Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Գնահատում

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ՀՀԿոտայքի մարզ,ք. Բյուրեղավան 4-րդ շենք , բն. 17
    Գրառումներ
    56
    Հեղինակության աստիճան
    1

    Գնահատում

    Ա. Էնշտեյն ասել է <Դասարանում յուրաքանչյուրը հանճարեղ է,բայց եթե դուք ձկանը պետք է գնահատեք ծառի վրայով սողալու կարողության համար, ապա նա ամբողջ կյանքում կտառապի այն մտքից ,որ ինքն անկարող է >:
    .Գնահատումը բազմաբնույթ տերմին է, որը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռք բերման գոծընթաց ,որն օգտագործվում է սովորողների ուսումնառության, առարկայական ծրագրերի և պլանների, ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելու մասին: .Գնահատումը տեղեկատվության ժողովումն է այն բանի մասին,թե ուսումնառության նպատակի որ աստիճանի է հասել սովորողը: .Գնահատման արդյունքների վավերականությունը մեծանում է,եթե գնահատումը ճշտորեն համապատասխանում է ուսումնառական նպատակակետերի մտադրությանը:
    .Ընթացիկ գնահատման հիմքում ընկած են հավաստիության հիմնավորվածության, հուսալիության,մատչելիության,արդարության,և թափանցիկության սկզբունքները:







    ՈՒսուցանող , Խրախուսող Միավորային


    Կիրառվում է առաջին դասարանում
    Բոլոր դասաժամերին . Բանավոր հարցում
    .Գործնական աշխատանք
    . Թեմատիկ աշխատանք
    . Կիսամյակային ամփոփիչ
    աշխատանք



    ԿԱՊԿՈՒ _Ի ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ստուգաթերթեր /արձանագրում են այս կամ այն հատկանիշի առկայությունըկամ բացակայությունը/
    Թեստեր /որոնք պարունակում են չափորոշչային նվազագույն պահանջների տրոհված մասերին համապատասխանող առաջադրանքներ:


    Միավորային գնահատումն իրականացվում է նաև ԿԱՊԿՈՒ սովորողների համար:ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը հիմնվում է կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման սկզբունքների վրա:
    Ներառական կրթությունը համարվում է յուրաքանչյուր սովորողի կարողությունների լիարժեք բացահայտման միջոցով որակյալ կրթական ծառայությունների մատուցման գործընթացների ամբողջություն: Ներառական կրթությունը ենթադրում է բոլոր`այդ թվում ԿԱՊԿՈՒ սովորողների ներառումը տվյալ դասի ուսումնական նյութի յուրացման գործընթացում: Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է , որն ուսուցչից պահանջում է ճիշտ կազմակերպել ուսումնական գործընթացը `կարևորելով սովորողի գնահատումն ընդհանրապես և մասնավորապես ԿԱՊԿՈՒ սովորողի գնահատումը:
    Քանի որ ԿԱՊԿՈՒ սովորողները ներառվում են ուսումնական գործընթացում `նրանց գնահատումը ևս պետք է իրականացվի առանց խտրականության`օգտագործելով միավորային գնահատման համապատասխան տեսակները և գնահատման 10 միավորային սանդղակը:Հաշվի առնելով ԿԱՊԿՈՒ սովորողների առանձնահատկությունները ,ուսումնական ձեռքբերումների ստուգման և գնահատման միջոցները հարմարեցվում են նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին:
    Առաջադրանքները կարելի է կազմել ԿԱՊԿՈՒ յուրաքանչյուր սովորողի հմար` չափորոշչի նվազագույն պահանջները` անհրաժեշտության դեպքում դրանք տրոհելով և հարմարեցնելով այդ սովորողների ընկալման հնարավորություններին :Ամփոփիչ աշխատանքները պետք է հարմարեցվեն ԿԱՊԿՈՒ սովորողների կարիքներին`ըստ անհրաժեշտության ապահովելով լրացուցիչ ժամանկ :
    Գնահատման գործընթացը պետք է պայմանններ ընձեռի սովորողներին իրենց գիտելիքների ներուժի արտահայտման համար: Այդ իսկ պատճառով կարևոր է,որ գնահատումն իրականացվի սովորողի համար անմիջական,հանգիստ և բնական պայմաններում : Այն պետք է հնարավորություն ընձեռի սովորողի նկատմամբ արդար վերաբերմունքի դրսևորման համար, հիմնված պետք լինի հավասարության սկզբունքի և օբյեկտիվ գնահատման հիմքի վրա:
    ԿԱՊԿՈՒ սովորողի միավորային գնահատման կիրառման քանակները ,կախված է տվյալ սովորողի կարիքի առանձնահատկություններից, կարելի է հասցնել թույլատրելի նվազագույն քանակներին:
    ԿԱՊԿՈՒ սովորողի համար օգտակար և արդյունավետ է ուսուցանող գնահատման կիրառումը,որի դերը մեծ է թե հոգեբանորեն,թե ուսուցման առումով սովորողի գնահատման նպատակահարմար միջոց:
    ՈՒսոցանող գնահատումը պիտի ճանաչվի որպես կենտրոնական ` դասարանային պրակտիկայում `ինչպես ԿԱՊԿՈՒ ,այնպես էլ մյուս սովորողների համար, քանի որ դասարանում ուսուցչի և աշակերտի համար ,քանի որ դասարանում ուսուցչի և աշակերտի կատարած աշխատանքի մասը կարելի է որակավորել որպես գնահատում:Այն, ինչ ասում և անում են սովորողները, դիտարկվում են և մեկնաբանվում է , և ուսումնառության բարելավման վերաբերյալ եզրակացություններ են արվում:
    ՈՒսոցանող գնահատումը պետք է իրականացվի նրբանկատորեն, լինի կառուցողական , քանի որ ցանկացած գնահատում ունի իր հուզակամային ազդեցությունը `հատկապես ԿԱՊԿՈՒ սովորողի վրա:
    ՈՒսուցիչը պետք է տեղյակ լինի այն ազդեցությանը , որ կարող են ունենալ մեկնաբանությունը, գնահատականը կամ թվանշանը սովորողի ինքնքվստահության և խանդավառության վրա և պետք է հնարավորինս կառուցողական լինի իր տրամադրած հետադարձ կապի մեջ:Աշխատանքի և ոչ թե անձի վրա կենտրոնացած մեկնաբանություններն ավելի կառուցողական են և′սովորելու,և′ մոտիվացիայի համար:
    ՈՒսոցանող գնահատումը պետք է հաշվի առնի սովորողի մոտիվացիայի կարևորությունը:Խրախուսող գնահատումը խթանում է մոտիվացիան` ավելի շատ շեշտելով առաջընթացն ու հաջողու -թյունները քան ձախողումները:
    ՈՒսուցանող գնահատումը առանձնահատկությունը,որ դրա միջոցով սովորողն ուրիշների հետ չի համեմատվում հատկապես կարևոր է դառնում ԿԱՊԿՈՒ սովորողի պարագայում:
    ՈՒսուցողական գնահատումը պետք է նպաստի յուրաքանչյուր սովորողի հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և իրենց նվաճումները գնահատելու կարողությունների ձևավոևմանը:
    Գնահատումն իրականացվում է նաև հայտորոշիչ թեստի միջոցով:Նպատակն է պարզել դասավանդված ուսումնական նյութի կամ հմտության յուրացման մեջ աշակերտի կամ ուսուցչի ձեռքբե-րումները ,թերացումները ,թերություններն ու սխալները: Հայտորոշիչ թեստի նպատակն է`որոշել ,թե արդյո՞ք սովորողը պատրաստ է շարունակելու հետագա ուսումնառությունը:Այս թեստի նպատակը ոչ թե ընդհանուր պատկերացումներ ունենալը, կամ աշակերտներին ըստ գիտելիքների խմբերի բաժանելն է, այլ յուրաքանչյուր սովորողի ուժեղ և թույլ կողմերի պարզելը և թերացումները վերացնելու ուղիներ գտնելը:
    Առաջին դասարանը չի գնահատվում, գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:Տարեվերջյան ամփոփիչ գնահատման նպատակով լրացվում են հետևյալ բնութագրերը.
    1. յուրաքանչյուր սովորողի աճի /առաջադիմության/ բնութագիր, որը ներառում է նրա ուսումնական գործունեության արդյունքները` առաջին դասարանի առարկայացանկում ընդգրկված ուսումնական բոլոր առարկաներից առանձին –առանձին,
    2. սովորողի հոգեբանական զարգացման բնութագիր:
    Այդ բնութագրերի ձևերը,լրացման և սովորողների ծնողներին տեղեկացման կարգը սահմանվում է ԿԳ նախարարության կողմից /Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 2007թ. Հոկտեմբերի 4-ի N 846 –Ն հրամանով:


    Գնահատման ընդհանուր չափանիշները
    Ավարտունակությունը :Սա այն աստիճանն է,որով ուսումնական խոշոր նպատակակետերը կարող են օգտագործվել որպես հիմք`ուրիշներին բացատրելու դասավանդման մեթոդները կամ ուսումնական ծրագրի բնութագրիչ գծերը:
    Բարեփոխում:Սա այն չափն է,որով դասակարգումն օգնում է արժևորել ուսումնական ծրագրիրը կամ ուսումնական նպատակաետերը և հանգեցնում վերջիններիս վերափոխման:
    Պարզություն:Սա դասակարգման վերջնական օգտագործողների /ուսուցիչների, պաշտոնատար անձանց/կողմից դասակարգման ըմբռնման դյուրինությունն է:
    Հաղորդում :Սա դասակարգման օգտակարությունն է`որպես առանձին սովորողներին, կրթության բնագավառի պաշտոնատար անձանց, պետական պաշտոնյաներին կամ հանրությանը գնահատման արդյունքների տեղեկացումը կազմակերպելու միջոց:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •