Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ինտերնետային կախվածություն

  1. #1
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8

    Ինտերնետային կախվածություն

    21-րդ դարի առաջին 17 տարիներն ակնհայտորեն փաստում են, որ այս դարն առնվազն լինելու է տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակության լայն շերտերին ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն ֆինանսական հաշվառման, կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում` այն առավել համակարգված ու ամբողջական դարձնելու համար: Եթե այդ տեխնոլոգիաների տիրապետման հմտությունները տարիներ առաջ դիտարկվում էին որպես մասնագետի առավելություններ, ապա այսօր այն դարձել է ընդամենը ժամանակակից մարդու պարտադիր պահանջներից մեկը: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները շատ կարճ ժամանակահատվածում այնպես գրավեցին անձի, մասնավորապես դեռահասների առօրյայի հիմնական մասը, որ նույնիսկ որոշ երկրներում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան բուժական ծրագրեր իրականացնել : Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ այլ կախվածությունների կողքին, առկա է ևս մեկը, որը կոչվում է ինտերնետային կախվածություն և հիմնականում սպառնում է դեռահասներին` ազդելով նրանց վարքագծի և հոգեկան առողջության վրա:

    Առաջարկում եմ կիսվել Ձեր փորձով:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (27.07.2017), AnushGH (27.07.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (26.07.2017), manush (27.07.2017), Վալեր (26.10.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Սարգսյան Ծովինար (01.08.2017), ՍարգսյանԱնահիտ (30.08.2017), Սոֆյա Առաքելյան (27.11.2017), Ազատուհի Քոչարյան (08.12.2017), Ալվարդ Հարությունյան (28.11.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Բելա Ջիվանշիրյան (06.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Դիանա Աղասարյան (10.12.2017), Էմմա Խաչատրյան (21.11.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (21.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017), Ruben (29.07.2017)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե այս երևույթն իսկապես պրոբլեմ է այսօր և դրա դեմ պետք է պայքարել;

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Այո,հարգելի Կառա,բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (27.07.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ազատուհի Քոչարյան (08.12.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Դիանա Աղասարյան (27.11.2017), Էմմա Խաչատրյան (21.11.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարիամ Իգիթյան (21.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017)

  7. #4
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    << Ինտերնետային կախվածության հակված դեռահասի վարքն առանձնանում է զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի >> : Կարևոր առանձնահատկություններից է դիտարկվում զգացմունքայնությունը և անհանգստությունը վտանգների նկատմամբ, որով և պայմանավորված է փախուստը <<դաժան>> իրականությունից:
    Տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները ձևավորում են այլընտրանքային մի նոր վիրտուալ իրականություն, որն առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում դեռահասի համար: Այստեղ նա հնարավորություն ունի ստանձնել առաջատարի ցանկալի կարգավիճակը, սեփական երազանքներին ու պատկերացումներին համապատասխան ձևավորել <<շրջապատող աշխարհը>>, կառավարել զարգացումների ընթացքն ու ընդամենը մեկ ձեռքի շարժումով չեզոքացնել ամեն տեսակի վտանգները:

    1.Как лечат интернет-зависимых в Китае: репортаж Нью-Йорк Таймс
    http://http://megamozg.ru/post/2606/
    2.В. Л. Малыгин, Ю. А. Меркурьева, Н. С. Хомерики, А. А. Антоненко, Е. А. Смирнова.
    Особенности личности подростков, склонных к интернет-зависимому поведению. Журнал
    неврологии и психиатрии им. С. С. Корсакова. 2011, 4, с. 105-108.
    http://www.xomeriki.ru/page_html.php?page=49

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալեր (26.10.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Էմմա Խաչատրյան (21.11.2017), Թագուհի Մամյան (27.07.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (02.08.2017)

  9. #5
    Մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե, շատ արդիական թեմա եք քննարկում: Ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից: Սակայն դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է: Նրանց պետք է տեղեկացնել համացանցի անվտանգ օգտագործման կանոները, որոնց խիստ հետևելով կարելի է կանխել համացանցի վտանգները`տվյալ դեպքում ինտերնետային կախվածությունը:

    http://onevroze.ru/chto-takoe-intern...zbavitsya.html
    Վերջին խմբագրող՝ Թագուհի Մամյան: 27.07.2017, 18:50:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Բելա Ջիվանշիրյան (06.08.2017), Գայանե Սիմոնյան (27.07.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Դիանա Աղասարյան (27.11.2017), Էմմա Խաչատրյան (21.11.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարինե Յարմալոյան (27.07.2017), Նոնա Բադալյան (29.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (02.08.2017)

  11. #6
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Շնորհակալություն հարգելի Թագուհի:Այո,նոր վիրտուալ իրականությունը բնավ էլ մանկական տարիների հեքիաթային աշխարհի շարունակությունը չէ, որտեղ բարին միշտ հաղթում է` հավատ ներշնչելով վաղվա օրվա ու լուսավոր ապագայի նկատմամբ, միաժամանակ հիմքեր ստեղծելով աշխարհայացքի ու արժեքային համակարգի ձևավորման համար: Այն այլընտրանքային իրականություն է, միրաժ, որը ոչ միայն գայթակղում ու հրապուրում է անձին, այլև ազատում նրան իր առջև կանգնած առկա խնդիրներին լուծումներ գտնելու դժվարությունից:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալեր (26.10.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (29.07.2017)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե, շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:Դեռահասների մոտ այդ կախվածության աստիճանն ավելի մեծ է:Ակնհայտ է,որ ինտերնետային կախվածության վտանգը սպառնում է բոլորիս` անկախ տարիքից:Հետևելով համացանցի անվտանգ օգտագործման կանոներին կարելի է ինչ-որ ձևով կանխել համացանցի վտանգները:Բժիշկներն ու հոգեբաններն իրենց ուսումնասիրություններում արդեն փորձել են ուրվագծել այդ կախվածության նկատմամբ հակումներ ունեցող դեռահասների հոգեբանական նկարագրի հիմնական առանձնահատկությունները: Դեռահասի վարքն առանձնանում է միաժամանակ բևեռային զգացմունքներ ունենալու հակվածությամբ, զգացմունքային ընդհանուր անկայունությամբ, հեշտ դյուրագրգռությամբ. նույնիսկ թույլ արտաքին ազդեցությունն այդ դեռահասին հասցնում է գրգռված հոգեվիճակի:Դեռահասին առավել գրավիչ ու հարմարավետ է դառնում վիրտուալ իրականութունը:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (12.08.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալեր (26.10.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Մարինե Յարմալոյան (29.07.2017)

  15. #8
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    97
    Հեղինակության աստիճան
    8
    Շնորհակալություն հարգելի Նոնա:
    Այո,այսօր տեղեկատվական և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների տարածվածության պայմաններում ինտերնետային կախվածությունը դարձել է ուսումնադաստիարակչական գործընթացի հիմնախնդիրներից մեկը:
    Դեռահասների շրջանում տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների տարածվածութունը հիմք է տալիս ենթադրել, որ ինտերնետ կախվածության հակվածությունն առկա է գրեթե բոլորի մոտ` պայմանավորված տվյալ երկրում տեխնիկական առաջընթացի աստիճանով: ՈՒստի կարող ենք փաստել, որ այս տեխնոլոգիաները նոր հնարավորություններ բացելով կրթության կազմակերպման համար, միաժամանակ լուրջ մարտահրավերներ են նետել մանկավարժությանը որպես գիտություն և որպես սոցիալ- մշակույթային գործընթաց:

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (06.08.2017), gayane0803 (31.07.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Վալեր (26.10.2017), Վալյա Կոլոլյան (21.08.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (30.07.2017), Եղինյան (02.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.07.2017
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Այս դարը տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակությանը ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Վալեր (26.10.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Գևորգյան Աննա (02.08.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017), Մարինե Յարմալոյան (02.08.2017)

  19. #10
    Մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    1
    Կան մարդիկ, որոնց կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է և հաճախ հանդիսանում է միակ շփման ձևը: Որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի է ասել բժշկական խնդիր:
    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ http://www.hogeban.info/netaddiction.php կայքում տեղադրված ինտերնետ-կախվածության մասին նյութը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Վալեր (26.10.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (04.08.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017), Մարինե Յարմալոյան (01.08.2017), Նոնա Բադալյան (16.08.2017)

Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •