+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Անգլերենի ուսանումը՝ որպես հաճույք

  1. #1
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1

    Անգլերենի ուսանումը՝ որպես հաճույք

    Նոր, օտար լեզու սովորելը միշտ էլ սկզբում հոգեբանական պատնեշ է հանդիսանում և անհատը մտովի պայքարում է իր ունակությունների և անորոշության մեջ ՝ արդյոք կարող եմ, արդյոք այսպես է , ճիշտ եմ աշխատում և այլն ...
    Առավել ևս , երբ գործ ունենք տարրական դպրոցի սանի հետ: Շատ կարևոր է հենց սկիզբը , անգամ օտար լեզվի ուսուցման հենց առաջին օրը, դասաժամի առաջին րոպեները ՝ երբ անհամբեր հայացքներով և փայլփլուն աչքերով հետևում են քեզ : «Ինչ անել ... ինչից սկսել ... ինչպես մատուցել , որ հասկանան , սիրեն » :
    Ընդամենը մի փոքրիկ բեմադրություն սկզբի համար , մի փոքրիկ դերախաղ ՝ հասանելի և սիրելի կերպար ձևավորելով ընթացք դեպի առաջ:
    -Hello! My name is …
    I am … and what is your name ?
    Ուսուցչից դերախաղը փոխանցվում է աշակերտներին ՝ լսածը վերարտադրելով ինքնըստինքյան նրանք ել մտնում են դերի մեջ և փորձում նմանվել ուսուցին :


    Ստեղծվում է ամուր կապ ուսուցչի և աշակերտի միջև: Աշակերտը ձեռք է բերում վստահություն ՝ ես էլ կարող եմ , ինչպես ուսուցիչս:
    Օտար լեզվի ուսուցման ընթացքում շատ արդյունավետ է (pair work ) զույգերով աշխատելը, երբ հատկապես երկար և ձանձրալի տեքստերի հետ գործ ունենք : Այս փաստն էլ պետք չէ դիտարկել որպես դասաժամ սպառելու երևույթ: Երբ կողք - կողքի նստող աշակերտներից մեկը կարդում է մի փոքրիկ պարբերություն , մյուսը ՝ թարգմանում և ապա փոխվում են դերերով , նրանք միմյանց շատ են օգնում ,լրացնում միմյանց , սա նույնպես մեծ հաճույք է պատճառում նրանց:
    Շատ կարևոր են թեմատիկ նյութերի սլայդ ցուցադրումներն ու լրացուցիչ տեղեկատվության մեջբերումը դասին :
    Դասն առավել հետաքրքիր և բովանդակալից է , երբ այն անց է կացվում (discussion ) քննարկման եղանակով ՝ I think … , I hope… , I feel …
    I understand …, և ինչու չէ I don’t think so …, I think that is not right … արտահայտությունների միջոցով սեփական կարծիքն արտահայտելը , խոսքը լսելը և կարծիք կիսելը...



    Փորձը ցույց է տվել , որ խմբային աշխատանքները ոչ միայն խթանիչ գործոն են հանդիսանում սովորողների համար , այլև իսկապես հաճույք են պատճառում , նրանք սիրում և անհամբեր սպասում են խմբային աշխատանքի սկսվելուն : Հրաշալի թեմաներ են առաջարկված “Me in the world”, “Hobby”, “Art” , “Meals” , “Welcome to Armenia” .
    Այնքան հրաշալի աշխատանքներ են կատարում աշակերտները , անգամ ուսուցիչները այդպես չեն ստեղծագործի , նրանց հետաքրքրություններն անսահմանափակ են և այնքան անթերի կատարված գրեթե բոլոր խմբային աշխատանքները , որոնք հետագայում որպես դիդարկտիկ նյութ փակցվում է իրենց դասասենյակում :
    Հետևում եմ նրանց աշխույժ քննարկումներին և ինքնավստահ մասնակցությանը:
    Սերը և համակրանքը օտար լեզվի հանդեպ գալիս է հենց առաջին օրվանից , երբ ուսուցիչը կարողանում է խորը թափանցել յուրաքանչյուր աշակերտի ներաշխարհ ՝ ստեղծելով այնտեղ իր երազած կերպարը ՝ ապահովագրում իրեն ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում :
    Նա աշակերտին ներշնչում է մեծ սեր , հետաքրքրություն սովորելու անծանոթ լեզուն , ոչ թե պարտավորեցնելով , այլ հասցնելով այն գիտակցմանը , որ անգլերեն սովորելը իսկական հաճույք է :
    Վերջին խմբագրող՝ Նվարդ Հովհաննիսյան: 13.10.2017, 21:24:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (05.11.2017), Narine Stepanyan (09.10.2017), Վալեր (29.10.2017), Ազատուհի Քոչարյան (15.10.2017), Գայանե Սիմոնյան (12.09.2017), Էմմա Խաչատրյան (24.10.2017), Լիանա Խաչատրյան (21.10.2017), Ծ. Մարիամ (13.10.2017), Ռուզաննա. (03.11.2017), Մարինե Յարմալոյան (26.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (19.08.2017), Նվարդ Հովհաննիսյան (13.10.2017), Օլգա Հայրապետյան (30.08.2017), Rosi (20.08.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ, սկզբի համար որ մեթոդն եք առավել արդյունավետ համարում:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Դիանա, հետաքրքիր մեթոդով դաս եք անցկացրել: Կարծում եմ լավ ու հետաքրքիր, միաժամանակ արդյունավետ սկիզբ է: Որոշ մեթոդներ կարելի է օգտագործել նաև նոր դասարանի հետ աշխատելիս:Ուրիշ ինչ հնարներ եք օգտագործում՝ դասը արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու համար:
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Byureghavan
    Տարիք
    27
    Գրառումներ
    160
    Հեղինակության աստիճան
    1
    Օտար լեզվի ուսումնասիրության պարագայում կարևորագույն պայմանը՝ երկխոսությունն է: Հենց այս երկխոսության միջոցով և ընթացքում էլ ձևավորվում է սովորողի աշխարհահայացքը: Գիտելիքը, կարողությունը և հմտությունը հանդես են գալիս արդեն ոչ որպես միակ նպատակ, այլ որպես մասնագիտական գործունեություն իրականացնելու միջոց:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ռոսի, ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, բայց հաճախ գլխավոր պայման կարող է հանդիսնալ ինքնավստահությունը պարզապես, սովորողը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի հատկապես օտար լեզուն յուրացնելու գործում:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նաիրա, կարծում եմ հաջողված դասի կարևորագույն պայմանը ուսուցչի ստեղծագործ միտքն է և ցանկացած մեթոդ կիրառվում է ստեղծված իրավիճակին համապատասխան ...Պարզապես անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ցանկալի արդյունքի հասնելու համար...
    Վերջին խմբագրող՝ Դիանա Աղասարյան: 20.08.2017, 14:35:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    մասնագետ Angela Ma8garyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2016
    Հասցե
    ք. Աբովյան 3 րդ միկրո 15շենք 39 բն
    Գրառումներ
    24
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Rosi-ի խոսքերից Նայել գրառումը
    Օտար լեզվի ուսումնասիրության պարագայում կարևորագույն պայմանը՝ երկխոսությունն է: Հենց այս երկխոսության միջոցով և ընթացքում էլ ձևավորվում է սովորողի աշխարհահայացքը: Գիտելիքը, կարողությունը և հմտությունը հանդես են գալիս արդեն ոչ որպես միակ նպատակ, այլ որպես մասնագիտական գործունեություն իրականացնելու միջոց:
    Լիովին համամիտ եմ ձեր հետ: Լեզուն միայն միջոց է մարդուն կրթելու և զարգացնելու համար: Եթե աշակերտը ունի ասելիք նա անպայման կգտնի միջոցներ իր միտքն արտահայտելու համար:Ուստի առաջնային է աշակերտի մոտ ձևավորել լայն աշխարհայացք և քննադատական մտածողություն, և երկխոսությունները ,տարատեսակ քննարկումները և բանավեճերը անփոխարինելի են օտար լեզվի դասավանդման հարցում:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 12.09.2017, 01:35:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Անժելա ես համաձայն եմ ձեզ հետ լիովին, անգամ քննարկվող թեմաները պետք է լինեն հետաքրքրաշարժ, ուսուցանող և գրավիչ:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Նաիրա Մելիքսեթյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Տարիք
    40
    Գրառումներ
    219
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նաիրա, կարծում եմ հաջողված դասի կարևորագույն պայմանը ուսուցչի ստեղծագործ միտքն է և ցանկացած մեթոդ կիրառվում է ստեղծված իրավիճակին համապատասխան ...Պարզապես անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ցանկալի արդյունքի հասնելու համար...
    Համամիտ եմ Դիանա ջան, իսկ ուրիշ ինչ հնարներ եք կիրառում, որպեսզի սովորողները սիրեն առարկան և հաճույքով մասնակցեն դասերին։
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    205
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Նաիրա շատ հաճախ գերազանց արդյունք կարելի է ստանալ մտագրոհի մեթոդով ուղղորդվելիս, հատկապես, երբ նոր բառերի հետ ենք աշխատում, գերազանց արդյունք են ապահովում դաս-ճամփորդությոնները ,երբ հնարավորություն է տրվում աշակերտին մտածելու, երազելու, արտահայտելու սեփական մտքերը։

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (20.08.2017), Գայանե Սիմոնյան (05.11.2017), Էմմա Խաչատրյան (24.10.2017), Լիանա Խաչատրյան (21.10.2017), Նաիրա Մելիքսեթյան (21.08.2017), Rosi (21.08.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •