+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Համացանցի դրական և բացասական ազդեցությունը դեռահասի վրա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    29
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0

    Համացանցի դրական և բացասական ազդեցությունը դեռահասի վրա


    Փիլոյան Սարգիս Հրաչի

    ԿԱԻ Լոռու մասնաճյուղ,Մեծ Պարնու ակ.Մ. Մելքոնյանի անվ. միջն դպրոց

    Համացանցը անցյալ դարի ամենամեծ և ամենազարմանալի գյուտն է, որի շնորհիվ մարդկությունը կարողացավ ապագայի համար հսկայական թռիչք կատարել, խթանելով առաջընթացը: Համացանցը մեր կյանքը դարձնում է դյուրին, մեզ բոլորիս տալով մեծ հնարավորություններ: Ներկայումս վայրկյանների ընթացքում հնարավոր է լինում մեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել: Համացանցը հրաշք է, որը մեր առջև մեծ և նոր հնարավորություններ է բացում: Սակայն, երբ սկսեցի համացանցին խոր ծանոթանալ, հասկացա, որ ամեն ինչ չէ, որ բարի և լավն է թվում:
    Ես կարծում եմ, որ շատերը կհամաձայնեն, որ ցանցի ամբողջ տեղեկատվությունը պետք չէ կարդալ, նույնիսկ տեսնել, հատկապես դա անհրաժեշտ է երիտասարդ սերնդին: Երեխաները դադարում են գրքեր կարդալ, սահմանափակվում է նրանց շփման շրջանակը, բավարարվում են վիրտուալ զրույցներում և ֆորումներում շփվելով, որի արդյունքում երիտասարդների մոտ արագորեն աճում է ագրեսիվությունը, որը երբեմն պայմանավորված է չափից ավելի, և երբեմն համակարգչային խաղերի հիվանդագին մոլուցքով: Ցավոք, այս ամենը հանգեցնում է անհատի աստիճանական դեգրադացիայի: [1, էջ 167]
    Համացանցի դրական ազդեցության առանձնահատկությունները - Դիտարկենք համացանցի դրական կողմերը: Համացանցում հնարավորություններն այնպիսին են, որտեղ մարդը կարող է ներկայացնել ինքն իրեն և իր ծրագրերը, ունենա եկամուտ , գտնի աշխատանք, հին ընկերներին և այլն: Համացանցում յուրաքանչյուրն ուղեգծում է իր ճանապարհը: Մարդն ինքն է որոշում, թե ինչ ծառայություններից օգտվի: Համացանցային շատ ծրագրեր հնարավորություն են տալիս լուծելու որոշակի հարցեր: Ծրագրերի օգնությամբ կարելի է զանգահարել միմյանց, կատարել գնումներ, պատվիրել ավիատոմսեր և հյուրանոցի համարներ, գովազդել սեփական արտադրանքն ու ընկերությունը, շփվել ամենատարբեր եղանակներով, ընկերանալ և նույնիսկ սիրահարվել, և սա դեռ ամենը չէ:
    Հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդիկ կարողանում են ունենալ հեռավոր, սակայն իսկական աշխատանք, շփվել ընկերների հետ:
    Համացանցում առկա է հսկայական գրադարան` հարուստ գրականությամբ: Առաջին հերթին գնահատելի է մասնագիտական գրականությունը, քանի որ, եթե սովորական բովանդակությամբ գրքերը թանկ են, ապա շատ մասնագետների համար նրանք անհասանելի են: Հետևաբար համացանցը համարվում է տեղեկատվության հսկայական շտեմարան: Համացանցը հնարավորություն է տալիս շատ բան սովորել, ստանալ մասնագիտականկրթություն կամ էլ հմտությունները զարգացնել ավելի բարձր մակարդակի: Այստեղ կարողանում ենք ցանկացած նեղ կամ լայն թեմաներից իմանալ ամենաթարմ նորությունները: Համացանցի հնարավորությունները իրականում անսահման են, միակ բանը, որ համաշխարհային ցանցում չի կարելի փոխարինել կենդանի շփման հմայքն է, սիրելի մարդու կամ ընկերոջ ձեռքով գրված նամակների հմայքն է, այնինչ ցոլացող էկրանը հնարավորություն չի տալիս ընկերների հետ <<վիրտուալ աշխարհում>> գնալ զբոսանքի: Իհարկե, սա ցանցի ամենամեծ թերությունն է և միևնույն ժամանակ ամենամեծ առավելությունն է, որովհետև մարդիկ էակներ են, և ոչ վիրտուալ իրականության մեջ շարժվող մեքենաներ: [2, էջ 495]
    Համացանցի բացասական ազդեցության առանձնահատկությունները - Այն, որ համացանցը ամենաթողության պատրանք է ստեղծում մեզ մոտ, արդեն բացասական տպավորություն է առաջացնում: Համացանցում ամեն ինչ հնարավոր է: Այստեղ գործում են ինքնասպանների, թմրամոլների, սկսնակ ահաբեկիչների ակումբներ: Այս ակումբներում հնարավոր է դառնում պատվիրել սեփական մահը, գնել պայթուցիկ և թմրանյութ: Երեխաներն էլ սպունգի նման ներծծում են տեղեկատվությունը. ահա ինչ են ստանում համացանցից: Բավական է այցելել մի քանի կայքեր և ամեն ինչ հասկանալի է դառնում: Ի՞նչ են ձեռք բերում երեխաները համացանցից, չէ՞ որ նրանք սպունգի նման ներծծում են ամեն ինչ: Բավական է մուտք գործենք մի քանի կայքեր, արդեն ամեն ինչ պարզ կլինի:
    Համակարգչի մոտ երկարատև աշխատանքը բացասաբար է անդրադառնում մեր օրգանիզմի վրա` նյարդային, իմունային, վերարտադրողական, տեսողական և ոսկրա-մկանային համակարգի վրա:
    Այն մարդիկ, ովքեր իրենց կյանքն անցկացնում են համացանցում, նրանց անհրաժեշտ է սոցիալական աջակցություն, նրանք շփման մեջ ունենում են դժվարություններ, չբավարարված են, ունեն ցածր ինքնագնահատական, բարդույթավորված են, ամաչկոտ:
    Մարդը մշտապես ընտրության իրավունք ունի: Մեծամասամբ ինքն է որոշում, թե ինչ է լավ իր համար, թե ինչպես կարողանա իրեն դրսևորել, ինչ է ուզում ստանալ...
    Համակարգիչը կարող է լինել և՜ լավ ընկեր, և՜ թշնամի, կարող է օգնել նեղության մեջ կամ նույնիսկ առաջացնել հսկայական խնդիրներ, կարող է օգնել գտնելու համախոհներ կամ էլ տանել մենության...
    Համացանցը դեռահասի աչքերով - Անչափահասը ի՞նչ տեսանկյունից է դիտում համացանցը: Առաջին հերթին այն զվարճանքի միջոց է, հետո՝ արդեն գիտելիքների աղբյուր և օգնական ուսման բնագավառում: Ավելի ճիշտ, շատ քիչ տոկոս են կազմում այն դեռահասները, ովքեր համացանցը և համակարգիչը ուսման նպատակներով են օգտագործում: Դեռահասների մեծ մասը բավականին մեծ ժամանակ են անցկացնում զրուցարաններում և ֆորումներում, ինչն իրենց կարծիքով ընդլայնում է սեփական մտահորիզոնը և աշխարհայացքը: Սակայն իրականում պատկերն այլ է, որովհետև նրանք իրականում դառնում են ավելի հիմար և շփման մեջ սահմանափակ են: Սակայն ոչ մի դեպքում դեռահասին հնարավոր չէ սա ապացուցել: Նա ինքը պետք է գիտակցի և հասկանա իր խնդիրը, միայն այս դեպքում հնարավոր է ամեն ինչ փոխել:
    Համացանցը դեռահասներին հետաքրքրող, տեղեկատվություն ստանալու համար հերթական խաղալիք է, օգտակար իրենց գիտակցմամբ:
    Համացանցի վատն այն է, որ սահմաններ չի ճանաչում: Այնտեղ տեղեկատվությունը կանոնակարգված չէ, հետևաբար դեռահասները պաշտպանված չեն այն ամենից, ինչը նրանք չպետք է իմանան: Սրանից հետևում է, որ միակ հույսը երեխաների գիտակցությունն է, որ իրենք իրենց նկատմամբ պետք է անկեղծ լինեն: Լավ կլինի, որ յուրաքանչյուրը մտածեր իր և իր արարքների մասին և ընդհանրապես այն մասին, թե ինչ անի, որ աշխարհն ավելի լավը դարձնի, այն մասին, որ համացանցում անիմաստ զբաղվելով՝ ամենաթանկ ժամանակը կորցնելն է:
    Ի՞նչպես պայքարել բացասական հետևանքների դեմ: Ի՞նչ է ապասում մեզ մոտ ապագայում - Ինչպիսի սերունդ է մեծանում. պարզունակ բարբարոսնե՞ր են, թե՞ ինչ-որ մի նոր տեսակ: Այս հարցին պատասխանելը չափազանց բարդ է, քանի որ մենք չգիտենք, կամ էլ կարող ենք ենթադրել, թե ինչ կարող է լինել մեզ հետ: Սակայն մի բան կարող ենք հաստատ ասել, որ համացանցի ազդեցության հետքը կդրոշմվի մեր <<վաղվա վրա>>, որովհետև երեխաները մեր ապագան են:
    Հիմա փորձեմ պատասխանել հետևյալ հարցին. <<Ի՞նչպես պայքարել բացասական հետևանքների դեմ>>: Ներկայումս հանրակրթական բոլոր դպրոցները ապահովված են անվճար համացանցով: Հատուկ <<զտիչները>> թույլ չեն տալիս մտնելու ցանկացած ուսումնական կայք: Սա այն ճանապարհներից մեկն է, երբ պետությունը կարող է պայքարել համացանցի բացասական հետևանքների դեմ: Կարելի է նաև տարիքային սահմանափակում կիրառել: Կարելի է գնալ ծայրահեղ քայլերի և արգելել համացանցն ընդհանրապես, ինչպես դա արվել է Հյուսիսային Կորեայում, կամ սահմանափակել հասանելիությունը, ինչպես դա արվել է Չինաստանում:Եթե արգելենք համացանցն ընդհանրապես, ապա շատ ձեռնարկություններ ու գործարարներ կսնանկանան, և երկրի տնտեսությունը կփլուզվի: Այս դեպքում էլ մեծ գումարներ են անհրաժեշտ, չէ՞ որ ոչինչ չի փոխարինի <<արագընթաց փոստին>>, որի շնորհիվ փաստաթղթերն աշխարհի ծայրն են հասնում վայրկյանների ընթացքում: Համացանցը արդի աշխարհի փայլուն նվաճումներից է: Մոտ ապագայում համացանցն այնքան արագ կընդլայնվի, որը կընդգրկի ոչ միայն փոստը, այլև հեռուստաընկերությունը, գրադարանները, խանութները: Սրա արդյունքում մարդիկ կդադարեն այցելել թատրոններ, ցուցահանդեսներ, թանգարաններ և աշխարհը վիրտուալ կընկալեն: Իհարկե, ամեն ինչ չէ, որ հնարավոր է ընկալել վիրտուալ շփման արդյունքում և փոխարինել այն ամենօրյա <<կենդանի>> շփմամբ: Այնուամենայնիվ, խնդիրը շատ ցավոտ է:
    Համացանցն օրեցօր ավելի ու ավելի է զարգանում, ընդլայնում ծառայությունների ոլորտը: Եվ եթե չվերահսկվեն արմատական մեթոդներով, ապա հասարակությունը դեգրադացիայի կենթարկվի: Իմ կարծիքով, այն արդեն սկսվել է, իսկ ինչ տեղի կունենա հետագայում, կախված է մեզանից: Համացանցում չվերահսկվող այցելությունները իրականում շատ մեծ խնդիր են. խնդիրը պահանջում է անհապաղ լուծում:
    Գրականություն
    1. Браун С. “Мозаика” и “Всемирная паутина” для доступа к Internet: Пер. c англ. - М.: Мир: Малип: СК Пресс
    2. Гилстер П. Новый навигатор Internet: Пер с англ. -Киев: Диалектика, 1996.
    3. Игер Б. Работа в Internet / Под ред. А. Тихонова; Пер. c англ. - М.: БИНОМ, 1996.

    Եզրակացություն

    Հոդվածը նպատակ ունի ուսումնասիրել համացանցի ազդեցությունը ներկայիս երիտասարդության վրա և առանձնացնել նրա տեղը հաղորդակցման գործընթացում: Հարցաթերթի օգնությամբ մենք կարող ենք տեսնել, որ համացանցի օգտագործման հիմնական նպատակը համարվում է հաղորդակցությունը և անհրաժեշտ տեղեկատվության որոնումը: Հենվելով հարցաթերթի արդյունքներին, մենք կարող ենք եզրակացնել, որ կապը, որպես սոցիալականացման մի տեսակ, ընդանրապես տեղի է ունենում համացանցում:


    POSITIVE AND NEGATIVE INFLUENCE OF THE INTERNET ON ADOLESCENCE
    Summary
    The aim of this article is to view the Internet influence on modern youth and to determinate its place in the process of communication. With the help of questionnaire we can see that the main goal of using the Internet is communication. Also, it is primary source of getting information. On the basis of questionnaire results we can come to conclusion that communication, as a kind of socialization, generally takes place in the Internet.
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.09.2017), Karine M (08.09.2017), Ալվարդ_Մ (08.09.2017), Բելա Ջիվանշիրյան (13.09.2017), Կարինե Մարգարյան (07.09.2017)

  3. #2
    Մոդերատոր Karine M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2014
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    4
    Սարգիս ջան այնպիսի թեմա ես ընտրել, որ կարդալիս կամա, թե ակամա, ընկնում ես մտորումների մեջ: Որպես հասուն մարդ, գիտակցում ես, թե որքան շատ բան կտա համացանցը երեխային, եթե նա ճիշտ օգտվի, սակայն մյուս կողմից էլ մտածում ես՝ իսկ առանց մեծահասակի վերահսկողության, արդյո՞ք կկարողանա երեխան ճիշտ օգտվել համացանցից... Ցանկացած էջում այնքան գովազդներ կան տեղադրված, որոնք ուշադրություն են գրավում և շեղում հիմնական նպատակից:
    ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.09.2017), Ալվարդ_Մ (08.09.2017), Բելա Ջիվանշիրյան (13.09.2017), Կարինե Մարգարյան (10.09.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •