Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Պերճ Զեյթունցյան

  1. #1
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4

    Պերճ Զեյթունցյան

    Գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989):
    Ծնվվել է 18.07.1938թ. Ալեքսանդրիայում, մահացել՝ 21,08. 2017թ. Երևանում:
    Ավարտել է Պյատիգորսկի (ՌԴ) օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (1963), Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարիստների դասընթացները (1964):
    1975-86-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1986-90-ին՝ «Աղբյուր» ամսագրի խմբագիր, 1991-92-ին՝ ՀՀ մշակույթի նախարար:
    ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր:
    Լույս են տեսել «Վերջին արևագալը» (1989, թրգմ. ֆրանս.՝ 2000, նվիրված է Գրիգոր Զոհրապին), «Հիսուս Նազովրեցիև և իր Երկրորդ աշակերտը: Խոր վիրապ » (2001), «Ծնվել է ու մահացել>>,Ամենատխուր մարդը» (2001, անգլ.) գրքերը:
    Երևանի դրամատիկական և Գ. Սունդուկյանի անվ. թատրոններում բեմադրվել են ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆի «Ամենատխուր մարդը » (1974), «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Աստվածների կանչը» (1980, ՀՀ Պետ. մրց.՝1981), «Մեծ լռություն» (1984, հրտ.՝ 1985, նվիրված Դ. Վարուժանին), «Անավարտ մենախոսություն » (1988), «Ոտքի, դատարանն է գալիս» (1988), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» (1999) գործերը:
    ՀՀ Ոսկե եղեգն գրական պետ. (1999), Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան (2004) մրցանակներ:
    Մովսես Խորենացու մեդալ (1998):
    Հռոմի հասարակական գիտությունների և արվեստների Տիբերինա ակադեմիաի թղթ. անդամ (1987):
    Երևանի պատվավոր քաղաքացի (2005):
    Վերջին խմբագրող՝ Parandzem: 22.08.2017, 08:57:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4

    Վերջին խոսքը` կյանքի մեծագույն երջանկությունը։

    Երանի, հազա՜ր երանի ղարաբաղցի Փարամազին, որը երբ հունիսի 11-ին իր քսան հնչակ ընկերների հետ կախաղան բարձրացավ Պոլսոյ Բայազեդի հրապարակում, ռազմական նախարարության շենքի առաջ, գոնե կարողացավ իր վերջին խոսքն ասել, մարդկային կյանքի ամենավերջին խոսքը, տառապանքների, սիրոյ, ատելության և էլի հազար ու մի բաների վերջին ճիչը.
    - Դուք մեր մարմինը միայն կրնաք յօշոտել, բայց գաղափարը՝ երբեք, - գոռում էր նա՝ գլուխն արդէն պարանի մեջ, վերջին անգամ տեսնելով այս խենթ ու գեղեցիկ աշխարհը, վերջին անգամ լսելով սեփական ձայնը և գուցե արդեն, այս անպատեհ ակնթարթին, հասկացած կյանքի իմաստը։ Եթե ոչ ընդհանրապես, ապա գոնե ապրած օրերի իմաստը։ - Ան պիտի երևար վաղը, Արեւելքի հորիզոնին վրայ... Հոն, ուր կախաղաններն են ճոճվում՝ ազատությունն է ման գալիս... Հոն, ուր մեռելներն են ննջում՝ հարությունն է մոտալուտ...
    Ոտքերի տակի աթոռը պոկվեց տեղից, պարանը սեղմվեց կոկորդին... Սուր դեմքն ու ցցված այտոսկրները դարձան է՛լ ավելի սուր ու ցից... Բայց ուշ պոկվեց աթոռը, ուշ սեղմվեց պարանը... Փարամազը իր խոսքն ասել էր արդեն... Տարեգիրներն արդեն գրի էին առել բառ առ բառ... Զոհրապը փախցրեց հայացքը... Նայեց դեպի նախարարության պատշգամբը, որտեղից իր հաղթանակն էր դիտում մենակ-մենակ կանգնած սիրունիկ Էնվերը։ Նա, որ սովորաբար անթերի էր հագնվում, այդ օրը հագնված էր չափից ավելի գեղեցիկ, բոլոր շքանշանները կրծքին շարած, երևի անուշահոտություններով շաղված, մի բան, որից հատկապես խորշում էր Թալեաթը եւ նրա ներկայությամբ հազիվ էր զսպում զզվանքից քիթը բռնելու բուռն ցանկությունը։
    Զոհրապը ճեղքեց լուռ բազմությունը, դուրս եկավ ու գլխիկոր հեռացավ։ Ե՞րբ պիտի ասի իր վերջին խոսքը եւ պիտի ասի՞ արդյոք։ Իսկ իր նորավեպե՞րը, իսկ իր պայքարնե՞րը, հոդվածնե՞րը, ճառե՞րը, իր ամբողջ փոթորկալից կյա՞նքը... Այդ բոլորը միասին պարզապես նախաբան էին և ուրիշ ոչինչ։ Վերջին խոսք էր հարկավոր։ Հասել է այն պահը, երբ հենց այդ խոսքն էր անհրաժեշտ։ Այդ խոսքը եկել, դեմ էր առել կոկորդին, իսկ Թալեաթը ծաղրում էր նրան, ձեռ էր առնում, իր արջի թաթով փակել էր նրա բերանը ու թույլ չէր տալիս։
    Իսկ թե ինչ կլինի Զոհրապի խոսքը, դեռևս ինքն էլ չգիտեր։ Կ՚իմանա վերջին, ամենավերջին պահին, երբ արժանահիշատակ մի օր հանկարծ կհնչի իր բերանից, ու ինքը կլսի սեփական ականջներով...
    Եւվմի՞թէ հայերի վերջին խոսքը չէին Շապին Գարահիսարը, Վանը, Մուսա լեռը, Սասունը, Շատախը, Ուրֆան, որոնք առյուծի քաջությամբ ելել էին անհավասար մարտի և հերոսաբար, հերոսաբար էին կռվում կանոնավոր բանակների դեմ։
    Վերջին խոսքը։ Կյանքի մեծագույն երջանկությունը։

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (23.08.2017), gaya71 (27.08.2017), manush (22.08.2017), Սարգսյան Ծովինար (25.08.2017), Գայանե Սիմոնյան (22.08.2017), Լիլիթ (08.09.2017), Լուսինէ Ավագյան (24.08.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (25.08.2017), Նվարդ Հովհաննիսյան (24.08.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    《Հայրենիքը չի լինում լավը կամ վատը։ Հայրենիքը չի գնահատվում։》
    Պերճ Զեյթունցյանի սահմանումը։ Փորձենք ապրել այս գաղափարախոսությամբ։
    Հայրենիքը չի գնահատվում։
    Հայրենիքը բացարձակ արժեք է։
    Լուսինե Ավագյան

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (27.08.2017), Gayane Lachinyan (09.09.2017), manush (30.08.2017), Սարգսյան Ծովինար (25.08.2017), Գայանե Սիմոնյան (09.09.2017), Լիլիթ (08.09.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (25.08.2017), Parandzem (26.08.2017)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    102
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ հարգելի Լուսինե,այս մեջբերումը պետք է լինի յուրաքանչյուր հայի սրտում,կցանկանայի հավատալ ,որ մեր հայրենիքը դեռ շատ Զեյթունցյաններ կծնի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (09.09.2017), Լուսինէ Ավագյան (03.09.2017), Parandzem (30.08.2017)

  9. #5
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    «Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ»: Ճիշտ բանաձև Պերճ Զեյթունցյանի կողմից, փորձնք քայլել նրա մատնանշած ճանապարհով՝ուժեղ պետականություն ստեղծելով և դա ամենամեծ ապտակը կլինի մեր թշնամիներին...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (09.09.2017), Սիրանուշ Մուրադյան (31.08.2017), Գայանե Սիմոնյան (09.09.2017), Լիլիթ (08.09.2017), Լուսինէ Ավագյան (03.09.2017)

  11. #6
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Parandzem-ի խոսքերից Նայել գրառումը
    «Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ»: Ճիշտ բանաձև Պերճ Զեյթունցյանի կողմից, փորձնք քայլել նրա մատնանշած ճանապարհով՝ուժեղ պետականություն ստեղծելով և դա ամենամեծ ապտակը կլինի մեր թշնամիներին...
    Հարգելի՛ Փառանձեմ տեղին արված մեջբերում է,պատմությունը մեզ սովորեցրել է ,որ թշնամին օգտվել է հենց այն իրավիճակից,երբ մեր երկրում եղել են պառակտություններ,ցավոք այդ վիճակը պահպանվում է մինչև օրս:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (09.09.2017), Լուսինէ Ավագյան (03.09.2017), Parandzem (31.08.2017)

  13. #7
    Ավագ մոդերատոր Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    8
    «Չկար ավելի սարսափելի բան, քան գիտակցել, որ ազգովի մտնում ես պատմության մեջ, որովհետև պատմությունը շնորհ է անում քեզ իր էջերում գրանցվելու միայն ամենաողբերգական պահերին: Եվ քանի՞ տող կտրամադրվի իրենց աներևակայելի տառապանքներին, մե՞կ, երկու՞...Համենայն դեպս՝ մի կարճ պարբերությունից ոչ ավելի»:

    «Ինչու՞, Աստված իմ, հայի համար չկա լավի ու վատի ընտրություն, ընտրություն կա միայն վատի ու է՛լ ավելի վատի միջև: Եվ նա պետք է աղոթի վատի համար...Միայն թե է՛լ ավելի վատ չլինի...»:

    «Վերջին արևագալը»

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (09.09.2017), Parandzem (08.09.2017)

  15. #8
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    ԵՐԿՆՔԻ ԿԱՊՈՒՅՏԸ
    Անցյալ դարի 60-ական թվականներին արձակի դաշտ էին ներխուժել ջահել ու տաղանդավոր տղերք, որոնց գրվածքները ձնհալի տակից դուրս եկած ձնծաղիկների պես թարմ էին ու դյութիչ, խոսքը մերկացել էր կեղծ կաղապարներից, գաղափարական ուղղորդված գծից և ձեռք էր մեկնել եվրոպական ու համաշխարհային գրականության ժամանակակից բարձր ու ազատ մտածողությանը:
    Պերճ Զեյթունցյանն այդ փաղանգի մեջ իր յուրահատուկ ձայնն ուներ և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպով դարձավ ընթերցողների և, հատկապես, մեր սերնդի գրողներից շատերի սիրելի ու սպասված անունը:
    Ամեն նոր գրքի հետ Պերճ Զեյթունցյանի խոսքն ավելի ընդարձակեց ժանրային սահմանները, նրա դրամատուրգիան թատրոնների բեմերից խոսում է պատմության ու ներկայի հետ և առավել, ապագայի խորքերից է քննում անցյալ ու ներկա: Թարգմանում են նրա երկերը, նա արժանացել է բարձր մրցանակների ու կոչումների, և այդ ամենն ընդունվում է շատ սովորական` այդպես էլ պիտի լիներ, արժանավոր է: Իսկ իբրև մարդ` ազնվական հայի ձիգ տեսակ է, որի հետ շփվելիս երկնքի մոտիկությունն ես զգում: Պատահական չէ, որ նա իր աչքերում միշտ անհունի կապույտն է պահում:

    Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •