+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել աշակերտի ակտիվության մակարդակը:

  1. #1
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0

    Ինչպե՞ս բարձրացնել աշակերտի ակտիվության մակարդակը մաթեմատիկայի դասերին:

    Հարգելի գործընկերներ,առաջարկում եմ թեմայում տեղադրել հետաքրքրաշարժ,տրամաբանական ,պատմական տեղեկություններ պարունակող ,ինչու չէ նաև խաղային խնդիրներ,ռեբուսներ,որոնք իրենց մեջ պարունակեն հաղթահարելի դժվարություններ,և որոնք այս կամ այն կերպ կապված լինեն իրական իրավիճակների հետ ,և որոնք էլ իմ կարծիքով հնարավորություն կտան ,որ «հայտնագործողի» դերում հանդես գա աշակերտը,ինչն էլ նպաստում է բարձրացնել նրա ակտիվության մակարդակը:
    Հարգանքներով`Ջուլետա Վարդանյան:
    Վերջին խմբագրող՝ JULII: 17.08.2017, 22:48:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (26.08.2017), kara1969 (18.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (01.09.2017), ՍարգսյանԱնահիտ (30.08.2017), Սուսաննա Բարսեղյան (25.10.2017), Գայանե Սիմոնյան (17.08.2017), Դիանա Աղասարյան (18.10.2017), Էմմա Խաչատրյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (25.08.2017), Կարինե Մարգարյան (18.08.2017), Մարինե Խաչատրյան (25.08.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Առաջարկում եմ ճանաչողական հետաքրքրության ակտիվացման համար մեծ դեր խաղացող խնդիրներ կրտսեր և միջին դպրոցականների համար, և հետաքրքրաշարժ խնդիրներ միջին և բարձր դասարանների համար:
    http://lib.armedu.am/resource/18793
    Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը:
    Հարգանքներով`Ջուլետա Վարդանյան:
    Վերջին խմբագրող՝ JULII: 17.08.2017, 23:28:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (26.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (25.08.2017), Գայանե Սիմոնյան (18.08.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (18.08.2017), Մարինե Խաչատրյան (25.08.2017)

  5. #3
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում JULII-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ճանաչողական հետաքրքրության ակտիվացման համար մեծ դեր խաղացող խնդիրներ կրտսեր և միջին դպրոցականների համար, և հետաքրքրաշարժ խնդիրներ միջին և բարձր դասարանների համար:
    http://lib.armedu.am/resource/18793
    Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը:
    Հարգանքներով`Ջուլետա Վարդանյան:

    Հարգելի Ջուլետա, մեկ անգամ ևս ուսումնասիրեցի Ձեր հոդվածը, որն ավելի վաղ կարդացել եմ «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016-ի թիվ 5 համարում: Շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ գործընկերներիս, որ նրանք նույնպես ծանոթանան այս նյութին: Շնորհակալություն:

    Հարգելի գործընկերներ, հոդվածին կարող եք ծանոթանալ նաև այստեղ՝ http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD5.pdf
    էջ 53-62:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Gayane Lachinyan (18.08.2017), gayane0803 (26.08.2017), JULII (18.08.2017), kara1969 (18.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (25.08.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Էմմա Խաչատրյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (25.08.2017), Կարինե Մարգարյան (18.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017), Rosi (18.08.2017)

  7. #4
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջուլետա, մեկ անգամ ևս ուսումնասիրեցի Ձեր հոդվածը, որն ավելի վաղ կարդացել եմ «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016-ի թիվ 5 համարում: Շատ հետաքրքիր է, խորհուրդ կտամ գործընկերներիս, որ նրանք նույնպես ծանոթանան այս նյութին: Շնորհակալություն:

    Հարգելի գործընկերներ, հոդվածին կարող եք ծանոթանալ նաև այստեղ՝ http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD5.pdf
    էջ 53-62:
    Հարգելի Գայանե ,շնորհակալ եմ այս թեմայում կատարած գրառման համար:Շնորհակալ եմ հոդվածը կարդալու և ուսումնասիրելու համար,Ձեր կարծիքի համար,որը շատ կարևոր է ինձ համար:Հուսով եմ ,որ գործընկերներս կհետևեն մեր խորհրդին և կծանոթանան նյութին:Շնորհակալություն:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (23.08.2017), gayane0803 (26.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (25.08.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Գայանե Սիմոնյան (18.08.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (18.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

  9. #5
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Ջուլիա հետաքրքիր թեմա եք ընտրել հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների համար, քանի որ շատերն են այն կարծիքին, որ մաթեմատիկան գիտության մերկ սխեմա է և մաթեմատիկայի դասերը անցնում է միայն չոր թվերով: Բայց մաթեմատիկան ամենևին էլ չոր, վերացական, կյանքից կտրված գիտություն չէ,այլ ընդհակառակը՝ լայն կիրառելի և անչափ հետաքրքիր մի բնագավառ:
    Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում հասկացել եմ` կրթության հիմքում պետք է դնել սերը: Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասավանդած առարկան: Մաթեմատիկայի (և ոչ միայն) ուսուցման պարագայում հարկ է, որ յուրաքանչյուր աշակերտ զգա նաև ուսուցչի համակրանքը իր նկատմամբ: Որքան մեծ լինի ուսուցիչ-աշակերտ և աշակերտ- ուսուցիչ սերը, այնքան արդյունքը բարձր կլինի` մաթեմատիկական ճշգրտությամբ: Առարկայի և ուսուցչի նկատմամբ սեր և համակարանք կարելի է առաջացնել տարբեր հուզական բնույթի նյութեր դասապրոցեսին կիրառելու միջոցով՝ խաղերով, գործնական աշխատանքներով, ինչպես նաև տեխնոլոգիական միջոցներով,առանց որի ներկայիս դպրոցը պատկերացնել չենք կարող: Առաջարկում եմ միջին դասարանների մաթեմատիկայի դասընթացի համար ծանոթանալ և կիրառել հետևյալ վիկտորինաները
    http://lib.armedu.am/resource/18807
    http://lib.armedu.am/resource/18737
    Վերջին խմբագրող՝ Կարինե Մարգարյան: 23.08.2017, 21:52:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Gayane Lachinyan (23.08.2017), gayane0803 (26.08.2017), JULII (27.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (25.08.2017), Վալեր (11.10.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Գայանե Սիմոնյան (23.08.2017), Էմմա Խաչատրյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (25.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

  11. #6
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում JULII-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ ճանաչողական հետաքրքրության ակտիվացման համար մեծ դեր խաղացող խնդիրներ կրտսեր և միջին դպրոցականների համար, և հետաքրքրաշարժ խնդիրներ միջին և բարձր դասարանների համար:
    http://lib.armedu.am/resource/18793
    Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը:
    Հարգանքներով`Ջուլետա Վարդանյան:
    Հարգելի Ջուլետա, իսկապես շատ կարևոր են հետաքրքրաշարժ խնդիրները, որոնք ստիպում են երեխային մտածել այլ կերպ՝ որոնելով լուծման հետաքրքիր ուղիներ: Հետաքրքրաշարժ խնդիրներ լուծելու համար երեխան, նախ պետք է փոքրիկ, հեշտ խնդիրներ լուծի՝ իրեն նախապատրաստելով ավելի դժվարին խնդիրների: Մենք՝ ուսուցիչներս ջանում ենք, որպեսզի սովորեցնենք խնդիրներ լուծելու մեթոդներն ու հնարները, սակայն, եթե այն երեխային հոգեհարազատ չէ, նա արագ մոռանում է, իսկ մենք զարմանում ենք, թե ինչպես կարելի է խնդիր լուծելը մոռանալ:
    Նշեմ, որ ընթերցել եմ հոդվածը, մինչ Ձեր այս գրառում կատարելը, և այն ինձ դուր է եկել:Բոլորս կարծես մի նպատակ ենք հետապնդում՝ առարկան դարձնել գրավիչ, հետաքրքիր ու մարսելի: Այդ նպատակով առաջարկում եմ ուսումնասիրել հետևյալ նյութը՝
    http://lib.armedu.am/resource/9417

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), gayane0803 (26.08.2017), JULII (27.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (25.08.2017), Գայանե Սիմոնյան (25.08.2017), Լուսինէ Ավագյան (25.08.2017), Կարինե Մարգարյան (25.08.2017)

  13. #7
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    515
    Հեղինակության աստիճան
    8
    Ես էլ ընթերցեցի Ձեր հոդվածը, հարգելի JULII։ Հսկայական աշխատանք է կատարված։ Հուսանք, որ նրանում առաջադրված խնդիրները շատ ուսուցիչներ կկիրառեն դասերի ընթացքում։
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    JULII (27.08.2017), M. Amalya (01.09.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Գայանե Սիմոնյան (26.08.2017), Էմմա Խաչատրյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջուլիա հետաքրքիր թեմա եք ընտրել հատկապես մաթեմատիկայի ուսուցիչների համար, քանի որ շատերն են այն կարծիքին, որ մաթեմատիկան գիտության մերկ սխեմա է և մաթեմատիկայի դասերը անցնում է միայն չոր թվերով: Բայց մաթեմատիկան ամենևին էլ չոր, վերացական, կյանքից կտրված գիտություն չէ,այլ ընդհակառակը՝ լայն կիրառելի և անչափ հետաքրքիր մի բնագավառ:
    Իմ մանկավարժական պրակտիկայի ընթացքում հասկացել եմ` կրթության հիմքում պետք է դնել սերը: Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասավանդած առարկան: Մաթեմատիկայի (և ոչ միայն) ուսուցման պարագայում հարկ է, որ յուրաքանչյուր աշակերտ զգա նաև ուսուցչի համակրանքը իր նկատմամբ: Որքան մեծ լինի ուսուցիչ-աշակերտ և աշակերտ- ուսուցիչ սերը, այնքան արդյունքը բարձր կլինի` մաթեմատիկական ճշգրտությամբ: Առարկայի և ուսուցչի նկատմամբ սեր և համակարանք կարելի է առաջացնել տարբեր հուզական բնույթի նյութեր դասապրոցեսին կիրառելու միջոցով՝ խաղերով, գործնական աշխատանքներով, ինչպես նաև տեխնոլոգիական միջոցներով,առանց որի ներկայիս դպրոցը պատկերացնել չենք կարող: Առաջարկում եմ միջին դասարանների մաթեմատիկայի դասընթացի համար ծանոթանալ և կիրառել հետևյալ վիկտորինաները
    http://lib.armedu.am/resource/18807
    http://lib.armedu.am/resource/18737
    Հարգելի Կարինե շնորհակալություն Ձեր կարծիքը հայտնելու համար:Համամիտ եմ ,որ կրթության հիմքում պետք է դնել սերը, և սերը առարկայի և ուսուցչի նկատմամբ առավել ամուր արմատավորելու համար հաճախ պետք է դասապրոցեսին կիրառել հանելուկներ ,տրամաբանական և կատակ խնդիրներ,վիկտորինաներ,այնպիսի կրթական նյութեր,որոնք չեն արտացոլված դպրոցական դասագրքերում, բայց միաժամանակ նման գիտելիքները չպետք է դիտվեն սովորելու համար որպես պարտադիր գիտելիքներ:
    Վիկտորինաները ,որոնք ներկայացրել եք,բավականին հետաքրքիր են և որոնց կիրառումը կնպաստեն,որպեսզի աշակերտը ինքնուրույն մտածի և գործի:Շնորհակալություն:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), gayane0803 (27.08.2017), M. Amalya (01.09.2017), Գայանե Սիմոնյան (27.08.2017), Էմմա Խաչատրյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

  17. #9
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջուլետա, իսկապես շատ կարևոր են հետաքրքրաշարժ խնդիրները, որոնք ստիպում են երեխային մտածել այլ կերպ՝ որոնելով լուծման հետաքրքիր ուղիներ: Հետաքրքրաշարժ խնդիրներ լուծելու համար երեխան, նախ պետք է փոքրիկ, հեշտ խնդիրներ լուծի՝ իրեն նախապատրաստելով ավելի դժվարին խնդիրների: Մենք՝ ուսուցիչներս ջանում ենք, որպեսզի սովորեցնենք խնդիրներ լուծելու մեթոդներն ու հնարները, սակայն, եթե այն երեխային հոգեհարազատ չէ, նա արագ մոռանում է, իսկ մենք զարմանում ենք, թե ինչպես կարելի է խնդիր լուծելը մոռանալ:
    Նշեմ, որ ընթերցել եմ հոդվածը, մինչ Ձեր այս գրառում կատարելը, և այն ինձ դուր է եկել:Բոլորս կարծես մի նպատակ ենք հետապնդում՝ առարկան դարձնել գրավիչ, հետաքրքիր ու մարսելի: Այդ նպատակով առաջարկում եմ ուսումնասիրել հետևյալ նյութը՝
    http://lib.armedu.am/resource/9417
    Հարգելի Մարինե շնորհակալ եմ հոդվածը ավելի վաղ կարդալու և արձագանքելու համար:Ուրախ եմ,որ այն Ձեզ դուր է եկել , և Դուք նույնպես մասնակցում եք քննարկմանը:Համամիտ եմ,որ բոլորիս նպատակը մեկն է`դարձնել առարկան առավել հետաքրքիր ,չէ՞ որ մաթեմատիկան բոլոր գիտությունների հիմնաքարն է,և գոյություն չունի մի այնպիսի մասնագիտություն,որտեղ մաթեմատիկական տրամաբանությունը պետք չլինի,դե իսկ կյանքում առավել քան անհրաժեշտ է:Քանի որ կյանքն ինքնին նպատակների մի ամբողջություն է,որի ծնունդը ,ստեղծումը,ձգտումները,հանդիպող խոչընդոտները,իրագործված նպատակների հաճույքը,վայելքն ու բերկրանքը մի ամբողջ գիտական աշխատանք է `համեմված տրամաբանությամբ:Այդ իսկ պատճառով ճանաչողական հետաքրքրության ակտիվացման համար, գիտելիքների շարադրման ընթացքում պետք է աշխատենք բոլոր հնարավոր դեպքերում դրանք կապել կյանքի հետ:
    Ձեր առաջարկած նյութը ավելի վաղ ուսումնասիրել ու կիրառել եմ դասապրոցեսներին,( բավականին ռացիոնալ է) որի համար ևս շնորհակալ եմ:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (27.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (01.09.2017), Գայանե Սիմոնյան (27.08.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

  19. #10
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ընթերցեցի Ձեր հոդվածը, հարգելի JULII։ Հսկայական աշխատանք է կատարված։ Հուսանք, որ նրանում առաջադրված խնդիրները շատ ուսուցիչներ կկիրառեն դասերի ընթացքում։
    Հարգելի gayane0803 , շնորհակալ եմ հոդվածը ընթերցելու և արձագանքելու համար:Ուրախ եմ,որ այն Ձեզ դուր է եկել: Հուսով եմ,որ առաջադրված խնդիրների օգտագործումը հետաքրքիր կդարձնի դասաժամը:Հարգանքներով` Ջուլետա:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (27.08.2017), Lilit Sahakyan (17.10.2017), M. Amalya (01.09.2017), Գայանե Սիմոնյան (27.08.2017), Լուսինէ Ավագյան (29.08.2017), Կարինե Մարգարյան (27.08.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն
    Հեղինակ՝ Gayane Lachinyan, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 17.11.2017, 01:21
  2. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 07.11.2017, 16:36
  3. Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
    Հեղինակ՝ Գարեգին Քարհանյան, բաժին` Տնօրենների անկյուն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 13.06.2017, 16:28
  4. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 16.02.2017, 21:50
  5. Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2011, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •