Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Արցախը 26 տարեկան

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1124
    Մեջբերում Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ՝Ծովինար Հովհաննիսյան,Արցախում այս զբոսաշրջության ոլորտում իրականացվող հիմնական քաղաքական նպատակներն են զբոսաշրջության զարգացման միջոցով Արցախի Հանրապետության անկախ պետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև երկրի զբոսաշրջային հայտնի ուղղություն վերածվելու շնորհիվ ազգային եկամտի ավելացման գործընթացի արագացումը, որի արդյունք է զբոսաշրջության բնագավառում զբաղվածության ավելացմանը: Դրան էլ կհետևի բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
    Հարգելի' Գոհար, դուք իհարկե իրավացի եք, ես շատ կցանկանայի, որ Ձեր ասածները հենց հիմա իրականանային, արցախյան հիմնախնդիրը ստանար շուտափույթ լուծում, իսկ Հայաստանի տնտեսությունն էլ այնքան զարգանար, որ հայ ժողովուրդը կարողանար իր կամքը թելադրել արցախյան հարցում:Կարծում եմ, որ այդ ժամանակ Արցախն կդառնար բանակցային գործընթացի լիիրավ անդամ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (30.07.2018), Heghin (30.05.2018), Սիրանուշ Մուրադյան (29.06.2018), Ստեփանյան Նելլի (05.07.2018), Տոնոյան Գրետա (25.05.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (04.06.2018), Հեղնար Աղբյուր (10.09.2018), Ruzanna3 (05.07.2018)

  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    451
    Հեղինակության աստիճան
    1084
    Արցախի Հանրապետությունը 26 տարեկան է

    https://www.youtube.com/watch?v=I4KlM6MqjHo

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dayana2101 (06.07.2018), E. Khachatryan (30.07.2018), Heghin (24.08.2018), Nara Madoyan (06.07.2018), Ստեփանյան Նելլի (05.07.2018), Ծովինար Հովհաննիսյան (06.07.2018)

  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    451
    Հեղինակության աստիճան
    1084
    Կեցցեն Արցախի անկախությունը կերտողները: Ահա այսպիսի պաստառների կարելի էր հանդիպել Արցախի տարբեր շրջաններում սեպտեմբերի 2-ին, քանի որ հենց այդ օրը Արցախը հռչակվեց որպես պետություն: Ստեփանակերտում տոնական միջոցառումները բավական մարդաշատ էին:

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:

    Երկրապահ կամավորականների միությունը, գեներալ Մանվել Գրիգորյանի անունից ևս ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ, ապա՝ Շուշիում Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկադրում:

    Պաշտոնական միջոցառումներն ավարտվեցին երեկոյան ընդունելությամբ և Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգով, որին ներկա էին հազարավոր հայեր տարբեր տեղերից՝ Հայաստանից, Սփյուռքից:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dayana2101 (06.07.2018), E. Khachatryan (30.07.2018), Heghin (24.08.2018), Nara Madoyan (06.07.2018), Ստեփանյան Նելլի (05.07.2018), Ծովինար Հովհաննիսյան (06.07.2018), Նաիրա Մելիքսեթյան (13.07.2018)

  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1124
    Հարգելի' Ռուզաննա, շատ գեղեցիկ ներկայացվեց պաշտոնական մասը, սակայն պաշտոնականից զատ կա նաև հարցի մյուս կողմը. ղեկավրությունը միայն նրա համար չէ, որ ժամանակ առ ժամանակ այցելի Արցախ, այլ նրա համար է, որ կերտի միասնական հայրենիք, զարգացնի ռազմաարդյունաբերությունը, տնտեսությունը և ստիպի թշնամուն հաշվի նստել հաղթող երկրի հպարտ ղեկավարության հետ: Միայն այդ դեպքում Ձեր նկարագրած տեսարանը կլինի լիարժեք և մենք էլ հպարտությամբ կլցվենք մեր հայրենի կառավարության նկատմամբ: Կարելի է ասել, որ 2018թ-ի մայիսից հայ ժողովրդի այդպիսի հույսերը հարող են արդարանալ: Հուսանք և սպասենք:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (30.07.2018), Heghin (15.07.2018), Սիրանուշ Մուրադյան (15.07.2018), Ստեփանյան Նելլի (11.07.2018), Նաիրա Մելիքսեթյան (13.07.2018), Հեղնար Աղբյուր (10.09.2018), Ruzanna3 (10.07.2018)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    451
    Հեղինակության աստիճան
    1084
    Ներկայացնում եմ մեր բանակի անցած ճանապարհը . Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով:
    Առաջին փուլը տևել է 1988 թւականի փետրվարից մինչեւ 1992 թւականի մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման եւ հայ-ադրբեջանական հարաբերութիւնների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ 1990 թւականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
    Երկրորդ փուլը տևել է 1992 թւականի հունիսից 1994 թւականի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնները գտնվում էին Ադրբեջանի Հանրապետութեան ագրեսիայի թիրախում։
    Երրորդ փուլը սկսվել է 1994 թւականի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
    ՀՀ զինւած ուժերում զորակոչը նախատեսւած է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորւում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։
    2017 թւականից ՀՀ պաշտպանութեան նախարարությունը շրջանառության մէջ է դրել «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերը:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (30.07.2018), Heghin (15.07.2018), karine2005 (12.07.2018), Nara Madoyan (08.09.2018), Սիրանուշ Մուրադյան (07.08.2018), Ստեփանյան Նելլի (11.07.2018), Ծովինար Հովհաննիսյան (16.07.2018)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    451
    Հեղինակության աստիճան
    1084
    Մեջբերում Ruzanna3-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում եմ մեր բանակի անցած ճանապարհը . Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով:
    Առաջին փուլը տևել է 1988 թւականի փետրվարից մինչեւ 1992 թւականի մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման եւ հայ-ադրբեջանական հարաբերութիւնների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ 1990 թւականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
    Երկրորդ փուլը տևել է 1992 թւականի հունիսից 1994 թւականի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնները գտնվում էին Ադրբեջանի Հանրապետութեան ագրեսիայի թիրախում։
    Երրորդ փուլը սկսվել է 1994 թւականի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
    ՀՀ զինւած ուժերում զորակոչը նախատեսւած է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորւում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։
    2017 թւականից ՀՀ պաշտպանութեան նախարարությունը շրջանառության մէջ է դրել «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերը:
    Արցախի Հանրապետությունը 26 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

    1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

    Հաղթահարելով պատերազմը` ԼՂՀ-ն պահպանեց ինքնիշխանությունը: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ են անցկացվում տոնի առիթով:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E. Khachatryan (30.07.2018), Heghin (23.08.2018), Nara Madoyan (08.09.2018), Սիրանուշ Մուրադյան (22.08.2018)

  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    451
    Հեղինակության աստիճան
    1084
    Տոնական հանդիսությամբ նշվեց Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը

    Հանրապետության հռչակումը ժամանակի հրամայականն էր։ Այս համոզմունքն ունեն Արցախում՝ տոնական հանդիսության մասնակիցները, ովքեր աշխարհի համայն հայության հետ նշեցին ազատ Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը։
    Սեպտեմբերի 2—ին վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր։ Իսկ ուրախ եւ զվարթ տրամադրության «մեկնարկը» տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուներով, խրոխտ քայլերգով անցնում էին կենտրոնական փողոցներով՝ ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին։ Ամենուր տոնական տրամադրություն եւ ոգեւորություն էր տիրում։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ խաղաղություն մաղթում, արժեւորում օրը։ Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով, hուշահամալիր էին շտապում ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ում արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը։
    Վերածննդի հրապարակում թնդում էր երիտասարդների միասնական շուրջպարը։
    Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում էին խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ՊՆ բարձրաստիճան սպաներ։
    Արցախի անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել.
    «Սիրելի՛ հայրենակիցներ,
    Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
    Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը։
    Պատերազմի կրակների եւ ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ եւ աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով եւ վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ։ Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաեւ ժամանակակից է եւ ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության եւ այլ ասպարեզներում։
    Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն։
    Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ։ Արցախի պաշտպանները գիտեն կռվել եւ հանուն ինչի կռվել։ Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը։
    Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը։ Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է եւ ողջ հայությունը։
    Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջեւ։
    Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը։
    Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։
    Հայաստանյան պատվիրակությունը՝ բարձր պաշտոնյաներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, մեծաթիվ հյուրեր՝ արտերկրից, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու պետական մյուս այրերի ուղեկցությամբ ժամը 10—ին հրապարակից միացավ հարգանքի եւ հիշատակի երթին ու շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Երթի սկզբից ուսանողական—երիտասարդական կառույցների ներկայացուցիչները հաղթականորեն, գուրգուրանքով տանում էին ՀՀ եւ Արցախի Հանրապետության պետական դրոշները՝ առանձնակի շուք հաղորդելով տոնին։ Իսկ շենքերի պատշգամբներից ու պատուհաններից հանդիսության մասնակիցներին իրենց ժպիտներով եւ բազմերանգ փուչիկներով ողջունում էին փոքրիկները՝ համերաշխ վանկարկելով «Շը—նոր—հա—վո՜ր»։
    Հավերժական կրակի մոտ կանգնած էր պաշտպանության բանակի պահակախումբը։ Հայկական երկու հանրապետությունների առաջնորդների կողմից ծաղկեպսակներ դրվեցին հուշահամալիրին։ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ խոնարհեցին նաեւ երկրի ազատության եւ անկախության համար նահատակված հայորդիների ու Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին։
    Եթե նախկինում ցավն ու ափսոսանքն էր ուղեկցում աշխարհի հայերին, ապա այսօր Արցախը բոլորի հպարտությունն է։ Հայաստանի, սփյուռքի աջակցությամբ երկիրը բուժել է վերքերը՝ հաղթահարելով փորձություններն ու դժվարությունները, կառուցում է իր ապագան՝ ամրապնդելով իր անկախությունն ու անվտանգությունը։ Այդ մասին էին վկայում իրենց խոսքում նաեւ մեր զրուցակիցները՝ արժեւորելով Արցախի ժողովրդի անցած պատվաբեր ճանապարհը։ Օրվա գլխավոր խորհուրդը արյան գնով ձեռք բերվածը սրբորեն պահպանելն է, այն սերունդներին կտակելը։ Դրանում միակարծիք են ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ռազմական գործիչները։
    Կարեն Միրզոյան, Արցախի Հանրապետության արտգործնախարար։ «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախության լիակատար ձեռքբերումը ժամանակ եւ համբերություն է պահանջում։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ երկրի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ գործընթացը վաղուց մեկնարկել է։ 26 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը վստահ շարունակում է կառուցել ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, սեփական հողի վրա շենացնում իր հայրենի օջախը՝ անառիկ պահելով սահմանները։ Անցած տարիների հաջողությունները հնարավոր դարձան հայության հավաքական ուժի ու միասնության շնորհիվ։ Այսօր նշելով հիշարժան տոնը եւ հայացք ձգելով մեր անցած ճանապարհին, նվաճումների հետ մեկտեղ ուրվագծում ենք եւ անելիքները, առավել հաստատակամ առաջ շարժվում։ Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հասնել համազգային իղձերի իրագործմանը»։
    Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։ «Այսօր արցախցիների հետ երկրի ծնունդն են նշում եւ Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր միասնական են Արցախի ինքնորոշման հարցում ու ջանք չեն խնայելու նրա միջազգային ճանաչման համար։ Արցախի անկախությունն արդեն 26 տարեկան է՝ կայացած իր ինստիտուտներով, իր իշխանությամբ, մարտունակ բանակով, քաղաքացիական իր կառույցներով, իր ժողովրդի կուռ միասնությամբ, եւ այս իրողությունը ոչ ոք չի կարող չեղարկել։ Երկիրը հպարտ ու խրոխտ քայլերով ընթանում է առաջ դեպի իր լուսավոր ապագան՝ անկախ այն բանից՝ աշխարհը ճանաչու՞մ է իր անկախությունը, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ ազգովի հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները, որքան էլ որ դրանք դժվարին լինեն, քանզի մեր ժողովուրդը դատապարտված է հաղթելու եւ ապրելու խաղաղությամբ»։
    Փարավոն Ադամյան, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ «Երեկվա պես եմ հիշում այն պատմական օրը, երբ հավաքվել էինք մարզգործկոմի նիստերի դահլիճում, եւ հրապարակում հավաքված ժողովուրդը անհամբեր սպասում էր համատեղ նիստի որոշմանը։ Բոլորս քաջ գիտակցում էինք պահի լրջությունը եւ պատասխանատու էինք կայացվելիք որոշման համար։ 26 տարիների հեռվից վերստին համոզվեցի, որ լիովին արդարացված էր ԼՂՀ հռչակումը, այլապես այսօր մենք անկախ պետություն չէինք ունենա, եւ ցեղասպանության վտանգը մշտապես կախված կմնար արցախահայության գլխին։ Երջանիկ եմ, որ իմ սերնդին վիճակվել է ճաշակելու անկախությունը»։
    Վրեժ Իշխանյան, Արցախի պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ։ «Մեր ընտրած ճանապարհի անխաթար ընթացքը պայմանավորված է մեր պետության, պաշտպանության բանակի հպարտությամբ։ Բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ դերակատարություն ունի բանակը տարածաշրջանում։ Ահա թե ինչու պարտավորված ենք հայրենիքին ծառայել առավել նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։ Մենք մեր ձեռքբերումների ականատեսն ենք ու հավատում ենք մեր հաղթանակներին։ Հայտնի ճշմարտություն է. հաղթում է նա, ով հետեւողական է իր վճիռների մեջ, հաստատակամ ու սկսված պայքարը հասցնում է տրամաբանական ավարտին»։
    Վարուժան Իսկանդարյան, Ավստրիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ «Երջանիկ եմ, որ այսօր իմ ընտանիքի անդամներով նույնպես այստեղ եմ ու մասնակցում են տոնակատարություններին։ Սա իմ 25—րդ այցն է ազատագրված ու անկախ Արցախ։ Եվ ամեն անգամ այստեղ ոտք դնելիս հոգիս պայծառանում է կատարված բարեփոխումներից։ Այս անգամ եւս անակնկալ ունեինք՝ եկանք նորակառույց մայրուղով ու ավելի համոզվեցինք մեր ժողովրդի միասնության ու հաղթանակների մեջ։ Այո, նաեւ կառուցելով, տնտեսությունը զարգացնելով ու երկիրը շենացնելով պիտի հաղթենք եւ հզորանանք, ամրապնդենք սահմանների անվտանգությունը։ Իսկ գաղտնիք չէ, որ ուժեղ երկիրն անպարտելի է։ Հավատացած եմ նաեւ, Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր եւ այն շատ չի ուշանա»։
    Այս միտքն առավել հստակ ընդգծված է ԼՂՀ հռչակման տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված՝ նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքում, ուր մասնավորապես նշվում է. «Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի եւ օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում եմ համամարդկային արժեքներին եւ միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին։ Քանզի մեր ժողովուրդն ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել ու շենացնել երկիրը, պաշտպանել հայրենի օջախը, իր անկախությունը»։
    Տոնական հանդիսությունները եզրափակվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով եւ հրավառությամբ, որին ներկա էր նաեւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը:
    Վերջին խմբագրող՝ Ruzanna3: 08.09.2018, 21:46:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nara Madoyan (08.09.2018), Հեղնար Աղբյուր (10.09.2018)

  15. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2018
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան
    Տարիք
    27
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    6507
    Լիտվայի Հանրապետության Սեյմի 6 պատգամավորներ հռչակագիր են ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Այս առիթով զրուցեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ: Նա կարեւոր զարգացում համարեց տեղի ունեցածը, քանի որ, լինելով եվրոպական, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Լիտվան Արցախի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ հայտ է ներկայացնում:
    «Մեր արտաքին քաղաքական գերակայությունների թվում է երեք հարց` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ԼՂՀ միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում: Սա այդ երրորդ շերտում է: Մենք պատրաստ ենք համագործակցել, եւ սա ինչ-որ ձեւով արժեւորում է Արցախի անցած ճանապարհը: Սա ապացուցում է, որ բարձր են գնահատում մեր պետականաշինության գործընթացը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ սա նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք լայն համագործակցության կոնկրետ արդյունք էր:
    Նրա խոսքերով` Լիտվայից հաճախակի են պատվիրակություններ այցելում Արցախ, եւ այժմ խորհրդարանի կողմից նման հռչակագիրը խիստ կարեւոր է: Այն ենթադրում է, որ կարող է տնտեսական, մարդասիրական, գիտական, խորհրդարանական կապերի զարգացման եւ տարբեր հարաբերություններում լինել խորը համագործակցություն:
    Մեր այն հարցին, թե՝ կարո՞ղ է սա հիմք դառնալ Լիտվայի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչման համար, Դավիթ Բաբայանն ասաց. «Այստեղ մենք չպետք է գայթակղվենք, որպեսզի կարողանանք հասնել հաջողության բոլոր ուղղություններով: Չպետք է նախապայմաններ դնել: Սա կարող է ե'ւ բերել ճանաչման, ե'ւ չբերել: Եթե կտրուկ դնենք ճանաչման հարցը, կարող է չհասնենք ոչ մի բանի: Այս փուլում սա շատ կարեւոր էր»:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •