Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Ազգի ապագան նրա երիտասարդությունն է․․․

  1. #1
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1

    Ազգի ապագան նրա երիտասարդությունն է․․․

    Գ․ Նժդեհ․ <<Էջեր իմ օրագրեն>>
    Հայ երիտասարդությանը

    Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան ՝ նայիր նրա երիտասարդությանը։
    Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր, այսօր, երբ դու նվազ խոստումնալից ես, երբ քո մեջ, շնորհիվ մեր օրերի նյութապաշտության ոգու և համատարած հուսալքության , թուլացել է պաշտամունքը երկու աստվածությունների՝ հայրենի ժողովրդի և երկրի։ Քո շարքերում, գիտես այդ, օրեցօր աճում է հոգնածների, ուղեկորույսների թիվը։
    Ահա թե ինչու ուզեցի մտերմաբար մի քիչ խոսել քեզ հետ, ուզեցի օրագրիս մի քանի անավարտ էջերով-ծնունդը իմ խորհրդածությունների-ստիպել քեզ ևս մտածելու մեր վաղվա մասին։


    Ինչպիսի՞ երիտասարդություն ունենք և ի՞նչ է մեզ սպասվում․․․
    Վերջին խմբագրող՝ Իրինա Մարգարյան: 29.05.2017, 17:45:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (30.05.2017), Gayane Lachinyan (29.05.2017), grigqrist (02.06.2017), Marine6 (31.05.2017), Ալվարդ_Մ (30.05.2017), Անգին Ասլանյան (01.06.2017), Բելա Ջիվանշիրյան (01.06.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Թեհմինե Սահակյան (29.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (30.05.2017), Նունե Մարգարյան (02.06.2017), Օլգա Հայրապետյան (06.06.2017), Parandzem (30.05.2017), Rosi (02.06.2017)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով խոստումնալից երիտասարդություն ունենք, երիտասարդություն, որին կարող ենք վստահել մեր երկրի խաղաղ ապագան։ Բոլորս էլ համոզվեցինք, որ մեր երիտասարդները պակաս հայրենասերներ չեն և էլի մեջբերեմ Գ․ Նժդեհի խոսքերը․ <<Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է ։ Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության։Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ , որքան փոքր է այդ ժողովուրդը, և որքան ամբարիշտ են նրա հարևանները։>>

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (30.05.2017), Gayane Lachinyan (29.05.2017), Marine6 (31.05.2017), Ալվարդ_Մ (30.05.2017), Անգին Ասլանյան (01.06.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Իրինա Մարգարյան (29.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նաիրա Մելիքսեթյան (30.05.2017), Նունե Մարգարյան (03.06.2017), Parandzem (30.05.2017), Rosi (02.06.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Թեհմինե ջան, ճիշտ ես՝ պակաս հայրենասերներ չեն, բավական է քարկոծենք էս սերնդին, պետք է լավն էլ տեսնել, խրախուսել, մղել նրանց, ոչ թե անհույս փնովել։ մենք շատ ենք լսում ՝ <<հիմիկվա սերունդը․․․․>> ու լիքը հոռի կարծիքներ․․․
    Լավ էլ ազատասեր, ուժեղ երիտասարդներ ունենք։ <<Ապրե՞լ ենք ուզում ՝ լինենք ուժեղ ազգովին>>(Գ․ Նժդեհ)։

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Իրինա,հավելեմ,որ պատմահասարակական փորձի յուրացման ու փոխանցման գործընթացն այնքան էլ հարթ եւ խաղաղ չի ընթանում։Սովորաբար սերունդների միջև հարաբերություններում բազմաթիվ հիմնախնդիրներ են ծագում, որոնք պատմականորեն ձգվում են հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Ճիշտ եք, այսօր էլ ծնողները մեղադրում են երիտասարդությանը իրենց խորհուրդները չլսելու ,իսկ երիտասարդներն էլ նրանց ժամանակակից հետ մնալու մեջ։Տեղին է մեջբերել հետեւյալը." Սարսափով եմ նայում մեր երիտասարդությանը.ինչ ապագա է սպասում մեզ։ Մեծի նկատմամբ ոչ մի հարգանք չունեն,չեն սիրում աշխատել,անհոգ են եւ ամբարտավան։Ուսման նկատմամբ անտարբեր են, անզոր, վայելքների մեջ զորավոր։ Եթե այսպես շարունակվի , մեր հասարակությանը կործանում է սպասում"։ Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ մտքեր են մեզ հասել հին եգիպտական արձանագրություններից,հին հունական մտածողներից։ Մինչդեռ յուրաքանչյուր նոր սերունդ , բարեբախտաբար, ավելի առաջադեմ է ,առաջ է տանում տվյալ հասարակությունը եւ , կարծում եմ ,ինքն էլ իր հերթին է դժգոհելու նոր սերնդից։

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (30.05.2017), Gayane Lachinyan (29.05.2017), Ալվարդ_Մ (30.05.2017), Անգին Ասլանյան (02.06.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Իրինա Մարգարյան (29.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նունե Մարգարյան (03.06.2017), Parandzem (30.05.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Այստեղ տեղին է հիշել Պ․ Սևակի
    Սերունդների հերթափոխությունը

    Ամեն սերունդ
    Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
    Իսկ երբ խոսել է սկսում,
    Բարկացնում է ավագներին
    Եվ բարկացնում անկեղծորեն,
    Որովհետև․․․ կրտսերը ՝ միշտ անհասկացող,
    Իսկ ավագը․․․ հասկացող է։
    Ավագ Աստված
    Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
    Հասկացողն ու կասկածողը․․․
    Ամեն սերունդ
    նախ և առաջ մահանում է կասկածելով։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (29.05.2017), Mariamsargsyan (04.06.2017), Ալվարդ_Մ (30.05.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Թեհմինե Սահակյան (30.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նունե Մարգարյան (02.06.2017), Օլգա Հայրապետյան (07.06.2017)

  11. #6
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Իսկ ես Սևակի պես հպարտանում եմ...
    ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ
    Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,
    Բայց առավել՝ իմ արմատով
    Եվ իմ բնի վաղեմությամբ.
    Ժողովրդիս ծերունական
    Խիստ բնական
    խոհեմությամբ,
    Բայց ավելի՝
    Նոր շիվերի
    դալարությամբ -
    Նրա ջահել որդիներից հենց լավերի
    խելառությամբ... Պ.Սևակ

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (30.05.2017), Gayane Lachinyan (30.05.2017), Ալվարդ_Մ (30.05.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Թեհմինե Սահակյան (30.05.2017), Իրինա Մարգարյան (30.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նունե Մարգարյան (03.06.2017)

  13. #7
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Այո , հարգելի Փառանձեմ, հպարտությունն էլ ազգային արժանապատվության մի տարր է:
    Երիտասարդների մոտ արժեքային համակարգը ձևավորվում է հենց ազգային արժանապատվության գիտակցումից:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (04.06.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Թեհմինե Սահակյան (30.05.2017), Լիլիթ (03.06.2017), Նունե Մարգարյան (02.06.2017), Օլգա Հայրապետյան (07.06.2017), Parandzem (31.05.2017)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    2
    Ըստ իս,ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է, մենք՝ ուսուցիչներս պարտավոր ենք ապահովել այն, պետք է խրախուսել և ճիշտ ուղղություն ցույս տալ յուրաքանչյուր աշակերտի: Ներկայիս մեր երիտասարդները շատ համարձակ են, ազատամիտ: Եթե ունենան աջակցություն պետության կողմից ինչպես որ հարկն է, վստահ եմ, նրանք կարող են հասնել մեծ հաջողությունների:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    34
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    1
    Անահիտ ջան, ճիշտ ես, պետությունը մեծ դեր ունի, բայց ամենակարևորը երիտասարդի ձգտումն է, նպատակը և բոլոր հնարավոր միջոցները՝ դրան հասնելու համար։ Ասածիս վառ օրինակը հենց քո դուստրը ՝ օրինակելի երիտասարդության համար։

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Կարևոր գործոն է նաև վերաբերմունքը նպատակի հանդեպ․ այն պետք է լինի գիտակցված, լուրջ, որ առաջ մղի։

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (30.05.2017), Gayane Lachinyan (30.05.2017), Գայանե Սիմոնյան (01.06.2017), Իրինա Մարգարյան (30.05.2017), Նունե Մարգարյան (06.06.2017), Օլգա Հայրապետյան (22.06.2017), Parandzem (10.06.2017)

Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •