Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Ինտերնետային կախվածություն

  1. #11
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Դեռահասների կրթադաստիարակչական գործընթացը, լինելով բազմաշերտ և բազմակողմ, պահանջում է ներգրավված մի շարք սոցիալական ինստիտուտների նպատակային ու համակարգված մասնակցություն` նախանշված ցանկալի արդյունքի հասնելու համար: Հետևաբար, առաջացած յուրաքանչյուր մարտահրավերի դիմակայումը դառնում է բոլոր մասնակիցների առաջնահերթ խնդիրներից, այլապես վտանգվում է գործընթացի նպատակը, որը ոչ միայն շատ երկրներում օրենսդրորեն ամրագրված պահանջներ են, այլև լուրջ սպառնալիք պետության և հասարակության ապագայի նկատմամբ:

    Հանրակրթության մասին ՀՀ օրենք, հ-5, /ընդունվել է 10. 07. 2009/: Об образовании в Российской Федерации, ст.- 3. Федеральный закон Российской Федерации от 29 декабря
    2012 г. N 273-ФЗ. Об общем среднем образовании, ст.- 5, Закон Республики Беларусь, 5 июля
    2006 г. № 141-з и т. д.

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2016
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Այսօր ինտերնետը մարդկանց հնարավորություն է տալիս արագ տեղեկատվություն ստանալ, տեսանյութեր ու ֆիլմեր դիտել, փոստեր ստուգել, օգտվել սոցիալական կայքերից: Սակայն դրա հետ մեկտեղ, քիչ չեն այն մարդիկ, ովքեր կորցնելով ժամանակի զգացողությունը, ժամերով, նույնիսկ օրերով նստում են համակարգչի էկրանի առջև, մոռանում են սնվելու, քնելու մասին և իրենց կյանքն անցկացնում են վիրտուալ աշխարհում: Այս երևույթը մեկ բառով կոչվում է ինտերնետային կախվածություն և իմ կարծիքով ժամանակի հետ գնալով խորանում է այն:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2017
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    հարգելի Մարինե, թեման իրոք լուրջ է և հրատապ, այնքան,որ նույնիսկ անհրաժեշտ էդարձնել դպրոցական առարկա

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Դեռահասների վրա տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների բացասական ազդեցության նվազեցման կամ չեղոքացման գործընթացի շրջանակում` առաջարկել էինք, ի թիվս այլ գործիքների, դպրոցներում ներդնել նաև մեդիակրթության պարզեցված դասընթացներ, որոնք հնարավորություն կտան նրանց խուսափել որոշակի վտանգներից:: Սակայն հարկ է նշել, որ տեխնիկական առաջընթացի տեմպերը և առաջարկվող <<վտանգավոր>> ծառայությունների բազմազանությունն այնպիսին է, որ արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են ոչ միայն անընդհատ փոփոխություններ, այդ դասընթացներում, այլև համալիր մոտեցումներ: Ակնհայտ է, որ կրթադաստիարակչական գործընթացի իրականացման գլխավոր մասնակիցներն են ընտանիքն ու դպրոցը, որոնք նոր պայմաններում ունեն մշտական աջակցության և ուղղորդման կարիք:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (04.08.2017), gayane0803 (06.08.2017), Վալեր (26.10.2017), Վախթանգ Դավթյան (17.02.2018), Ալլա Ղալայան (09.03.2018), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Էմմա Խաչատրյան (16.02.2018), Թագուհի Մամյան (07.08.2017), Թամարա Ալիխանյան (15.02.2018), Կարինե Մարգարյան (07.08.2017), Մարիամ Իգիթյան (09.04.2018), Նոնա Բադալյան (16.08.2017)

  9. #15
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Տարիներ առաջ դեռահասի դաստիարակության գործընթացն առավել կառավարելի ու արդյունավետ դարձնելու նպատակով, ծնողները փորձում էին դպրոցի հետ համագործակցությամբ, ուշադրության կենտրոնում պահել <<փողոցի>> հնարավոր բացասական ազդեցությունը: Որպես կանոն ծնողներից շատերը գիտեին իրենց երեխայի շրջապատում ապրող այն մարդկանց, որոնց հետ շփումը ցանկալի չէր ու փորձում էին հնարավորինս սահմանափակել դեռահասի տվյալ շրջապատում ֆիզիկական ներկայությունը: Մինչև դեռահասի որոշակի կայուն հոգեվիճակի հասնելը կամ նմանատիպ <<հակասոցիալական>> վարքով անձանց նկատմամբ հասարակական համապատասխան կարծիքի ձևավորումն ու դրանից բխող իրավական կամ բարոյական վերաբերմունքի դրսևորումը, ծնողների նման գործողությունները տալիս էին իրենց արդյունքը` նվազեցնելով աղդեցության հնարավորությունները: Սակայն այսօր դեռահասը, ֆիզիկապես գտնվելով առաջին հայացքից ապահով տարածքում, դարձել է առավել անպաշտպան, որովհետև <<համաշխարհային փողոցը>> դարձել է նրա մշտական ուղեկիցն ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    83
    Մեջբերում Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարիներ առաջ դեռահասի դաստիարակության գործընթացն առավել կառավարելի ու արդյունավետ դարձնելու նպատակով, ծնողները փորձում էին դպրոցի հետ համագործակցությամբ, ուշադրության կենտրոնում պահել <<փողոցի>> հնարավոր բացասական ազդեցությունը: Որպես կանոն ծնողներից շատերը գիտեին իրենց երեխայի շրջապատում ապրող այն մարդկանց, որոնց հետ շփումը ցանկալի չէր ու փորձում էին հնարավորինս սահմանափակել դեռահասի տվյալ շրջապատում ֆիզիկական ներկայությունը: Մինչև դեռահասի որոշակի կայուն հոգեվիճակի հասնելը կամ նմանատիպ <<հակասոցիալական>> վարքով անձանց նկատմամբ հասարակական համապատասխան կարծիքի ձևավորումն ու դրանից բխող իրավական կամ բարոյական վերաբերմունքի դրսևորումը, ծնողների նման գործողությունները տալիս էին իրենց արդյունքը` նվազեցնելով աղդեցության հնարավորությունները: Սակայն այսօր դեռահասը, ֆիզիկապես գտնվելով առաջին հայացքից ապահով տարածքում, դարձել է առավել անպաշտպան, որովհետև <<համաշխարհային փողոցը>> դարձել է նրա մշտական ուղեկիցն ինչպես ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում:
    Ինֆորմացիոն աշխարհն իր բոլոր դրսևորումներով ազդում է մարդու արժեքային համակարգի, արժեքային կողմնորոշումների ու դիրքորոշումների, նպատակների ու ցանկությունների, երազանքների ու իդեալների ձևավորման, մարդկային փոխհարաբերությունների կառուցման վրա:
    Համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն այն է, որ այստեղ չի վերահսկվում ինֆորմացիան, չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն: Նախադպրոցական տարիքը, առավել ևս դեռահասության տարիքը սեռային ինքնագիտակցության, սեռական նույնականության ձևավորման, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարևոր շրջաններն են:
    http://archive2.ankakh.com/?p=78318

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Շնորհակալություն հարգելի gaya71,համամիտ եմ Ձեզ հետ,պետք է նաև ծնողները ինչ-որ ձևով վերահսկեն:

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (10.08.2017), Վալեր (26.10.2017), Վախթանգ Դավթյան (17.02.2018), Ալլա Ղալայան (09.03.2018), Ալվարդ_Մ (12.08.2017), Թամարա Ալիխանյան (15.02.2018), Կարինե Մարգարյան (10.08.2017), Մարիամ Իգիթյան (09.04.2018), Նոնա Բադալյան (16.08.2017)

  15. #18
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    <<Համաշխարհային փողոցում>> երբեմնի ծանոթ, սոցիալական ոչ ընդունելի վարքով անձը չէ, այլ շատ հաճախ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, հաղորդակցման և համողելու հմտություններին, հոգեբանական ազդեցության հնարքներին տիրապետող անձը կամ խումբը, որը հասակակից օգտատիրոջ կեղծ անվան տակ, բարեկամության ու շփման առաջարկի միջոցով, փորձում է մասնակցություն ունենալ դեռահասի աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորման գործընթացում: Գուցե ոմանք սա դիտարկեն վտանգի ուռճացում, սակայն աշխարհաքաղաքական նոր զարգացումներն ու դեռահասների մասնակցության խթանումը որոշ տարածաշրջանային էթնիկ, կրոնական և սոցիալական հակամարտություններում ապացուցում են այդ :
    http://video-ner.ru/index.php?newsid=7624 /հասանելի է 27. 07. 2015 թ./

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gaya71 (10.08.2017), Վալեր (26.10.2017), Վախթանգ Դավթյան (17.02.2018), Ալլա Ղալայան (09.03.2018), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (09.08.2017), Թագուհի Մամյան (12.08.2017), Թամարա Ալիխանյան (15.02.2018), Կարինե Մարգարյան (10.08.2017), Մարիամ Իգիթյան (09.04.2018), Նոնա Բադալյան (16.08.2017)

  17. #19
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Սերունդների միջև գաղափարական ու արժեհամակարգային տարբերությունները բնորոշ են եղել բոլոր ժամանակաշրջաններին, սակայն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումն առավել տեսանելի ու երբեմն նույնիսկ բևեռային են դարձնում դրանք: Որպես օրինակ դիտարկենք հիմա աշխարհում խիստ մոդայիկ դարձած ինքնալուսանկարում երևույթը, որով այսօր համակված են ինչպես հանրային ճանաչում ունեցողները, այնպես էլ դեռահասները: Որպես օրինակ դիտարկենք հիմա աշխարհում խիստ մոդայիկ դարձած ինքնալուսանկարում երևույթը, որով այսօր համակված են ինչպես հանրային ճանաչում ունեցողները, այնպես էլ դեռահասները: Մեզանից յուրաքանչյուրը լավ կհիշի մեծ մասսայականություն ունեցող <<Դե, սպասիր>> մուլտֆիլմի / ռեժ. Վ. Կոտյոնոչկին, սցենարիստներ. Ֆ. Կամով, Ա. Կուռլյանդսկի, Ա. Խայտ /4 –րդ մասը, երբ <<մարզիկ Գայլը>>, մարզադաշտի աստիճաններին, վերցնելով լուսանըկարչական ապարատը, ինքն իրեն է լուսանկարում տարբեր դիրքերից: Այս փոքրիկ դրվագը հերոսին բնութագրում էր որպես ինքնահավան, ինքնասիրահարված, մեծամիտ, փառասեր, անհամեստ, որն էլ, իր հերթին, նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք էր դրսևորում: Այսօր արդեն նման գործողությունը դարձել է սովորական և նման վերաբերմունք չի առաջացնում: Նույնիսկ ավելին, բնավորության որոշակի գծեր, սոցիալական որակներ և շրջապատում վարքի դրսևորումներ, որոնք անցյալում ընկալվում էին որպես բացասական, այժմ ընկալվում են որպես անձի արժանիքներ:
    https://www.youtube.com/watch?v=mD6iIrXR1v0

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), Վալեր (26.10.2017), Վախթանգ Դավթյան (17.02.2018), Ալլա Ղալայան (09.03.2018), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (12.08.2017), Թագուհի Մամյան (12.08.2017), Թամարա Ալիխանյան (15.02.2018), Մարիամ Իգիթյան (09.04.2018), Նոնա Բադալյան (16.08.2017)

  19. #20
    Մոդերատոր AnushGH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2013
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    118
    Դեռ 1994 թվականին Քիմբերլի Յանգը ձևակերպել է համացանցային կախվածության 4 հատկանիշ.

    1. Էլեկտրոնային փոստը ստուգելու մշտական պարտադրված ցանկություն:

    2. Սպասողական վիճակ, թե երբ եք նորից մտնելու համացանց:

    3. Շրջապատի դժգոհությունը, որ շատ ժամանակ եք անցկացնում համացանցում:

    4. Շրջապատի դժգոհությունը, որ շատ գումար եք ծախսում համացանցում:

    Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •