+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    1

    Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

    Սովորողի գործունեության արժևորումը հատկապես 11-15 տարեկանում , շատ կարևոր է, քանի ,որ այդ հասակը համարվում է դեռահասության տարիք, և այն բնութագրվում է սովորողի <<ես>> -ի ակտիվ ձևավորմամբ: Ի տարբերություն կրտսեր դպրոցականների՝ դեռահասների մոտ ինտենսիվորեն զարգանում է ինքնագիտակցությունը, ավելանում են դրա բաղադրամասերը, ընդլայնվում է շփումը հասակակիցների հետ, ստեղծելով այս կամ այն տեսակի ինքնագնահատական իր անձի մասին: Դերային հարաբերությունների զարգացումը համադրվում է անձնային փոխհարաբերությունների ինտենսիվ ձևավորմամբ, ինչը այս ժամանկից սկսած, ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն:Եվ տարիքային այս փուլում առանձնակի դեր ունի ուսուցչի վերաբերմունքը աշակերտի հանդեպ: Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտի << ես >> -ը ճիշտ գնահատել և փորձել շփվել նրա հետ առանձնակի մոտեցմամբ: Հատկապես այս տարիքային խմբի մեջ առավել տարբերվող են օժտված երեխաները: Նրանք կարող են դասապրոցեսի ընթացքում դրսևորել ծուլութըուն, դասրանային աշխատանքը չկատարելու ցանկություն, կամ միանգամից խնդրի լուծումը կգրեն տետրում ՝ առանց լուծման ընթացքի: Այստեղ ուսուցիչը մեծ դժվարության է հանդիպում նմանատիպ աշակերտի հետ շփվելու ,նրանց եսը ճիշտ գնահատելու գործում: Կան փոքր քայլեր, որոնք այստեղ կարող են բերել մեծ արդյունքի:Նման արդյունքի կարող են հասցնել , երբ օժտոած երեխան ուսուցչի հետ շփվում է այլ միջավայրում՝ ոչ դաս - դասարանային մթնոլորտում, երբ ուսուցիչը փորձում է ուսուցիչ - աշակերտ կարծրատիպը վերացնել,, երբ փորձում է աշակերտի համար լինել ուղղորդողի դերում: Ուսուցիչը կարող է ուղղակի աշակերտի հետ անմիջականորեն զրուցել ,կամ որևիցե խնդիր լուծել, հետաքրքիր նյութեր ուղարկել էլեկտրոնային հասցեին: Առաջին հայացքից նման մոտեցումը թվում է հասարակ , բայց այս փոքր հնարքով կարևորվում է աշակերտի ես - ը , նա իրեն գնահատված է զգում: Այսպիսով, վստահություն ձեռք բերելով , աշակերտին հեշտ կլինի ուղղորդել և սեր առաջացնել տվյալ առարկայի նկատմամբ, նրա մոտ առաջանում է նաև ազնվության և պատրաստակամության հատկանիշներ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    171
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
    Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    1
    Վիոլետա ջան , քեզ հետ համաձայն եմ ,հոգեբանորեն ուսումնասիրելով աշակերտի ներքին աշխարհը ,կարողանում ես ճիշտ մոտեցում ցուցաբերել: Կան այնպիսինները ,որոնք շատ զգայուն են և ամեն մի խոսքը անգամ նրանց համար ճակատագրական է թե ընտանիքում, թե շրջապատում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    100
    Հեղինակության աստիճան
    1
    Ես ևս համամիտ եմ,որ ուսուցիչը պետք է ճանաչի սովորողի հոգին,ինչն էլ իր հերթին թույլ կտա վեր հանել նրա կարողությունները և հմտությունները:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Ազնվություն սերմանելու համար անհրաժեշտ է ազնիվ լինել, վերհանել և արժևորել ազնիվ արարքները, շարժառիթները, պախարակել ստորն ու նենգությունը, պատեհապաշտությունը: Գրականությունը անսպառ հնարավորություններ ունի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել : Իմ կարծիքով դեռահասների նկատմամբ պետք է լինել փոքր ինչ ներողամիտ , նրանց հետ աշխատել սիրով , ուշադրությամբ ու զգուշությամբ :

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •