+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: «Թվաբանական գործողություններ» թեմայի ընդհանրացում

  1. #1
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1

    «Թվաբանական գործողություններ» թեմայի ընդհանրացում

    «Թվաբանական գործողություններ» թեմայի կրկնության դասաժամերին օգտագործվող հետաքրքիր և արդյունավետ մեթոդներ:

    Հարգելի՛ մանկավարժներ, Ձեզ եմ ներկայացնում մեթոդներ, որոնք կարելի է օգտագործել թվաբանական գործողություններ թեմայի կրկնության և ամրապնդման դասաժամերին, որոնց շնորհիվ իմ դասաժամերը դարձել են ավելի ակտիվ, հետաքրքիր և արդյունավետ:
    Վերջին խմբագրող՝ manush: 30.08.2017, 15:50:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչպես գիտենք երեխաները դժվարանում են կատարել թվաբանական գործողություններից հատկապես բաժանումը : Սիրով ուզում եմ Ձեզ ներկայացնել մի մեթոդ մնացորդով բաժանման գործողությունը դասապրոցեսում ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելու համար:Օրինակ՝ մնացորդով բաժանում թեմայի կրկնության և ամփոփման դասին ես կիրառել եմ « Ծաղիկ » մեթոդը: Այն է՝ գրատախտակի կամ թղթի վրա նկարել եմ մի գեղեցիկ ծաղիկ (ցանկալի է գունավոր կավիճներով կամ մարկերներով), որի կենտրոնում գրել եմ բաժանարարը և բաժանումից ստացված մնացորդը , իսկ աշակերտները ծաղիկի թերթիկների վրա գրել են այն թվերը , որոնք կարող են լինել բաժանելի:
    Այս մեթոդով նրանք հասկացան , որ տրված բաժանարարի և մնացորդի դեպքում կարող են ստանալ անթիվ բաժանելիներ իրենց թերի քանորդներով:

    Ինչպիսի՞ մեթոդներ եք կիրառում Դուք՝ հարգելի՛ ուսուցիչներ, բաժանման գործողություն թեմայի կրկնության դասաժամերին:
    Վերջին խմբագրող՝ Հասմիկ Հակոբյան: 06.11.2017, 13:45:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Հասմիկ, նախ շնորհավորում եմ Ձեր մուտքը ֆորում.... հետաքրքիր մեթոդ եք մտածել սովորողների մոտ հետաքրքություն առաջացնելու համար, ուրախ կլինենք տեսնել նաև այլ հետաքրքիր մեթոդների նկարագրություն և հնարավորության դեպքում, փոփոխություններ կատարելով, կկիրառենք նաև այլ առարկաների դասաժամերին:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ , ներկայացնում եմ մնացորդով բաժանման համար կիրառվող «Ծաղիկ» մեթոդը.
    1-ին խումբ՝ Безымянный.jpg

    2-րդ խումբ՝ 11.jpg
    Վերջին խմբագրող՝ Հասմիկ Հակոբյան: 28.10.2017, 00:13:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն, Նվարդ ջան:
    Ներկայացրել եմ նաև բերված մեթոդի նկարներից, որոնք կարող են օգտագործվել համապատասխան դասաժամերին՝ երեխաներին պատճառելով նաև գեղագիտական հաճույք:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Սիրելի՛ կոլեգաներ, ցանկանում եմ ներկայացնել ևս մի մեթոդ՝ «Գաղտնագրի բացում », թվաբանական գործողություններից ամենադժվարը՝ բաժանման գործողությունը, մի փոքր հեշտացնելու համար:Ասեմ , որ այն կարելի է կիրառել նաև մյուս գործողությունները ամրապնդելու և ամփոփելու համար: Այս մեթոդը կիրառելիս կապ կարելի է ստեղծել ցանկացած այլ առարկայի հետ:Ես համադրել եմ մաթեմատիկան և մեր հայզգի մեծ հերոսներից Գարեգին Նժդեհին: Մեթոդը կայանում է հետևյալում. նախ դասարանը բաժանում ենք խմբերի, յուրաքանչյուր խմբին տալիս ենք առաջադրանք՝ կատարելով տրված գործողությունը և օգտվելով համապատասխան գաղտնագրից ստանալ Գարեգին Նժդեհի թևավոր խոսքերից մեկը:Որից հետո ուսուցիչը կարող է աշակերտներին ներկայացնել Մեծ սպարապետին, նրա կատարած սխրանքները, թևավոր խոսքեը:
    Իմ կարծիքով այս մեթոդը երեխաներ մոտ ավելի շատ հետաքրքրություն կառաջացնի մաթեմատիկայի նկատմամբ:

    Հարգելի՛ կոլեգաներ, իսկ դուք նման մեթոդներ կիրառում՞ եք:
    Վերջին խմբագրող՝ Հասմիկ Հակոբյան: 06.11.2017, 13:45:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Հասմիկ, հետաքրքիր մեթոդներ եք օգտագործել, որոնք մենք օգտագործում ենք հայոց լեզվի դասաժամերին՝ փոփոխված տարբերակներով... կարո՞ղ եք ներկայացնել գաղտնագրի բացման Ձեր օրինակը:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Նվարդ , շնորհակալություն հետաքրքրության և արձագանքի համար ներկայացնում եմ 5-րդ դասարանում իմ կատարած «Գաղտնագրի բացում» մեթոդի օրինակը: Նախ ասեմ , որ ես դասարանը բաժանել եմ 2 խմբի և կատարել խմբային աշխատանք:Խմբերի աշխատանքը միացնելով ստացվել է Գ.Նժդեհի մտքերից մեկը:
    Առաջադրանք. ստանալ Գարեգին Նժդեհի թևավոր խոսքը , երե բաժանման քանորդին համապատասխանում են տրված տառերը.
    1-ին խումբ. 1)321:3= 4)1512:28= 7)62575:25=
    2)834:4= 5)32334:317= 8)1368:11=
    3)1176:42= 6)14840:140= 9)115:5=

    ե---208(մն2) թ---124(մն4) ա---54
    ր---102 ի---107 ն---23
    է---2503 շ---106 մ---28

    8 6 9 4 3 1 9 9 3 4 9 7 6 9 2 5 1 ,

    2-րդ խումբ. 1)407:17= 4)837:6= 7)1368:14= 10)1551:19= 13)72:8=
    2)9768:24= 5)3996:37= 8)105:5= 11)168:7=
    3)4536:9= 6)25212:12= 9)180:15= 12)18;5=

    ո---139(մն3) խ---23(մն16) կ---407 ա---504 ր---9
    ք---97(մն10) ս---12 ձ---24 ն---3(մն3)
    վ---21 յ---81(մն12) հ---2101 ե---108

    4 13 7 3 12 8 3 1 5 12 3 9՝ 3 10 12 7 3 12 2 6 3 13 11 3 2 8 5 12:
    Վերջին խմբագրող՝ Հասմիկ Հակոբյան: 28.10.2017, 00:14:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (01.09.2017), gayane0803 (02.09.2017), Marine6 (20.09.2017), Ալվարդ_Մ (08.09.2017), Գայանե Սիմոնյան (01.09.2017), Դիանա Աղասարյան (01.10.2017), Կարինե Մարգարյան (02.09.2017), Մանուշակ Բարսեղյան (17.11.2017), Մկրտչյան Արփենիկ (27.09.2017)

  17. #9
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Հասմիկ ներկայացնում եմ մի ցուցադրում որտեղ կան նաև առաջադրանքներ գաղտնագրի բացման վերաբերյալ: Առաջարկում եմ ուսումնասիրել այն և կիրառել ինչպես 4-րդ, այպես էլ 5-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում:
    http://lib.armedu.am/resource/18650

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (02.09.2017), Ալվարդ_Մ (08.09.2017), Գայանե Սիմոնյան (01.09.2017), Մկրտչյան Արփենիկ (27.09.2017)

  19. #10
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    287
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Հասմիկ ես ևս միանում եմ մեր կոլեգայի շնորհավորական խոսքերին:
    Հետաքրքրիր ու լիցքաթափող մեթոդներ եք ընտրել,կարող ենք որոշակի փոփոխություններ կատարելով՝ կիրառել հայոց պատմության և աշխարհագրության դասաժամերին:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •