Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Քննարկում

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0

    Քննարկում

    Հարգելի կոլեգաներ,ինչպես կվարվեիք,եթե դասարանում ունենայիք աղանդավոր ծնողների երեխա,ով հրաժարվում է մասնակցել դասարանական միջոցառումներին,էքսկուրսիաներին,բաց դասերին։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե, առաջին հերթին ծնողին կներկայացնեի իր իրավունքներն ու պարտականությունները, այնուհետև հետամուտ կլինեի ծնողի կողմից դրանց իրականացմանը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2017
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի' Մարինե, շատ ցավոտ և արդիական հարց եք բարձրացրել: Այսօր բազմաթիվ տարաբնույթ աղանդներ անարգել գործում և իրենց ցանցն են գցում մեր շատ հայրենակիցների:
    Դժվար է աղանդավոր ծնողին այլ բան բացատրել, երբ նա համոզված է, որ իր երեխային դպրոցական և արտադպրոցական միջոցառումներից զերծ պահելը բացարձակ ճշմարտություն է:
    Որովհետև ինքն արդեն տևական ժամանակ լսում է դրա մասին , հրահանգներ ստանում և համոզված է իր ճշմարտացիության մեջ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (16.07.2017), Թագուհի Մամյան (07.08.2017), Լիլիթ (18.07.2017), Մարինե Խաչատրյան (14.07.2017), Մարինե Հ. (24.07.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Կարծում եմ՝ նրանցից պետք է պահանջենք, որ դպրոցում լինեն ծնողի դերում, հետևեն դպրոցի հետ առնչվող իրենց ծնողական պարտականություններին:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Ռչ մի կերպ չեն ընդունում և չեն էլ ուզում լսել ուսուցչին։Չի մասնակցելու և վերջ։Բայց ամենացավալին այն է,որ բազմաշնորհ ու խելացի,կոկիկ աշակերտ է,սակայն հայրենասիրական թեմաները,Հայոց բանակին նվիրված դասերը չի սովորում,դասարանում դասընկերոջ ծննդյան տորթից անգամ չի օգտվում։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Իսկ Դուք փորձել եք նրան բացատրել, որ նա դպրոցում աշակերտ է, իր դասընկերների, իր երկրի, ժողովրդի հանդեպ պարտականություններ ունի, որոնցից չպետք է հրաժարվի, այլապես կհայտնվի ՙՙմերժվածների ՚՚ ցուցակում: Գիտեմ, որ դա արած կլինեք, բայց մի հանձնվեք, գոնե դասարանում հետևեք, պահանջեք, որ իր պարտականությունները կատարի, հետո միայն գնա իր ՙՙիրավունքների ՚՚ հետևից:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2017
    Գրառումներ
    20
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն,հարգելի Հովհաննիսյան,դարձյալ կփորձեմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ դասարանում ես ունեմ նման աշակերտ ։ Չի մասնակցում ծննդյան տոնորին , Ամանորի և հայրենիքի հետ կապված միջոցառումներին։Սակայն հայրենիքի հետ կապված դասերը սովորում է գերազանց։ Բազմիցս խոսել եմ ծնողի հետ, առաջարկել եմ երեխային չթելադրի իր կամքը , ազատ թողնի։ Սակայն նա պնդում է , որ իր երեխան մինչև չափահաս դառնալը իր ընտրած ճանապարհով պետք է գնա։ Եվ ես չեմ ստիպում իր երեխային մասնակցել , քանի որ դա իրենց ընտրությունն է ։ Այս տարի <<Հայոց բանակ 25>> խորագրով միջոցառմանը չմասնակցեց։

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Այդ հարցում վատն այն է, որ մեր պետությունն իրավունք է տվել նրանց գործելու, մենք պետք է մտածենք նաև այն մասին, որ կանխենք դրա տարածումը, միգուցե աշխատենք այդ ուղղությամբ աշակերտների հետ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ հարցում վատն այն է, որ մեր պետությունն իրավունք է տվել նրանց գործելու, մենք պետք է մտածենք նաև այն մասին, որ կանխենք դրա տարածումը, միգուցե աշխատենք այդ ուղղությամբ աշակերտների հետ:
    Հարգելի Ֆլորա ես համամիտ եմ Ձեզ հետ։ Սակայն նրանց հետ շփումը , լեզու գտնելը շատ բարդ է ։ Նրանք միշտ իրենցն են պնդում։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •