Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ինչպես ծնողական ժողովը դարձնել հետաքրքիր

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1

    Ինչպես ծնողական ժողովը դարձնել հետաքրքիր

    Որն է ծնողական ժողովի նպատակը
    Ծնողների և երեխաների,ուսուցիչների և երեխաների,ուսուցիչների և ծնողների միջև ձևավորել բարյացակամ,փոխադարձ վստահության վրա հիմնված վերաբերմունք:Զարգացնել ծնողների և մանկավարժների ինքնագիտակցությունը,պատասխանատվությունը երեխաների նկատմամբ,կարողանալ ավելի լավ ճանաչել երեխային:
    Սակայն կան դպրոցներ,որտեղ ծնողները խուսափում են ,չեն գալիս ծնողական ժողովների:Ծնողական ժողովներին ուսուցիչը քննարկում է միայն կազմակերպական հարցեր:Ինչպես դարձնել ծնողական ժողովը հետաքրքիր:
    Ներկայացնեմ իմ փորձը
    Հաճախ ենք ծնողներից լսում<<Իմ երեխան չի ստում>>արտահայտությունը:Ես որոշեցի ծնողական ժողովին խոսել ,քննարկել այդ թեման:
    1.Մանկական ստախոսությունը
    Ուսուցիչ-Ինչու են երեխաները ստում/լսել ծնողների կարծիքը/
    -Բնության մեջ երեխաները իրենց դրսևորում են խիստ յուրահատուկ:Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է:Նրանց ճկուն մտածողությունն օգնում է իրենց շրջապատը վերարտադրել ինքնատիպ մեկնաբանություններով:Մանկական հարուստ երևակայությունը հանգեցնում է իրականության ինքնուրույն և շատ հետաքրքիր լուծումներին:Ծամանակ առ ժամանակ երեխաներն իրենց այդ մտածելակերպը հաճախ օգտագործում են անձնական ,շահադիտական նպատակներով:
    Նրանք նրբորեն զգում են,թե որտեղ կարող են օգտագործել իրենց երևակայությունը:Սուտը տեղի ունեցող իրադարձության աղավաղումն է ,իսկ երևակայությունը՝ մտացածին պատկերացվող աշխարհի վերարտադրումը:Երեխաները կարող են հորինել խիստ համոզիչ կերպով,և գիտե՞ք որն է դրա գաղտնիքը.երեխան հավատում է այն ամենին ինչը նրան պատմում եք:Շատ հաճախ մեղավոր լինելով նա կարող է իր մեղքը բարդել դասընկերոջ վրա և այնքան համոզիչ,որ դուք կասկած անգամ չունեք,որ ձեր երեխան անմեղ է ,նա չի կարող ստել:
    Եկեք պատկերացնենք թե իրականում ինչ է տեղի ունենում:Այդ երևույթը լավագույնս արտացոլվում է հետևյալ խաղում
    <<Փչացած հեռախոս>>
    Մի քանի ծնողներ դուրս են գալիս և կանգնում դռան հետևում,որպեսզի չլսեն ներսում նախապատրաստվող հաղորդագրությունը:Մեկը մնում է սենյակում:Ուսուցիչը նրան հայտնում է հեռախոսային հաղորդագրությունը ,իսկ այդ ծնողը այն փոխանցում է ներս մտնողին,և այսպես շարունակ:Վերջում ազդարարում է հաղորդագրությունը,որն ընփերցվել էր սկզբում:Օրինակ<<Բարը ձեզ:Ընդունեք հետևյալ հաղորդագրությունը:2017թվականին մայիսի 21-ին պլանավորված ժողովը հետաձգվում է հանձնաժողովի նախագահի բացակայության պատճառով,որը մեկնել է գրասենյակային գույք բերելու>>:
    Վերլուծում ենք հաղորդագրությունը,թե երբ և ինչպես տեղի ունեցավ տեղեկատվության խեղաթյուրումը:
    Եզրակցություն Այդպես է տեղի ունենում կյանքում/ընտանիքում,աշխատանքի վայրում,ծանոթների շրջապատում/տեղեկատվությունը խեղաթուրվում է՝առաջացնելով տարբեր տիպի թյուրիմածություններ:Նծանակում է ՝նաև փոքրիկները կարող են իրենց ավագ ընկերներին հասցնել ոչ ճիշտ տեղեկատվություն:Դրա համար անհրաժեշտ ուսուցչից իմանալ ճշմարտությունը՝հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:
    Հարգելի գործընկերներ,հայտնեք ձեր կարծիքների խաղի մասին և կիսվեք ձեր փորձով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (20.07.2017), ՌուՍաՆա (30.06.2017)

  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Ժամանակակից մանկավարժությունը ընդգծում է ընտանիքի գերակայող դերը երեխայի դաստիարակության և անձնավորության ձևավորման գործում:Ակնհայտ է ,որ ծնողներն են երեխային դաստիարակող առաջին մանկավարժները:Նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ իրենց երեխաների կյանքի մտավոր ու ֆիզիկական զարգացման և արժեհամակարգի ձևավորման առումով:Այստեղ հարց է առաջանում
    Ծնողները ճանաչում են, արդյոք,իրենց երեխային:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Աննա, իմ կարծիքով ծնողական ժողովները պետք է ոչ միայն հետաքրքիր դարձնել, այլ նաև արդյունավետ: Ես բոլոր ծնողական ժողովներին ներկայացրել եմ մեկ մեթոդական նյութ`օրինակ`Ինչպես աշխատել աշակերտի հետ տանը ՙՙ Տասնյակն անցնելով գումարում և հանում կատարելը՚՚ թեման անցնելիս: Նպատակն էր ճիշտ հնարներով սովորեցնել աշակերտին այդ թեման, որպեսզի այն արագ յուրացվի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Հասցե
    Լոռու մարզ գ. Մարգահովիտ
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Որն է ծնողական ժողովի նպատակը
    Ծնողների և երեխաների,ուսուցիչների և երեխաների,ուսուցիչների և ծնողների միջև ձևավորել բարյացակամ,փոխադարձ վստահության վրա հիմնված վերաբերմունք:Զարգացնել ծնողների և մանկավարժների ինքնագիտակցությունը,պատասխանատվությունը երեխաների նկատմամբ,կարողանալ ավելի լավ ճանաչել երեխային:
    Սակայն կան դպրոցներ,որտեղ ծնողները խուսափում են ,չեն գալիս ծնողական ժողովների:Ծնողական ժողովներին ուսուցիչը քննարկում է միայն կազմակերպական հարցեր:Ինչպես դարձնել ծնողական ժողովը հետաքրքիր:
    Ներկայացնեմ իմ փորձը
    Հաճախ ենք ծնողներից լսում<<Իմ երեխան չի ստում>>արտահայտությունը: Ես որոշեցի ծնողական ժողովին խոսել ,քննարկել այդ թեման:
    1.Մանկական ստախոսությունը
    Ուսուցիչ-Ինչու են երեխաները ստում/լսել ծնողների կարծիքը/
    -Բնության մեջ երեխաները իրենց դրսևորում են խիստ յուրահատուկ:Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է:Նրանց ճկուն մտածողությունն օգնում է իրենց շրջապատը վերարտադրել ինքնատիպ մեկնաբանություններով:Մանկական հարուստ երևակայությունը հանգեցնում է իրականության ինքնուրույն և շատ հետաքրքիր լուծումներին:Ծամանակ առ ժամանակ երեխաներն իրենց այդ մտածելակերպը հաճախ օգտագործում են անձնական ,շահադիտական նպատակներով:
    Նրանք նրբորեն զգում են,թե որտեղ կարող են օգտագործել իրենց երևակայությունը:Սուտը տեղի ունեցող իրադարձության աղավաղումն է ,իսկ երևակայությունը՝ մտացածին պատկերացվող աշխարհի վերարտադրումը:Երեխաները կարող են հորինել խիստ համոզիչ կերպով,և գիտե՞ք որն է դրա գաղտնիքը.երեխան հավատում է այն ամենին ինչը նրան պատմում եք:Շատ հաճախ մեղավոր լինելով նա կարող է իր մեղքը բարդել դասընկերոջ վրա և այնքան համոզիչ,որ դուք կասկած անգամ չունեք,որ ձեր երեխան անմեղ է ,նա չի կարող ստել:
    Եկեք պատկերացնենք թե իրականում ինչ է տեղի ունենում:Այդ երևույթը լավագույնս արտացոլվում է հետևյալ խաղում
    <<Փչացած հեռախոս>>
    Մի քանի ծնողներ դուրս են գալիս և կանգնում դռան հետևում,որպեսզի չլսեն ներսում նախապատրաստվող հաղորդագրությունը:Մեկը մնում է սենյակում:Ուսուցիչը նրան հայտնում է հեռախոսային հաղորդագրությունը ,իսկ այդ ծնողը այն փոխանցում է ներս մտնողին,և այսպես շարունակ:Վերջում ազդարարում է հաղորդագրությունը,որն ընփերցվել էր սկզբում:Օրինակ<<Բարը ձեզ:Ընդունեք հետևյալ հաղորդագրությունը:2017թվականին մայիսի 21-ին պլանավորված ժողովը հետաձգվում է հանձնաժողովի նախագահի բացակայության պատճառով,որը մեկնել է գրասենյակային գույք բերելու>>:
    Վերլուծում ենք հաղորդագրությունը,թե երբ և ինչպես տեղի ունեցավ տեղեկատվության խեղաթյուրումը:
    Եզրակցություն Այդպես է տեղի ունենում կյանքում/ընտանիքում,աշխատանքի վայրում,ծանոթների շրջապատում/տեղեկատվությունը խեղաթուրվում է՝առաջացնելով տարբեր տիպի թյուրիմածություններ:Նծանակում է ՝նաև փոքրիկները կարող են իրենց ավագ ընկերներին հասցնել ոչ ճիշտ տեղեկատվություն:Դրա համար անհրաժեշտ ուսուցչից իմանալ ճշմարտությունը՝հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:
    Հարգելի գործընկերներ,հայտնեք ձեր կարծիքների խաղի մասին և կիսվեք ձեր փորձով
    Հարգելի գործնկերներ, որպեսզի ծնողական ժողովը լինի արդյունավետ և հետաքրքիր պետք է պահպանել ծնողական ժողովների նախապատրաստման կանոնները.
    1.Ծնողական ժողովի թեման ծնողների համար պետք է լինի հետաքրքիր:
    2.Ծնողները պետք է ծանոթ լինեն ժողովի պլանին:
    3.Ծնողական ժողովը պետք է լինի մանկավարժորեն օգտակար և լավ նախապատրաստված:
    4.Սկզբում պետք է խոսել դրական հարցերի շուրջ, ապա անցնել խնդիրների քննարկմանը, անել առաջարկություններ հետագա աշխատանքների վերաբերյալ:
    5.Երեխաների ձեռքբերումները ներկայացնելիս խոսել նաև նրանց ունեցած հնարավորություններից ու ընդունակություններից:
    6.Բացատրել ծնողներին, որ վատ աշակերտ բոլորովին էլ չի նշանակում վատ մարդ:
    7.Ծնողը պետք է հեռանա ժողովից այն համոզմամբ, որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն՝ օգնել իր երեխային:
    ԵՎ վերջապես, դասղեկը պիտի լինի անաչառ, բարյացակամ և ունենա մանկավարժական տակտի մեծ զգացում:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Աննա, իմ կարծիքով ծնողական ժողովները պետք է ոչ միայն հետաքրքիր դարձնել, այլ նաև արդյունավետ: Ես բոլոր ծնողական ժողովներին ներկայացրել եմ մեկ մեթոդական նյութ`օրինակ`Ինչպես աշխատել աշակերտի հետ տանը ՙՙ Տասնյակն անցնելով գումարում և հանում կատարելը՚՚ թեման անցնելիս: Նպատակն էր ճիշտ հնարներով սովորեցնել աշակերտին այդ թեման, որպեսզի այն արագ յուրացվի:
    Շնորհակալ եմ,հարգելի Ֆլորա,որ կիսվեցիք Ձեր փորձով:Անչափ հետաքրքիր էր

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործնկերներ, որպեսզի ծնողական ժողովը լինի արդյունավետ և հետաքրքիր պետք է պահպանել ծնողական ժողովների նախապատրաստման կանոնները.
    1.Ծնողական ժողովի թեման ծնողների համար պետք է լինի հետաքրքիր:
    2.Ծնողները պետք է ծանոթ լինեն ժողովի պլանին:
    3.Ծնողական ժողովը պետք է լինի մանկավարժորեն օգտակար և լավ նախապատրաստված:
    4.Սկզբում պետք է խոսել դրական հարցերի շուրջ, ապա անցնել խնդիրների քննարկմանը, անել առաջարկություններ հետագա աշխատանքների վերաբերյալ:
    5.Երեխաների ձեռքբերումները ներկայացնելիս խոսել նաև նրանց ունեցած հնարավորություններից ու ընդունակություններից:
    6.Բացատրել ծնողներին, որ վատ աշակերտ բոլորովին էլ չի նշանակում վատ մարդ:
    7.Ծնողը պետք է հեռանա ժողովից այն համոզմամբ, որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն՝ օգնել իր երեխային:
    ԵՎ վերջապես, դասղեկը պիտի լինի անաչառ, բարյացակամ և ունենա մանկավարժական տակտի մեծ զգացում:
    Հարգելի Անահիտ,անշուշտ ծնողական ժողովի անցկացման կանոններին հետևելը կարևոր է,հատկապես 7-րդ կետը <<Ծնողը պետք է հեռանա ժողովից այն համոզմամբ, որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն՝ օգնել իր երեխային>>:Արդյոք բոլոր ծնողական ժողովներից ծնողները այդպես են հեռանում

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (25.07.2017), Գայանե Սիմոնյան (20.07.2017)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2017
    Հասցե
    Լոռու մարզ գ. Մարգահովիտ
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անահիտ,անշուշտ ծնողական ժողովի անցկացման կանոններին հետևելը կարևոր է,հատկապես 7-րդ կետը <<Ծնողը պետք է հեռանա ժողովից այն համոզմամբ, որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն՝ օգնել իր երեխային>>:Արդյոք բոլոր ծնողական ժողովներից ծնողները այդպես են հեռանում
    Հարգելի Աննա, համամիտ եմ: Երբեմն ծնողները հրաժարվում են մասնակցել ծնողական ժողովներին և խուսափում են հանդիպել դասղեկին: Սակայն չպետք է զարմանալ, քանի որ հաճախ ծնողական ժողովները վեր են ածվում վեճի, որտեղ ոտնահարվում է ծնողի արժանապատվությունը: Դասղեկը պետք է միշտ հիշի և հասկանա, որ ծնողական ժողովի նպատակը դասարանում ծագած խնդիրների քննարկումն ու ծնողների օգնությամբ այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելն է:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Աննա, համամիտ եմ: Երբեմն ծնողները հրաժարվում են մասնակցել ծնողական ժողովներին և խուսափում են հանդիպել դասղեկին: Սակայն չպետք է զարմանալ, քանի որ հաճախ ծնողական ժողովները վեր են ածվում վեճի, որտեղ ոտնահարվում է ծնողի արժանապատվությունը: Դասղեկը պետք է միշտ հիշի և հասկանա, որ ծնողական ժողովի նպատակը դասարանում ծագած խնդիրների քննարկումն ու ծնողների օգնությամբ այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելն է:
    Այո,հարգելի Անահիտ,դասղեկը պետք է ծնորին օգնի լուծել սեփական երեխայի խնդիրները,այլ ոչ թե միայն քննադատի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    33
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչ խոսք, ծնողական ժողովներին ուսուցիչը պետք է նախապատրաստվի. ունենա հստակ նպատակ, ներկայացնի խնդիրները, որոնք պետք է լուծվեն համատեղ ուժերով ՝ շատ կարևորելով ծնողի դերը:Կարելի է օգտվել նաև ՏՀՏ-ից՝ հատկապես ամփոփիչ բովանդակությամբ ժողովներին:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Գարգելի գործընկերներ, կարծում եմ <<Ապահով համացանց>>թեման ծնողական ժողովի հետաքրքիր և արդիական թեմա է

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (20.07.2017), ՌուՍաՆա (21.07.2017)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես դասը դարձնել հետաքրքիր
    Հեղինակ՝ Liana Avagyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.11.2017, 15:49
  2. Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը
    Հեղինակ՝ Flora Hovhannisyan, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.08.2017, 16:36
  3. Գրառումներ: 12
    Վերջինը: 23.06.2017, 17:20
  4. Ինչպես տեղադրել տեսանյութ
    Հեղինակ՝ alvanqalvanq, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2017, 13:13
  5. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •