+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել աշակերտի ակտիվության մակարդակը:

  1. #11
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    6
    Սովորողների ակտիվությունը բարձրացնելու միջոցներից մեկը ուսուցման գործընթացում ցուցադրումների կիրառումն է: Վերջիններիս միջոցով ներկայացված ուսումնական նյութը դառնում է ավելի տպավորիչ և հետաքրքիր, մեծանում է աշակերտներիերի սովորելու ցանկությունը: Սակայն ուսուցիչը պետք է կարողանա ցուցադրումներն այնպես պատրաստել, որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ հնարավոր լինի դասարանը ներգրավել դասապրոցեսի մեջ. աշակերտները լինեն ոչ թե պասիվ դիտողի դերում, այլ դառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

    Օրինակ՝ «Վիետի թեորեմը» թեման ուսուցանելիս դասարանը բաժանում եմ խմբերի, դրանցից յուրաքանչյուրին տրվում է մեկական բերված տեսքի հավասարում և հանձնարարվում գտնել հավասարման միջին անդամի գործակիցը, ազատ անդամը, հաշվել տարբերիչը և արմատները: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր ստացած թվերը, և ճիշտ պատասխանները հայտնվում են էկրանի վրա ցուցադրվող աղյուսակի համապատասխան տողում (նկ. 1): Այնուհետեև խմբերին հանձնարարում եմ հաշվել միջին անդամների գործակիցների հակադիր թվերը, որոնք գրանցվում են աղյուսակի վերջին սյունակում: Իսկ հետո հաշվում են արմատների գումարը, որոնց արժեքները գրանցվում են աղյուսակի նախավերջին սյունակում (նկ.2): Այնուհետև, նայելով աղյուսակի վերջին երկու սյունակներին, աշակերտները նկատում են, որ բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների գումարը հավասար է միջին անդամի գործակցին՝ հակադիր նշանով (տես «Վիետի թեորեմը» պաշարի ցուցադրումը` http://lib.armedu.am/resource/10746 ):

    Նույն ձևով աշակերտները նկատում են, որ ոչ բացասական տարբերիչով բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին (տես 6-րդ և 7-րդ սլայդները):


    Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ և եզրահանգումներ: Իսկ ուսուցիչը, ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի և վերահսկողի դերը:



    nkar1.jpg

    nkar2.jpg
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 03.09.2017, 17:36:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (04.09.2017), Gayane Lachinyan (07.09.2017), gayane0803 (04.09.2017), JULII (11.10.2017), Lilit Sahakyan (12.09.2017), Աստղիկ Մարկոսյան (04.09.2017), Արսենյան (08.10.2017), Դիանա Աղասարյան (18.10.2017), Կարինե Մարգարյան (03.09.2017), Մարինե Խաչատրյան (03.09.2017), Parandzem (06.09.2017)

  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ջուլիետա, աշակերտներին հաճախ հետաքրքրում են տրամաբանական խաղերը մաթեմատիկայից: Նրանք հաճույքով մտնում են աշխատանքի մեջ և սկսում ակտիվ աշխատել:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), JULII (11.10.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (29.09.2017)

  5. #13
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Նոր գիտելիքը դառնում է աշակերտինը ավելի հեշտությամբ, երբ կառուցվում է նրա իմացածի վրա, երբ ինքն է փաստերից հետևություններ անում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), JULII (11.10.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (08.10.2017), Դիանա Աղասարյան (18.10.2017)

  7. #14
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2017
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ջուլետա, Ձեր հոդվածը շատ հետաքրքիր և օգտակար է ,իմ կարծիքով ,ցանկացած ուսուցչի համար, իսկ առաջադրված խնդիրների օգտագործումը ,իսկապես,հետարքիր և ուսուցանող կլինի սովորողների համար:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), JULII (11.10.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (09.10.2017)

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ջուլիա թեման հետաքրքիր է նաև քիմիայի ուսուցիչների համար, քանի որ մեծ մասին թվում է , թե քիմիան բարդ, անհասկանալի առարկա է : Բայց չէ ,որ քիմիան հենց մեր կյանքն է, և որպեսզի սովորողների ակտիվությունը մեծանա դասաժամին օգտագործում եմ վիկտորինաներ,խաղային գործունեություն պահանջող առաջադրանքներ,թեմային համապատասխան ցուցադրություններ,խնդրահարույց իրավիճակներ, հաճախակի նաև՝ խմբային աշխատանքներ:Հոդվածի համար ասեմ ,որ ինձ համար այն շատ հետարքիր և ուսանելի էր,իսկ խնդիրները ,իհարկե ,օգտակար և կիրառելի Ձեր գործընկերների համար:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), JULII (11.10.2017), Lilit Sahakyan (17.10.2017), Գայանե Սիմոնյան (13.10.2017)

  11. #16
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորողների ակտիվությունը բարձրացնելու միջոցներից մեկը ուսուցման գործընթացում ցուցադրումների կիրառումն է: Վերջիններիս միջոցով ներկայացված ուսումնական նյութը դառնում է ավելի տպավորիչ և հետաքրքիր, մեծանում է աշակերտներիերի սովորելու ցանկությունը: Սակայն ուսուցիչը պետք է կարողանա ցուցադրումներն այնպես պատրաստել, որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ հնարավոր լինի դասարանը ներգրավել դասապրոցեսի մեջ. աշակերտները լինեն ոչ թե պասիվ դիտողի դերում, այլ դառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

    Օրինակ՝ «Վիետի թեորեմը» թեման ուսուցանելիս դասարանը բաժանում եմ խմբերի, դրանցից յուրաքանչյուրին տրվում է մեկական բերված տեսքի հավասարում և հանձնարարվում գտնել հավասարման միջին անդամի գործակիցը, ազատ անդամը, հաշվել տարբերիչը և արմատները: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր ստացած թվերը, և ճիշտ պատասխանները հայտնվում են էկրանի վրա ցուցադրվող աղյուսակի համապատասխան տողում (նկ. 1): Այնուհետեև խմբերին հանձնարարում եմ հաշվել միջին անդամների գործակիցների հակադիր թվերը, որոնք գրանցվում են աղյուսակի վերջին սյունակում: Իսկ հետո հաշվում են արմատների գումարը, որոնց արժեքները գրանցվում են աղյուսակի նախավերջին սյունակում (նկ.2): Այնուհետև, նայելով աղյուսակի վերջին երկու սյունակներին, աշակերտները նկատում են, որ բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների գումարը հավասար է միջին անդամի գործակցին՝ հակադիր նշանով (տես «Վիետի թեորեմը» պաշարի ցուցադրումը` http://lib.armedu.am/resource/10746 ):

    Նույն ձևով աշակերտները նկատում են, որ ոչ բացասական տարբերիչով բերված տեսքի քառակուսային հավասարման արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին (տես 6-րդ և 7-րդ սլայդները):


    Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ և եզրահանգումներ: Իսկ ուսուցիչը, ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի և վերահսկողի դերը:



    nkar1.jpg

    nkar2.jpg
    Հարգելի Գայանե,շնորհակալ եմ գրառման համար:Համամիտ եմ,որ ուսուցման գործընթացում ցուցադրումների կիրառումը նպաստում և բարձրացնում է աշակերտների ակտիվության մակարդակը:Ծեր ցուցադրած պաշարը (տես «Վիետի թեորեմը» պաշարի ցուցադրումը` http://lib.armedu.am/resource/10746 ),ինչպես և մնացած ստեղծած պաշարները հրաշալի են,որոնք շատ են օգնում մեզ`ուսուցիչներիս,դասապրոցեսը`ավելի արդյունավետ,իսկ մատուցվող նյութը`դիտողական և դյուրըմբռնելի դարձնելու համար,որի արդյունքում էլ աշակերտները դառնում են ուսման գործընթացի ակտիվ մասնակիցներ : Շնորհակալություն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), Գայանե Սիմոնյան (13.10.2017)

  13. #17
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջուլիետա, աշակերտներին հաճախ հետաքրքրում են տրամաբանական խաղերը մաթեմատիկայից: Նրանք հաճույքով մտնում են աշխատանքի մեջ և սկսում ակտիվ աշխատել:
    Հարգելի ՄետՀ,շնորհակալ եմ թեմայում գրառում կատարելու համար:Իհարկե մաթեմատիկա առարկայի հանդեպ սերն ու հետաքրքրությունն առավել ամուր արմատավորելու համար ,ինչպես նաև ակտիվության մակարդակը բարձրացնելու համար հաճախ կարելի է դասապրոցեսում կիրառել տրամաբանական խնդիրներ,կատակ խնդիրներ ,հանելուկներ ,որոնք էլ բորբոքում են աշակերտների հետաքրքրությունները,սովորեցնում են մտածել և գործել ինքնուրույն:Շնորհակալություն:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), Գայանե Սիմոնյան (13.10.2017)

  15. #18
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    1
    Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասավանդած առարկան: Ուսուցիչը պետք է կարողանա ստեղծագործաբար մոտենա դասին և ամեն անգամ մի նոր հետաքրքրությամբ մատուցի նյութը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.10.2017), JULII (20.10.2017), Գայանե Սիմոնյան (19.10.2017)

  17. #19
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև առարկայի գաղտնիքները սովորեցնելը նախ պետք է դասարանում ստեղծել փոխադարձ սիրո ու համակրանքի մթնոլորտ: Շատ կարևոր է, որ ուսումնական գործունեության մեջ աշակերտը համակրի ուսուցչին, հետևաբար կհամակրի նաև նրա դասավանդած առարկան: Ուսուցիչը պետք է կարողանա ստեղծագործաբար մոտենա դասին և ամեն անգամ մի նոր հետաքրքրությամբ մատուցի նյութը:
    Հարգելի ՄետՀ,անշուշտ Դուք ճիշտ եք,դասը հետաքրքիր դարձնելը,փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ ստեղծելը մանկավարժական վարպետության էական կողմերից մեկն է,որին կարելի է հասնել ուսուցչի գեղեցիկ,բովանդակալից,ճշգրիտ շարադրանքի միջոցով,համեմված տեղին կատարված կատակներով և սրախոսություններով,թևավոր արտահայտություններով և այլն:Շնորհակալություն:

  18. #20
    Սկսնակ մասնակից JULII-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2016
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջուլիա թեման հետաքրքիր է նաև քիմիայի ուսուցիչների համար, քանի որ մեծ մասին թվում է , թե քիմիան բարդ, անհասկանալի առարկա է : Բայց չէ ,որ քիմիան հենց մեր կյանքն է, և որպեսզի սովորողների ակտիվությունը մեծանա դասաժամին օգտագործում եմ վիկտորինաներ,խաղային գործունեություն պահանջող առաջադրանքներ,թեմային համապատասխան ցուցադրություններ,խնդրահարույց իրավիճակներ, հաճախակի նաև՝ խմբային աշխատանքներ:Հոդվածի համար ասեմ ,որ ինձ համար այն շատ հետարքիր և ուսանելի էր,իսկ խնդիրները ,իհարկե ,օգտակար և կիրառելի Ձեր գործընկերների համար:
    Հարգելի Anushmarg ,շնորհակալ եմ թեմայում գրառում կատարելու համար:Ուրախ եմ ,որ հոդվածը Ձեզ դուր է եկել ,խնդիրները համարել եք կիրառելի և օգտակար,կրկնակի ուրախ եմ ,որ թեման հետաքրքրել է նաև քիմիայի ուսուցիչներին:Շնորհակալություն:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն
    Հեղինակ՝ Gayane Lachinyan, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: Երեկ, 01:21
  2. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 07.11.2017, 16:36
  3. Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում
    Հեղինակ՝ Գարեգին Քարհանյան, բաժին` Տնօրենների անկյուն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 13.06.2017, 16:28
  4. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 16.02.2017, 21:50
  5. Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2011, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •