zakaryan (19.03.2018)

  11. #16
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Գայանե ջան, եթե կարողեք մաքրեք
    " Կցված նկարներ
    Ֆայլի տիպը՝ jpg 4.jpg‎ (71.5 KB, 0 դիտումներ)"-ը
    Թողեք միայն 6.jpg

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.10.2017), gayane0803 (26.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Ալվարդ_Մ (26.09.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մկրտչյան Արփենիկ (26.09.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  13. #17
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Ճիշտ եղա՞վ։
    Վերջին խմբագրող՝ gayane0803: 26.09.2017, 20:16:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մաթեմատիկական խնդիրը նրա ուսուցման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն հաճախ հանդես է գալիս նաև որպես ուսուցման նպատակ»:
    Համլետ Միքայելյան`
    ֆ.մ.գ.թ., մ.գ.դ, մաթեմատիկայի /ՌԴ/ և մանկավարժության /ՀՀ/ պրոֆեսոր,
    ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ,
    «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր

    Շատ տեքստային խնդիրներ բարձր դասարաններում հեշտությամբ լուծվում են անհայտի ներմուծմամբ: Սակայն 4-6-րդ դասարաններում այդպիսի խնդիրները լուծվում են թվաբանական եղանակով, և այդ տարիքային խմբի սովորողները հաճախ դժվարության առաջ են կանգնում:
    ՈՒստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք այդպիսի խնդիրների ուսուցման հետ կապված հարցերը, տեղադրենք նմանատիպ խնդիրների թվաբանական լուծումներ և միմյանց հետ կիսենք մեր փորձը: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:
    Հարգանքով՝ Արփենիկ Մկրտչյան

    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ Հանրահաշիվ 7 դասագրքի 351(ա) խնդիրը: 7-րդ դասարանում նշված խնդրի լուծումը հեշտությամբ իրականացվում է անհայտի ներմուծմամբ, ինչն առանձնակի դժվարություն չի ներկայացնում:

    ԽՆԴԻՐ 351. Քանի՞ հավ և քանի՞ ոչխար կար տնտեսությունում, եթե հայտնի է, որ բոլոր հավերն ու ոչխարները միասին ունեին 19 գլուխ և 46 ոտք:

    Հավերի քանակը նշ. x

    Ոչխարներինը կլինի`19-x

    Հավերի ոտքերի քանակը կլինի 2x

    Ոչխարների ոտքերինը կլինի` 4(19-x)

    Բոլորը միասին կունենան 2x+ 4(19-x) =46 ոտք:

    Լուծելով ստացված հավասարումը`ստանում ենք

    հավերի քանակը`15,

    իսկ ոչխարներինը`19-15=4:

    Պատ.`15հավ, 4 ոչխար:

    Այլ է հարցը, երբ նմանատիպ խնդիրը պետք է լուծվի 4-6-րդ դասարաններում: Այսպիսի խնդիրներ շատ կան այդ դասարանների դասագրքերում. դրանք լուծվում են առանց անհայտի ներմուծման և ավելի դժվար են ընկալվում այդ տարիքային խմբի սովորողների կողմից: Այստեղ հաջողությունը կախված է ուսուցչի հմտությունից և ընտրված մեթոդից:

    Այժմ ներկայացնում եմ մի խնդիր, որն ընդգրկված է 4-րդ դասարանի մաթեմատիկայի (հեղինակ՝ Սոկրատ Մկրտչյան, Զանգակ 97, Երևան 2009) դասագրքում և լուծվում է թվաբանական եղանակով:

    ԽՆԴԻՐ 636 բ. Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ: Արամը հաշվեց և տեսսվ, որ նրանք միասին ունեն 18 գլուխ և 50 ոտք: Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում դաշտում:

    Որպեսզի աշակերտները լավ հասականան խնդրի լուծումը, առաջարկում եմ նրանց համարել, որ ուլիկները ևս երկու ոտք ունեն: Այս դեպքում բոլոր ոտքերի քանակը կլինի 36`
    18•2=36 (ոտք)

    Տաբերությունը կազմում է`
    50-36=14 (ոտք)

    Իմ հարցադրումների և աշակերտների հետ համատեղ վերլուծություն կատարելու արդյունքում, նրանք հասկանում են, որ այդ տարբերությունը առաջացավ ուլիկների 2-ական ոտքերը չհաշվելու պատճառով: Այսպիսով, պարզ է դառնում, որ ուլիկների քանակը 14:2=7 է, իսկ սագերի քանակը`18-7=11:
    Պատ.`11 սագ և 7 ուլիկ:
    Վերջին խմբագրող՝ Մկրտչյան Արփենիկ: 28.04.2018, 20:03:

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.10.2017), gayane0803 (26.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Ալվարդ_Մ (26.09.2017), Գայանե Սիմոնյան (26.09.2017), Էմմա Խաչատրյան (25.10.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինե Ա. (29.09.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մարինե Յարմալոյան (21.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (26.09.2017), Նարինե Մարկոսյան (17.02.2018), petros59 (27.09.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  17. #19
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    149
    Հեղինակության աստիճան
    582
    Ներկայացնեմ ՄԱԹԵՄՏԻԿԱ 6 հիմնական դպրոցի գործող դասագրքի թիվ 434(էջ 86)
    խնդրի լուծումը, որն անհայտի ներմուծմամբ ավելի հեշտ կլուծվեր, սակայն 6-րդ դասարանում լուծվում է թվաբանորեն:

    ԽՆԴԻՐ 434: Երկու թվերի գումարը 18 է: Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8 մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը: Գտե´ք այդ թվերը:

    Մեծ թիվը համարենք 1 ամբողջ:

    Փոքր թիվը կլինի 1-7/8=1/8 (մաս):

    Երկու թվերի գումարը` 1+1/8=9/8 (մաս):

    9/8 մասը հավասար է 18-ի: Գտնենք ամբողջը`

    18: (9/8)=16 (մեծ թիվը),

    18-16=2 (փոքր թիվը):

    Պատ.` 16, 2:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 08.10.2017, 16:50:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.10.2017), gayane0803 (27.09.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Գայանե Սիմոնյան (27.09.2017), Էմմա Խաչատրյան (25.10.2017), Լիանա Խաչատրյան (05.10.2017), Լուսինէ Ավագյան (29.09.2017), Կարինե Մարգարյան (30.09.2017), Մարինե Խաչատրյան (28.09.2017), Մարինե Յարմալոյան (21.10.2017), Tamara Zakaryan (19.03.2018)

  19. #20
    Ավագ մասնակից petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    254
    Մեջբերում Մկրտչյան Արփենիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնեմ ՄԱԹԵՄՏԻԿԱ 6 հիմնական դպրոցի գործող դասագրքի թիվ 434(էջ 86)
    խնդրի լուծումը, որն անհայտի ներմուծմամբ ավելի հեշտ է կլուծվեր,սակայն 6-րդ դասարանու լուծվում է թվաբանորեն:

    ԽՆԴԻՐ 434: Երկու թվերի գումարը 18 է: Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8 մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը: Գտե´ք այդ թվերը:

    զ.png

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 22-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •