Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Պարզ նախադասության ուսուցումը

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0

    Պարզ նախադասության ուսուցումը

    Պարզ նախադասության ուսուցումը
    Փուլ 1.
    Սույն ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է մանկավարժների համար, և նրա նպատակն է ներկայացնել պարզ նախադասության, նրա ուսուցման հարցադրումների, մեթոդաբանական հիմնադրույթների, նախադասության գլխավոր և երկրորդական անդամների, ինչպես նաև պարզ նախադասության շարադասության և հնչերանգային առանձնահատկությունների մասին:
    Փուլ 2.
    Գաղափարը կայանում է նրանում, որ ուսուցիչները կարող են օգտվել այս ձեռնարկից որտեղ մանրակրկիտ կերպով ներկայացված է.
    ա/ միջին դպրոցի սովորողի տարիքային առանձնահատկությունների հաշվառման առանձնահատկությունների հաշվառման անհրաժեշտությունը պարզ նախադասության ուսուցման գործընթացում,
    բ/ ենթակայի և նրա իմաստի ուսուցումը,
    գ/ ստորոգյալի և նրա տեսակների ուսուցումը
    դ/ ենթակայի և ստորոգյալի համաձայնության էությունը և նրա ուսուցումը,
    ե/ գոյականական և բայական անդամի լրացումների ուսուցումը,
    զ/ խնդիրների և պարագաների լրացումների ուսուցումը,
    է/ պարզ նախադասության շարադասության ուսուցումը,
    ը/ ըստ երանգի նախադասությունների ուսուցումը,
    թ/ պարզ նախադասության ուսուցման մեթոդկան համակարգի գիտափորձի հիմնավորումը:
    Փուլ 3
    Տվյալ նյութում իրականացվում է /գրքի վերջին մասում/ պարզ նախադասության ուսուցման վարժությունների համակարգ, որից կարող են օգտվել ուսուցիչները:
    Փուլ 4.
    Կան հարցեր, որոնք հնարավորություն կտան քննարկելու և կարծիք հայտնելու:
    Գրքի յուրաքանչյուր էջում տեղադրված է այն հեղինակի անունը և նրա աշխատության էջը, որից որ կատարվել է մեջբերում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (06.10.2017), Լյուդմիլա (14.07.2017)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Բարև ձեզ հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս իմ հեղինակությամբ տպագրվել է նոր ձեռնարկ՝ ՙՙՊարզ նախադասության ուսուցումըՙՙ խորագրով, որն ամփոփ կերպով նորկայացրել եմ վերոհիշյալ նամակում: Հուսով եմ, որ այն օգտակար կլինի: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

  4. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2017
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ուսուցիչներ շնորհակալ եմ, որ նյութն ընթերցվում է ձեր կողմից և ուրախ կլինեմ արձագանքներ ստանալու համար:

  5. #4
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Տաթևի՛կ, ինձ՝ որպես հայոց լեզվի ուսուցչի, ուրախացնում է այն երևույթը, որ Դուք մտահոգ եք, որ աշակերտները կարողանան խորությամբ ընկալել խոսքային կառույցները և ունենան քերականական կայուն գիտելիքներ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •