+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    148
    Հեղինակության աստիճան
    1

    Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

    Սովորողի գործունեության արժևորումը հատկապես 11-15 տարեկանում , շատ կարևոր է, քանի ,որ այդ հասակը համարվում է դեռահասության տարիք, և այն բնութագրվում է սովորողի <<ես>> -ի ակտիվ ձևավորմամբ: Ի տարբերություն կրտսեր դպրոցականների՝ դեռահասների մոտ ինտենսիվորեն զարգանում է ինքնագիտակցությունը, ավելանում են դրա բաղադրամասերը, ընդլայնվում է շփումը հասակակիցների հետ, ստեղծելով այս կամ այն տեսակի ինքնագնահատական իր անձի մասին: Դերային հարաբերությունների զարգացումը համադրվում է անձնային փոխհարաբերությունների ինտենսիվ ձևավորմամբ, ինչը այս ժամանկից սկսած, ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն:Եվ տարիքային այս փուլում առանձնակի դեր ունի ուսուցչի վերաբերմունքը աշակերտի հանդեպ: Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտի << ես >> -ը ճիշտ գնահատել և փորձել շփվել նրա հետ առանձնակի մոտեցմամբ: Հատկապես այս տարիքային խմբի մեջ առավել տարբերվող են օժտված երեխաները: Նրանք կարող են դասապրոցեսի ընթացքում դրսևորել ծուլութըուն, դասրանային աշխատանքը չկատարելու ցանկություն, կամ միանգամից խնդրի լուծումը կգրեն տետրում ՝ առանց լուծման ընթացքի: Այստեղ ուսուցիչը մեծ դժվարության է հանդիպում նմանատիպ աշակերտի հետ շփվելու ,նրանց եսը ճիշտ գնահատելու գործում: Կան փոքր քայլեր, որոնք այստեղ կարող են բերել մեծ արդյունքի:Նման արդյունքի կարող են հասցնել , երբ օժտոած երեխան ուսուցչի հետ շփվում է այլ միջավայրում՝ ոչ դաս - դասարանային մթնոլորտում, երբ ուսուցիչը փորձում է ուսուցիչ - աշակերտ կարծրատիպը վերացնել,, երբ փորձում է աշակերտի համար լինել ուղղորդողի դերում: Ուսուցիչը կարող է ուղղակի աշակերտի հետ անմիջականորեն զրուցել ,կամ որևիցե խնդիր լուծել, հետաքրքիր նյութեր ուղարկել էլեկտրոնային հասցեին: Առաջին հայացքից նման մոտեցումը թվում է հասարակ , բայց այս փոքր հնարքով կարևորվում է աշակերտի ես - ը , նա իրեն գնահատված է զգում: Այսպիսով, վստահություն ձեռք բերելով , աշակերտին հեշտ կլինի ուղղորդել և սեր առաջացնել տվյալ առարկայի նկատմամբ, նրա մոտ առաջանում է նաև ազնվության և պատրաստակամության հատկանիշներ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    191
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
    Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    148
    Հեղինակության աստիճան
    1
    Վիոլետա ջան , քեզ հետ համաձայն եմ ,հոգեբանորեն ուսումնասիրելով աշակերտի ներքին աշխարհը ,կարողանում ես ճիշտ մոտեցում ցուցաբերել: Կան այնպիսինները ,որոնք շատ զգայուն են և ամեն մի խոսքը անգամ նրանց համար ճակատագրական է թե ընտանիքում, թե շրջապատում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2017
    Հասցե
    Քաղաք Աբովյան
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    1
    Ես ևս համամիտ եմ,որ ուսուցիչը պետք է ճանաչի սովորողի հոգին,ինչն էլ իր հերթին թույլ կտա վեր հանել նրա կարողությունները և հմտությունները:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1
    Ազնվություն սերմանելու համար անհրաժեշտ է ազնիվ լինել, վերհանել և արժևորել ազնիվ արարքները, շարժառիթները, պախարակել ստորն ու նենգությունը, պատեհապաշտությունը: Գրականությունը անսպառ հնարավորություններ ունի:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    148
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել : Իմ կարծիքով դեռահասների նկատմամբ պետք է լինել փոքր ինչ ներողամիտ , նրանց հետ աշխատել սիրով , ուշադրությամբ ու զգուշությամբ :

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (18.01.2018), Նունե Մարգարյան (11.01.2018)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    261
    Հեղինակության աստիճան
    1
    Դեռահասների վարքը խիստ հակասական է լինում:Դրանց մոտ զարգանում է եսասիրությունը,հետագա պլանների անտեսումը,անտարբերությունը ներկայի նկատմամբ,կամակորությունը,ուսուցիչներին ու ծնողներին հակադրվելը,նրանց չենթարկվելը,արտառոց պահվածքը:Երբեմն երեխաները դառնում են ավելի երազող,ձգտում են անիրականին ու երևակայականին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (18.01.2018), Նունե Մարգարյան (18.01.2018)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    148
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ համամիտ եմ ձեր հետ ,սիրելի Օլգա : Դեռահասները կարող են շատ հաճախ ստել , չհասկանալով ասածի կարևորությունը, ,կարող են ստել իմպուլսիվ , կարող են սուտ խոսել իբր իրենց կարծիքով ,իրենց ընկերոջը չմատնելու նպատակով:Բայց և այնպես մենք մանկավարժ լինելով շատ անգամ հասկանում ենք, փորձում ենք սովորեցնել ազնիվ լինել :Մի գուցե ներողամիտ լինելով աջակցում ենք կամ ենթադրում ենք , որ կհասկանան:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lilit Sahakyan (18.01.2018)

  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    148
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
    Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :
    Միանգամայն համամիտ եմ հարգելի Վիոլեըա, ճանաչելով աշակերտին կարող է ուսուցիչը արժևորել երեխայի մարդկային հատկանիշները , նաև ուղղորդել բարդ իրավիճակներում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lilit Sahakyan (18.01.2018)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    177
    Հեղինակության աստիճան
    1
    ՈՒսուցիչը իր վառ օրինակով պետք է լինի աշակերտի կյանքի առաջին հոգեբանը:Իր ազնիվ և բարոյական հատկանիշները ներկալացնելով պետք է կերտի աշակերտի ազնիվ ու շիտակ ուղին:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •