Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 114 հատից

Թեմա: Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

  1. #71
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    144
    Հարգելի Կարինե իմ կարծիքով համակարգիչը գուցե և հեռացնում է գրքից ,բայց ամեն ինչ տեղեկացնում է...Ավելին է կարդում համակարգչի դիմաց,բայց իրեն հետաքրքիր ու անհրաժեշտ նյութը...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.02.2018), Արաքսյա Թևոսյան (21.02.2018), Կարինե Մարգարյան (04.02.2018)

  3. #72
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    98
    Հարգելի Արևիկ,ես համամիտ եմ Ձեր հետ:Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործում են ուսումնական նյութն առավել գրավիչ և դյուրըմբռնելի ներկայացնելու համար:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.02.2018), Կարինե Մարգարյան (04.02.2018)

  5. #73
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    188
    Հեղինակության աստիճան
    249
    Հարգելի կոլեգաներ իհարկե դեմ չեմ որ համացանցից կարող են միաժամանակ ավելի շատ տեղեկություններ ստանալ ,սակայն չպետք է մոռանալմ մեր հարուստ գրադարանները և իհարկե գրքից ստացած ինֆորմացիան իմ կարծիքով ավելի տպավորվող է և ավելի հեշտ է մտապահել քան համակարգչով ստացածը, բացի այդ այժմ համացանցը ողողված է բազմաթիվ ոչ պիտանի տեղեկություններով և մեր երեխաները իրենց անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելիս հաճախ են առնչվում դրանց հետ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.02.2018), M. Amalya (01.04.2018), Սուսան Շառաջյան (04.02.2018), Անահիտ Չոմարյան (04.02.2018), Մարգարյան Նաիրա (15.02.2018)

  7. #74
    Մոդերատոր Անահիտ Չոմարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    249
    Հեղինակության աստիճան
    70
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլեգաներ իհարկե դեմ չեմ որ համացանցից կարող են միաժամանակ ավելի շատ տեղեկություններ ստանալ ,սակայն չպետք է մոռանալմ մեր հարուստ գրադարանները և իհարկե գրքից ստացած ինֆորմացիան իմ կարծիքով ավելի տպավորվող է և ավելի հեշտ է մտապահել քան համակարգչով ստացածը, բացի այդ այժմ համացանցը ողողված է բազմաթիվ ոչ պիտանի տեղեկություններով և մեր երեխաները իրենց անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելիս հաճախ են առնչվում դրանց հետ:
    Հարգելի Կարինե,կարծում եմ գրքի հանդեպ սերը պետք է սկսել ձևավորել ն/դ տարիքից՝ անընդհատ նրանց համար կարդալով,ինչպես նաև ցույց տալով սեփական՝ գիրք կարդալու օրինակը:Դպրոցական տարիքում մեծ է ուսուցչի դերը այս հարցում:Օրինակ ես այդ նպատակով օգտագործում եմ Ի/Ը դասաժամը:Երեխաները նյութը մտքում կարդալուց հետո սկում են կարդալ բարձրաձայն:Տրվում է որոշակի ժամանակ,այն լրանալուց հետո հաշվում ենք կարդացած բառերի քանակը:Ով ավելի շատ է կարդացել,նա հաղթում է :Այս մեթոդի միջոցով կարելի է հասնել նրան,որ երեխաները ավելի շատ կարդան:Կամ Գրքի տոնի շրջանակներում այցելել գրադարան,գրքեր նվիրել:Այսինքն քայլ առ քայլ կապել երեխանեին գրքի հետ,չանտեսելով նաև համացանցը,որովհետև այն ժամանակի պահանջն է և հրամայականը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    188
    Հեղինակության աստիճան
    249
    Հարգելի Անահիտ ես լիովի համաձայն եմ Ձեզ հետ: Ընթերցանության նկատմամբ սերը երեխաների մեջ պետք է սերմանել վաղ մանկուց և այդ գործում մեծ դեր են կատարում և ուսուցիչները, և իհարկե ծնողները: Պետք է բոլոր միջոցները և մեթոդները կիրառել երեխաներին գրադարաներին մոտ պահելու համար: Շատ ողջունելի է, տարրական դասարանների Ի/Ը առարկայի դասավանդումը:
    Վերջին խմբագրող՝ Կարինե Մարգարյան: 08.02.2018, 20:54:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.02.2018), M. Amalya (01.04.2018), Սուսան Շառաջյան (11.02.2018), Անահիտ Չոմարյան (08.02.2018)

  11. #76
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    44
    Հարգելի գործընկերներ, ժամանակը փոխում է մարդկանց հետաքրքրությունների բավարարման միջոցներն ու ձևերը:Բնականաբար ՏՀՏ-ն այս ամենում իր կարևոր դերն ունի:Ունեցած թերություններով հանդերձ չենք կարող չընդունել ունեցած գերակշռող առավելություննեը: Այստեղ արդեն կարևորվում է նախ ծնողի, հետո՝ ուսուցչի դերը՝ երեխային այն ճիշտ և նպատակային օգտագործելու եղանակները սովորեցնելու հարցում:Իհարկե ոչինչ չի կարող փոխարինել գիրք ընթերցելուն, բայց եթե երեխան ընթերցում է առցանց, ապա ի՞նչ խնդիր: Պարզապես պետք է բացատրել , թե ինչպես օգտվել համակարգչից, որպեսզի չվնասվի առողջությունը:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #77
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    188
    Հեղինակության աստիճան
    249
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ հարգելի ՌուՍաՆա :

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (15.02.2018), M. Amalya (01.04.2018), ՌուՍաՆա (15.02.2018)

  15. #78
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    613
    Հեղինակության աստիճան
    2029
    Հարգելի գործընկերներ,փետրվերի 19-ին՝Հովհ.Թումանյանի ծննդյան օրը,արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:Մեր՝մեծերի պարտականությունն է երեխաներին ծանոթացնել գիրք նվիրելու տոնի խորհրդին,երեխայի մեջ գիրք կարդալու և նվիրելու մշակույթ ձևավորել:Այս ամենը ողջունելի է,սակայն խնդիր չեմ տեսնում,երբ նույն աշակերտը կարդում է համակարգչի միջոցով: Ամեն դեպքում կարդում է ,իսկ ընթերցանության տարբերակը ինքը թող ընտրի:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,313
    Հեղինակության աստիճան
    13042
    Հարգելի գործընկերներ, այժմ տեղեկատվության տարածման ժամանակակից ձևերն զգալիորեն նվազեցրել են սովորողների հետաքրքրությունը գրքի նկատմամբ:Ներկայումս երեքից երկուսը ակտիվ ընթերցող չեն:Մինչդեռ ընթերցանության կարողությունը ոչ միայն սովորելու,այլև մտածելու գործիք է:Գիտենք, որ երեխան մարդուն և աշխարհը ճանաչում է նաև ստեղծագործությունների ընթերցման շնորհիվ:Երեխայի մեջ ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու գործում մեծ է ուսուցչի, ինչպես նաև ծնողի դերը, որովհետև ընթերցանությունն իրականացվում է և տանը, և դպրոցում:Գրքի նկատմամբ սեր կարող է արթնացնել անձնական գրադարանի առկայությունը,գրքի պատկերազարդումը, որը կարող է երեխային օգնել հասկանալ , հիշել կարդացածը:2008 թվականից սկսած ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆՒ ծննդյան օրը մենք նշում ենք որպես<<Գիրք նվիրելու օր>>:Սա ևս մի գեղեցիկ առիթ է, որի միջոցով մենք կարող ենք սեր արթնացնել մեր սաների մեջ գրքի նկատմամբ:Այդ գեղեցիկ օրը յուրաքանչյուր ուսուցիչ կարող է միջոցառում, բաց դաս կամ դասղեկի ժամ անցկացնել, որը կնպաստի գիրք սիրելու, կարդալու, նվիրելու մշակույթի ձևավորմանը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #80
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Գրառումներ
    154
    Հեղինակության աստիճան
    69
    Հարգելի Մարգարյան շատ կարևոր թեմայի եք անրադարձել։ Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ այսօրվա սերունդը գիրք շատ քիչ է կարդում, քանի որ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան կարողանում է ստանալ համակարգչի միջոցով, ինչը չի կարող փոխարինել գրքին, բայց միևնույն ժամանակ համակարգչիը գիտելիքի յուրացման պրոցեսում անփոխարինելի է։ Օրինակ աշխարհագրության դասապրոցեսում կան այնպիսի թեմաներ, որ որքան էլ աշակերտները կարդում են, չեն կարողանում այպիսի հեշտությամբ ընկալել ,ինչը համակարգչով մեկ անգամ դիտում են (օրինակ հրաբուխի ժայթքումը)։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •