Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Լեռնային Ղարաբաղի ռազմավարական կարևորությունը

  1. #21
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,294
    Հեղինակության աստիճան
    120
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ խոսք,Լեռնային Ղարաբաղը եղել և մնում հայկական հողերի անքակտելի մաս,թե՛ մեր հասարակությունը,թե՛ մեր ղեկավարությունը պետք է լինի միշտ զգոն,նույնիսկ արտաքին գործոնները իրենց կամքն են թելադրում երկու բախումնային կողմերին:
    Շնորհակալ եմ Սիրանուշ ջան, իրավացի ես, որովհետև՝ <<Սա Հայաստանն է ու վերջ...>>:

    Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
    Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
    Լեռները դարձրու հավերժի արձան,
    Գետերը՝ զնգուն տավիղների լար։
    Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
    Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
    Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
    Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։
    Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
    Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
    Որ անզոր էին ջնջել սրտերից-
    Աշխարհակործան յաթաղաններով։
    Եվ ծռությունը նկարիր նաև
    Ու մերկությունը ծռված աշխարհի,
    Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
    Այս պատմությունը երկերեսանի։
    Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
    Տրորված օտար կրունկների տակ,
    Ոգին նկարիր Մելիք Ավանի
    Ու մեր լինելու ձգտումը արդար։
    Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
    Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
    Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
    Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
    Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
    Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
    Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
    Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
    Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
    Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
    Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
    Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    78
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ Սիրանուշ ջան, իրավացի ես, որովհետև՝ <<Սա Հայաստանն է ու վերջ...>>:

    Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
    Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
    Լեռները դարձրու հավերժի արձան,
    Գետերը՝ զնգուն տավիղների լար։
    Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
    Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
    Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
    Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։
    Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
    Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
    Որ անզոր էին ջնջել սրտերից-
    Աշխարհակործան յաթաղաններով։
    Եվ ծռությունը նկարիր նաև
    Ու մերկությունը ծռված աշխարհի,
    Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
    Այս պատմությունը երկերեսանի։
    Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
    Տրորված օտար կրունկների տակ,
    Ոգին նկարիր Մելիք Ավանի
    Ու մեր լինելու ձգտումը արդար։
    Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
    Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
    Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
    Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
    Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
    Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
    Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
    Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
    Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
    Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
    Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
    Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։
    Շնորհակալություն տիկին Հովհաննիսյան, կարծում եմ, որ պետք է ճիշտ մոտեցման և գաղափարախոսության միջոցով սովորողների մեջ կոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում: Պետք է հստակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կարևորությունը ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,294
    Հեղինակության աստիճան
    120
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն տիկին Հովհաննիսյան, կարծում եմ, որ պետք է ճիշտ մոտեցման և գաղափարախոսության միջոցով սովորողների մեջ կոտրենք բոլոր այն կարծրատիպերը, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում: Պետք է հստակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կարևորությունը ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս:
    Հողը քո այս մի բուռ
    Դու դարձրել ես եդեմ,
    Լույսով ճամփադ հարթել,
    Ի ցավ քո թշնամու
    Կառուցելով ապրել,
    Ապրելով ես հաղթել։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    407
    Հեղինակության աստիճան
    78
    ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ

    Եվ Աստված ցանկացել է գրել
    Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
    քո տարածքի վրա ծայրեծայր,
    բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
    ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
    Եվ Աստված ցանկացել է գրել
    Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
    բայց, ավաղ,
    այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
    ու կեսն անգամ չտեղավորվեց
    քո փոքրիկ հողակտորի վրա…
    Եվ ի՞նչ աներ Աստված,
    որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
    որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
    որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
    քո փոքրիկ հողակտորի համար…

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •