+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Մայիսյան հերոսամարտերի պատմական դերն ու նշանակությունը

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ հարգելի՛ Ծովինար,շարունակեմ Ձեր միտքը,ավելացնեմ,որ Մայիսյան այդ հերոսամարտից 600-ամյա ընդմիջումից հետո վերածնվեց հայոց անկախ պետականությունը՝ 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը:Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային հաղթանակի խորհրդանիշ է,ազատության խորհրդանիշ:
    Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ծնվեց 1-ին հանրապետությունը,որի հիման վրա խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ռուսաստանը Խորհրդային Հայաստանին ստիպված տվեց հանրապետության կարգավիճակ ,ոչ թե մի շարք ուրիշ ժողովուրդների նման ինքնավար մարզերի կարգավիճակ : Դե Խորհրդային Հայաստանի տարածքում էլ ստեղծվեց ՀՀ-ն:

  2. #22
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Մայիսյան հերոսամարտերի շնորհիվ ծնվեց 1-ին հանրապետությունը,որի հիման վրա խորհրդային կարգեր հաստատելուց հետո Ռուսաստանը Խորհրդային Հայաստանին ստիպված տվեց հանրապետության կարգավիճակ ,ոչ թե մի շարք ուրիշ ժողովուրդների նման ինքնավար մարզերի կարգավիճակ : Դե Խորհրդային Հայաստանի տարածքում էլ ստեղծվեց ՀՀ-ն:
    Հարգելի՛ Գայանե շնորհակալություն արձագանքի համար,կարծում եմ,որ Խորհրդային Ռուսաստանն էլ ուներ իր հետագա պլանները Հայաստանի հետ կապված,դրա վառ ապացույց էր Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային կարգերի հաստատումը,որն ուներ և՛ բացասական,և՛ դրական կողմեր:
    Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել,սպասել,որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից,և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացնել:Նոյեմբերի վերջին,երբ Հայաստանը արդեն պարտվել էր,երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց:
    Այսպիսով՝ քեմալա-բոլշևիկյան ռազմաքաղաքական հարվածների տակ Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց և խաղաղ ճանապարհով խորհրդայնացվեց:Ստեղծված իրավիճակում Հայաստանը այլընտրանք չուներ:Խորհրդային Հայաստանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 12.10.2017, 13:00:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gaya71 (06.09.2017)

  4. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    100
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սիրանուշ կարծում եմ ,որ ստեղծված պայմաններում ավելի շատ դրականն էր ,քան բացասականը:

  5. #24
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ կարծում եմ ,որ ստեղծված պայմաններում ավելի շատ դրականն էր ,քան բացասականը:
    Հարգելի՛ Ծովինար միգուցե բացասական կողմերը քիչ էին,սակայն խոր հետք թողեցին պատմության մեջ/Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին,զանգվածային սպանությունները և այլն/:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (06.09.2017), Parandzem (11.09.2017)

  7. #25
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    1
    Հերոսամարտերի ընթացքում աչքի ընկան իրենց հայրենասիրությամբ և ազգի նվիրվածությամբ շատ հայորդիներ,հատկապես մեծ էր Արամ Մանուկյանի/Սարգիս Հովհաննսիսյան/,Դանել Բեկ-Փիրումյանի,Պավել Փիրումյանի,Մովսես Սիլիկյանի,Թովմաս Նազարբեկյանի,Դրաստամատ Կանայանի,Անդրանիկ Օզանյանի և շատ այլազգի գեներալների՝ Պերեկյոստովի, Սիլինի ,Սակելյարիի դերը՝ հայ ժողովրդի զավակներին միավորելու և ոգևորելու գործում:
    1917թ. նոյեմբերից սկսեց ձևավորվել Հայկական բանակային կորպուսը:Այդ աշխատանքներում ներգրավվեցին ցարական բանակի հայազգի գեներալներ ու բարձրաստիճան սպաներ:Հայկական կորպուսի հրամանատար նշանակվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը,իսկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը:Բանակային կորպուսի մեջ էր մտնում նաև արևմտահայերից կազմված երկրապահ կամավորական զորաբաժինը,որի հրամանատար նշանակվեց գեներալի կոչում ստացած Անդրանիկը:Անդրանիկի կողքին խիզախաբար կռվում էին Սեբաստացի Մուրադը,Սեպուհը/Արշակ Ներսիսյան/,Գարեգին Նժդեհը և ուրիշներ:
    Հայկական զինուժը հետագայում դարձավ հայկական ազգային բանակի հիմքը:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 12.10.2017, 13:11:

  8. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    100
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սիրանուշ, նրանք բոլորն էլ նվիրյալներ էին և մեր պարտքն է միշտ վառ պահել նրանց անունները և նրանց օրինակով սերունդներ կրթենլ:

  9. #27
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Ծովինար Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ, նրանք բոլորն էլ նվիրյալներ էին և մեր պարտքն է միշտ վառ պահել նրանց անունները և նրանց օրինակով սերունդներ կրթենլ:
    Լիովին համամիտ եմ հարգելի՛ Ծովինար,համոզված եմ,որ նրանց կատարած սխրանքների և քաջագործությունների շնորհիվ շատ սերունդներ կարող են դաստիարակվել:

  10. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    1918թ 21-ը մայիսի,սուրբ Էջմիածին
    Ամենուր սուգ է ու խառնաշփոթ
    Գլխահակ կանգնած վեհափառի մոտ
    Արամն է խոսում.
    -Ողորմած մեր տեր, Շեվքի փաշայի զորքերն անարգել
    Սարդարապատի կայարանն են զավթել։
    Զորքը անզոր է , կորցրել է ոգին,
    Սիլիկյան ասաց , այս օրհասական վտանգի պահին
    Բյուրական տարեք մեր վեհափառին։
    Ասես փուլ եկավ երկինքը վերից,
    Ունքերն ամպերին, շրթունքը դողաց,
    Առաջին անգամ Աստծո տաճարում
    Ծեր վեհափառը դառնորեն գոռաց.
    - Դու հասկանում ես, թե ինչ ես ասում,
    Փախչեմ Բյուրական , վախենամ թուրքերն
    Ու Լուսավորչի աթոռը լքեն։
    - Ների՛ր վեհափառ , պահն է արտառոց,
    Այս մեծ օրհասական թե զորքը հայոց ,
    Չի պաշտպանելու կաթողիկոսին,
    Ուրեմն ես էլ զինվոր կլինեմ
    Ու մայր տաճարում պատվով կմեռնեմ...

  11. #29
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալա եմ Թեհմինե ջան գեղեցիկ գրառման համար,համոզված եմ,եթե հայ ազգից ծնվեն նման մտածելակերպ ունեցող Վեհապառներ ու հայորդիներ՝ հայ ազգը միշտ հաղթելու և ծածանելու է իր եռագույնը:

  12. #30
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Ծովինար միգուցե բացասական կողմերը քիչ էին,սակայն խոր հետք թողեցին պատմության մեջ/Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին,զանգվածային սպանությունները և այլն/:
    Ինչու չէ, Արցախի բռնակցումը Ադրբեջանին , որի հետևանքները կրում ենք մինչ այսօր, 1937 ու 1949թվականները, հազարավոր անմեղ մարդկանց սպանդն ու անհիմն աքսորը....

+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Lողափնյա վոլեյբոլի միջազգսյին առաջնության
    Հեղինակ՝ Այվազյան Արման, բաժին` Դպրոցական սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 15.09.2015, 20:38
  2. Շնորհավոր Ձեր հոբելյանը, պարոն Թորոսյան:
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.09.2012, 16:29
  3. Շնորհավոր ԿՏԱԿ-ի նոր տնօրեն Ա. Պողոսյանին
    Հեղինակ՝ nana, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.12.2011, 17:19
  4. Շնորհավորենք Երևանի 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանին
    Հեղինակ՝ Արմեն, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2011, 21:54
  5. Շնորհավո՛ր ծնունդդ Աննա Սարգսյան
    Հեղինակ՝ Մարիետա, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 27.06.2011, 21:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •