+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Միջառարկայական կապերի կարևորությունը պատմության դասերին

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0

    Հարցական Միջառարկայական կապերի կարևորությունը պատմության դասերին

    Երբևէ պատմության դասաժամին աշակերտների հետ քննարկել եք այն հարցը, թե որոնք են մարդկության պատմության շարժիչ ուժերը: Իհարկե, քաղաքակրթության զարգացում, պատմական առաջընթաց տեղի չէր ունենա, եթե չլինեին հայտնագործություններ մաթեմատիկայի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության և այլ գիտությունների բնագավառներում:
    Պատմությունը դպրոցում դասավանդվող այն առարկան է, որը կարծես ի մի է բերում այդ բոլոր գիտությունների ձեռքբերումները, աշակերտների համար բացահայտում դրանց նշանակությունը: Պատմության շատ դասաժամեր ինտեգրված դասերի օրինակներ են, հատկապես գիտությանը և մշակույթին վերաբերող թեմաները: Այդ դասերին որոշ ուսուցիչներ մեծ կարևորություն չեն տալիս, երեխաներն էլ կարող է լավ չյուրացնեն թեման: Իսկ եթե դիցուք բացատրվի, թե ինչ ազդեցություն ունեցան ատոմային ֆիզիկայի ձեռքբերումները Երկրորդ աշխարհամարտի ելքի վրա, կնպաստի սովորողների կողմից ինքնուրույն վերլուծություններ կատարելուն և թեմայի հեշտ յուրացմանը:
    Կամ եթե ուսուցիչը ճիշտ ձևով ներկայացնի Ուինստոն Չերչիլի և Ֆլեմինգի պատմությունը, նա աշակերտների մեջ հետաքրքրություն կառաջացնի թե կեսաբանության, թե պատմության հանդեպ` ստիպելով այդ գիտությունները դիտել որպես մեկը մյուսին լրացնող գիտություններ:
    Վերջին խմբագրող՝ Annaer: 04.07.2017, 18:05:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    35
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Ափսոս, որ մշակույթին հատկացվող թեմաները շատ սահմանափակ են ու խորությամբ ուսումնասիրելը պահանջում է ուսուցչի պրոֆեսիոնալիզմ, աշակերտի հետաքրքրվածություն: Ես մշակույթի բաժիններն անցնելիս տալիս եմ անհատական հանձնարարություններ`դասագրքից դուրս, որպեսզի յուրաքանչյուրը մեկ մշակութային գործիչի մասին խորությամբ ուսումնասիրի և հաջորդ դասին ներկայացնի:
    Աննա Անանյան

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annaer (06.07.2017), Gayane Lachinyan (04.07.2017), Սարգսյան Ծովինար (05.07.2017), Գայանե Սիմոնյան (05.07.2017)

  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի Աննա, իսկապես աշակերտներ մեծ ոգևորությամբ են կատարում այդ տիպի հանձնարարությունները: Վերջիններս նպաստում են սովորողի ինքնուրույն աշխատելու ունակությունների զարգացմանը, բացի այդ, լսելով մեկը մյուսի գրած զեկուցումը` աշակերտը մեծացնում է իր գիտելիքների պաշարը:
    Երբեմն, հատկապես գիտությանը վերաբերող թեմաների ակտիվ քննարկումից հետո, աշակերտները ասում են. <<պատմության դաս էր, բայց կարծես ֆիզիկայի կամ քիմիայի դաս լիներ>>: Ես հասկանում եմ, որ դա հաջողված ինտեգրված դաս էր:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •