Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Նովել-հեղինակ Ի․ Մարգարյան

  1. #1
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    35
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    143

    Նովել-հեղինակ Ի․ Մարգարյան

    Հուշերիս բովից

    Ես հավատում եմ բնության
    ամենազորեղ ուժին,
    Ես ենթարկվում եմ նրան…


    Չեմ ցանկանում հիշատակարան գրել, պարզապես տարիների հոլովույթում ապրածս քաղցրությունը կրկին վերապրելու միտումով պատմում եմ հիշողություններս, որոնք վանդակել է: Հիմա դրանք բաց եմ թողնում, թող թևեր առնեն ու ճախրեն. ամեն ինչ ազատության մեջ է գեղեցիկ:
    Ո՞վ կարող է հակառակվել ինձ՝ ասելով, որ գեղեցիկ չէ այն մայրամուտը, երբ նայում ես շառագունած կիսասկավառակին, նրա մեջ տեսնում ես ծիծաղախիտ աչքեր, քեզ բարի գիշեր մաղթող շուրթեր ու զգում ես մի տաք համբույր, որից այրվում, անէանում ես՝ ձուլվելով մարմրող արևի շողերին: Ո՞վ կարող է հակառակվել ինձ՝ ասելով, որ գեղեցիկ չէ այն քամին, որը չարաճճիորեն խաղում է մազերիդ հետ, շշնջում ականջիդ հուզավարար մեղեդու ելևէջներ, բույրեր տարածում շուրջդ, շնչես, որ հագենաս, զգաս, որ ապրես…
    Կյանքն ինձ համար անավարտ վեպ էր, որի վերջաբանն անընդհատ փոխում էի, որ բարի ու սիրուն ավարտ ունենար: Իմ վեպի հերոսը մտացածին չէր, բայց նրա հայտնվելն իմ վեպում, այսինքն՝ կյանքում, պատահական էր այնպես, ինչպես անհետանալը:
    Աշուն էր, իմ սիրած աշունը: Նրա միամիտ գունախաղը թմրեցրել էր ինձ, ու ընդարմացած հոգուս թեթևություն տալու նպատակով քայլում էի դատարկ փողոցով, լռության մեջ լսվում էր միայն ոտքերիս տակ մեռնող տերևների հառաչը: Այո՛, բնությունը մեռնում էր, իսկ ինձ համար այդ օրից սկսվելու էր մի կյանք, որն ապրեցնելու էր ինձ քաղցր պատրանքի մեջ, ստիպելու էր զգալ ամենակարող սիրո պոռթկումները: Այդ սիրուց տանջվեցի, բայց չչարացա, այրվեցի, բայց չմոխրացա:
    Իմ երազկոտ հոգու վրա իջել էր աշնանային տրամադրություն: Քայլում էի՝ հայացքս երկնքին սևեռած. ինչքա՜ն սիրուն էին ամպերը կիսամերկ ճյուղերի արանքից: Թովիչ տեսարանն ինձ ամբողջովին կլանել էր, և ոտքերիս տակ ոչ թե ասֆալտն էի զգում, այլ՝ փրփրացայտ ամպերը: Երկնքում զբոսնելը երկար չտևեց. բախվել էի մեկին, ով իր կրակոտ աչքերով կարծես հարցնում էր. <<քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է>>: Ես շփոթմունքից վեր թռա ու ինձ չկորցնելով՝ նախ ժպտացի, ապա ներողություն խնդրեցի ու քայլեցի առաջ: Արդեն մթնում էր: Փողոցի լուսարձակները վառվեցին: Զգացի՝ ինչ-որ մեկը հետևում է ինձ, քայլերս արագացրի: Թանձրացող ստվերը հավասարվեց ինձ ու պատճառ բռնելով մութն ու ուշ ժամը՝ առաջարկեց ուղեկցել : Նայեցի նրա աչքերին, մտովի թափանցեցի նրա էության խորքերը և մի ներքին մղումով համաձայնվեցի:
    Այսպես ամեն օր, խորհրդավոր ու խոհուն քայլում էինք մինչև տուն: Օրն ինձ համար պահ էր, ժամն՝ ակնթարթ: Ամեն ինչ փոխվեց. կյանքը նոր նրբերանգներ ստացավ, երևույթները՝ նոր անուններ, իմ ըմբոստ ներաշխարհը խաղաղվեց, և կենսաթրթիռ հույզերը հյուսեցին սերը:
    Ես սիրում էի, ու իմ սերն այնքան քնքուշ էր, որքան նորաբողբոջ նռնենու ծաղիկը, այնքան գունեղ, որքան աշունը: Խենթությունը թևեր էր առել ու սավառնում էր մտքումս ու սրտումս: Մտովի թևածում էի անծայրածիր հեռուներ ու լուսավոր հորիզոնում տեսնում իմ փայլուն ապագան՝ եթերային ու սիրաջեր: Ես ինքնամոռաց տրվել էի զգացմունքներիս, որոնք ինձ դարձրել էին համարձակ ու վճռական: Այդ զգացումով համակված՝ մի օր էլ ծածուկ դուրս եկա տնից՝ իմ անծանոթ-ծանոթի հետ վայելելու աշնան երեկոյի անդորրությունը բացօթյա տաք լողավազանում:

    Մեքենայում երկուսս էինք ու լռությունը, որը, անձրևի կաթկթոցին ներդաշնակ, ասես քաջալերում էր ինձ՝ չփոշմանել խենթ արարքիս համար:
    Հասանք սարահարթի վրա գտնվող ամառանոց: Ես վարանում էի մեքենայից իջնել, նա խորամանկ ժպիտով թե՝ հետ դառնա՞նք: Գլխով իմ ոչի նշանը նրան համարձակություն տվեց ձեռքիցս զգույշ բռնել ու առաջնորդել ինձ հանքային աղբյուրներից բխող տաք ջրի մեջ: Գիշերվա առեղծվածում երկու անկեղծ հայացքներ քարացել էին դեմ հանդիման, և թաց կախարդանքի մեջ անխուսափելի էր առաջին համբույրը, որի միակ վկաներն եղան աստղերը:
    Տունդարձի ճանապարհին երանավետ հոգնություն էր իջել վրաս: Դանդաղ էի շնչում, որ իմ տաք շնչից չհալվի երազ թվացող իրականությունը: Ամբողջ գիշեր չքնեցի. իմ գլխում խառը մտքեր էին հղանում, բանաստեղծական տողեր օղակվում.

    Սիրում եմ ես քո աչքերը,
    Որ փայլում են աստղերից վառ:
    Սիրում եմ քո ջերմ շուրթերը,
    Որ օծված են սիրո բույրով.
    Համբույր եմ տենչում քեզանից իմ սեր,
    Ուզում եմ հավերժ սիրել ու սիրվել…

    Հենց այդ գիշեր աշնանային ցուրտ մշուշում դողում էի անձկության մեջ: Ուզում էի խելագար քամի լինել, թափառել փողոցներում, գտնել նրա պատուհանը, ներս սողոսկել ու գրկել նրան: Սիրո սարսուռներից փշաքաղված՝ քնել էի՝ գրիչը ձեռքումս ամուր բռնած, իսկ գրածս տողերն արդեն ներծծվել էին ափիս մեջ:
    Նորից արշալույս, նորից վերջալույս: Ես քայլում էի ճակատագրական հարվածին հանդիման՝ բնավ չգիտակցելով: Հանդարտ անցնում էի ծառուղով՝ հայացքով փնտրելով իմ թվացյալ կեսին, որն ինձ համար այնպիսի անակնկալ էր պատրաստել, որ իր ուժգնությամբ չէր հավասարվի ահեղ փոթորկին կամ անխիղճ ջրհեղեղին, որն ամեն ինչ սրբում, լվանում է՝ առանց հետք թողնելու, իսկ անակնկալը հետքեր թողեց, ավաղ:
    Ահա և նա՝ իմ առեղծվածը, գրկեց ինձ, կարոտով սեղմեց կրծքին ու համբուրեց, ապա նայեց աչքերիս ու կարկամեց: Ես զգացի հրաժեշտի սարսուռը, դողդոջ մատներս սահեցրի նրա դեմքի վրայով՝ սառը, անարյուն: Երկար լռությունը կոտրեցի վերջապես.
    -Ի՞նչ տագնապներ ես ներսդ թաքցնում:
    -Խոսելու բան կա, քա՜ղցրս:
    -Էդքան լուրջ է՞, լավ, խոստանում եմ մի կերպ դիմանալ:
    -Սիրում եմ քեզ, գիտես չէ՞:
    -Համարյա,-կեղծ ժպտալով հազիվ պատասխանեցի:
    -Ես ստիպված պիտի մեկնեմ, դու էլ գիտես, որ չեմ ուզում, ինչքան բան է ինձ կապում էստեղի հետ:
    -Ի՞նչ ես դուրս տալիս, երբ սիրում են, չեն լքում: Քո հերթական կատակներն ե՞ն, դեռ դիմանում եմ:
    -Ինչու ես էդքան լավը, ինչու քո անունը Քաղցր չեն դրել:
    Կրկին լռություն, խոցող լռություն, որն ամպրոպի պես ճայթեց սրտումս ու պիտի առատ անձրևեր:

    -Ատում եմ էս պահը, բայց եկել եմ հրաժեշտ տալու. գործերով պիտի Ռուսաստան մեկնեմ, չգիտեմ՝ երբ կգամ:
    -Մեկնում ե՞ս… Չգիտես ե՞րբ… Իսկ ես, քո սերը…
    Իմ հոգում ամեն ինչ տակնուվրա եղավ, սիրտս սկսեց անկանոն բաբախել, միտքս մոլորվեց: Ինձ ցնցեց նրա դժնի անակնկալը, որը ծանր մահակի նման իջավ թիկունքիս: Կանգնած տեղումս արձանացա ու մի ներքին ուժով սկսեցի մենախոսել.
    -Ո՞վ քեզ թույլ տվեց, առանց բախելու սրտիս դռները, ներս մտնել ու հարմար տեղավորվել: Մի՞թե լեզուդ ավելի զորեղ էր, քան հոգիդ, կամ գուցե ես նվաստացա քո առաջ՝ բացելով սիրտս, որն անառիկ էր, ամրակուռ մի բերդ, բայց դու նենգաբար մտար ու ավերեցիր այն, ինչ ստեղծվել էր քո շնորհիվ… Ինչու՜, ինչու՜… Դուրս արի իմ փխրուն սրտից, դու արժանի չես այնտեղ հանգրվանելու, ատում եմ քեզ. սա էր իմ հրաժեշտի խոսքը :
    Գիշերը երկար էր, անվերջանալի, ու թվում էր՝ լույս չի բացվելու: Ես գիտեի, որ հպարտությունս թույլ չի տա ինձ ընկճվել, ետ նայել ու սգալ կորցրածիս համար: Դա իմ առաջին կորուստն էր, այո՛, բայց ես սովոր եմ շատ գտնել, քիչ կորցնել և կորցրածս էլ չփնտրել:
    Հետադարձ հայացք գցելով իմ ապրածին՝ չեմ փոշմանում ոչնչի համար ու չեմ էլ մեղադրում ո՛չ ինձ, ո՛չ նրան. ես զգացել եմ այն, ինչին շատերը ունակ չեն՝ սիրո թրթիռներ, վսեմ անուրջներ, տեսել եմ գույներ, լսել եմ ձայներ, որ լինում են միայն հեքիաթում, որը միշտ բարի ավարտ է ունենում: Եվ հիմա էլ, երբ հիշում եմ իմ ապրած քաղցր դառնությունը, ժպտում եմ ու ինքս ինձ ասում՝ գուցե բարին էլ դա էր:

    2007թ․

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    7
    Ապրված զգացողություններ են ՝ տխուր վերջաբանով, և ինչպես Պ․ Սևակն է ասում ՝ <<Առաջին սերը միշտ կուտ է գնում>>։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    126
    Իրինա ջան, տխուր պատմություն էր և շատ արդիական, այս ամենը շատ է հանդիպում մեր իրականության մեջ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    182
    Հեղինակության աստիճան
    16
    Իրինա ջան շատ տխուր սիրո պատմություն էր, բայց միաժամանակ գեղեցիկ զգայական նկարագրությամբ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    35
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    143
    Շնորհակալություն, գրել եմ մի շնչով, իրական է:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    252
    Շնորհակալություն,մեծ սիրով կարդացի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    426
    Ճշմարիտ մտահոգությունը գրականության էությունն է: Շնորհակալություն Ձեր ճշմարիտ մտահոգության համար:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    35
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    143
    Խոստովանություն

    Արդեն մեկ շաբաթ անքնությունն է սրտիս ընկերը։Սենյակս մութ է, բայց այդ մթության մեջ էլ մտքերս հոգի են առնում, հանգիստ չեն տալիս, անընդհատ արթնացնում են զարթուցիչի պես, ստիպում խոսել, ավելի ճիշտ, խոստովանել սեփական մեղքերը։ Ես իմ թուլությունից արդարացնում եմ ինձ, թե դրանք մեղքեր չեն, այլ՝ սխալներ։ Իմ մեջ խտացած ինքնաբավ ես-ը չի բավարարվում, հակառակվում է, թե․ <<ե՞րբ է սխալը հոգի քրքրում, մտքերը խլում, լռեցնում խիղճը, չէ՛, սխալներն այդքան դաժան չեն լինում․ դու մեղք ես գործել, պիտի հատուցես քո մենակությամբ>>։
    Մայրամուտով է իմ օրն սկսվում։ Հենց այդ ժամանակ երկինքն էլ ինձ հետ խորհում է, թախծում․ ես՝ իմ մեղքերի, երկինքն էլ գուցե՝ կորցրած կապույտի։
    Ուզում եմ խաղաղվել, ազատվել անցյալի փշալարերից։ Համարձակորեն գրիչը ձեռքս եմ վերցրել ու այն, ինչ չեմ ասել դիմացդ կանգնած, հիմա եմ ասում՝ թեկուզ ուշացած։
    Խոստովանում եմ՝ ես մեղավոր եմ, ես մեղավոր եմ, որ հենց սկզբից իմ աղջկական թեթև քայլվածքով հրապուրեցի քո պարզկա հոգին։ Հետո պետք է իմանայիր, որ այդ թեթևության տակ թաքցրել եմ ծանր բնավորությունս, դժգոհելու, չհարմարվելու անհեթեթ խառնվածքս։ Ես ինչ իմանայի, որ իմ արտասանած <<լավն եմ, չէ՞>> կիսալուրջ արտահայտությունը քեզ գերելու է, իսկ ավելի ուշ՝ մեր վեճերի ժամանակ, ինձ նսեմացնելու։ Իմ արարքներին բացատրություն չգտնելով՝ շատ անգամ մտածել ես, թե ես գժվել եմ ։ Չէ՛, ես չեմ գժվել, գժվելու համար նախ սիրել է պետք։
    Ես մեղավոր եմ, որ քեզ չսիրելով՝ ինձ սիրել տվի։ հակառակ իմ հորդորներին՝ ինձ կուշտ սիրեցիր, սիրելը քեզ համար դարձավ ապրելակերպ, ինձ համար՝ կապանք, քեզ համար՝ օրհնություն, ինձ համար՝ լուծ։ Իզուր էին չարչարանքներդ՝ ինձ հասկացնելու, թե ապրելու միակ բացատրությունը սերն է։ Չէ՛, ես ներդաշնակ չեմ սիրո հետ․ ես վաղուց եմ հաշիվներս մաքրել այդ <<դահիճի>> հետ, որն ինձ մի լավ թափ է տվել։
    Ես մեղավոր եմ, որ այդպես էլ չկարողացա հաշտվել իմ անցյալի հետ․ գուցե վիրավորանքս է մեծ, գուցե՝ վախերս։ Անհողդողդ կամքս թույլ գտնվեց բանականությանս առջև։ Դու իմ սիրտն առար, ապրեցիր իմ սրտով, սիրեցիր երկուսիս փոխարեն, դու հարուստ էիր, ես այդպես էլ աղքատ մնացի։
    Հիշում ես՝ Կեչառիսի վանքում ձեռքերս բռնած աղոթում էիր, երևի աստծուց իմ սերն էիր հայցում, բայց աստված էլ անաստված գտնվեց քո հանդեպ․ քեզ մնաց միայն երևակայելու պայծառ զգացումը։ Երբեք չեմ ծաղրել քո զգացմունքը, հակառակը՝ նախանձել եմ քեզ, որ կարող ես ամեն ինչ մի կողմ դնել, խառնվել իմ ես-ին ու ապրել ինձնով։ Նույնիսկ, երբ վայրենի խանդի մոլուցքով բռնացել ես ինձ վրա, ներքուստ հասկացել եմ՝ ինձ կորցնելու վախից էր դա։ Չեմ արհամարհել քո խնդրանքները, հավատարիմ էլ չեմ եղել դրանց։ Ես չկարողացա քո մեջ հաստատել այն միտքը, որ երբեք քեզնից վրեժ չեմ լուծել իմ չկայացած սիրո համար, պարզապես մի օր դարձա անտարբեր, որովհետև անասելի կարոտում էի իմ ազատությունը։ Ես չկարողացա փոխել իմ մոլագար էությունը, չկարողացա ստիպել ինձ իջնել երկնքից ու վայելել իրականը։ Գիտեմ, որ պետք է ճնշես գիտակցությանդ ու ապրես սրտով, բայց իմ սրտում էլ սիրուն տեղ չկար։
    Դու ներել գիտես․ քո սիրտը մեծ է։ Ներիր ինձ․․․
    Ի․ Մարգարյան

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •