Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

  1. #1
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2

    Համակարգիչը հեռացնու՞մ է սովորողին գրքից:

    Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
    Վերջին խմբագրող՝ manush: 29.06.2017, 13:24:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (29.06.2017), Anush Avetisyan (24.06.2017), Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (23.06.2017), Lilit Sahakyan (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (23.06.2017), Անահիտ Ա. (13.10.2017), Արսենյան (05.11.2017), Բելա Ջիվանշիրյան (05.11.2017), Գայանե Սիմոնյան (23.06.2017), Էմմա Խաչատրյան (15.10.2017), Իրինա Մարգարյան (23.06.2017), Լիլիթ (15.07.2017), Լուսինէ Ավագյան (23.06.2017), Լյուդմիլա (14.07.2017), Ռիմա (28.06.2017), ՌուՍաՆա (29.06.2017), Մարինե Խաչատրյան (28.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017), Հասմիկ Հակոբյան (10.10.2017), Tatev9896 (27.06.2017), Vika25 (26.06.2017), zvart (28.06.2017)

  3. #2
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    516
    Հեղինակության աստիճան
    8
    Կարինե ջան, հետաքրքիր թեմա եք բացել: Շնորհակալություն: Այս հարցը հուզում է բոլորիս: Իսկապես, երեխաները հիմա շատ քիչ են ընթերցում: Սակայն կան նաև այնպիսիները, որ գրքից չեն պոկվում: Չեմ ցանկանա, որ Ձեր ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը խոսքերն իրականություն դառնան:
    Մենք, ինֆորմատիկայի ուսուցիչներս, պետք է հետամուտ լինենք, որ աշակերտները համակարգիչն օգտագործեն նպատակային:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (24.06.2017), Gayane Lachinyan (15.07.2017), Lilit Sahakyan (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (23.06.2017), Անահիտ Ա. (13.10.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Բելա Ջիվանշիրյան (05.11.2017), Գայանե Սիմոնյան (23.06.2017), Դիանա Աղասարյան (11.10.2017), Լիլիթ (15.07.2017), Լուսինէ Ավագյան (23.06.2017), Կարինե Մարգարյան (23.06.2017), Մարինե Խաչատրյան (28.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017), zvart (28.06.2017)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    292
    Հեղինակության աստիճան
    1
    Կար ժամանակ, որ նախանձով որեւէ մեկի մասին կասեինք. <<Գիտես ինչ հարուստ գրադարան ունի…>>: Այսօր կարող ենք ասել բոլորի տանը հարուստ գրադարան կա, ի դեմս համակարգչի: Իհարկե, ոչ՛, որովհետեւ գրքերն առնում էին գրքասերները /նույնիսկ <<տակից >>/իրենց գրպանից կտրելով, իսկ այսօր ոչ բոլորը կցանկանա օնլայն գիրք կարդա: Այսօր համակրգիչը գիրք է, խաղ է, ընկեր է, դասապրոցես է, գիտաժողով է, հետուստացույց է, խանութ է, պատրաստի ճաշ /սենդվիչ, պիցցա/ մատակարարող է, … լավ է, թե վատ, ժամանակի պահանջ է: Մարդկային շփումը պակասում է, դրա հետ շատ լավ սովորույթներ…
    Վերջին խմբագրող՝ Ալվարդ_Մ: 23.06.2017, 21:06:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (24.06.2017), Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (23.06.2017), Lilit Sahakyan (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Անահիտ Ա. (13.10.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Գայանե Սիմոնյան (23.06.2017), Լիլիթ (15.07.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Լյուդմիլա (14.07.2017), Կարինե Մարգարյան (24.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  7. #4
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Ճիշտ է Ալվարդ ջան համակարգիչը դարձել է մեր ամեն-ամեն ինչը, ցանկացած տեսակի ինֆորմացիայի ստացման աղբյուրը, և ուսուցիչը, և գիրքը: Բայց այն չի կարող փոխարինել լավ ուսուցչի հետ շփման հաճույքին ու օգտակարությանը, կամ գիրք կարդալու հաճելի պրոցեսին: Այժմ շատերի տանը կա մեծ գրադարաններ, որը ժամանակին ձեռք է բերվել բավականին դժվարությամբ և թանկ գներով, բայց երբ հետևում էս այդ տանը մեծացող երեխաներին նկատում էս, որ նրանք հազվադեպ են մոտենում գրադարանին, և նրանց ավելի հաճախ կտեսնես համակարգչի առջև նստած: Մենք համատեղ ուժերով պետք է աշխատենք, որպեսզի համակարգիչը ամբողջությամբ չզբաղեցնի գրքի տեղը….

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (24.06.2017), Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (24.06.2017), Lilit Sahakyan (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Գայանե Սիմոնյան (24.06.2017), Էմմա Խաչատրյան (26.10.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  9. #5
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Իհարկե Գայանե ջան այս խնդիրը համարվում է արդի դարաշրջանի հրատապ խնդիրներից մեկը: Եվ ես համամիտ եմ քեզ հետ,որ մենք որպես մասնագետներ պետք է այդ գործում լինենք հետևողական: Եթե կար ժամանակ,որ երեխաները իրենց ազատ ժամանակը անց էին կացնում գրադարանում կամ տանը զբաղվելով ընթերցանությամբ ապա այժմ այդ ամենին փոխարինելու է եկել համակարգչը: Զգալիորեն փոխվել են երեխաների սիրելի զբաղմունքը: Եվ դա լուրջ ազդեցություն է թողնում նրանց անձի ձևավորման ու զարգացման վրա: Համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա...

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (24.06.2017), Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (24.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Գայանե Սիմոնյան (24.06.2017), Էմմա Խաչատրյան (28.10.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  11. #6
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    516
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա...
    Կարինե ջան վերոնշյալ խոսքերն ի՞նչ իմաստով նկատի ունես` լա՞վ, թե՞ վատ:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Գայանե ջան համակարգիչները սովորողի վրա կարող են թողնել, ինչպես լավ այնպես էլ վատ ազդեցություն: Որպեսզի այն ճիշտ նպատակին ծառայի, այսինքն սովորողի համար դառնա տեղեկության ստացման և մշակման գործիք, օգտագործվի որպես աշխատանքային գործիք, ապա պետք է լինի վերահսկողություն և ծնողների, և ուսուցիչների կողմից: Հակառակ դեպքում նրանք այն օգտագործում են միայն խաղալու համար և նրանց մոտ աստիճանաբար զարգանում է կախվածություն խաղերից, նրանք մեկուսանալով շրջապատող աշխարհից մտնում են վերտուալ աշխարհ:Համացանցում ինֆորմացիան չի վերահսկվում, չկան տարիքային սահմանափակումներ և արգելքներ, այն լի է չճշգրտված ինֆորմացիաներով և չի բացառվում որ երեխան կհանդիպի դրանց: Իհարկե կան խաղեր, որ բավականին ուսուցանող են, բայց նորից կրկնվում եմ պետք է լինի խիստ վերահսկողություն մեծերի կողմից:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (25.06.2017), Lilit Sahakyan (26.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Աստղիկ Մարկոսյան (26.06.2017), Գայանե Սիմոնյան (27.06.2017), Էմմա Խաչատրյան (15.10.2017), Լիլիթ (15.07.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի տիկին Մարգարյան շատ խորը թեմա եք ընտրել, որը դարձել է գրեթե բոլոր ծնողների ամենահուզիչ խնդիրը։ Ներկայումս գրեթե բոլոր երեխաները, անկախ տարիքից, օգտվելով համակարգչից, հեռանում են և գրքից, և գրչից, և տետրից։ Նրանց մոտ այնքան է զարգացել համակարգչով գրելու հմտությունը, որ որոշները նույնիսկ արդեն անիմաստ են համարում գրչով գրելը։ Ինքս էլ լինելով դասավանդող, օրեցօր զգում եմ այդ բացասական երևույթի զարգացումը մեր սերնդի մեջ։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ բարձրացրել եք այս հարցը նման միջավայրում և համոզված եմ, որ գոնե չնչին հաջողություն կգրանցենք քննարկումների միջոցով։

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (27.06.2017), Լիլիթ (15.07.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Կարինե Մարգարյան (28.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգիչների մեծ արագությամբ աճող հնարավորությունները և սովորողների հետաքրքրությունների մեծացումը դեպի համակարգիչը կարծես աճող սերնդի մոտ մի կողմ է դնում գիրքը, որպես անհրաժեշտ տեղեկույթի ստացման աղբյուր: Համակրգիչները իրենց վրա են վերցրել գրքի ամբողջ գործառույթները, և կգա մի ժամանակ, որ ՏՏ-ները ամբողջովին իրենց վրա կվերցնեն գրքի դերը: Բայց դա ունի նաև իր բացասական ազդեցությունը սովորողի վրա: Այն զրկում է սովորողին գիրք կարդալու օգտակար գործընթացից և նրա մոտ ստեղծում է կախվածություն համակարգչից:
    Ես նույնպես կարծում եմ, որ համակարգիչը ունի իր թե դրական, և թե բացասական ազդեցությունը սովորողների վրա: Խնդիրն այն է, թե որքանով է այս ոլորտը վերահսկվում ծնողների և ուսուցիչների կողմից: Դրանից շատ բան է կախված, եթե օրինակ՝ ուսուցիչը սովորողին հանձնարարություն է տալիս և վերջինս դա գտնում է համակարգչից, և ոչ թե՝ ուսուցչի հանձնարարած գրքից, ապա ուսուցիչը չպետք է ընդունի այն: Այս դեպքում սովորողը ստիպված կլինի գիրք կարդալ հանձնարարությունը կատարելու համար:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Կարինե Մարգարյան (28.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

  19. #10
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Տաթևիկ այսօր ինֆորմացիայի ստացման բազմաթիվ տեխնիկական միջոցներ կան: Իրեն շրջապատող միջավայրի նկատմամբ ուշադիր, զննող, ուսումնասիրող, իր հետաքրքրությունները բավարարող, իր հարցերի պատասխանները փնտրող սովորողի համար կրթվելը անընդհատ գործընթաց է դառնում և արգելել նման սովորողին օգտվելու ժամանակակից տեխնիկական միջոցներից մենք չենք կարող: Պարզապես դասավանդողը և ծնողը կարող է ուղղորդել նրան, առաջարկելով , որ նա իր սովորած և ձեռք բերած հմտությունը փոխանցի մյուսներին և դրանով ավելի հմտանա, և որպես փոխանցման միջոց օգտագործի ոչ միայն էլեկտրոնային նյութերը, այլ նաև բանավոր խոսքը, գրելը և կարդալը: Եվ եթե մենք բոլորս աշխատենք միասին և այդ հարցի վերաբերյալ ցուցաբերենք համապատասխան միջոցառումներ ապա անպայման կհասնենք արդյունքի:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (15.07.2017), gayane0803 (28.06.2017), M. Amalya (30.06.2017), Ալվարդ_Մ (12.08.2017), Գայանե Սիմոնյան (28.06.2017), Լուսինէ Ավագյան (30.06.2017), Նաիրա Եղիազարյան (25.09.2017), Նվարդ Հովհաննիսյան (07.08.2017)

Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •