Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0

    Հովհաննես Շիրազ ՙՙԷքսպրոմտՙՙ

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ <<ԷՔՍՊՐՈՄՏ>>-Ը
    Փուլ 1.
    Նյութը նախատեսված է ուսուցիչների համար, որից կարող են օգտվել և իրենց տվյալ դասը հետևյալ կերպ կազմակերպել: Դասը կարող է մեթոդական ուղղվածություն լինել ուսուցիչների համար:
    Փուլ 2
    Ուսուցիչը կարդալով Ավետիք Իսահակյանի տողերը Շիրազի մասին <<Շիրազի ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է զարմանալի պատկերներով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի <<Էքսպրոմտ>>-ին, բիբլիականին և այլ բանաստեղծությունների>>, վերլուծում է և ստեղծագործական իր մոտեցումն է հայտնում սովորողներին:
    Սովորողներին ցուցադրվում է դիդակտիկ նյութերը` 1.Շիրազի նկարը իր խորագրով

    2.Իր իսկ ձեռագրով գրված <<Էքսպրոմտ>>-ը


    Փուլ 3
    Ապա աշակերտներին հրահանգավորում է աշխատանքային տետրերից ընթերցել Շիրազի մասին ասույթներ, թևավոր խոսքեր: Հետո հանձնարարվում է կազմել 4-5 նախադասությունից բաղկացած շարադրանք բանաստեղծությունից հանված բանալի բառերով հավերժ, հողմ, վայրագ, խաղաղ, լեռ: Սովորողները կարդում են իրենց շարադրանքները մեջբերվում է ներկայացված շարադրանքներից երկու օրինակ. <<Խաղաղություն էր տիրում: Հպարտ լեռը` Արարատը հսկում էր երկնքին ու երկրին, բայց հանկարծ հայտվում է վայրագ թշնամին, որն ամեն ինչ ավերում է, խառնում ու անհետանում, բայց սուրբ լեռը կանգուն է մնում, աննկուն ու հավերժ>>: << Հողմն էր կատաղել շաչում էր, ճչում, մերթ ըմբոստանում ու մերթ ահարկում, բայց լեռն հավերժ կանգուն էր մնում ու իր երազում խաղաղություն տեսնում>>:
    Այնուհետև բանալի բառերից առանձնացնում են գոյականները` լեռ, հողմ: Եվ թվարկում դրանց հատկանիշները, ապա խմբավորում` վերնագրելով դրանք: Կլինի լեռ, աննկուն, հավերժ, պայքարող, հաղթող հայ ժողովուրդ, հողմ` թշնամի, ոսոխ, ավերիչ, բաշիբոզուկ, վայրագ, պատերազմ, եղեռն, չարիք:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարինե Հ. (13.07.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Բարև ձեզ նյութը նախատեսված է ուսուցիչների համար, և այն կարող է մեթոդական ուղղվածություն լինել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց ցեղասպանության ազգային - քաղաքական հիմքերը
    Հեղինակ՝ Անգին Ասլանյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 94
    Վերջինը: 10.11.2017, 20:23
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 04.05.2016, 20:16
  3. «Ֆիզիկական կուլտուրա» առարկա և դպրոցական սպորտ
    Հեղինակ՝ Այվազյան Արման, բաժին` Դպրոցական սպորտ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2015, 17:39
  4. Անսպասելի ու այնքան սպասված...
    Հեղինակ՝ սուսան1965, բաժին` Մեր հայրենիքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.02.2015, 19:32
  5. Մեր դպրոցական կյանքի ակտիվությունն անսպառ է
    Հեղինակ՝ Mane17, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.02.2012, 11:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •