+ Կատարել գրառում
Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 136 հատից

Թեմա: Համացանցը որպես կրթության որակի բարեփոխման միջոց

  1. #21
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպես նշել են վերևում , բազում են համացանցի հնարավորությունները կրթության զարգացման համար. hեռահար ուսուցում, մեծ քանակով ինֆորմացիայի հասանելիություն: Խոսենք մի փոքր առաջինի մասին: Հեռահար ուսուցումը ունի մի շարք առավելություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում կրթության որակի վրա. դասավանդողի և աշակերտի կապը տեղի է ունենում համացանցի միջոցով - դասավանդողը տալիս է հանձնարարություններ, դժվարանալու դեպքում` խորհրդատվություն, ստուգում և գնահատում է թեստերը և աշխատանքները, օգնում է պատրաստվել քննություններին: Աշակերտն ինքը կարող է ընտրել սովորելու և հանձնարարությունները կատարելու կոնկրետ ժամանակը:
    Հեռահար ուսուցում ուսուցիչը կարող է իրականացնել ամենահայտնի կայքերի միջոցով` Dsaran.am, սոցիալական ցանցերում յուրաքանչյուր դասարանի համար խմբեր և թեմաներ ստեղծելով:


    Լիզա Մարգարյան, Վանաձորի N20դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի
    Վերջին խմբագրող՝ Թագուհի Մամյան: 27.07.2017, 16:36: Պատճառ: Dsaran.am, - Dasaran.am,

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.07.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Աննա Վեքիլյան (25.07.2017), Աննա Սաքոյան (10.08.2017), Թագուհի Մամյան (16.07.2017), Կարինե Մարգարյան (20.07.2017), Նոնա Բադալյան (31.07.2017)

  3. #22
    Ավագ մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    104
    Հեղինակության աստիճան
    39
    13 ՄԻՋՈՑ GOOGLE-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Շատ հաճախ համացանցը նմանեցնում են հսկայական գրադարանի, որտեղ գրքերն անփութորեն թափված են: Որպեսզի չխճճվենք ինֆորմացիոն լաբիրինթոսում անհրաժեշտություն է առաջանում հետևել մի քանի պարզ կանոնների մեզ անհրաժեշտ ինֆորմացիան google.com-ի միջոցով փնտրելու համար: Ձեզ եմ ներկայացնում մի քանի կանոններ արդյունավետ որոնում իրականացնելու համար: Օգտվել եմ http://internest.am կայքից:

    1. Որոնում բաց թողնված բառով
    Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝ *: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»

    2. Ինչպես գտնել ցանկացածը
    Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝ | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարան Երևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:

    3. Բանալի բառեր
    Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար & նշանով: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան

    4. Ինչպես բացառել բառը
    Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

    5. Որոնում կայքում Google-ի միջոցով
    Կայքում փնտրվածը գտնելու համար կօգնի site գործառույթը: Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշել site բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, աշխատանք site:internest.am

    6. Ինչպես փնտրել փաստաթղթեր
    Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումե mime:docx

    7. Բառի նշանակություն
    Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝ define: էպոս

    8. Փոխարկիչ
    Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ, 1 inch to sm

    9. Փոխարժեք
    Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ 1 dollar to euro:

    10. Ճշտել ժամանակը և եղանակը
    Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքել time կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran

    11. Հաշվիչ
    Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3

    12. Քեշային էջի որոնում
    Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվել cache: գործառույթից: Օրինակ, cache:internest.am

    13. Թարգմանիչ
    Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն: Օրինակ` translate здравствуй into armenian
    Վերջին խմբագրող՝ Թագուհի Մամյան: 19.07.2017, 15:24:

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnushGH (16.07.2017), gaya71 (21.07.2017), gayane0803 (16.07.2017), Narine_Baghdasaryan (24.07.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Անահիտ Պետրոսյան (26.04.2018), Աննա Վեքիլյան (25.07.2017), Աննա Սաքոյան (10.08.2017), Գայանե Սիմոնյան (17.07.2017), Գայանե Հակոբյան (31.07.2017), Լուսինե Քառյան (16.01.2019), Կարինե Մարգարյան (20.07.2017), Փարանձեմ (24.07.2017), Մարինե Յարմալոյան (16.06.2018), Նոնա Բադալյան (31.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (22.07.2017), pruzan (21.07.2017)

  5. #23
    Մոդերատոր AnushGH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.12.2013
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    118
    Հարգելի Թագուհի, բավականին օգտակար ինֆորմացիա եք տեղադրել: Ինֆորատիկայի դասերին <<Որոնողական համակարգեր>> թեմայի ուսումնասիրության ժամանակ նպատակահարմար է ներկայացնել նաև ձեր կողմից տեղադրված ինֆորմացիան` 13 ՄԻՋՈՑ GOOGLE-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    83
    Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդը ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ, սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    83
    Համացանց
    Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար, ներկա ինտերնետային սերնդի
    դաստիարակությունը նոր մարտահրավերներ է նետել:
    Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին ավելին գիտեն, ուստի զարմանալի չէ, որ ծնողները հաճախ ոչ
    շահեկան վիճակում են երեխաների համեմատ:
    Քանի որ իսկապես վտանգներ կան, շատ կարևոր է ծնողների ներգրավումը երեխաների համացանցային
    կյանքի մեջ: Երեխաները կարող են շատ հմտորեն տիրապետել համակարգիչը, սակայն նրանք
    մեծահասակների կարիքն ունեն քննադատական մտածողություն ու դատողական հմտություններ
    տարբեր իրավիճակների համար զարգացնելու նոր ինֆորմացիայի և ցանցային շփումներում ժամանակ:
    Մեզանից շատերը չգիտեն, թե ինչպես են երեխաները համացանց օգտագործում, երբ բազում
    պատուհաններ են բացվում համակարգչի էկրանին և նրանց մատները սահում են ստեղնաշարի վրայով
    վտանգավոր արագությամբ:
    Մեր կայքում տեղադրված նյութերը կօգնեն ձեզ բացահայտել երեխաների կողմից սիրված
    տեխնոլոգիաներն ու զբաղմունքները:
    http://safe.am/book/InternetSafeAM.pdf

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    50
    Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը կրթական ոլորտում նպաստեց ուսուցման արդյունավետության բարձրացման վրա: Այն ինֆորմացիայի հզոր աղբյուր է:Բացի դրական կողմերից այն ունի նաԼւ իր բացասական կողմերը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Ավագ մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    104
    Հեղինակության աստիճան
    39
    Հարգելի Լիզա, շնորհակալություն գրառման համար:

    Հիրավի, անվտանգ հեռավար ուսուցումն այսօր մեծ դեր ունի կրթության ոլորտում, որը բարելավում է ուսման որակը: Անվտանգն ընդգծեցի, քանի որ համացանցում օրինական կազմակերպությունների կողքին գոյություն ունեն հեռավար ուսուցում առաջարկող կասկածելի կազմակերպություններ: Միշտ հիշենք, որ համացանցը կառավարելի միջավայր չէ և ցուցաբերենք զգուշություն, ստուգենք արդյոք լավ ենք ուսումնասիրել այս կամ այն ծրագիրը կամ կազմակերպությւոնը, որի առաջարկվող հեռավար ուսուցումն եք ընտրել: Սխալվելուց խուսափելու համար առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ գրքի հետ http://handbook.ktak.am/?p=learning:
    Հեռավար ուսուցումը սովորողին նոր հմտություններ ստանալ, նոր կարողություններ ձևավորելու, նոր ուղղություններով զարգանալու, համագործակցելու հնարավորություն է տալիս:
    Իմ օրինակով ասեմ. վերջերս մասնակցեցի ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպված <<Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ>> թեմայով հեռավար դասընթացին: Ձեռք բերեցի Moodle համակարգում աշխատելու հմտություններ, տիրապետեցի համակարգի աշխատանքային գործիքներին և ստեղծեցի փորձնական հեռավար դասընթաց` <<Adobe Photoshop-ի մի քանի հնարքներ>>: Ձեզ եմ ներկայացնում այդ դասընթացից մեկ աշխատանք`
    https://drive.google.com/file/d/0B_n...xJNlJrX2M/view
    Վերջին խմբագրող՝ Թագուհի Մամյան: 19.07.2017, 12:32: Պատճառ: Խմբագրված է հղումը՝ http://handbook.ktak.am/?p=learning

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (29.07.2017), gaya71 (21.07.2017), gayane0803 (19.07.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Աննա Վեքիլյան (25.07.2017), Աննա Սաքոյան (10.08.2017), Գայանե Սիմոնյան (17.07.2017), Գայանե Հակոբյան (31.07.2017), Լուսինե Քառյան (16.01.2019), Կարինե Մարգարյան (18.07.2017), Մարինե Յարմալոյան (03.05.2018), Նոնա Բադալյան (31.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (22.07.2017), pruzan (21.07.2017)

  15. #28
    Ավագ մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    104
    Հեղինակության աստիճան
    39
    Հարգելի Գայանե, շնորհակալություն գրառման համար և տեղադրված նյութերի համար

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.07.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Կարինե Մարգարյան (20.07.2017), Նոնա Բադալյան (31.07.2017)

  17. #29
    Ավագ մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    104
    Հեղինակության աստիճան
    39

    Առանց գովազդների բրաուզերով աշխատանքը բարելավում է ուսուցման որակը

    Շատ հաճախ որևէ բրաուզերով ինֆորմացիայի որոնման ժամանակ համակարգչի էկրանին հայտնվում են գովազդներ, անհարկի նկարներ, և երեխաներն անմտածված կամ, ինչու չէ, նաև մտածված սեղմում են դրանց վրա, շեղվում որոնման հիմնական գործընթացից: Դրանից խուսափելու համար պետք է բրաուզերի կարգավորումների մեջ տեղադրել այնպիսի ծրագիր /ընդլայնում/, որը կարգելափակի այդ գովազդներն ու անհարկի նկարները: Այդպիսի ընդլայնումներից է Adblock, Adblock plus:
    Այցելելեք https://drive.google.com/file/d/0B_n...JaYUxTTHM/view հղումով, որտեղ ցուցադրել եմ Google Chrome բրաուզերի կարգավորումներում Adblock plus ընդլայնման տեղադրումը:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.07.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Աննա Վեքիլյան (25.07.2017), Աննա Սաքոյան (10.08.2017), Գայանե Սիմոնյան (18.07.2017), Գայանե Հակոբյան (31.07.2017), Կարինե Մարգարյան (18.07.2017), Մարինե Յարմալոյան (24.08.2017), Նոնա Բադալյան (31.07.2017), ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ (22.07.2017), pruzan (21.07.2017)

  19. #30
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2017
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի′ Թագուհի, բավականին հետաքրքիր թեմայի քննարկում եք առաջադրել: Կրթության գործընթացը մշտապես ունի բարեփոխման կարիք, որը ստեղծում և ձևավորում է նոր մարդ: Իսկ նոր մարդն սկսվում է նոր մտածելակերպից: Նոր մտածողությունն սկսվում է ռիսկից, սեփական մտքերը արտահայտելու համարձակությունից:
    Համացանցը ենթադրում է մտքերի ակտիվ արտահայտման միջավայր: Կարծում եմ, ուսուցիչը պետք է կարողանա իր հետաքրքրություններով վարակել և' աշակերտներին, և' ծնողներին:
    Dasaran.am կայքի միջոցով ծնողները մշտապես տեղյակ են լինելու իրենց երեխաների ընդունակություններին, թեմայի՝ նրանց ընկալման մակարդակին, նրանց գիտելիքների աճման գործընթացին:
    Համացանցի գործածությունը, այսպիսով, թույլ է տալիս, որ ծնողներն էլ ինտեգրվեն ժամանակակից ուսուցման գործընթացին, կիսվեն հետաքրքրություններով իրենց երեխաների հետ և հոգեբանորեն պատրաստ լինեն նրանց հետաքրքրությունները զարգացնելու և հաջողությունների մղելու:

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 14-ից ԱռաջինԱռաջին 1234513 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •