+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ինչպես պատրաստվել բանավոր քննություններին

  1. #21
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Բանավոր քննության մի օրում կամ մի ամսում չես կարող պատրաստել:Այստեղ միայն գիտելիք տալը քիչ է, պիտի սովորեցնել կարևորն առանձնացնել երկրորդականից, հիմնականը հարակիցից, կոնկրետն ընդհանուրից: Եթե աշակերտը տարբերի սրանք, կարող է ցանկացած թեմա 10 նախադասությամբ ներկայացնել ու տեղ չթողնել լրացուցիչ հարցերի: Իսկ քննողները դիմում են դրան երկու դեպքում`երբ աշակերտը լավ է պատասխանում, և երբ բերանը ջուր առած կանգնում է. միջին մակարդակի սովորողի համար սա լավ տարբերակ է`սովորել և պատասխանել թեմայի հիմնական, կարևոր կողմը: Փորձը ցույց է տալիս, որ բանավոր քննությունը պատվով հաղթահարում են այն աշակերտներն, ում ՈՒՍՈՒՑԻՉԸ խոսել գիտի, ունի գեղարվեստական խոսք, տրամաբանված միտք: Ի դեպ` այստեղ մեծ անելիք ունեն տվյալ դասարանում պարապող հայերենի ուսուցիչները, քանի որ ամենաշատ նրանց խոսքն է լսում աշակերտը:
    Աննա Անանյան

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (26.07.2017), Kamo69 (06.08.2017), kara1969 (12.07.2017), marine8 (14.07.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Համամիտ եմ ,հարգելի Լիլիթ, որ խաչեր դնելուց կամ արտագրելուց ազատված աշակերտը կսկսի մտածել, մտքերը բանավոր արտահայտել, պատասխանատվություն զգալ իր պատասխանի համար ինչը նրան կստիպի ուսումնասիրել տվյալ առարկան, հետևել խոսքին...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), kara1969 (12.07.2017), Lilit Sahakyan (28.07.2017), marine8 (14.07.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանավոր քննության մի օրում կամ մի ամսում չես կարող պատրաստել:Այստեղ միայն գիտելիք տալը քիչ է, պիտի սովորեցնել կարևորն առանձնացնել երկրորդականից, հիմնականը հարակիցից, կոնկրետն ընդհանուրից: Եթե աշակերտը տարբերի սրանք, կարող է ցանկացած թեմա 10 նախադասությամբ ներկայացնել ու տեղ չթողնել լրացուցիչ հարցերի: Իսկ քննողները դիմում են դրան երկու դեպքում`երբ աշակերտը լավ է պատասխանում, և երբ բերանը ջուր առած կանգնում է. միջին մակարդակի սովորողի համար սա լավ տարբերակ է`սովորել և պատասխանել թեմայի հիմնական, կարևոր կողմը: Փորձը ցույց է տալիս, որ բանավոր քննությունը պատվով հաղթահարում են այն աշակերտներն, ում ՈՒՍՈՒՑԻՉԸ խոսել գիտի, ունի գեղարվեստական խոսք, տրամաբանված միտք: Ի դեպ` այստեղ մեծ անելիք ունեն տվյալ դասարանում պարապող հայերենի ուսուցիչները, քանի որ ամենաշատ նրանց խոսքն է լսում աշակերտը:
    Հարգելի Աննա , կավելացնեմ նաև պատմության ուսուցիչների դերը, քանի որ նրանց խոսքն էլ պետք է լինի հստակ , գրական և ըմբռնելի աշակերտների համար; Պատմության ուսուցիչը պետք է երեխային սովորեցնի մտածել , հստակ արտահայտել մտքերը, ինչն էլ գեղեցիկ բանավոր խոսք ունենալու գրավականներից մեկն է:Ուսուցիչը տարիների ընթացքում պետք է սովորեցնի աշակերտին ցանկացած թեմայի ուսումնասիրության ժամանակ առաջնայինը տարբերակել երկրորդայինից , ինչի շնորհիվ էլ լինի դա քննություն , թե ընթացիկ դաս աշակերտը կկարողանա թեման ներկայացնել հակիրճ և բովանդակալից:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), marine8 (14.07.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    `<< Թեստային համակարգը արդիական է և միջազգային, սակայն բանավոր քննությունները թույլ կտան մտածել ու բացահայտել երեխայի կարողությունները:>>
    Լևոն Մկրտչյան

    Read more: https://armeniasputnik.am/society/20160826/4742644.html

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  9. #25
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2017
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Ես համամիտ եմ բոլոր տեսակետների հետ:Ինքս գտնում եմ , որ բանավոր քննության առավելություններն ամեն դեպքում ավելի են քան թերությունները:Լավ պատրաստված աշակերտի վրա ոչ մի ճնշում նշանակություն չի ունենա:Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ երեխանների մոտ ավելի մեծանում պատասխանատվությունը, նրանք ավելի շատ են կարդում, անգամ սովորում են քննության ընթացքում, իսկ կարծում եմ մեզ համար կարևոր է երեխայի իմացությունը, թող դա լինի անգամ քննության ընթացքում:Երեխաները ավելի են կարևորում առարկան, բարձրանում է նաև առարկայի հեղինակությունը հեշտ է իրար օգնելով խաչեր դնել, ավելի դժվար է այդքանը հիշել և վերարտադրել:Բացի այդ ինչ է նշանակում պատմությունը գրավոր, այս առարկան իմ կարծիքով պետք է լինի բանավոր, իսկ սուբյեկտիվության հետ կապված ասեմ , որ թեստային աշխատանքներից սուբյեկտիվ չի լինում... կարծում եմ հասկացաք:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (29.07.2017), Kamo69 (06.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նառա Միկոյան1979-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համամիտ եմ բոլոր տեսակետների հետ:Ինքս գտնում եմ , որ բանավոր քննության առավելություններն ամեն դեպքում ավելի են քան թերությունները:Լավ պատրաստված աշակերտի վրա ոչ մի ճնշում նշանակություն չի ունենա:Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ երեխանների մոտ ավելի մեծանում պատասխանատվությունը, նրանք ավելի շատ են կարդում, անգամ սովորում են քննության ընթացքում, իսկ կարծում եմ մեզ համար կարևոր է երեխայի իմացությունը, թող դա լինի անգամ քննության ընթացքում:Երեխաները ավելի են կարևորում առարկան, բարձրանում է նաև առարկայի հեղինակությունը հեշտ է իրար օգնելով խաչեր դնել, ավելի դժվար է այդքանը հիշել և վերարտադրել:Բացի այդ ինչ է նշանակում պատմությունը գրավոր, այս առարկան իմ կարծիքով պետք է լինի բանավոր, իսկ սուբյեկտիվության հետ կապված ասեմ , որ թեստային աշխատանքներից սուբյեկտիվ չի լինում... կարծում եմ հասկացաք:
    Շնորհակալություն արձագանքելու համար,սիրելի Նառա, համամիտ եմ որ բանավոր քննության ժամանակ աշակերտը սովորում է նույնիսկ քննության ընթացքում...ինչ վերաբերվում է սուբյեկտիվությանը ապա այո, եթե գործեցին սուբյեկտիվ ապա այն կգործի և գրավորի ժամանակ : Կարծում եմ այո,բանավորի առավելությունները շատ են:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2017
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս տարի 9-րդ դասրանում << Հայոց պատմություն >> , << Գրականություն >> և օտար լեզուներից անցկացվեց բանավոր քննություններ: Յուրաքանչյուրս յուրովի պատրաստվեցինք այդ քննություններին: Ինչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպես հասնենք լավագույն արդյունքների:
    Պատմությունը այն առարկան է, որը պահանջում է հստակ եվ ձեվակերպված բանավոր խոսք։ Կարծում եմ յուրաքանչյուր երեխայի ավելի շատ մնայուն գիտելիքներ է տալիս բանավոր քննությունը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (02.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  15. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Kamo69 շնորհակալություն արձագանքելու համար։ Կնշեմ նաեվ, որ բանավոր քննությունը իր հերթին ունի իրեն բնորոշ մի շարք առանձնահատկություններ ինչպիսիք են՝
    1. Բանավոր քննության ընթացքում յուրաքանչյուր աշակերտ պատասխանատու է իր պատասխանի համար, ինչը չես ասի գրավորի դեպքում, քանի որ աշակերտը շատ հաճախ արտագրում է առանց հասկանալու։
    2. Բանավոր քննությունը աշակերտին հնարավորություն է տալիս առավելագույնս ի ցույց դնել իր իմացականը, բացի դասագրքից ներկայացնելով իր հավելյալ գիտելիքները։
    3. Բանավոր քննության ընթացքում աշակերտը հնարավորություն է ունենում շտկել իր խոսքում կատարած բովանդակային սխալները։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (03.08.2017)

  17. #29
    Մասնակից Թագուհի Մամյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2017
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե արդիական թեմա եք քննարկում։ Ես նույնպես կողմ եմ բանավոր քննություններին։
    Այսօր գիրք կարդալու մշակույթը բավականին թուլացել է, և բանավոր քննությունները կարող են լավ խթան հանդիսանալ այդ մշակույթի զարգացման համար։ Ընթերցանությունը նպաստում է անհատի բանավոր խոսքի, աշխարհայացքի, ստեղծագործական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։
    Բանավոր քննությունները սովորողին հնարավորություն կտան բանավոր խոսքի միջոցով արտահայտել իր ստեղծագործական կարողությունները։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (03.08.2017), Kamo69 (06.08.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

  19. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Թագուհի, շնորհակալություն թեմային արձագանքելու համար։ Դուք միանգամայն ճիշտ եք այսօր աշակերտները հեռացել են գրքով ընթերցանությունից, ինչն էլ բացասական է անդրադառնում նրանց ստեղծագործական եվ վերլուծական մտքի զարգացման վրա։ Բացի այդ շատ ընթերցելը նպաստում է երեխայի հստակ եվ ձեվակերպված խոսք ունենալուն, ինչն էլ իր հերթին կարող է հիմք հանդիսանալ բանավոր քննությունների ընթացքում շարադրված եվ անկաշկանդ խոսք ունենալուն։
    Բանավոր քննությունները խթան են հնդիսանում ստեղծագործական մտքի զարգացման եվ բանավոր խոսքի հստակեցման համար։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kamo69 (06.08.2017), Թագուհի Մամյան (03.08.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես դասը դարձնել հետաքրքիր
    Հեղինակ՝ Liana Avagyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.11.2017, 15:49
  2. Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել
    Հեղինակ՝ Ալվարդ_Մ, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 88
    Վերջինը: 23.10.2017, 23:06
  3. Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը
    Հեղինակ՝ Flora Hovhannisyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.08.2017, 16:36
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •