Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ինտերնետային կախվածություն

  1. #21
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    145
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի գործընկերներ երեխաների համակարգչային կախվածության վերաբերյալ առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ նյութերին և մտածլ մեր երեխաների և ինչու չէ մեծերի առողջության մասին.
    https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6750- այս նյութում առաջարկվում է թեստ որի միջոցով կարող եք պարզել, ունե՞ք, արդյոք, համակարգչային կախվածություն, թե՞ ոչ:

    https://168.am/2017/08/12/829363.html
    http://www.haynews.am/hy/1502542067
    http://www.haynews.am/hy/1502542067
    Վերջին խմբագրող՝ Կարինե Մարգարյան: 12.08.2017, 19:45:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Ժամանակակից դեռահասների շրջանում արդեն ձևավորվել է յուրօրինակ մի խումբ, որը, լինելով հասարակության մեջ, ապրում է մեկուսացված , նրանք կամավոր են հայտնվում այդ իրավիճակում` չունենալով անձնական ու հասարակական հարաբերությունների փորձ: Վիրտուալ սոցիումն իր բազմաթիվ թելերով օր – օրի կլանում է նրանց, ոչ միայն հեռացնելով տվյալ տարիքային խմբին բնորոշ ակտիվ վարքագծից, այլև ամեն վայրկյան ապացուցում ինտերնետ կապի անհրաժեշտությունը: Իհարկե, պարզամտություն է ենթադրել, որ սահմանափակումների կամ արգելքների միջոցով հնարավոր է այս <<նոր խմբին>> կտրել տեղեկատվական տեխնոլոգիաներից և վիրտուալ իրականությունից, սակայն հակակշիռներ ներդնել ու հաշվեկշռի բերել նրանց առօրյան ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Համակարգիչները դարձել են սովորողների առօրեայի անբաժանելի մասը և կարող են լինել նրանց առողջությանը սպառնացող միջոց: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տեղեկանալ առողջության վրա համակարգիչների վնասակար ազդեցության մասին և գտնենք այդ վնասակար ներգործությունը նվազագույնին հասցնելու ուղիներ:
    Երեխայի առողջությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնցից ոչ բոլորն են մեր կողմից կառավարելի: Սակայն, մեր` մեծերիս իրավասության շրջանակներում է անել այնպես, որպեսզի դրանց մի մասը չնպաստի երեխաների առողջության վատթարացմանը:
    Այսօր համակարգիչների կիրառման բնագավառն այքան է ընդլայնվել, որ այն հանդես է գալիս ինչպես բարդ խնդիրների լուծման, այնպես էլ հանգստի ու զվարճանքի կազմակերպման միջոց:
    Այսօր համակարգիչը դպրոցում դիտարկվում է որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկը, որն զգալիորեն ընդլայնում է ուսումնական նյութի դասավանդման, որոնման, հաղորդման և յուրացման հնարավորությունները: Հետևաբար, համակարգիչները դարձել են երեխաների առօրեայի անբաժանելի մասը: Դրանցով զբաղվելիս, աշխատաժամանակի ոչ ճիշտ կազմակերպման պատճառով հմակարգիչը կարող է սպառնալ առողջությանը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Վալեր (26.10.2017), Գայանե Սիմոնյան (15.08.2017), Թագուհի Մամյան (16.08.2017), Կարինե Մարգարյան (16.08.2017), Նոնա Բադալյան (16.08.2017)

  7. #24
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Իրական կյանքի որոշ իրավիճակներում,այլ մարդկանց հետ շփվելիս երեխան համակարգչում փնտրում է այն,ինչ ինքը չի գտնում գրքերում,հեռուստացույց դիտելիս,ընկերների հետ շփվելիս և ընդհանրապես միջանձնային հարաբերություններում:Մեր նպատակներից մեկն այն է,որ սովորողների մոտ ձևավորենք գիտակցված վերաբերմունք սեփական առողջության պահպանման և ամրապնդման նկատմամբ և դրանով նպաստենք աճող սերնդի ներդաշնակ զարգացմանը,ֆիզիկական,մտավոր ու հոգեկան վիճակի բարելավմանը,առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Վալեր (26.10.2017), Գայանե Սիմոնյան (17.08.2017), Թագուհի Մամյան (16.08.2017), Կարինե Մարգարյան (16.08.2017), Նոնա Բադալյան (16.08.2017)

  9. #25
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում AnushGH-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ 1994 թվականին Քիմբերլի Յանգը ձևակերպել է համացանցային կախվածության 4 հատկանիշ.

    1. Էլեկտրոնային փոստը ստուգելու մշտական պարտադրված ցանկություն:

    2. Սպասողական վիճակ, թե երբ եք նորից մտնելու համացանց:

    3. Շրջապատի դժգոհությունը, որ շատ ժամանակ եք անցկացնում համացանցում:

    4. Շրջապատի դժգոհությունը, որ շատ գումար եք ծախսում համացանցում:

    Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից
    Շնորհակալություն հարգելի Անուշ,համամիտ եմ,բոլորս էլ ինչ-որ չափով այպիսի կախվածություն ունենք,ուղղակի մենք գիտակցված վերաբեմունք ենք ցուցաբերում,ցանկալի է,որ բոլորն էլ հասնեն դրան:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Վալեր (26.10.2017), Գայանե Սիմոնյան (15.08.2017), Կարինե Մարգարյան (16.08.2017), Նոնա Բադալյան (15.08.2017)

  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2015
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե, շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:Առաջարկում եմ դիտել տեսանյութը https://www.youtube.com/watch?v=7YpdspmsYOg

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Համակարգիչը առողջությանը սպառնացող նոր միջոց է, ժամանակակից ընկեր և օգնական, կախված է նրանից թե ինչպիսի մոտեցում կցուցաբերվի համակաիրգչով աշխատանքի կազմակերպմանը:
    Այսօր համակարգչի առջև նստում են նաև փոքրերը: Եթե մանկապարտեզում նրանց համակարգչի առջև երկար նստել թույլ չեն տալիս, սակայն տանը նրանք անվերահսկելի են: Արդյունքում երեխան երեկոյան գրգռված է և անկառավարելի, իսկ քնած ժամանակ շատ անհանգիստ է. անվերջ արթնանում է և արթնացնում ծնողներին:
    Մեծ է լինում ծնողների զարմանքը, երբ տեղեկանում են, որ այս ամենի մեղավորը համակարգիչն է: Չնայած, կան շատ ծնողներ, որոնք միտումնավոր՝ իրենց հանգստի համար են երեխային թույլատրում համակարգչից օգտվել երկար ժամանակով:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    [QUOTE=Կարինե Մարգարյան;22086]Հարգելի գործընկերներ երեխաների համակարգչային կախվածության վերաբերյալ առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ նյութերին և մտածլ մեր երեխաների և ինչու չէ մեծերի առողջության մասին.
    https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6750- այս նյութում առաջարկվում է թեստ որի միջոցով կարող եք պարզել, ունե՞ք, արդյոք, համակարգչային կախվածություն, թե՞ ոչ:

    https://168.am/2017/08/12/829363.html
    http://www.haynews.am/hy/1502542067

    Շնորհակալություն հարգելի Կարինե հետաքրքիր նյութի համար:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Վալեր (26.10.2017), Գայանե Սիմոնյան (17.08.2017), Թագուհի Մամյան (27.08.2017), Կարինե Մարգարյան (16.08.2017), Նոնա Բադալյան (21.08.2017)

  17. #29
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Շնորհակալություն հարգելի Նոնա, համամիտ եմ Ձեզ հետ: Կան մի շարք բացասական գործոններ, որոնց ազդեցության մասին մենք մտածում ենք ոչ հաճախ:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վալեր (26.10.2017), Կարինե Մարգարյան (21.08.2017), Նոնա Բադալյան (21.08.2017)

  19. #30
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Առողջության վրա բացասական անդրադարձող կարևոր գործոն է նյարդահուզական լարվածությունը:Գաղտնիք չէ, որ հատկապես խաղային ծրագրերով համակարգչի շփումը ուղեկցվում է ուժեղ նյարդային լարվածությամբ: նյարդային երևույթների կուտակումը երեխայի մեջ առաջացնում է բացահայտ հոգնածություն: Աշխատելով համակարգչի հետ նա յուրահատուկ հուզական սթրես է ապրում: Նույնիսկ սպասելն ուղեկցվում է մակերիկամի կեղևի հորմոնի զգալի ավելացմամբ: Անհրաժեշտ է նաև, որ ծնողները հետևեն թե ինչ բնույթի խաղերով են նրանք զբաղվումՙ և երեխաներին հետ պահեն դաժան, չար, ոչ գեղագիտական խաղերից, միաժամանակ ուշադրություն դարձնեն այն կայք-էջերին, որոնք դեռահասները հաճախում են ինտերնետում:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (19.08.2017), Վալեր (26.10.2017), Կարինե Մարգարյան (21.08.2017), Մարիամ Իգիթյան (21.08.2017), Նոնա Բադալյան (21.08.2017), Parandzem (19.08.2017)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •