Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Մեծամորի ատոմային էլեկտրակայան

  1. #11
    Ավագ մասնակից Ruben-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    130
    Բարեկամս, ինչ է նշանակում «բաղադրիչների քանակը 2, էլեկտրական հոսանքը 440 Մվտ» Խոսքը Նո. 4 գրառման մասին է...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Heghin (29.07.2018)

  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Մեր ժամանակներում աշխարհի շատ երկրներում,այդ թվում և Հայաստանում,ատոմակայանների տված էլեկտրաէներգիան ծառայում է խաղաղ նպատակների,օրինակ,բնակարաններիը լուսավորելու,գործարաններն աշխատեցնելու և արտադրական ու կենցաղային այլ կարիքներ հոգալու համար:

  4. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Հարգելի կոլեգաներ,ուզում եմ ասել ռադիոակտիվ ճառագայթման ազդեցության մասին մարդու որգանիզմի վրա:Ինչպես գիտեք,1945 թ.օգոստոսին ԱՄՆ-ի զինուժերը երկու ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա:Քաղաքները հիմնովին ավերվեցին,իսկ մարդիկ զանգվածաբար ոչնչացան:Բայց ամենից սարսափելին եղավ հետո՝ամիսներ ու տարիներ անց:Ողջ մնացածները մհանում էին ճառագայթային հիվանդությունից,նորածինների մեծ մասը ծնվում էր սարսափելի բնական արատներով:Եվ այդ ամենը շարունակվում է մինչև այսոր:
    Երկրագնդի ողջ մարդկությունը պայքարում է ատոմային պատերազմի դեմ,հատկապես Չերնոբիլի ատոմակայանի ողբերկական վթարից հետո,որի հետևանքներն ակնհայտորեն ապացուցեցին,որ ատոմի միջուկում թաքնված էներգիայի հետ կատակել չի կարելի:

  5. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Չնայած հայտնի վտանգներին,ատոմային էներգետիկան արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում:Պատճառն այն է,որ սպառվում են հիդրոէներգետիկայի հետագա զարգացման հնարավորությունները,քիմիական վառելիքի պաշարները:Ատոմակայանները մթնոլորտը չեն պղտորում ծխով և փոշով,ինչպես ջերմաէլեկտրակայանները,չեն պահանջում մեծածավալ ջրամբարների ստեղծում,ինչպես հիդրոէլեկտրակայաններ կարուցելիս:

  6. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Սակայն ատոմի էներգիան խաղաղ նպատակով օգտագործելիս առաջանում են այլ խնդիրներ:Առաջին խնդիրը միջուկային սարքավորումները սպասարկող մարդկանց պաշտպանվածությունն է գամմա-ճառագայթման և նեյտրոնների հոսքերի վնասակար ազդեցությունից:Երկրորդ խնդիրը կապված է ատոմային ռեակտորներից ստացվող ռադիոակտիվ թափոնների անվտանգհեռացման հետ:

  7. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Քիմիական վերափոխումների պրոցեսները ընդանում են տարբեր կառուցվածքային ձևավորում ունեցող ռեակտորներում՝ տարողունակ,սյունային,խողովակային,բազմափուլային,հաջորդական ռեժիմի և այլն:Ելնելով քիմիական արդյունաբերության արդյունավետությունից,տեխնոլոգիական պրոցեսի յուրահատկությունից և քիմիական ռեակցիայի իրագործման պայմաններից,կիրառում են ամենատարբեր չափերի ռեակտորներ:Այժմ գործող արտադրություններում օգտագործում են ինչպես կաթիլի չափի,այնպես էլ 600 խորանարդ մետր ծավալ ունեցող քիմիական ռեակտորներ:Այսպիսի գիգանտ ռեակտորներում գազանման էթիլենը կատալիզատորի պինդ մասնիկների եռացող շերտում մտնելով փոխազդեցության մեջ,վեր է ածվում պոլիէթիլենի:

  8. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Մեջբերում Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական ատոմային էլեկտրակայան Հայաստանում գործող ատոմակայան միակը Հարավային Կովկասում,գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՛ Մեծամոր քաղաքի մոտակայքում:
    Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը:
    Թուրքիայի և Ադրբեջանի Հայաստանի շրջափակման պատճառով,որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց,պատճառ դարձավ Հայաստանի կառավարության կայանի վերաբացման որոշման՛1993 թվականին:Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին:
    Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով,քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է,որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց,ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից:
    ՙՙՄեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և պետք է փակվի ,՚՚-Վիեննայում այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Այբայրաքը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի ժամանակ:
    Թուրքիայի էներգետիկայի երիտասարդ նախարարը,որը նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է,մեկ անգամ չէ,որ բարձրաձայնում է Հայկական ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին:
    Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970 թվականին:1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվեց,սակայն վերաբացվեց 1995 թվականին:
    Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։ Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghin (29.07.2018), Օլգա Հայրապետյան (07.08.2018)

  10. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    125
    Հարգելի Արևիկ Աբովյան,համաձայն եմ Ձեր հետ:Ջերմաէլեկտրակայաններում ջուրը վերածվում է գոլորշու վառելանյութի այրման,իսկ ատոմային էլեկտրակայաններում՝ միջուկային ռեակցիայում անջատված էներգիայի շնորհիվ:
    Առաջին անգամ ուրանի ճեղքման շղթայական ռեակցիան իրականացվել է 1942 թ., ԱՄՆ-ում՝ իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ:Աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցվել է 1954 թ., Ռուսաստանի Օբնինսկ քաղաքում՝ ռուս ֆիզիկոս Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ:
    Դանդաղ նեյտրոններով ռեակտոր է տեղադրված Մեծամորում կառուցված և 1979 թ. շահագործման հանձնված Հայկական ատոմակայանում, որի հզորությունը 440 ՄՎտ:

  11. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Մեջբերում Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական ատոմային էլեկտրակայան Հայաստանում գործող ատոմակայան միակը Հարավային Կովկասում,գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՛ Մեծամոր քաղաքի մոտակայքում:
    Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը:
    Թուրքիայի և Ադրբեջանի Հայաստանի շրջափակման պատճառով,որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց,պատճառ դարձավ Հայաստանի կառավարության կայանի վերաբացման որոշման՛1993 թվականին:Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին:
    Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով,քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է,որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց,ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից:
    ՙՙՄեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և պետք է փակվի ,՚՚-Վիեննայում այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Այբայրաքը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի ժամանակ:
    Թուրքիայի էներգետիկայի երիտասարդ նախարարը,որը նախագահ Թայիփ Էրդողանի փեսան է,մեկ անգամ չէ,որ բարձրաձայնում է Հայկական ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին:
    Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1970 թվականին:1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվեց,սակայն վերաբացվեց 1995 թվականին:
    https://www.youtube.com/watch?v=SrqO5fdhr8o

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •